Դավիդ բեն Գուրիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիդ Բեն-Գուրիոնից)
Դավիդ բեն Գուրիոն
Ben Gurion 1959.jpg
Ծնվել է հոկտեմբերի 16, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2]
Ծննդավայր Պլոնսկ[3]
Մահացել է դեկտեմբերի 1, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:1|2|0}})[2] (87 տարեկանում)
Մահվան վայր Թել Ավիվ
Քաղաքացիություն Լեհական թագավորություն
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Palestine-Mandate-Ensign-1927-1948.svg Մանդատային Պաղեստին
Flag of Israel.svg Իսրայել
Կրթություն Վարշավայի համալսարան և Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Ամուսին Պաուլա բեն Գուրիոն
Զբաղեցրած պաշտոններ Իսրայելի վարչապետ, Իսրայելի վարչապետ, Իսրայելի պաշտպանության նախարար[4], Իսրայելի պաշտպանության նախարար[4], Քնեսեթի պատգամավոր[1], Իսրայելի նախագահ, գերագույն քարտուղար, Իսրայելի կրթության նախարար, Իսրայելի արդարադատության նախարարություն և Իսրայելի տրանսպորտի և ճանապարհների նախարար
Քաղաքական կուսակցություն ՄԱՊԱՅ, ՌԱՖԻ և Ազգային ցանկ
Պարգևներ և
մրցանակներ
Բյալիկի անվան գրական մրցանակ
Անդամություն Հիստադրուտ
Երեխաներ Ամոս բեն Գուրիոն, Ռենանա Լեշեմ և Գեուլա Բեն-Էլիազեր
Ստորագրություն David Ben-Gurion Signature.svg
David Ben Gurion Վիքիպահեստում

Դավիդ բեն Գուրիոն (եբր.՝ דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן‎,պետք արտասանել[daˈvɪd ben gurˈjo:n] , ծնվել է Դեյվիդ Գրյուն, հոկտեմբերի 16, 1886[1][2], Պլոնսկ[3] - դեկտեմբերի 1, 1973[2], Թել Ավիվ), Իսրայելի պետության հիմնադիր և Իսրայելի առաջին վարչապետ:

Բեն Գուրիոնը վաղ հասակից մոլի սիոնիստ էր, 1946 թվականին նա դարձավ Սիոնիստական գլխավոր առաջնորդ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր ղեկավար[5]: 1935 թվականից որպես հրեական գործակալության ղեկավար, հետագայում նաև նախագահ, հրեական գործակալության գործադիր, նա դե ֆակտո առաջնորդն էր հրեական համայնքի Պաղեստինում, և շատ դեպքերում Հրեական անկախ պետության համար պայքարում առաջնորդել է համայնքին: 1948 թվականի մայիսի 14-ին նա պաշտոնապես հռչակեց Իսրայել պետության ստեղծումը, և առաջինն է ստորագրել Իսրայելի անկախության հռչակագիրը: Բեն Գուրիոնը առաջնորդում էր Իսրայելին 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, և հավաքագրում էր տարբեր հրեական աշխարհազորայինների Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ): Հետագայում նա հայտնի դարձավ որպես «Իսրայելի հիմնադիր-հայր»[6]:

Պատերազմից հետո Բեն Գուրիոնը ծառայեց Իսրայելի առաջին վարչապետ և պաշտպանության նախարար: Որպես վարչապետ նա օգնեց պետական ինստիտուտներ կառուցել, նրա գլխավորությամբ երկրի զարգացմանն ուղղված բազմաթիվ ազգային ծրագրեր իրականացվեցին: Նա նաև համակարգում էր աշխարհով մեկ տարածված հսկայական թվով հրեաների ներգրավումը պետության կայացման գործին: Նրա արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր արևմտյան գերմանացիների հետ հարաբերությունների բարելավումը: Նա շատ լավ համագործակցում էր Կոնրադ Ադենաուերի կառավարության հետ, Բոննում, և Արևմտյան Գերմանիան մեծ գումարներ տրամադրեց (ֆոտո) Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագրի) ի փոխհատուցում՝ նացիստական Գերմանիայում հրեաների հանդեպ հետապնդումների Հոլոքոստի ընթացքում[7]:

1954 թվականին նա հրաժարական տվեց ինչպես վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնից, մնալով Քնեսեթի անդամ: Սակայն, նա 1955 թվականին Պինհաս լավոնի հրաժարականից հետո, նորից ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Ավելի ուշ, նույն թվականին նա կրկին դարձավ վարչապետ,1955 թվականի ընտրությունների արդյունքով: Նրա ղեկավարությամբ Իսրայելն ագրեսիվ պատասխան տվեց արաբական պարտիզանական հարձակումներին, և 1956 թվականին, բրիտանական և ֆրանսիական ուժերի հետ միասին ներխուժեցին Եգիպտոս՝ Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի ազգայնացումից հետո, որի ընթացքում այն հայտնի դարձավ որպես Սուեզի ճգնաժամ:

Նա պաշտոնից հեռացավ 1963 թվականին, և թոշակի անցավ 1970 թվականին: Այնուհետև նա տեղափոխվեց Նեգև անապատում գտնվող կիբուց, որտեղ և ապրեց մինչև իր մահը: Հետմահու, բեն Գուրիոնին Թայմ ամսագիրը ճանաչեց 20-րդ դարի 100 առավել կարևոր մարդկանցից մեկը:

Կյանքը մինչև 1918 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ բեն Գուրիոն հրապարակ՝ վայր, որտեղ եղել է տունը, ուր նա ծնվել է, Պլոնսկ, հյուրանոց Վսպոնա փողոցում.
Շենք Պլոնսկի քաղաքային հրապարակում, որտեղ Դավիթ բեն Գուրիոն մեծացել է
Դեյվիդ և Պաուլա բեն Գուրիոն, հունիսի 1-ին, 1918 թ.

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ բեն Գուրիոնը ծնվել է Պլոնսկում (Լեհական Թագավորություն, այն ժամանակ Ռուսական կայսրության մաս): Նրա հայրը՝ Ավիգդոր Գրյունը, փաստաբան էր և սիոնական շարժման առաջնորդ: Նրա մայրը մահացել էր, երբ նա 11 տարեկան էր: 2003 թվականին, երբ Լեհաստանում գտնվեց բեն Գուրիոնի ծննդականը, պարզվեց, որ նա երկվորյակ եղբայր է ունեցել, ով մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց[8]: 14 տարեկանում, նա իր երկու ընկերների հետ հիմնեց Ezra երիտասարդական ակումբը՝ աջակցելով եբրայերենի ուսուցմանը և հրեաների վերադարձը Սուրբ երկիր:

Ձախից՝ Դավիդ բեն Գուրիոնը և Պաուլան փոքրիկ դստեր Ռենանայի, Գեուլա դստեր, հոր՝ Ավիգդոր Գրյունի և որդի Ամոսի հետ, 1929

1905 թվականին, որպես Վարշավայի համալսարանի ուսանող նա անդամակցում է Սոցիալ-Դեմոկրատական հրեական բանվորական կուսակցությանը: 1905 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ նա երկու անգամ ազատազրկվում է:

Բեն Գուրիոնը իր հիշողություններում գրում է իր հայրենի քաղաքի մասին.

