Իրվին Փեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվին Փեն
անգլ.՝ Irving Penn
Ծնվել էհունիսի 16, 1917(1917-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրPlainfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 7, 2009(2009-10-07)[4][5][2][…] (92 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7]
ԿրթությունԱրվեստի համալսարան (1938)[1] և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց
Մասնագիտությունfashion photographer, լուսանկարիչ և արվեստագետ
ԹեմաներՆորաձև լուսանկարչություն
Պարգևներ
ԱմուսինLisa Fonssagrives?[9]
Կայքirvingpenn.com
 Irving Penn Վիքիպահեստում

Իրվին Փեն (անգլ.՝ Irving Penn, հունիսի 16, 1917(1917-06-16)[1][2][3][…], Plainfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 7, 2009(2009-10-07)[4][5][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ և արտ-խմբագիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկը, կարևորագույն ներկայացուցիչը լուսանկաչության նորաձևությունում։

Կինոռեժիսոր Արթուր Փենի ավագ եղբայրը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականին, հեղափոխությունից հետո փախած ռուս ներգաղթյալ հրեաների ընտանիքում, նրա ծնողները՝ ժամագործ Գերշոն Փենը և բուժքույր Սոնյա Գրինբերգը, ծննդյան վայրը՝ Պլայնֆիլդ, Նյու Ջերսի։ Տասնութ տարեկանում Իրվինը գրանցվել է գովազդային դիզայնի քառամյա կուրսին, անցկացրել Ալեքսեյ Բրոդովիչի դպրոցում Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում։

Մասնագիտության ուսուցման հետ միաժամանակ Փենը Harper's Bazaar-ում աշխատում էր սուրհանդակով, իսկ հետո նկարչին օգնում էր նկարել կոշիկի էսքիզները, վարձկան էր։

1938 թվականին նա ավարտել է ուսումը և դարձել պատանեկան լիգայի ամսագրի ԱՐՏ-խմբագիրը, իսկ հետո անցել է նույն պաշտոնին Saks Fifth Avenue շքեղ հանրախանութում։ Բայց քսանհինգ տարեկան հասակում նա ազատվել է աշխատանքից և իր փոքր խնայողությունների շնորհիվ մեկնել Մեխիկո, որտեղ մեկ տարի զբաղվել է գեղանկարչությամբ, նախքան վերջնականապես գիտակցելը իր իրական կոչումը։

Վերադառնալով Նյու Յորք՝ Փենը հաջողությամբ հարցազրույց է անցել և հայտնվել Vogue-ի արվեստի խմբագիր Ալեքսանդր Լիբերմանի մոտ, ով Իրվինգին աշխատանքի է ընդունել որպես իր ասիսենտ։ 26-ամյա դիզայները սեփական պատկերացումն է ունեցել այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենա շապիկը, բայց հասկացություն չի գտել ամսագրի հաստիքային լուսանկարիչների մոտ։ Այդ ժամանակ Լիբերմանը նրան խորհուրդ է տվել անձամբ վերցնել ֆոտոխցիկը և 1943 թվականի հոկտեմբերի 1-ին Vogue-ի շապիկին հայտնվել էր Իրվին Փենի առաջին լուսանկարը։ Պեննի լուսանկարների համար բնորոշ է նրա հորինած տարբեր հնարքների օգտագործումը, որոնց հավաքածուն նա մշտապես համալրել է։ Օրինակ, ըստ լուսանկարչի ցանկության, տեղադրում է իր մոդելը փակ տարածքի մի անկյունում։ Որոշ մոդելներ իրենց հանգիստ էին զգում, մյուսները կարծես կապկանում կամ բանտախցում էին լինում։ Փենն առաջիններից մեկն էր, ով մոդելներին սկսեց լուսանկարել միատարր սպիտակ կամ մոխրագույն ֆոնի վրա։ Երրորդ պողոտայի խանութից հին գորգ գնելով՝ նա այն օգտագործել է մի քանի ամսվա ընթացքում, դրա ֆոնին լուսանկարվել են Ջոն Դյուին և Ալֆրեդ Հիչքոքը։ Գորգի տարբեր մասերը տարբերվում էին տոնով և նախշերով, և լուսանկարիչը կարող էր յուրաքանչյուր մոդելի համար ընտրել իր որոշակի ֆոնի կտորը։

Իրվին Փենի մեկ այլ նախագիծ ներկայացրել է տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների դիմանկարների շարք, որոնք հագնված էին աշխատանքային համազգեստով և իրենց մասնագիտության ատրիբուտները ձեռքներում։ Յուրաքանչյուր մոդել գտնվել է սպիտակ ֆոնի վրա՝ լուսավորվելով կողքից. այդ լուսավորությունը բնորոշ է Փենի դիմանկարային բազմաթիվ աշխատանքներին։

Լուսանկարիչը հայտնի է դարձել նրանով, որ նա տարիներ շարունակ, մինչև մահ, նկարահանել Է Vogue նորաձևության ամսագրում։ Բացի Vouge լուսանկարներից (ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական պարբերականներ) Փենը աշխատել է բազմաթիվ խոշորագույն հավաքածուներում՝ ժամանակակից արվեստի թանգարան Նյու Յորքում, Մետրոպոլիտեն թանգարանում, Ամերիկյան արվեստի պատկերասրահ Addison, Baltimore թանգարանում։ Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են մասնավորապես Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում։ 1958 թվականին Popular Photography ամսագիրը Փեննին անվանել է աշխարհի 10 խոշորագույն լուսանկարիչներից մեկը։

Լուսանկարիչը թողարկել է առնվազն վեց գիրք։

Մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին 92 տարեկան հասակում սեփական տանը՝ Մանհեթենում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվին Փեն» հոդվածին։