Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն
ההסתדרות הציונית העולמית
Organisation sioniste mondiale.jpg
Տեսակկազմակերպություն
Հիմնադրվածսեպտեմբերի 3, 1897
Գլխադասային գրասենյակԵրուսաղեմ
ՀիմնադիրԹեոդոր Հերցլ և Մաքս Նորդաու
Կայքwzo.org.il

Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն (եբր.՝ ‏הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית הָעוֹלָמִית‏‎‎, HaHistadrut HaTsionit HaOlamit), կամ WZO, հիմնադրվել է Թեոդոր Հերցլի նախաձեռնությամբ որպես սիոնիստական կազմակերպություն Առաջին սիոնիստական կոնգրեսում, որը կայացել է 1897 թվականի օգոստոսին Բազել քաղաքում (Շվեյցարիա): Կոնգրեսի մասնակիցները ընդունեցին բանաձև, որով սահմանվեցին սիոնիստական շարժման նպատակները: Հենց այդ որոշումն էլ հայտնի դարձավ որպես «Բազելյան ծրագիր»: Ծրագրից մասնավորապես հետևում է, որ «սիոնիզմը ձգտում է վստահություն հաստատել Պաղեստինում հրեական ժողովրդի կյանքի իրավական հիմքերի համար»: Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն առաջարկում էր կիրառել հետևյալ միջոցները`

  1. Պաղեստինում հրեական գյուղացիական տնտեսությունների [ֆերմերների], արհեստավորների և առևտրականների միավորում,
  2. բոլոր հրեաների տեղական կամ խմբային միասնական ֆեդերացիաների [միավորված կազմակերպության] ստեղծում, տարբեր երկրների օրենքների համաձայն,
  3. հրեական ազգային ինքնավստահության և ինքնագիտակցության ամրապնդում,
  4. սիոնիստական նպատակներին հասնելու նախնական քայլերի համար անհրաժեշտ պետական դրամաշնորհների հատկացում:

Ներկայումս Սիոնիստական կազմակերպության անդամ կարող է լինել ցանկացած հրեական միավորում, որն ընդունում է նրա ծրագիրը, նույնիսկ եթե նրա ոչ բոլոր անդամներն են հանդիսանում սիոնիզմի կողմնակիցներ: ՀՍԿ-ի կազմի մեջ մտնում են, ազգային սիոնիստական միություններ (այդ թվում ԱՄՆ-ի կանանց սիոնիստական Հադասահ կազմակերպությունը), միջազգային սիոնիստական ֆեդերացիաներ` Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը, հրեական Բնեյ Բրիտ միջազգային կազմակերպությունը, «Մակկաբիադա» Համաշխարհային սպորտային ընկերությունը, Սեֆարդի միջազգային ֆեդերացիան, Հրեա ուսանողների համաշխարհային միությունը, (WUJS), Համաշխարհային հուդաիզմի երեք ուղղությունների ներկայացուցիչները (ուղղափառ, պահպանողական և բարեփոխիչ), Անկախ պետությունների համագործակցության պատվիրակությունները և այլն: Սիոնիստական կազմակերպությունը ներկայումս բարձր մակարդակով ապակենտրոնացված է: ՀՍԿ-ի գործառնական բաժնի կողմից ստեղծված «Հրեական գործակալությունը» («Սոհնուտ») իր առջև դրված նպատակներով շատ մոտ է սիոնիստական կազմակերպությանը: Այդ կազմակերպությունների խնդիրները հաճախ փոխկապակցված են եղել, ինչպես Իսրայել պետության ստեղծումից առաջ, այնպես էլ հետագա պատմության ընթացքում: ՀՍԿ-ի և Հրեական գործակալության կանոնադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել1952, 1970 և 1979 թվականներին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային սիոնիստական կազմակերպության շենքը Թել Ավիվում