Aquote1.png Մեզնից շատերի համար հակասեմիտ զգացումը մեր սիոնիզմին նվիրվածության հետ ոչ մի առնչություն չուներ: Ես անձնապես երբեք չեմ տառապել հակասեմիտական հալածանքից. Պլոնսկը զարմանալիորեն ազատ էր դրանից... Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Պլոնսկը ամենաշատ համամասնությամբ հրեաներ ուղարկեց Իսրայել, քան Լեհաստանի որևէ այլ քաղաք: Մենք գաղթեցինք, ոչ թե բացասականից փախչելու պատճառով, այլ դրական նպատակով՝ վերակառուցելու մեր հայրենիքը... Կյանքը Պլոնսկում բավականին խաղաղ էր: Այնտեղ երեք մեծ համայնքներ կային: Ռուսներ, հրեաներ և լեհեր... Հրեաների և լեհերի թիվը քաղաքում մոտավորապես հավասար էր՝ հինգհազարական: Հրեաները, սակայն կենտրոնացած խմբով զբաղեցնում էին կոմպակտ տարածք քաղաքի ներսում, մինչդեռ լեհերը ավելի ցրված էին, ապրում էին արվարձաններում, գյուղացիության ստվերում: Հետևաբար, եթե հրեա տղաների խումբը հանդիպում էր լեհ տղաների խմբավորման հետ, նույնիսկ եթե թվով նրանք շատ էին, միևնույն է մեր հաղթելու պոտենցիալն ավելի մեծ էր, քան նրանցը: Ավելի շուտ նրանք էին վախենում մեզնից, քան մենք նրանցից: Ընդհանուր առմամբ հարաբերությունները բարեկամական էին, բայց հեռավորության վրա[9]: Aquote2.png


Օսմանյան Պաղեստին: Կոնստանդնուպոլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին բեն Գուրիոնը գաղթում է Օսմանյան Պաղեստին: Մեկ ամիս անց նա ընտրվում է Սիոնական կուսակցության նոր ձևավորված Ջաֆֆայի ճյուղի կենտրոնական կոմիտեում՝ դառնալով կուսակցության պլատֆորմի հանձնաժողովի նախագահ: Նա ավելի ազգայնական ծրագիր է առաջարկում, քան հանձնաժողովի այլ ձախակողմյան կամ մարքսիստ անդամները: Հաջորդ տարի նա բողոքում էր, որ խմբի անդամների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ էին: Այդ ժամանակ Պաղեստինում հրեաների թիվը մոտավորապես 55.000 էր, որոնցից 40.000-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունեին:

Բեն Գուրիոնը Պետահ Տիկվայում նարինջ էր տեսակավորում, 1907 թվականին նա տեղափոխվեց Գալիլեայի կիբուցը, որտեղ նա աշխատում էր որպես գյուղատնտեսական աշխատող և քաղաքականությունից հեռացավ: Հաջորդ տարի նա միացավ զինվորական խմբի, որը գործում էր որպես պահակախումբ: 1909 ապրիլի 12-ին կողոպուտի փորձի ժամանակ ծագած կռվի մեջ բեն Գուրիոնն էլ էր հայտնվել, մի արաբ և մի ֆերմեր սպանվեցին[10]:

1909 թվականին նա անդամագրվում է Հաշոմերին՝ կամավորական բանակ, ովքեր օգնեցին պաշտպանել հրեական մեկուսացած գյուղատնտեսական համայնքները: 1911 թվականի նոյեմբերի 7-ին բեն Գուրիոնը մեկնում է Սալոնիկ, որպեսզի իրավաբանական ուսումնասիրությունների համար թուրքերեն սովորի: Քաղաքը, որն ուներ հրեական մեծ համայնք, նրա վրա մեծ ազդեցություն գործեց, նա անվանեց «Հրեական քաղաք, որի նմանը չկա աշխարհում»: Նա նաև հասկացավ, որ «հրեաներն ընդունակ են ամեն գործի», հրեաներից ոմանք հարուստ գործարարներ և պրոֆեսորներ էին, մյուսները՝ վաճառականներ, արհեստավորներ և դռնապաններ[11]:

1912 թվականին նա գնում է Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլի համալսարանում իրավագիտություն սովորելու: Բեն Գուրիոնը միաժամանակ աշխատում էր որպես լրագրող: Նա ապագան տեսնում էր Օսմանյան ռեժիմից անկախ:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին, Բեն Գուրիոնը ապրում էր Երուսաղեմում, որտեղ նա բեն Զվիի հետ հավաքագրեցին 40 հրեա աշխարհազորային Օսմանյան բանակին աջակցելու համար: Չնայած դրան, նա 1915 թվականի մարտին արտաքսվեց Եգիպտոս: Այնտեղից նա մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մնաց երեք տարի: Ժամանելուն պես նա և բեն Զվին շրջագայության մեկնեցին 35 քաղաքով՝ փորձելով կազմել 10000-անոց Ռահվիրա բանակ, Թուրքիայի կողմից կռվելու համար[12]:

1915 թվականին հաստատվելով Նյու Յորքում, նա հանդիպեց Ռուսաստանում ծնված Պաուլային: 1917 թվականին նրանք ամուսնացան:

1917 թվականի նոյեմբերի Բալֆուրի հռչակագրի հրապարակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց և 1918 թվականին բեն Գուրիոնը սիոնիզմով տարված, անցավ մյուս կողմ՝ միացավ Բրիտանական բանակում նոր ձևավորված հրեական լեգիոնին: Նա կամավոր էր 38-րդ հրաձգային բատալիոնում, որը հրեական լեգիոնի չորս խմբավորումներից մեկն էր: Նրա բատալիոնը կռվում էր թուրքերի դեմ Պաղեստինյան կամպանիայի ընթացքում:

Բեն Գուրիոնը ընտանիքի հետ Պաղեստին վերադարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հաջորդած Բրիտանիայի կողմից Պաղեստինը Օսմանյան կայսրության ձեռքից վերցնելուց հետո:

Դավիդ բեն Գուրիոնը հրեական լեգիոնի համազգեստով, 1918

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ և Պաուլա բեն Գուրիոնները երեք երեխա ունեին: Որդին՝ Ամոսը և երկու դուստրերը, Գեուլա բեն Էլիզերը և Ռենանա Լեշեմը: Ամոս բեն Գուրիոնը կդառնա Իսրայելի ոստիկանության տեսուչի տեղակալ, նաև տեքստիլ գործարանի գլխավոր տնօրեն: Նա ամուսնացավ իռլանդուհի Մարի Քալոուի հետ, ով դավանափոխվեց հուդայականության: Ամոս և Մարի բեն Գուրիոնները երկու դուստր և մեկ որդի ունեն, և վեց աղջիկ թոռնիկներ: Գուելան երկու որդի և դուստր ունի՝ Ռենանան, ով աշխատում էր որպես միկրոկենսաբան Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտում, որդի ունի[13]:

1919-1946 թվականների սիոնիստական առաջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաբան Բեր Բորոխովի մահից հետո Պոալեյ Սիոն հրեական սոցիալ դեմոկրատական կուսակցության ձախ ու կենտրոնամետ թևերը պառակտվեցին 1919 փետրվարին, որի արդյունքում բեն Գուրիոնը և նրա ընկեր Բերլ Կացնելսոնը գլխավորեցին կենտրոնամետ խմբակցությունը՝ ձևավորելով սոցիալիստական սիոնիզմ շարժումը:

1919 թվականի մարտին ձևավորվում է չափավոր սիոնիստական կուսակցություն, որի ղեկավարն է դառնում բեն Գուրիոնը: 1920 նրա օգնությամբ Պաղեստինում հիմնվում է Սիոնիստական աշխատավորական դաշնությունը, որի գլխավոր քարտուղարի պարտականություններն է ստանձնում 1921-1935 թվականներին: Դաշնության երրորդ կոնգրեսը տեղի է ունենում 1924 թվականին, որի ժամանակ սիոնիստական կուսակցության վետերան առաջնորդներն առաջարկում են, որ կուսակցությունը աջակցի Բրիտանական մանդատի իշխանությանը, որը ծրագրում էր հիմնել ընտրովի օրենսդրական խորհուրդ Պաղեստինում: Նրանք պնդում էին, թե նույնիսկ արաբական մեծամասնությամբ խորհրդարանը մի քայլ առաջ էր: Բեն Գուրիոնը որպես նոր առաջնորդ կարողանում է հասնել կոնգրեսի կողմից այդ գաղափարների մերժմանը[14]:

Համաշխարհային սիոնիստական կազմակերպության մեջ աշխատավոր սիոնիստները դարձան գերիշխող և 1935 թվականին բեն Գուրիոնը դարձավ Հրեական գործակալության գործադիր կոմիտեի նախագահ և պաշտոնավարեց մինչև Իսրայել պետության հիմնումը 1948 թվականին:

1936–1939 թվականների Արաբական ապստամբության ընթացքում, Բեն Գուրիոնը վարում էր զսպողական քաղաքականություն՝ Հագանան և մյուս հրեական խմբերը արաբներին վրեժխնդիր չէին լինում, խաղաղ բնակիչների դեմ նրանց հարձակումներին ի պատասխան, այլ կենտրոնանում էին ինքնապաշտպանության վրա: 1937 թվականին, Փիլ հանձնաժողովն առաջարկեց Պաղեստինը բաժանել հրեական և արաբական տարածքների և Բեն Գուրիոնը աջակցում էր այդ քաղաքականությանը[15]:

Տեսակետներն ու կարծիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճռականությունն ու պրագմատիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմոն Պերեսը, իր և Դավիդ Լանդաուի «Բեն Գուրիոն՝ քաղաքական կյանք» գրքում անդրադառնում է, որպես երիտասարդական շարժման ակտիվիստ, Բեն Գուրիոնի հետ իր առաջին հանդիպմանը: Ճանապարհին, Բեն Գուրիոնը անսպասելիորեն պատմեց, թե ինչու ինքը Լենինին ավելի նախընտրում քան Տրոցկուն․ «Լենինն ինտելեկտով զիջում էր Տրոցկուն», բայց Լենինն ի տարբերություն Տրոցկու «վճռական էր»: Հայտնվելով երկընտրանքի առջև Տրոցկին կմանևրի, ինչպես հնաոճ հրեական սփյուռքը, որի գործելաոճն արհամարհեց Բեն Գուրիոնը, դրան հակառակ, Լենինը, ընդունելով կորուստները, կկենտրոնա գլխավորի վրա և կկտրի Գորդյան հանգույցը: Պերեսի կարծիքով Բեն Գուրիոնի կյանքի գործունեության էությունը «Իսրայելի պատմության մեջ կրիտիկական փուլերում նրա ընդունած որոշումներն են», և դրանցից ամենակարևորը ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծն էր՝ ցավալի փոխզիջում, սակայն որն ըստ Պերեսի, Իսրայել պետության ստեղծման հնարավորություն ընձեռնեց[16]:

Արաբների նկատմամբ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Գուրիոնը Սիոնիստների և Արաբական աշխարհի միջև հարաբերությունների մասին իր տեսակետը հրապարակել է իր երկու գրքերում՝ 1931-ին հրատարակված «Մենք և մեր հարևանները» և 1967-ին հրատարակված՝ «Իմ հանդիպումներն արաբ առաջնորդների հետ»: Նա կարծում էր, որ արաբներն, ովքեր մնացել էին Իսրայելում և կդառնան Իսրայելի քաղաքացի պետք է հավասար իրավունքներ ունենան: Նա ասում էր․ «Մենք պետք է սկսենք աշխատել Ջաֆֆայում: Ջաֆֆայում պետք է արաբ բանվորներ աշխատեն: Արաբ բանվորները նույնքան աշխատավարձ պետք է ստանան, որքան հրեա բանվորները: Արաբը պետք է նախագահ ընտրվելու իրավունք ունենա, և ընտրվի բոլորի կողմից»[17]: Բեն Գուրիոնը գիտակցում էր Պաղեստինի արաբների ամուր կապվածությունը հողին և 1947 թվականի հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի ամբիոնից իր ուղերձում նա կասկածի տակ է առնում խաղաղության հավանականությունը:

Զբոսավայր Բեն Գուրիոն, Փարիզ, Սենայի մոտ, Բրանլի թանգարանի դիմաց

Սա մեր հայրենիքն է; մենք չվող թռչունների նման չենք վերադառնում: Բայց այն գտնվում է մի տարածքում, որ շրջապատված է արաբախոս մարդկանցով, հիմնականում մահմեդականներով: Այժմ, քան երբևէ, մենք պետք է ավելին անենք քան խաղաղությունը, մենք պետք է հասնենք համագործակցության և հավասար պայմաններով դաշինքի: Հիշեք, թե ինչ էին Պաղեստինի և հարևան երկրների արաբ պատվիրակությունները ինչ էին ասում Գլխավոր ասամբլեայի և այլ ամբիոններից, արաբ-հրեական բարեկամության մասին խոսակցությունները ֆանտաստիկա են, արաբներն այդ չեն ցանկանում, նրանք հրեաների հետ միևնույն սեղանի շուրջ չեն նստի, նրանք հրեաներին նույն վերաբերմունքը ցույց կտան, ինչպես հրեաներին Բաղդադում, Կահիրեում և Դամասկոսում[18]:

Նաում Գոլդմանը քննադատում էր Բեն Գուրիոնին արաբական աշխարհի հետ առճակատման գնալու համար: Նա գրում էր, «Բեն Գուրիոնն այն մարդն է, ով հակաարաբական քաղաքականության հիմնական պատասխանատուն է, որովհետև նա է ձևավորում Իսրայելի սերունդների մտածելակերպը»[19]: Բեն Գուրիոնի 1938 թվականի ելույթից․ «Ես հավատում եմ մեր իշխանության հզորությանը, մեր հզորությանը, որը կաճի, և եթե աճի համաձայնագիրը կգա…»[20]:

1909 թվականին, Բեն Գուրիոնը փորձեց արաբերեն սովորել, բայց չհաջողեց: Հետագայում նա տիրապետեց թուրքերենին: Արաբ առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ նա միայն կարողացավ օգտագործել անգլերենը, մի փոքր էլ ֆրանսերենը[21]:

Անգլիացիների նկատմամբ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի բրիտանական սպիտակ թղթում ամրագրված էր հրեաների ներգաղթը Պաղեստին, առաջին հինգ տարվա համար պետք է սահմանափակվի 15,000 մեկ տարում, և հետագայում պետք է կախված լինի արաբական համաձայնությունից: Սահմանափակվում էին նաև արաբներից հրեաների հող ձեռք բերելու իրավունքները: Այս ամենից հետո Բեն Գուրիոնը փոխեց իր վերաբերմունքը արաբների նկատմամբ, հայտարարելով․ « Խաղաղությունը Պաղեստինում լավագույն իրավիճակը չէ Սպիտակ թղթի քաղաքականությունը տապալելու համար»[22]: Բեն Գուրիոնը չէր հավատում արաբների հետ խաղաղ լուծման հնարավորությանը, ուստի շուտով սկսեց Յիշուվը նախապատրաստել պատերազմի: Բրիտանական պատերազմական ջանքերին աջակցելու պատրվակով, Յիշուվի մոբիլիզացիան միջոցով, նա ձգտում էր «Հրեական Բանակի» կորիզը կառուցել, և այս փորձում նրա հաջողությունը հետագայում ապահովեց սիոնիստների հաղթանակը Հրեական պետության հիմնադրման պայքարում[23]:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, Բեն Գուրիոնը Յիշուվի բնակչությանը խրախուսում էր որպես կամավոր ծառայել Բրիտանական բանակում: Նա հրապարակայնորեն ասում էր հրեաներին «աջակցեք բրիտանացիներին այնպես ասես չկա Սպիտակ Թուղթ և հակադրվեք Սպիտակ Թղթին այնպես, իբր չկա պատերազմ»[24]: Պաղեստինի հրեա բնակչության մոտ 10%-ը Բրիտանական բանակի կամավորներ էին, ներառյալ բազմաթիվ կանանց: Միևնույն ժամանակ, Բեն Գուրիոնը աջակցում էր հազարավոր Եվրոպայի հրեա փախստականներին, ապօրենի ներգաղթել Պաղեստին, այն ժամանակահատվածում, երբ բրիտանացիները հրեական ներգաղթի վրա շատ խիստ սահմանափակումներ էին դրել:

1946 թվականին, Բեն Գուրիոնը համաձայնվում է, որ Հագահան և Մենաշեմ Բեգինի Իրգունը միասին կռվեն բրիտանացիների դեմ, ովքեր շարունակում էին սահմանափակել հրեական ներգաղթը: Բեն Գուրիոնը սկզբում համաձայնվել էր Բեգինի՝ 1946-ին Քինգ Դավիդ հյուրանոցի ռմբակոծման ծրագրի իրականացմանը, այնտեղ տեղակայված բրիտանական զինվորականներին առավել անհարմարություններ ստեղծելու մտադրությամբ (քան սպանության): Սակայն, երբ զանգվածային սպանության ռիսկն ակնհայտ էր, Բեն Գուրիոնը Բեգինին ասաց օպերացիան չեղարկել: Բեգինը հրաժարվեց[25]:

Պաղեստինում հրեաների ապստամբության, ընդդեմ հրեաների ներգաղթյալների սահմանափակման, արաբների կողմից Պաղեստինի հատվածային պետության տարբերակի բացառման, և Պաղեստինում 100,000-անոց զորք պահելու ծախսերի պատճառով, Բրիտանիայի կառավարությունը հարցը բարձրացրեց ՄԱԿ-ում: Անգլիան մասնատման ծրագրին դեմ էին և հայտարարեցին, որ 1948 թվականի մայիսի 15-ին մանդատը հետ կտան: Սակայն մայիսի 14-ին հրեաները միակողմանիորեն հրապարակեցին Իսրայելի անկախության հռչակագիրը:

Վերաբերմունքը արևմտյան ափը նվաճելուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի առաջին տաս օրից հետո, հայտնի էր, որ Իսրայելը ռազմականապես գերազանցում էր թշնամուն և հետագայում կաբինետն էր որոշում հաջորդ գրոհը երբ և որտեղ կազմակերպել[26]: Սեպտեմբերի 24-ին, Պաղեստինյան անկանոն ուժերի կողմից հարձակում է իրականացվել Լատրունի՝ վիճարկելի հատվածի վրա (23 Իսրայելցի զինվոր էր սպանվել): Սեպտեմբերի 26-ին Դավիդ Բեն Գուրիոնը Լատրունի վրա հարձակվելու և Արևմտյան ափի մեծ մասը գրավելու իր պատճառաբանություններն է բերում կաբինետին[27][28][29][30]: Առաջարկը քննարկումից հետո մերժվեց 5 ձայն կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ[30]: Բեն Գուրիոնը կաբինետի որոշումը որակեց որպես bechiya ledorot («սերունդների ողբի աղբյուր»), համարելով, որ Իսրայելը հնարավոր է վերջնականապես կորցրեց Յերուսաղեմի հին քաղաքը[31][32][33]:

Այս իրադարձությունների շուրջ հակասություն կա: Ըստ Ուրի Բար-Ջոզեֆի Բեն Գուրիոնի ներկայացրած ծրագիրը, սահմանափակ գործողությունների նպատակ ունեին, Լատրունը գրավելու, այլ ոչ թե համատարած հարձակման: Ըստ Դավիդ Տալի Կառավարության հավաքի ժամանակ, Բեն Գուրիոնը արձագանքել է Երուսաղեմի պատվիրակության հայտնածին: Նա նշում է, որ Արևմտյան ափը գրավելու նրա ծրագրի մասին տեղեկությունները չեն հաստատվում ոչ Բեն Գուրիոնի օրագրով, ոչ Կառավարության արձանագրության մեջ[34][35] [36] [37]:

Թեման նորից բարձրացավ 1948 թվականի պատերազմի վերջում, երբ գեներալ Յիգալ Ալոնը նույնպես առաջարկեց գրավել արևմտյան ափը մինչև Հորդանան գետը, որպես պետության բնա կան պատնեշ: Այս անգամ Բեն Գուրիոնը հրաժարվեց, չնայած նա համոզված էր բանակը ուժեղ էր այնքան, որ գրավումն ապահովեր: Նա վախենում էր Արևմտյան ուժերի արձագանքից և ուզում էր պահպանել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները և անգլիացիներին չհրահրել: Ավելին, նրա կարծիքով պատերազմի արդյունքները արդեն բավարար են և Իսրայելի առաջնորդները պետք է կենտրոնանան երկրի կառուցման վրա[38] [39][40]:

Ըստ Բենի Մորիսի, "Բեն Գուրիոնը պատերազմի ընթացքում վախեցավ: Եթե նա լայնամասշտաբ տեղահանումներ իրականացներ և մաքրեր ողջ երկիրը՝ Իսրայելի թղջ տարածքը, մինչև Հորդանան գետը: Կարող է պարզվել, որ դա նրա ճակատագրական սխալն էր: Եթե միայն նա լիարժեք տեղահանում իրականացներ, այլ ոչ մասնակի, նա Իսրայել երկիրը կկայունացներ սերունդների համար"[41]:

Ռազմական ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բեն Գուրիոնը այցելում է 101-րդ ջոկատը՝ առաջին կործանիչ ջոկատը:

1948 թվականի Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում, Բեն Գուրիոնը վերահսկում էր նորածին պետության ռազմական գործողությունները: Իսրայելի անկախության առաջին շաբաթների ընթացքում, նա հրամայեց բոլոր զինյալներին միավորել մեկ ազգային բանակում՝ Իսրայելի պաշտպանության ուժեր (IDF): Այդ նպատակով, Բեն Գուրիոնը կիրառեց ուժեղ ձեռք Ալտալենա ռազմական նավի օգնությամբ, նա Իրգունի ողջ զենքը բռնագրավեց: Նա հայտարարեց, որ ողջ զենքը կհանձնվի Իսրայելի պաշտպանության բանակին: Երբ Թել Ավիվի ծովափում ռազմական գործողություններ բռնկվեցին, նա հրամայեց ուժով վերցնել և ռմբակոծել նավը: Այդ կռվում տասնվեց Իրգինի զինյալներ և երեք Իսրայելի բանակի զինվորներ զոհվեցին: Միասնական բանակ ունենալու քաղաքականությանը հետևելով, նա հրամայեց նաև Պալմախ շտաբները լուծարել և միավորել Իսրայելի ազգային բանակի հետ: Այս գործողություններով նա կարողացավ վերահսկել երկրի ռազմական ուժերը: Նա փորձեց նվազեցնել Մապամ-ի անդամների թիվը ռազմական ղեկավարությունում, սակայն գեներալները բունտ բարձրացրեցին:

1935 թվականից լինելով Հրեական գործակալության ղեկավար, Բեն Գուրիոնը փաստացի հրեա բնակչության ղեկավարն էր, նույնիսկ մինչև Իսրայել պետության հիմնադրման հայտարության: Այս պաշտոնում նա մեծ դեր է խաղացել Արաբա-Իսրայելյան պատերազմում: Այդ են վկայում Իսրայելի ազգային բանակի արխիվները, որոնք 1980-ականների վերջերին բացվեցին գիտնականների հետազոտման համար[42]:

Իսրայելի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բեն Գուրիոնը Յիգալ Ալոնի և Յիձակ Ռաբինի հետ Նեգևում 1948-ի Արաբա-Իսրայելական պատերազմի ժամանակ:
Դավիդ Բեն Գուրիոնը Անկախության հռչակելիս ժամանակակից սիոնիզմի հայր Թեոդոր Հերցի նկարի տակ:

1948 թվականի մայիսի 14-ին, Բրիտանական մանդատի վերջին օրը, Բեն Գուրիոնը հրապարակեց Իսրայելի անկախության հռչակագիրը: Հռչակագրում, նա հայտարարում էր, որ նոր պետությունը կապահովի իր բոլոր քաղաքացիների սոցիալական և քաղաքական հավասարությունը, անկախ նրանց դավանած կրոնից և ռասսայից:

