Jump to content

Խայիմ Վեյցման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայիմ Վեյցման
եբրայերեն՝ חיים ויצמן
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1874(1874-11-27)[1]
ԾննդավայրMotal, Kobrynskij County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 9, 1952(1952-11-09)[3][2][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրՌեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[2]
ԳերեզմանՌեխովոտ
Քաղաքացիություն Իսրայել և  Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
ԿրթությունPinsk Realschule?, Դարմշտադտի տեխնիկական համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Բեռլինի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտոր
Մասնագիտությունքիմիկոս, քաղաքական գործիչ, մանկավարժ, ինքնակենսագիր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԳիտությունների Վեյցման ինստիտուտ, Ժնևի համալսարան, Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան և Q115251388?[5]
ԱմուսինՎերա Վեյցման[1]
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի նախագահ և President of the Provisional State Council?
ԿուսակցությունԸնդհանուր սիոնիստների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Manchester Literary and Philosophical Society?
Ստորագրություն
Изображение автографа
 Chaim Weizmann Վիքիպահեստում

Խայիմ Ազրիել Վեյցման (եբրայերեն՝ חיים עזריאל ויצמןHayyim Azri'el Vaytsman, ռուս.՝ Хаим Вейцман Khaim Veytsman; նոյեմբերի 27, 1874(1874-11-27)[1], Motal, Kobrynskij County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 9, 1952(1952-11-09)[3][2][4][…], Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[2]իրավաբանության դոկտոր, սիոնիստ առաջնորդ և Իսրայելի քաղաքական գործիչ, ով ծառայել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության նախագահ, իսկ հետագայում որպես Իսրայելի նախագահ։ 1949 թվականի փետրվարի 16-ին նա ընտրվեց Իսրայելի նախագահ և պաշտոնավարեց մինչև իր մահը, 1952 թվական։ Վեյցմանը համոզեց ԱՄՆ կառավարությանը ճանաչել նորաստեղծ Իսրայելի պետությունը։

Վեյցմանը նաև կենսաքիմիկոս էր, ով մշակել էր ացետոն բուտան էթան խմորման գործընթացը, որը բակտերիաների բիոքիմիական խմորման միջոցով ացետոն է արտադրում։ Ացետոնի արտադրության նրա մեթոդը կարևոր նշանակություն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանական ռազմական արդյունաբերության համար։ Նա Ռիհովոտում, Իսրայել, հիմնադրեց Վեյցմանի գիտահետազոտական ինստիտուտը և մեծ ներդրում ունեցավ Երուսաղեմի հրեական համալսարանի ստեղծման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյցմանը ծնվել է Բելառուսում, Պինսկի մոտ գտնվող Մոտոլ գյուղում (այն ժամանակ Ռուսական կայսրության մաս էր կազմում). Նա Օյսեր և Ռեյչել Զերմերինսկի Վեյցման ընտանիքում ծնված 15 երեխաներից երրորդն էր[7]։ Նրա հայրը փայտանյութի վաճառական էր[8]։ Մինչև 11 տարեկան նա հաճախել է ավանդական խեդեր։ 11 տարեկանում նա ընդունվում է Պինսկի ավագ դպրոց։

1892 թվականին Վեյցմանը, քիմիա ուսուցանելու համար, մեկնում է Գերմանիա։ Նա ուսումը սկսում է Դարմշտատի ճարտարագիտական համալսարանում։ 1894 թվականին նա տեղափոխվում է Բեռլին, Բեռլինի տեխնիկական համալսարանում սովորելու։ 1897 թվականին, նա տեղափոխվում է Շվեյցարիա իր ուսումը Ֆրայբուրգի համալսարանում ավարտելու։ 1899 թվականին Վեյցմանին օրգանական քիմիայի բնագավառում գիտությունների թեկնածուի կոչում է շնորհվում[9]։ 1901 թվականին, նա Ժնևի համալսարանում նշանակվում է ասիստենտ, իսկ 1904 թվականին՝ Մանչեսթերի համալսարանի ավագ դասախոս[10]։

Բրիտանիա (1904-1937)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին, նա դարձավ Բրիտանիայի քաղաքացի, և այդ կարգավիճակը պահպանեց մինչև 1948 թվականը, երբ նա հրաժարվեց քաղաքացիությունից Իսրայելի նախագահ ընտրվելու նպատակով[11]։ Խայիմ Վեյցմանը և նրա ընտանիքը Մանչեսթերում ապրել են շուրջ 30 տարի (1904–1934), սակայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվեցին Ադիսոնի փողոց 16, արևմտյան Լոնդոն։

