Մսաղաց
Մսաղաց (անգլ.՝ Meat grinder), մեխանիկական կամ էլեկտրակական սարք նախատեսված միս կամ այլ մթերքներ աղալու համար: Օգտագործվում է նաև արիշտա, սպագետի, թխվածքաբլիթ, մրգերից և բանջարեղենից հյութ պատրաստելու համար: Սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող նմանատիպ սարքը կոչվում է աղաց[1]:
Մսաղացը ստեղծվել է 19-րդ դարում, բարոն Կարլ Դրեզի կողմից[2]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքի դասական մսաղացը բաղկացած է հետևյալ մասերից.
- մսի ընդունիչ
- պտուտակային լիսեռ
- դանակ
- ցանց
- բռնակ
Միսը կամ մթերքը մսաղացի ընդունիչի միջով անցնում է պտուտակային լիսեռի վրա, որի օգնությամբ այն սեղմվում է ցանցին, այնուհետև դանակով կտրվում: Մսաղացի ընդունիչի մեջ կան եզրեր, որոնց օգնությամբ մի կտոր մսից ավելի փոքր կտորներ են կտրվում, որպեսզի միսը պտուտակային լիսեռի միջով անցնելիս ավելի փոքր լինի: Ի տարբերություն բլենդերի, մսաղացի մեջ մթերքի մանրացումը տեղի է ունենում անընդհատ. մթերքը դրվում է մսի ընդունիչի մեջ և դուրս գալիս ցանցի միջով:
Ձեռքի մսաղացը իր աշխատանքի համար պահանջում է բռնակի վրա բավականաչափ մեծ ջանքեր գործադրել, ինչը նշանակում է, որ մսաղացը պետք է ամուր կցված լինի սեղանին: Այդ պատճառով ձեռքի մսաղացները հագեցած են սեղմակով: Էլեկտրական շարժիչով մսաղացները սեղմիչ չեն պահանջում և պատրաստվում են սեղանի կամ հարթ առարկայի վրա դնելու տարբերակով: Կենցաղային էլեկտրական մսաղացները սովորաբար ունենում են ավելի նեղ և երկար պարանոցով ընդունիչ, որպեսզի մատները չմտնեն պտուտակային լիսեռի մեջ: Էլեկտրական մսաղացի համար խորհուրդ է տրվում միսն ավելի փոքր կտորների բաժանել, նոր աղալ:
Մսաղացի գլխիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մսաղացի վրա համապատասխան գլխիկ ավելացնելով կարելի է օգտագործել նաև այլ խոհարարական գործողություններ կատարելու համար.
- Բանջարեղենի դանակ, թույլ է տալիս կոշտ բանջարեղենը կտրել շերտերի, խորանարդների և ձողիկների:
- Kebbe գլխիկը նախատեսված է սնամեջ նրբերշիկ ստանալու համար` հետագայում լցոնով լցնելու և տապակելու համար:
- Երշիկեղենի գլխիկ՝ նախատեսված տնական երշիկեղենի, նրբերշիկների և սարդելկաների պատրաստման համար:
- Աղացած մսի մոդելավորման գլխիկը թույլ է տալիս աղացած միսը բաշխել հավասար մասերի:
- Լոլիկի համար նախատեսված գլխիկը թույլ է տալիս լոլիկի հյութ և տոմատի մածուկ պատրաստել:
- Մամլիչ-գլխիկը օգնում է հյութեր պատրաստել փափուկ մրգերից և բանջարեղենից:
- Քերիչ-գլխիկը թույլ է տալիս մսաղացը օգտագործել որպես քերիչ:
- Խմորի համար նախատեսված գլխիկը օգտագործվում են արիշտա, սպագետի պատրաստելու համար:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ГОСТ Р 53895-2010. Машины и оборудование для пищевой промышленности. Волчки. Требования по безопасности и гигиене
- ↑ ИЗ ИСТОРИИ МЯСОРУБКИ / Наука и Жизнь, 2006 № 12