Սեսիլ Բիթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլ Բիթոն
անգլ.՝ Cecil Walter Hardy Beaton
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1904(1904-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունվարի 18, 1980(1980-01-18)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրBroad Chalke, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5] կամ Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանՈւիլտշիր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
Ազգությունբրիտանացիներ
ԿրթությունՀերոու դպրոց[7], Սուրբ Ջոնի քոլեջ, Heath Mount School? և St Cyprian's School?
Մասնագիտությունլուսանկարիչ, ինքնակենսագիր, պատերազմի լուսանկարիչ, օրագրի հեղինակ, հագուստ ձևագծող, նկարիչ, fashion photographer և դիզայներ
Ծնողներհայր՝ Ernest Walter Hardy Beaton?[8], մայր՝ Etty Sisson?[8]
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Cecil Beaton Վիքիպահեստում

Սեսիլ Ուոլթեր Հարդի Բիթոն, առավել հայտնի է Սեսիլ Բիթոն (անգլ.՝ Cecil Walter Hardy Beaton, հունվարի 14, 1904(1904-01-14)[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 18, 1980(1980-01-18)[1][2][3][…], Broad Chalke, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[5] և Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4]), հայտնի անգլիացի լուսանկարիչ, հուշագիր, ոճի պատկերակ, ինտերիերի դիզայներ, զգեստների և դեկորացիաների նկարիչ, նորաձև լուսանկարչության կարևորագույն վարպետներից մեկը։ 1970 թվականին ընդգրկվել է Փառքի սրահի ամենաոճային մարդկանց միջազգային ցանկում[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլ Բիթոնը ծնվել է 1904 թվականի հունվարի 14-ին, Հեմփսթեդում՝ Լոնդոնում՝ փայտանյութի վաճառական Էռնեստ Բիթոնի (անգլ.՝ Ernest Beaton, 1867-1936) և նրա կնոջ՝ Էսթեր «Էթթի» Սիսոնսի (անգլ.՝ Esther "Etty" Sissons, 1872-1962) ընտանիքում։ Ընտանեկան բարեկեցության հիմքը դրել էր դեռևս Սեսիլի պապը՝ Վալտեր Հարդի Բիթոնը (անգլ.՝ Walter Hardy Beaton, 1841-1904), որը մահացել էր թոռնիկի ծնված տարում։ Ապագա լուսանկարչի հայրը, բացի իր հիմնական գործունեությունից, նույնպես հետաքրքրված էր ստեղծագործությամբ և լավ սիրողական դերասան էր։ Նա իր ապագա կնոջը հանդիպել է պիեսում գլխավոր դեր խաղալուց։ Էթին քեմբրիցի դարբնի դուստր էր և եկել էր Լոնդոն իր ամուսնացած քրոջը այցելելու[11]։ Ընդհանուր առմամբ, Էռնեստի և Էթիի ընտանիքում կար չորս երեխա, ուստի Սեսիլը մեծացել էր կրտսեր քույրերի և եղբոր հետ։

Սեսիլը նախնական կրթությունը ստացել է «Heath Mount School» դպրոցում, որտեղ նրան ծաղրում էր անգլիական գրականության ապագա դասական Իվլին Վոն և Իսթբորնի «St. Cyprian’s School»-ում, որտեղ էլ ճանաչվել է նրա գեղարվեստական ​​տաղանդը․ պարզվել է, որ Սեսիլը հիանալի երգիչ է։ Թե՛ Սիրիլ Քոննոլին, և՛ Հենրի Լոնգհերստը իրենց ինքնակենսագրականներում գրել են դպրոցական համերգների ժամանակ Բիթոնի երգեցողության գեղեցկության մասին[12][13]

Սեսիլի դայակը ունեցել է այն ժամանակներում հայտնի Kodak 3A Cameraտեսախցիկ, որը իդեալական էր սկսնակ լուսանկարիչների համար, և դայակն ուսուցանել է Սեսիլին լուսանկարչության հիմունքները։ Տղան հաճախ էր խնդրում մորն ու քույրերին լուսանկարվելու համար դիրք ընդունել։ Երբ բավականաչափ փորձառություն է ձեռք բերել, կեղծանվան տակ իր լուսանկարներն ուղարկել է լոնդոնյան ամսագրերին[14]։

Սեսիլը սովորել է Հերոուի դպրոցում, սակայն հետաքրքրություն չունենալով գիտության նկատմամբ՝ ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ սովորել է պատմություն, արվեստ և ճարտարապետություն՝ միաժամանակ շարունակելով սովորել լուսանկարչությունը։ Վերջապես բրիտանական «Vogue» ամսագիրը սկսել է գնել և հրապարակել նրա լուսանկարները ։