Իր պատերազմական օրագրում, 1948-ի փետրվարին, Բեն Գուրիոնը գրում է․ «Պատերազմը մեզ երկիր կտա: Մերոնք, ոչ մերոնք միայն խաղաղության հասկացություններ են, պատերազմի ժամանակ դրանք կորցնում են իրենց իմաստը»[43]: Հետագայում նույնպես նա հաստատում է դա, հայտարարելով, « Նեգևում մենք չպետք է հող գնենք, մենք պետք է այն նվաճենք: Դուք մոռացել եք, որ մենք պատերազմում ենք»[43]: Միևնույն ժամանակ արաբները նույնպես պատերազմի միջոցով մրցում էին Իսրայելի հետ, տարածքների վերահսկման համար, իսկ Հորդանանի Արաբական լեգիոնը որոշում էր ընդունել ուժերը կենտրոնացնել Բեթղեհեմում և Հեբրոնում, որպեսզի պահեն այդ շրջանը արաբ բնակիչների համար, և կանխեն Իսրայելի տերիտորիալ ձեռքբերումները[44]: Իսրայելցի պատմաբան Բեննի Մորիսը գրել է 1948 թվականի Պաղեստինյան արաբների ջարդերի մասին, և նշել, որ Բեն Գուրիոնը ջարդերը իրականացրած սպաներին կոծկել է[45]:

1948 թվականի Արաբա-Իսրայելյան պատերազմի ընթացքում Իսրայելը ղեկավարելուց հետո, Բեն Գուրիոնը ընտրվեց Իսրայելի վարչապետ, երբ նրա ղեկավարած Մապայ աշխատավորական կուսակցությունը հաղթեց 1949 թվականի փետրվարի 14-ին Իսրայելի առաջին ազգային ընտրություններում, ստանալով Կնեսետի տեղերի առվելագույն քանակը: Նա այդ պաշտոնում մնաց մինչև 1963 թվականը, բացառությամբ 1954 և 1955 թվականների միջև ընկած ժամանակահատվածը: Որպես վարչապետ նա վերահսկում է պետական կառույցների հիմնումը: Նա նախագահում էր երկրի և ազգաբնակչության արագընթաց զարգացմանն ուղղված բազում ազգային նախագծերում: Կախարդական կարպետ գործողություն՝ հրեաների տեղափոխումն արաբական երկրներից, Իսրայելի ազգային ջրատարի կառուցումը, գյուղատնտեսության զարգացման և նոր գյուղերի և քաղաքների հիմնադրման ծրագրեր: Մասնավորապես, նա կոչ էր անում նորարական բնակավայրեր ստեղծել հեռավոր շրջաններում, հատկապես Նեգևում: Բեն Գուրիոնը Նեգև անապատը ծաղկացնելու դժվարությունները դիտում էր որպես հարթակ, որտեղ հրեա ժողովուրդը կարող էր ամենամեծ ներդրումն ունենալ ողջ մարդկությանը:[46] Նա կարծում էր, որ նոսր բնակեցված և անպտուղ Նեգև անապատը, Պաղեստինում բնակություն հաստատելու համար, հիանալի հնարավորություն է, արաբ բնակչության կողմից նվազագույն դիմադրությամբ, և օրինակ ծառայեց, անձնապես հաստատվելով Նեգևի կենտրոնում, Սդե Բոկեր կիբուցում[46]:

Այս ժամանակաշրջանում Պաղեստինցի ֆիդայինները Արաբական տարածքից բազմիցս ներխուժում էին Իսրայել: 1953-ին, մի շարք անհաջող պատասխան գործողություններից հետո, Բեն Գուրիոնը մեղադրում է Արիել Շարոնին՝ այդ ժամանակ հյուսիսային շրջանի անվտանգության ղեկավար, նոր հրամանատար նշանակելով հրամայում է պատասխանել ֆիդայական ներխուժումներին: Բեն Գուրիոնը ասում է Շարոնին «Պաղեստինցիները պետք է իմանան, որ Իսրայելցիների կյանքերի համար նրանք բարձր գին պիտի վճարեն»: Շարոնը ձևավորում է փոքր խումբ, որն անմիջական պատասխանելու է ֆիդայական խմբերի գործողություններին և պատժիչ գործողություններ իրականացնելու: Իր գոյության հինգ ամիսների ընթացքում, խումբը պատժիչ գործողություններ իրականացրեց ֆիդայական բնակավայրերի և ռազմական թիրախների նկատմամբ[47]: Այս հարձակումները հայտնի դարձան որպես հաշվեհարդարի գործողություններ.

ԱՄՆ նախագահ Հարի Տրումենը Օվալ սենյակում, Իսրայելի վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնից (կենտրոնում)նվեր ստանալիս: Աջից ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Աբբա Էբանը:

1953 թվականին, Բեն Գուրիոնը հայտարարեց կառավարությունից հեռանալու իր մտադրության մասին: Նրա փոխարինեց Մոշե Շարեթը, ով 1954-ի հունվարին ընտրվեց Իսրայելի երկրորդ վարչապետ: Սակայն 1955 թվականին Բեն Գուրիոնը ժամանակավորապես փոխարինեց Շարեթին, երբ վերջինս այցելեց ԱՄՆ: Այդ ընթացքում Բեն Գուրիոնը հաջող հարձակում կազմակերպեց Գալիլեի ծովի հյուսիսարևելյան ափերի Սիրիական կրակետերի վրա: Դա, Իսրայելի ձկնորսների վրա սիրիական հարձակումների պատասխանն էր: Բեն Գուրիոնը հարձակումը կազմակերպել էր առանց կառավարության հետ խորհրդակցելու: Հետագայում Շարեթը դառնությամբ կնշի, որ Բեն Գուրիոնը գերազանցել էր իր իրավունքները:

1955 թվականին Բեն Գուրիոնը վերադարձավ կառավարություն: Նա ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը և շուտով վերընտրվեց վարչապետի պաշտոնում: Երբ Բեն Գուրիոնը վերադարձավ, Իսրայելի զորքերը սկսեցին ավելի ագրեսիվ պատասխանել դեռևս Եգիպտական կառավարման տակ գտնվող Գազայից պաղեստինյան պարտիզանների հարձակումներին: Եգիպտոսի պրեզիդենտ Գամալ Աբդել Նասերը Չեխիայի հետ պայմանագիր կնքելով մեծ քանակությամբ ժամանակակից զենք ձեռք բերեց: Իսրայելը իր հերթին զինվեց Ֆրանսիայի օգնությամբ: Նասերը արգելափակեց Իսրայելի նավերի մուտքը Տիրանի նեղուցով և Սուեզի ջրանցքով: 1956 թվականի հուլիսին, ԱՄՆ-ը և Բրիտանիան հրաժարվեցին ֆինանսավորել Ասուանի ջրամբարի նախագիծը Նեղոսի վրա, և մեկ շաբաթ անց Նասերը կարգադրեց ազգայնացնել Ֆրանսիայի և Անգլիայի վերահսկողության տակ գտնվող Սուեզի ջրանցքը: 1956 թվականի վերջում, Արաբական ռազմատենչ հայտարարությունները դրդեցին Իսրայելին Սինայում կենտրոնացած Եգիպտական զորքերին դուրս մղել, և Իսրայելը ներխուժեց Եգիպտական Սինայի թերակղզին: Իսրայելի մյուս նպատակներն էին վերացնել ֆիդայինների ներխուժումը Իսրայելի տարածք, ինչը հարավային բնակչության կյանքն անտանելի էր դարձնում, և բացել Տրանի նեղուցը Իսրայելի նավերի համար[48] [49] [50][51]:

Իսրայելը թերակղզու մեծ մասը գրավեց մի քանի օրում: Նախնական համաձայնության համաձայն, Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի օրվա ընթացքում ներխուժեցին Եգիպտոս, նպառակ ունենալով վերականգնաել Սուեզի ջրանցքի վրա վերահսկողությունը և հեռացնել նախագահ Նասերին: ԱՄՆ-ի ճնշումը ստիպեց Բրիտանիային և Ֆրանսիային հետ կանգնել, իսկ Իսրայելին հեռանալ Սինայից, որի դիմաց Իսրայելի նավերը ազատ կնավարկեն Կարմիր ծովով: ՄԱԿ-ը առաջին խաղաղապահ զորքերը տեղադրեց Եգիպտոսի և Իսրայելի միջև, և հաջորդ տասնամյակում զորքերը պահպանում էին խաղաղությունը և ֆիդայինների ներխուժումը Իսրայելի տարածք դադարեց:

Բեն Գուրիոնը ելույթ է ունենում Կնեսեթում, 1957

1959 թվականին, Բեն Գուրիոնը Արևմտյան Գերմանիայի պաշտոնական զեկույցներից պարզում է, որ տխրահռչակ նացիստական ռազմական հանցագործ Ադոլֆ Էյխմանը ամենայն հավանականությամբ ապրում է Արգենտինայում: Բեն Գուրիոնը հրամայում է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությանը՝ Մոսսադին, նրան կենդանի բռնել, Իսրայելում դատապարտելու համար: 1960 թվականին, առաքելությունը ի կատար ածվեց՝ Էյխմանը դատվեց և դատապարտվեց բազմաթիվ հանցագործությունների՝ այդ թվում մարդկության դեմ հանցագործության համար, և 1962-ին մահապատժի դատապարտվեց:

Բեն Գուրիոնը սևեռվել էր Իսրայելի կողմից միջուկային զենք ձեռք բերելու մտքին, զգալով, որ միջուկային զինանոցը միակ ճանապարհն էր՝ դիմակայելու արաբական քանակական, տարածքային և ֆինանսական ռեսուրսների գերակայությանը և դա Իսրայելի փրկության և մեկ այլ Հոլոքոստի կանխարգելման միակ վստահելի երաշխիքն էր[52]:

Բեն Գուրիոնը անձնական պատճառներով 1963 թվականին հրաժարվեց վարչապետի պաշտոնից, և իրեն հաջորդ ընտրեց Լեվի Էշկոյին: Մեկ տարի անց երկուսի միջև մրցակցություն առաջացավ, երբ 1954-ին Եգիպտոսում Իսրայելի գաղտնի գործողությունը ձախողելու պատճառով: Բեն Գուրիոնը պնդում էր, որպեսզի հետաքննություն անցկացվեր, Էշկոլը հրաժարվեց: Դրա հետևանքով Բեն Գուրիոնը Մապայից դուրս եկավ և 1965-ի հունիսին նոր Ռաֆի կուսակցությունը հիմնեց, մինչդեռ Մապայը միացավ մեկ այլ Ահդութ Հավոդա կուսակցության հետ: Էշկոլը դարձավ միավորված կուսակցության առաջնորդ: Իսրայելի պառլամենտական ընտրություններում Էշկոլի կուսակցությունը հաղթեց և Էշկոլը դարձավ երկրի առաջնորդ:

Հետագա քաղաքական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի մայիսին, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հեռանալուց հետո, Եգիպտոսը սկսեց ավելացնել զորքերը Սինայի թերակղզում և Տիրանի նեղուց փակեց Իսրայելի նավերի համար: Այս և մյուս Արաբական պետությունների գործողությունների պատճառով, Իսրայելը սկսեց պատրաստվել պատերազմի: Իրադրությունը սրվեց հունիսի 5-ի վեցօրյա պատերազմի բռնկումով: Երուսաղեմում ազգային միասնության կամ արտակարգ կառավարություն ստեղծելու կոչ արվեց: Այդ ընթացքում, Բեն Գուրիոնը Սդե Բոկերում հանդիպեց իր վաղեմի հակառակորդ Մեխանեմ Բեգինի հետ, Բեգինը խնդրեց Բեն Գուրիոնին միանալ Էշկոլի ազգային միացյալ կառավարությանը: Չնայած Էշկոլի Մապայ կուսակցության անդամները սկզբում դեմ էին կառավարության ընդլայնմանը, բայց ի վերջո համակերպվեցին[53]: Մայիսի 23-ին, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Յիձակ Ռաբինը հանդիպեց Բեն Գուրիոնի հետ, նրա հովանավորությունը ստանալու: Սակայն Բեն Գուրիոնը մեղադրեց Ռաբինին Իսրայելին մահացու վտանգի մեջ ներքաշելում, պահեստայիներին հավաքագրելով և հրապարակայնորեն Արաբական կոալիցիայի հետ պատերազմի պատրաստվելու համար: Բեն Գուրիոնը Ռաբինին ասաց, որպեսզի նա գոնե ձեռք բերի արտաքին ուժերի աջակցությունը, ինչպես ինքն արել էր Սուեզի ճգնաժամի ժամանակ: Հանդիպումից հետո Ռաբինը մի քանի օր անկողնային էր:

Իսրայելի կառավարությունը որոշեց պատերազմել և հանկարծակի հարվածով ոչնչացնել Եգիպտոսի Օդային ուժերը: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանը հայտնել էր Բեն Գուրիոնին հունիսի 4–5 գիշերվա հարձակման մասին: Հետագայում Բեն Գուրիոնը գրել էր իր օրագրում, որ մտահոգված էր Իսրայելի վերահաս հարձակման համար: Հունիսի 5-ին վեցօրյա պատերազմը սկսվեց Իսրայելի օդային հարձակումով, արդյունքում ոչնչացվեց Եգիպտոսի օդուժը: Այնուհետև Իսրայելը՝ մի քանի հարձակումների արդյունքում, գրավեց Սինայի թերակղզին և Գազայի հատվածը Եգիպտոսից, Արևմտյան ափը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը Հորդանանից, և Գոլանի բարձունքները Սիրիայից: Պատերազմից հետո, Բեն Գուրիոնը համաձայն էր վերադարձնել գրավյալ տարածքները, բացառությամբ Արևելյան Երուսաղեմի, Գոլանի բարձունքներից և Հեբրոն սարից, որպես խաղաղության համաձայնագրի մաս[54]:

Հունիսի 11-ին Բեն Գուրիոնը իր տանը հանդիպում է իր աջակիցների խմբի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Մոշե Դայանը առաջարկում է Արևմտյան ափի ինքնավարություն, Գազայի փախստականների հանձնում Հորդանանին և միացյալ Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք: Բեն Գուրիոնը համաձայնվում է նրա հետ, բայց պրոբլեմներ է կանխատեսում կապված Պաղեստինի փախստականներին Հորդանանին հանձնելու հարցում, և խորհուրդ է տալիս ուղիղ բանակցություններ վարել Եգիպտոսի հետ, առաջարկելով Սինայի թերակղզու միջանցքի դիմաց ստանալ խաղաղություն և նավարկության հնարավորություն Տիրանի նեղուցով: Հաջորդ օրը նա Կնեսեթի իր կաբինետում հանդիպում է Երուսաղեմի քաղաքապետ Տեդի Կոլեկի հետ: Չնայած իր ավելի ցածր պաշտոնական դիրքին, Բեն Գուրիոնը նախատում է Կոլեկին ինչպես իր ենթակային[55]:

Վեցօրյա պատերազմից հետո, Բեն Գուրիոնը քննադատում էր կառավարության անտարբերությունը միացյալ Երուսաղեմի կառուցման և զարգացման նկատմամբ: Որպեսզի Երուսաղեմը մնա Իսրայելի ձեռքում, նա պնդում էր, որ անհրածեշտ է զանգվածային բնակեցման ծրագիր իրականացնել Հին քաղաքում և շրջակա բլուրների վրա, ինչպես նաև խոշոր արդյունաբերություն հիմնել հրեա ներգաղթյալներին գրավելու համար: Նա պնդում էր նաև, որ գործընթացի արդյունքում արաբները չպետք է վտարվեն[55]: Բեն Գուրիոնը կոչ էր անում նաև հրեաներով ինտենսիվ բնակեցնել Հեբրոնը:

