Պաշտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտետ
ԵնթատեսակՍփրեդ և կերակուր
Առաջացման երկիր Ֆրանսիա և  Բելգիա
ՀիմնականՄսաղաց և լյարդ
 Pâté Վիքիպահեստում

Պաշտետ (գերմ.՝ Раstetе` «մսատրորվածք», «կարկանդակ»), աղացած միս` պատրաստված որսամսից, լյարդից, ձվից, սնկից, տրյուֆելից և այլն, որը պատրաստվում է հատուկ ձևով։

Այն կոչվում է նաև շերտավոր խմորից պատրաստված կլոր կարկանդակ, որը լցոնված է աղացած մսով, որը Պուշկինի ժամանակ կոչվել է ստրասբուրգյան կարկանդակ և հիշատակվում է «Եվգենի Օնեգին» վեպում։

Պաշտետը հաճախ ծառայում է բուտերբրոդի համար։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդով պատրաստված պաշտետի մեջ հաճախ ավելացնում են սերուցքային կարագ, գազար և սոխ։ Պաշտետին ավելի բարդ համ ու բույր տալու համար դրան կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ, ինչպես նաև գինի և քերած ընկույզ։

Բուսակերական պաշտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսակերական պաշտետը պատրաստվում է տոֆուից, սնկից, ընկույզից և լոբուց։

Ֆրանսիական պաշտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները պաշտետ են անվանում միայն խմորը լցոնած աղացած մսին, հենց բառը համարում են իտալական «pasta» (խմորի արտադրանք) բառի ազգակիցը, իսկ կերամիկական կաղապարներում եփած աղացած միսն անվանում են տերին։ Անցկացվում է «պաշտետների աշխարհի առաջնություն» (ֆր.՝ Championnat du monde de Pâté Croûte)[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паштет раковый — Паштеты рыбные // Товарный словарь. Том 6 / Гл. ред. И.А. Пугачев. — М.: Госторгиздат, 1959.
  • Похлёбкин В.В. Паштеты // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 280—281. — 456 с.
  • Безуглова А. В., Касьянов Г. И., Палагина И. А. Технология производства паштетов и фаршей: Учебно-практическое пособие. — 2-е. — М.: ИКЦ «МарТ», 2004. — 304 с. — («Технологии пищевых производств»). — 3 000 экз. — ISBN 5-241-00421-1
  • Ратушный А. С. Паштет // Всё о еде от А до Я: Энциклопедия. — М.: Издательско-торговая корпорация «Дашков и К°», 2016. — С. 257. — 440 с. — 300 экз. — ISBN 978-5-394-02484-9