Լցոն
Jump to navigation
Jump to search
Լցոն՝ աղացած հում միս, տարբեր ուտեստներ պատրաստելու համար կիսաֆաբրիկատ: Լայն իմաստով լցոն կոչվում է խոհարարական արտադրանքի ցանկացած պատրաստվածք (օրինակ՝ կարկանդակների համար ձվի և բրնձի լցոնը)[1]: Լցոնը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի տեսակի բաղադրիչներից:
Մանրացման մեթոդներ. մսաղացով աղալ, մանրացնել կամ կտրատել:
Մսային լցոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղացած միսն օգտագործում են ուտեստներ պատրաստելու համար, ինչպես ամբողջությամբ (կոտլետներ, քաբաբներ) այնպես էլ այլ մթերքների հետ (խինկալի, տոլմա)։
- Բնական լցոններ՝ տավարի միս, խոզի միս, գառան միս[2]։
- Հավի լցոն
- Ձկան լցոն
Բաղադրատոմսերի օրինակներ[2]:
- Տնական մսային լցոն. Տավարի միս 80%, խոզի ճարպային միս 20%:
- Տնական կոտլետների համար՝ տավարի միս 30%, խոզի միս 30%, հաց 12%, ձու, սոխ, համեմունքներ:
- Մոսկովյան կոտլետների համար՝ տավարի միս 50%, բեկոն 9%, հաց 12%, համեմունքներ:
Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լցոնն օգտագործվում է տարբեր տեսակի արտադրանքներ լցոնելու համար, ներառյալ հացաբուլկեղենը և հրուշակեղենը[1][3]:
- Լցոն ներքին օրգաններից (լյարդ, ուղեղ …)[1]:
- Երշիկի լցոններ (երշիկ, խոզապուխտ …)[1]:
- Խաշած ձվից[1]:
- Հացահատիկներից (բրինձ …)[1]:
- Բանջարեղեններից[1]:
- Սնկով[1]:
- Կաթնաշոռային[1]:
- Մրգային (խնձոր, բալ[3], չոր մրգերից, պովիդլոյից կամ ջեմից):
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Похлёбкин В.В. Фарш. Фарширование // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 369—371. — 457 с.
- Кенгис Р.П. Фарши (изделия из теста, приготовление полуфабрикатов) // Кулинария / Гл. ред. М.О. Лифшиц. — М.: Госторгиздат, 1955. — С. 711—715. — 960 с.
- Фарши // Сборник рецептур блюд и кулинарных изделий для предприятий общественного питания / Минторг СССР. — М.: Экономика, 1982. — С. 489—495. — 720 с.