1968 թվականին, Ռաֆի և Մապայ կուսակցությունները միավորվում են, Բեն Գուրիոնը լքում է իր հին կուսակցությունը: Նա հանդես է գալիս ընտրական ռեֆորմներ իրականացնելու առաջարկով: Նա ձևավորում է մեկ այլ նոր կուսակցություն, որը 1969 թվականի ընտրություններում Իսրայելի օրենսդիր մարմնում չորս տեղ է ստանում:

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլա և Դավիդ բեն Գուրիոնի գերեզմանը, Միդրեշետ Բեն Գուրիոն

Բեն Գուրիոնը քաղաքականությունը թողեց 1970 թվականին և իր վերջին տարիներն անցկացրեց համեստ տանը կիբուցում՝ աշխատելով Իսրայելի պատմության վաղ տարիներ 11-րդ հատորի վրա: 1971 թվականին նա այցելեց Սուեզի ջրանցքի երկայնքով իսրայելական դիրքերը:

1973 թվականի նոյեմբերի 23-ին բեն Գուրիոնը կաթված ստացավ: Կաթվածին հաջորդած շաբաթվա ընթացքում նրան այցելեցին բարձրակարգ պաշտոնյաներ, ներառյալ Գոլդա Մեիրը: Նոյեմբերի 23-ին նրա վիճակը սկսեց վատանալ, և դեկտեմբերի 1-ին, 87 տարեկանում, նա մահացավ: Նրա մահվան օրը նրա թոռ Ալոնը, ով կռվում էր պատերազմում, հոսպիտալացվել էր բեկորային վնասվածքների պատճառով[56]: Նրա մարմինը Կնեսսեթում էր, ողջ երկրով մեկ սիրենաներ հնչեցին ազդարարելու նրա մահը: Նա թաղված է հուղակավորության պարզ շարքում՝ իր կնոջ Պաուելայի կողքին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 חה"כ דוד בן-גוריון (גרין)Քնեսեթ.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Бен-Гурион Давид, Бен-Гурион Давид // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 כל ממשלות ישראלՔնեսեթ.
  5. Brenner, Michael; Frisch, Shelley (April 2003).
  6. BBC ON THIS DAY | 1 | 1973: Israel's founding father diesBBC
  7. George Lavy, Germany and Israel: moral debt and national interest (1996) p. 45
  8. «Ben-Gurion may have been a twin»։ Haaretz 
  9. Memoirs : David Ben-Gurion (1970), p. 36.
  10. Teveth, Shabtai (1985) Ben-Gurion and the Palestinian Arabs. From Peace to War. Oxford University Press. ISBN 0-19-503562-3. Ezra – pp. 3, 4; Paolei Zion – p. 6; central committee – p. 9; populations-pp. 10, 21; Galilee pp. 12, 14–15.
  11. Oswego.edu, Gila Hadar, "Space and Time in Salonika on the Eve of World War II and the Expulsion and Extermination of Salonika Jewry", Yalkut Moseshet 4, Winter 2006
  12. Teveth, Shabtai (1985) Ben-Gurion and the Palestinian Arabs. From Peace to War. Oxford University Press. ISBN 0-19-503562-3. pp. 25, 26.
  13. Beckerman Gal (մայիսի 29, 2006)։ «The apples sometimes fall far from the tree»։ The Jerusalem Post 
  14. Teveth, Shabtai (1985) Ben-Gurion and the Palestinian Arabs. From Peace to War. Oxford University Press. ISBN 0-19-503562-3. pp. 66–70
  15. Morris Benny (հոկտեմբերի 3, 2002)։ «Two years of the intifada – A new exodus for the Middle East?»։ The Guardian։ Վերցված է օգոստոսի 30, 2010 
  16. «Secrets of Ben-Gurion's Leadership»։ Forward.com։ Վերցված է 2015-05-17 
  17. Efraim Karsh, "Fabricating Israeli history: the 'new historians'", Edition 2, Routledge, 2000, ISBN 978-0-7146-5011-1, p. 213.
  18. David Ben-Gurion, statement to the Assembly of Palestine Jewry, 2 October 1947
  19. Nahum Goldmann, The Jewish Paradox A Personal Memoir, translated by Steve Cox, 1978, ISBN 0-448-15166-9, pp. 98, 99, 100
  20. Simha Flapan, Zionism and the Palestinians, 1979, ISBN 0-85664-499-4, pp. 142–144
  21. Teveth, Shabtai (1985) Ben-Gurion and the Palestinian Arabs. From Peace to War. Oxford University Press. ISBN 0-19-503562-3. p. 118.
  22. Shabtai Teveth, 1985, Ben-Gurion and the Palestinian Arabs, p. 199
  23. S. Teveth, 1985, Ben-Gurion and the Palestinian Arabs, p. 200
  24. «Ben-Gurion's road to the State» (եբրայերեն)։ Ben-Gurion Archives։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 15, 2006-ին 
  25. Paul Johnson, A History of the Jews, p. 523.
  26. Benny Morris (2008), pp. 315-316.
  27. Benny Morris (2008), pp. 317.
  28. Uri Ben-Eliezer, The Making of Israeli Militarism, Indiana University Press, 1998, p.185 writes: "Ben-Gurion describes to the Minister his plans to conquer the entire West Bank, involving warfare against entire Jordan's Arab Legion, but to his surprise the Ministers rejected his proposal."
  29. «Ben Gurion proposal to conquer Latrun , the cabinet meeting , 26 sept 1948 (hebrew)»։ Israel state archive blog:։ http://israelidocuments.blogspot.co.il/2015/02/1948.html (Hebrew) 
  30. 30,0 30,1 Benny Morris (2008), p. 318.
  31. Mordechai Bar-On, Never-Ending Conflict: Israeli Military History, Stackpole Books, 2006, p.60 writes : "Originally, this was an idiom that Ben-Gurion used after the government rejected his demand to attack the Legion and occupy Samaria in the wake of a Mujuhidin's attack near Latrun in September 1948.
  32. Yoav Gelber, Israeli-Jordanian Dialogue, 1948-1953, Sussex Academic Press, 2004, p.2.
  33. Benny Morris (2008), pp. 315.
  34. Zaki Shalom (2002). David Ben-Gurion, the State of Israel and the Arab World, 1949-1956. Sussex Academic Press. էջ 155. ISBN 978-1-902210-21-6. https://books.google.am/books?id=KMTm5zOzUugC&pg=PA155. «"A great satisfaction with the armistice borders…(Concerning the) area intended to pass into Israeli…(Ben Gurions') statements reveal the ambiguity over this subject"» 
  35. Zaki Shalom (2002). David Ben-Gurion, the State of Israel and the Arab World, 1949-1956. Sussex Academic Press. էջ 160. ISBN 978-1-902210-21-6. https://books.google.am/books?id=KMTm5zOzUugC&pg=PA160. «"If BG had been fully convinced that the IDF should have fought more aggressively for Jerusalem and the surrounding area, then Sharet's opposition would not have stood in the way of government consent"» 
  36. David Tal (հունիսի 24, 2004). War in Palestine, 1948: Israeli and Arab Strategy and Diplomacy. Routledge. էջեր 406–407. ISBN 978-1-135-77513-1. https://books.google.am/books?id=Vs2PAgAAQBAJ&pg=PA406. «Nothing of this sort appears in the diary he kept at the time or in the minutes of the Cabinet meeting from which he is ostensibly quoting... Ben Gurion once more raised the idea of conquering Latrun in the cabinet. Ben Gurion was in fact reacting to what he had been told by a delegation from Jerusalem... The "everlasting shame" view is unsubstantiated in both Ben Gurion's diary and in the Cabinet protocol.» 
  37. Uri Bar-Joseph (դեկտեմբերի 19, 2013). The Best of Enemies: Israel and Transjordan in the War of 1948. Routledge. էջ 115. ISBN 978-1-135-17010-3. https://books.google.am/books?id=db9mAgAAQBAJ. «"the plan place by BG before the government call not for an all-out offensive, but rather for a limited action aimed at the conquest of Latrun…more than 13 years later ..(he) claim that his proposal had been far more comprehensive"» 
  38. Anita Shapira (նոյեմբերի 25, 2014). Ben-Gurion: Father of Modern Israel. Yale University Press. էջեր 173–. ISBN 978-0-300-18273-6. https://books.google.am/books?id=2eEdBQAAQBAJ&pg=PA173. «"(Ben Gurion) He also did not flinch from provoking the United Nations by breaking the truce agreement. But the limit of his fearlessness was a clash with a Western power. Vainly, the right and Mapam accused him of defeatism. He did not flinch from confronting them but chose to maintain good relations with the United States, which he perceived as a potential ally of the new state, and also not to provoke the British lion, even though its fangs had been drawn. At the end of the war, when Yigal Allon, who represented the younger generation of commanders that had grown up in the war, demanded the conquest of the West Bank up to the Jordan River as the natural, defensible border of the state, Ben-Gurion refused. He recognized that the IDF was militarily strong enough to carry out the conquest, but he believed that the young state should not bite off more than it had already chewed. There was a limit to what the world was prepared to accept. Furthermore, the armistice borders-which later became known as the Green Line-were better than those he had dreamed of at the beginning of the war. In Ben-Gurion's opinion, in terms of territory Israel was satisfied. It was time to send the troops home and start work on building the new nation.» 