Սիոնիստական կազմակերպությունը (եբր.՝ ‏הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית‏‎‎, HaHistadrut HaTsionit), կամ ZO, ստեղծվել է 1897 թվականին Առաջին սիոնիստական Կոնգրեսում, որը տեղի է ունեցել օգոստոսի 29-ից 31-ը Բազելում (Շվեյցարիա): 1960 թվականի հունվարից կազմակերպությունը սկսեց կոչվել Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն: Առաջին օրվանից սկսած Սիոնիստական կազմակերպությունը ղեկավարել է սիոնիստական շարժումը, որի նպատակն է եղել հրեական օջախի ստեղծումը Իսրայելի հողում, որը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, հետագայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական մանդատի ներքո:

Երուսաղեմյան ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց Իսրայել պետության ստեղծման մասին: ՀՍԿ-ի բազմաթիվ վարչական հաստատություններ, որոնք ամրապնդվել էին նախորդ տասնամյակներում պարբերաբար անցկացվող սիոնիստական կոնգրեսների ժամանակ շարունակեցին իրենց գործունեությունը: Սիոնիզմի և հրեական ժողովրդի ազգային ազատագրական շարժման շնորհիվ ստեղծվեց Իսրայելի ժողավրդավարական պետությունը, որը դարձավ սիոնիստական երազանքի գլխավոր արտացոլումը, հրեա ժողովուրդն ունեցավ իր սեփական երկիրը և ընդհանուր ապագան: Իսրայել պետության ստեղծումից հետո 23-րդ Սիոնիստական կոնգրեսը (Երուսաղեմ, 1951) հրապարակեց «Երուսաղեմյան ծրագիր» անվանումով հայտնի հռչակագիրը, որով ՀՍԿ-ի ծրագիրը համապատասխանեցվեց նոր իրականության հետ:

Երուսաղեմյան ծրագիրը նորից վերանայվեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո 27-րդ Սիոնիստական կոնգրեսում (Երուսաղեմ, 1968):

2004 թվականի հունիսին Սիոնիստական Խորհրդի հավանությանն արժանացած և ընդունված Երուսաղեմյան ծրագիրը ներկայումս համարվում է Համաշխարհային իսրայելական կազմակերպության քաղաքական հարթակն ու ծրագիրը:

Ըստ Իսրայելի օրենսդրության[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ գումարման Քնեսեթը 1952 թվականին ընդունեց «Աշխարհի սիոնիստական կազմակերպության» կարգավիճակի և Էրեց-Իսրայել հրեական գործակալության մասին օրենքը[2]: Իսրայելի օրենսդրությանը համապատասխան` Իսրայելը «ամբողջ հրեա ժողովրդի» երկիրն է: Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, ինչպես և Հրեական գործակալությունը, լիազորված է «գործել Իսրայել պետությունում հանուն երկրի զարգացման և բնակեցման»[3]:

Համաշխարհային սիոնիստական կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային սիոնիստական կոնգրեսը ստեղծել է Թեոդոր Հերցլը: Այն Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գերագույն մարմինն է և օրենսդիր իշխանությունը: Այն ընտրում է պաշտոնյաներին և որոշում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության քաղաքականությունը[4]: Առաջին համաշխարհային սիոնիստական կոնգրեսը տեղի է ունեցել 1897 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Հերցլի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից ի վեր Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը լավագույն պատանիների և աղջիկների համար դիտարկում է ամենամյա մրցանակ կամավորական աշխատանքի համար: Մրցանակը տրվում է Իսրայելի պետության անունից[5]:

Նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին թողարկված (լեհական) սիոնիստական կազմակերպության անդամության քարտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spencer C. Tucker, Priscilla Roberts, ed. (2008). The Encyclopedia Of The Arab Israeli Conflict: A Political, Social, And Military History. Santa Barbara, California: ABC-CLIO. p. 1095. ISBN 978-1851098422. Retrieved 2 February 2015.
  2. «Закон о статусе Всемирной сионистcкой организации и Еврейского агентства для Эрец-Исраэль 1952 года(եբրայերեն)»։ Վերցված է 26 декабрь 2015 
  3. Государство Израиль. Израиль и мировое еврейство՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. «Zionist Congress»։ World Zionist Organization։ Վերցված է 21 Feb 2015 
  5. Wzo.org.il. Archived from the original on September 27, 2007. Retrieved 2008-11-29
  6. Jerusalem Post: WZO gets 1st religious-Zionist chairman

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]