1925-ին Բեյթոնը առանց աստիճանի հեռացել է Քեմբրիջի համալսարանից և սկսել է Հոլբորնում մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրել հոր աշխատանքը։ Այնուամենայնիվ, դա ոչնչի չի հանգեցրել, և Սեսիլը որոշել է հրաժարվել առևտրից[15]։ Ի վերջո, ընտանեկան բիզնեսը անցել է նրա եղբորը՝ Ռեջին (անգլ.՝ Reggie Beaton): Օսբերտ Սիթվելի օգնությամբ Բիթոնը Լոնդոնում անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը, որը շատ աղմուկ է բարձրացրել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույս ունենալով, որ մեծ հաջողությունների կհանդիպի Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում, Սեսիլը տեղափոխվել է Նյու Յորք և աստիճանաբար այստեղ իր համար հեղինակություն ստեղծել։ Այդ պահին նա պայմանագիր ուներ Condé Nast-ի հետ՝ լուսանկարահանում անցկացնելու[16]։

Սեսիլը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է դարձել Պոլ Տանկերայի (անգլ.՝ Paul Tanqueray) արհեստանոցում ուսումնառելու շնորհիվ[17]։ 1927-ին նա դարձել է Vogue ամսագրի աշխատակից լուսանկարիչ և հիմնել է իր սեփական ստուդիան[17]։ Այստեղ նա ծանոթացել է Հորստ Պ. Հորստ անունով լուսանկարչի հետ։ Նրա հետաքրքրություններից մյուսը բարեգործական ներկայացումների համար զգեստների ստեղծումն էր։ Բիթոնին ճանաչում են բերել լուսանկարները, որոնք ստեղծված էին նորաձևության արդյունաբերության համար և բարձր հասարակության ներկայացուցիչների դիմանկարները։ Նա նաև Vanity Fair ամսագրի հաստիքային լուսանկարիչ է դարձել և սկսել է լուսանկարել հոլիվուդյան հայտնիներին։ Բացի այդ, նա հաճախ պաշտոնական հրապարակումների համար լուսանկարում էր արքայական ընտանիքին և հատկապես սիրում էր, երբ լուսանկարվելու համար դիրք էր ընդունում Եղիսաբեթ թագուհին[18]։ Էդուարդ VIII-ի և Ուոլլիս Սիմփսոնի հարսանեկան նկարները ևս նա է լուսանկարել։

15 տարվա ընթացքում՝ 1930-1945 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Բիթոնը մի տուն է վարձակալել Ուիլթշիրում, որտեղ նա զվարճացրել է շատ նշանավոր գործիչների։

Տուն, որտեղ ապրել է Սեսիլը

Անգլիա վերադառնալուց հետո Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բիթոնը թագուհու առաջարկով աշխատել է տեղեկատվության նախարարությունում և ստիպված է եղել լուսանկարել այն, ինչ կատարվում էր թիկունքում[19]։ Հոսպիտալում նա արել է իր ամենահայտնի դիմանկարներից մեկը՝ ռմբակոծությունից տուժած երեքամյա Էյլեն Դաննի (անգլ.՝ Eileen Dunne) լուսանկարը։ Վիրակապերով աղջկա լուսանկարը, որը ձեռքերում սեղմել էր արջուկին, շրջել է ամբողջ աշխարհում։ Երբ պատկերը հրապարակվել է, Միացյալ Նահանգները դեռևս պաշտոնապես չէր մտել պատերազմի մեջ, սակայն մամուլում մեծացող լուսանկարների քանակը, որոնք նման են Բիթոնի աշխատանքներին, օգնել են դրդել ամերիկյան հանրությանը ճնշում գործադրել կառավարության վրա՝ դժվարին պահին Մեծ Բրիտանիային օգնություն ցուցաբերելու նպատակով[14]։ Հատուկ համբավ են վայելել նաև Երրորդ ռեյխի ռազմական գործողությունների հետևանքների լուսանկարները։

Պատերազմից հետո Բիթոնը սկսել է զգեստներն ու դեկորացիաներ ստեղծել Բրոդվեյի «Լեդի Վինդերմերի երկրպագուն» ներկայացման համար, որում նա նույնպես խաղացել է։ 1956-ին նա հիանալի աշխատանք է կատարել Բրոդվեյի «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլում, ինչը հանգեցրել է «Ժիժի» (1958) և «Իմ չքնաղ լեդի» կինոնկարների վրա աշխատանքներին, երկուսն էլ Սեսիլին բերել են Կինոակադեմիայի մրցանակ։ Բրոդվեյում Բիթոնը ստեղծել է հագուստներ և դեկորացիաներ «Մարգագետնային տավիղ», «Կավիճային պարտեզ» (1964), «Սարատոգա» (1959) և «Կոկո» (1969) ներկայացումների համար։ Այս աշխատանքների շնորհիվ նա շահել է չորս «Թոնի» մրցանակ։ Բացի այդ, Բիթոնն աշխատել է Պուչինիի «Տուրանդոտ» օպերետային օպերայի վրա, որը բեմադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում և Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։