  39. Benny Morris (2009). One state, two states: resolving the Israel/Palestine conflict. Yale University Press. էջ 79. https://books.google.am/books?id=4ZztAAAAMAAJ. «"in March 1949, just before the signing of the Israel-Jordan armistice agreement, when IDF general Yigal Allon proposed conquering the West Bank, Ben-Gurion turned him down flat. Like most Israelis, Ben-Gurion had given up the dream"» 
  40. Zaki Shalom (2002). David Ben-Gurion, the State of Israel and the Arab World, 1949-1956. Sussex Academic Press. էջեր 174–. ISBN 978-1-902210-21-6. https://books.google.am/books?id=KMTm5zOzUugC&pg=PA174. «"The clearest expression of this 'activist' approach is found in a "personal, top secret" letter sent by Yigal Allon to BG shortly after ... We cannot imagine a border more stable than the Jordan River, which runs the entire length of the country "» 
  41. Ari Shavit, Survival of the fittest : An Interview with Benny Morris, Ha'aretz Friday Magazine, January 9, 2004.
  42. See e.g. Benny Morris, the Birth of the Palestinian Refugee Problem and The Birth of the Palestinian Refugee Problem Revisited
  43. 43,0 43,1 Mêrôn Benveniśtî, Sacred landscape: the buried history of the Holy Land since 1948, p. 120
  44. Sir John Bagot Glubb, A Soldier with the Arabs, London 1957, p. 200
  45. Ari Shavit'Survival of the fittest,' Haaretz 8 January 2004:"The worst cases were Saliha (70-80 killed), Deir Yassin (100-110), Lod (250), Dawayima (hundreds) and perhaps Abu Shusha (70). There is no unequivocal proof of a large-scale massacre at Tantura, but war crimes were perpetrated there. At Jaffa there was a massacre about which nothing had been known until now. The same at Arab al Muwassi, in the north. About half of the acts of massacre were part of Operation Hiram [in the north, in October 1948]: at Safsaf, Saliha, Jish, Eilaboun, Arab al Muwasi, Deir al Asad, Majdal Krum, Sasa. In Operation Hiram there was a unusually high concentration of executions of people against a wall or next to a well in an orderly fashion.That can't be chance. It's a pattern. Apparently, various officers who took part in the operation understood that the expulsion order they received permitted them to do these deeds in order to encourage the population to take to the roads. The fact is that no one was punished for these acts of murder. Ben-Gurion silenced the matter. He covered up for the officers who did the massacres."
  46. 46,0 46,1 David Ben-Gurion (հունվարի 17, 1955)։ «Importance of the Negev» (եբրայերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 23, 2007-ին 
  47. «Unit 101 (Israel) | Specwar.info ||»։ En.specwar.info։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012 
  48. Moshe Shemesh; Selwyn Illan Troen (հոկտեմբերի 5, 2005). The Suez-Sinai Crisis: A Retrospective and Reappraisal. Routledge. էջ 5. ISBN 978-1-135-77863-7. https://books.google.am/books?id=GNGPAgAAQBAJ&pg=PA185. «"The aims were to be threefold: to remove the threat, wholly or partially, of the Egyptian rmy in the Sinai, to destroy the framework of the fedaiyyun, and to secure the freedom of navigation through the straits of Tiran."» 
  49. Isaac Alteras (1993). Eisenhower and Israel: U.S.-Israeli Relations, 1953-1960. University Press of Florida. էջեր 192–. ISBN 978-0-8130-1205-6. https://books.google.am/books?id=ydRHCPWngioC&pg=PA192. «"the removal of the Egyptian blockade of the Straits of Tiran at the entrance of the Gulf of Aqaba. The blockade closed Israel’s sea lane to East Africa and the Far East, hindering the development of Israel’s southern port of Eilat and its hinterland, the Nege. Another important objective of the Israeli war plan was the elimination of the terrorist bases in the Gaza Strip, from which daily fedayeen incursions into Israel made life unbearable for its southern population. And last but not least, the concentration of the Egyptian forces in the Sinai Peninsula, armed with the newly acquired weapons from the Soviet bloc, prepared for an attack on Israel. Here, Ben-Gurion believed, was a time bomb that had to be defused before it was too late. Reaching the Suez Canal did not figure at all in Israel’s war objectives. "» 
  50. Dominic Joseph Caraccilo (January 2011). Beyond Guns and Steel: A War Termination Strategy. ABC-CLIO. էջեր 113–. ISBN 978-0-313-39149-1. https://books.google.am/books?id=FDA8dQyaQ9MC&pg=PA113. «The escalation continued with the Egyptian blockade of the Straits of Tiran, and Nasser's nationalization of the Suez Canal in July 1956. On October 14, Nasser made clear his intent:"I am not solely fighting against Israel itself. My task is to deliver the Arab world from destruction through Israel's intrigue, which has its roots abroad. Our hatred is very strong. There is no sense in talking about peace with Israel. There is not even the smallest place for negotiations." Less than two weeks later, on October 25, Egypt signed a tripartite agreement with Syria and Jordan placing Nasser in command of all three armies. The continued blockade of the Suez Canal and Gulf of Aqaba to Israeli shipping, combined with the increased fedayeen attacks and the bellicosity of recent Arab statements, prompted Israel, with the backing of Britain and France, to attack Egypt on October 29, 1956.» 
  51. «The Jewish Virtual Library, The Sinai-Suez Campaign: Background & Overview»։ «In 1955, Egyptian President Gamal Abdel Nasser began to import arms from the Soviet Bloc to build his arsenal for the confrontation with Israel. In the short-term, however, he employed a new tactic to prosecute Egypt's war with Israel. He announced it on August 31, 1955: Egypt has decided to dispatch her heroes, the disciples of Pharaoh and the sons of Islam and they will cleanse the land of Palestine....There will be no peace on Israel's border because we demand vengeance, and vengeance is Israel's death. These “heroes” were Arab terrorists, or fedayeen, trained and equipped by Egyptian Intelligence to engage in hostile action on the border and infiltrate Israel to commit acts of sabotage and murder.» 
  52. Zaki Shalom, Israel's Nuclear Option: Behind the Scenes Diplomacy Between Dimona and Washington, (Portland, Ore.: Sussex Academic Press, 2005), p. 44
  53. «The Six Day War – May 1967, one moment before – Israel News, Ynetnews»։ Ynetnews.com։ հունիսի 20, 1995։ Վերցված է սեպտեմբերի 9, 2012 
  54. Randolph Churchill, Winston Churchill, The Six Day War, 1967 p. 199 citing The World at One, BBC radio, 12 July 1967
  55. 55,0 55,1 Shalom, Zaki: Ben-Gurion's political struggles, 1963–1967
  56. The Evening Independent (1 December 1973 issue)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են