Սեսիլը նաև ուսումնական հագուստ էր նախագծել Արևելյան Անգլիայի համալսարանի համար[20]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-ին բարձրացվել է ասպետության արժանապատվության։ Երկու տարի անց նա ինսուլտ է ստացել, և 80-ականների սկզբին Բիթոնի առողջությունը նրան վերջապես վերածել է ծերունու։ 1980-ի հունվարի 18-ին նա մահացել է իր տանը սրտի կաթվածից՝ 76 տարեկան հասակում։

Իր կյանքի ընթացքում Բիթոնը հրատարակել է իր օրագրերի վեց հատոր՝ ընդգրկելով 1922 թվականից մինչև 1974 թվականները։ 2003 թվականին տպագրվել են հուշագրության՝ գրաքննություն չանցած տարբերակները, որոնք աչքի են ընկել հատկապես դիպուկ և անկեղծ դիտարկումներով[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթոնը երբեք ամուսնացած չի եղել և բիսեքսուալ է՝ սերտ հարաբերություններ ունեներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ։ Նրա մեծ սերը հավաքորդ Փիթեր Ուոթսոնն (անգլ.՝ Peter Watson) էր, չնայած նրանք երբեք սիրեկաններ չեն եղել։ Բիթոնը պնդում էր, որ ինքը սեռական կապ է ունեցել ամերիկացի դերասան Գերի Կուպերի հետ, որը երկար տարիներ նրա մտերիմ ընկերն էր։ Բացի այդ, նա նշել է իր սիրավեպերի մասին դերասանուհիներ Գրետա Գարբոյի և Քորալ Բրաունի, ինչպես նաև բրիտանացի սոցիոլոգ Վիսքոնթես Կաստլերոսի հետ (անգլ.՝ Viscountess Castlerosse)[22]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tony Award for Best Costume Design (1955)։
  • Բրիտանական կայսրության շքանշան(1956)։
  • Tony Award for Best Costume Design (1957)։
  • Ancient Monuments Society անդամ (1957)։
  • «Օսկար» մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար՝ «Ժիժի» (1958)։
  • Tony Award for Best Costume Design «Սարատոգա»-ի համար (1960)։
  • Պատվավոր Լեգեոնի շքանշան (1960)։
  • Օսկար մրցանակ լավագույն նկարող բեմադրիչի աշխատանքի համար՝ «Իմ չքնաղ լեդի» (1964)։
  • «Օսկար» մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար՝ «Իմ չքնաղ լեդի» (1964)։
  • Մեծ Բրիտանիայի թագավորական լուսանկարչական ընկերության պատվավոր անդամ (1965)։
  • Tony Award for Best Costume Design երաժշտական ​​«Կոկոի» համար (1970)։
  • Ասպետ բակալավր (1972).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cecil Beaton (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Who's Who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
  9. Vanity Fair Archived 2012-06-01 at the Wayback Machine.
  10. Ultimate Style – The Best of the Best Dressed List. — 2004. — 116 с. — ISBN 2 84323 513 8
  11. Vickers, Hugo (1985), Cecil Beaton: The Authorised Biography, Phoenix Press 
  12. Cyril Connolly Enemies of Promise. — Լոնդոն: G Routledge & sons, 1938.
  13. Henry Longhurst My Life and Soft Times. — Լոնդոն: Cassell, 1971. — ISBN 0-304-93849-1
  14. 14,0 14,1 «Cecil Beaton»։ Fyne Times։ 2006։ Վերցված է 2008-05-09 
  15. Beaton, Cecil (1951). Photobiography. London: Odhams Press, p.40.
  16. Beaton, Cecil (1951). Photobiography. London: Odhams Press, p.56.
  17. 17,0 17,1 Robin Muir (1 February 2004)։ «The Beaton Generation»։ The Independent 
  18. «V&A Exploring Photography: Sir Cecil Beaton»։ Victoria and Albert Museum։ Վերցված է 2008-05-10 
  19. Richard Holledge, «A Career Restored by War» Wall Street Journal, 29 Nov 2012, p D5
  20. Groves, Nicholas (2005), The Academical Dress of the University of East Anglia, North Walsham: The Burgon Society 
  21. Beaton, Cecil, Vickers, Hugo, ed։, The Unexpurgated Beaton Diaries, ISBN 0-7538-1702-0 .
  22. Софья Бенуа Грета Гарбо. Исповедь падшего ангела. — Biography & Autobiography, 2013. — ISBN 9785457435018