Բրիտանիայում ապրելիս նա հայտնի էր որպես Չարլզ Վեյցման` անուն, որով նա գրանցել էր շուրջ 100 գիտական հայտնագործություն[12][13]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին պարզվեց, որ ՍՍ-ը ուներ սև գիրք` ցուցակ, որտեղ նշված էր մոտ 2, 800 Բրիտանիայում ապրող մարդկանց անուններ, որոնց թվում նաև Վեյցմանը, ով գերմանացիների ներխուժումից հետո, անմիջապես ձերբակալվեց[14]։

Խայիմ Վեյցմանի տասնչորս եղբայրերից և քույրերից միայն տասներկուսը չափահաս դարձան։ Նրա ընտանիքի մեծ մասը գաղթեց Պաղեստին, և նրանցից երկուսը նույնպես քիմիկոսներ էին; դոկտոր Աննա Վեյցմանը իր անունով գրանցել է մի քանի գիտական պատենտներ[12], նրա եղբայր, պրոֆեսոր Մոշե Վեյցմանը Երուսաղեմի հրեական համալսարանի Քիմիական ֆակուլտետի ղեկավարն էր[12]։ Սակայն, մի քույրը՝ Մարիա Վեյցմանը, և մի եղբայրը՝ Շմուելը, ռուսական հեղափոխությունից հետո մնացին Խորհրդային Միությունում։ Շմուել Վեյցմանը նվիրված կոմունիստ էր, հակասիոնիստական Բունդ շարժման անդամ։ Ստալինյան "Մեծ Զտում" գործողությունների ընթացքում, նա ձերբակալվեց լրտեսության և սիոնիստական գործունեություն ծավալելու մեղադրանքով, և մահապատժի ենթարկվեց 1939 թվականին։ Նրա ճակատագիրը, նրա կնոջը և երեխաներին, միայն հայտնի դարձավ 1955 թվականին[12][15]։ Նրա քույրը՝ Մարիան (Մաշա), բժիշկ էր, ով Ստալինի մշակած "Բժիշկների դավադրություն" շինծու գործի զոհ դարձավ, 1952 թվականին հինգ տարով աքսորվեց Սիբիր։ Նա ազատ արձակվեց 1953 թվականաին, Ստալինի մահից հետո և 1956 թվականին թույլատրություն ստացավ ամուսնու հետ գաղթել Իսրայել։

Վեյցմանը ամուսնացել էր դոկտոր Վերա Կացմանի հետ[16]։ Զույգը երկու որդի ունեցավ։ Կրտսեր որդին օդաչու-լեյտենանտ Միքայել Օզեր Վեյցմանը (1916-1942), ով Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայում էր Թագավորական ռազմաօդային ուժերում, զոհվեց 1942 թվականի փետրվարին[17]։ Նրա մարմինը այդպես էլ չգտնվեց, նրա անունը նշված էր անհայտ կորածների ցուցակում։ Նրա հայրը ամբողջությամբ չընդունեց նրա կորուստը և իր ժառանգության մեջ որդու վերադարձի դեպքի համար տարբերակ էր նախատեսել[12]։ Նրա երկրորդ որդին՝ Բենջի Վեյցմանը, բնակվեց Իռլանդիայում և դարձավ կաթնամթերքի ֆերմեր։

Նրա եղբորորդի Էզեր Վեյցմանը, Իսրայելում առաջատար գյուղատնտես[18], դարձավ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար և նույնպես ծառայեց որպես Իսրայելի նախագահ։

Խայիմ Վեյցմանը թաղված է իր կնոջ կողքին իրենց տան պարտեզում, որը գտնվում է Վեյցմանի անունը կրող գիտահետազոտական ինստիտուտի տարածքում։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի առաջին սիոնիստական համաժողովին Բազելում, Շվեյցարիա, Վեյցմանը ճամփորդական խնդիրների պատճառով չէր մասնակցում, սակայն հաջորդ բոլոր համաժողովներին նա մասնակցել է։ Սկսած 1901 թվականից նա պայքարում էր Պաղեստինում հրեական բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու համար։ Մարտին Բուբերի և Բերթոլդ Ֆեյվելի հետ մեկտեղ նա այդ հարցը բարձրացրեց Սիոնիստական համաժողովում, հատկապես ներկայացնելով դրա անհրաժեշտությունը գիտության և ճարտարագիտության բնագավառում։ Հետագայում այս գաղափարը ամրապնդվեց՝ 1912 թվականին Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ հիմնելիս[19]։

Բրիտանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին, Վեյցմանը դառնում է քիմիայի դասախոս Մանչեսթերի համալսարանում և շուտով դառնում է Բրիտանիայի սիոնիստների առաջնորդ։ Այդ տարիներին, Արթուր Բալֆուրը Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության դեպուտատ էր՝ ներկայացնում էր Մանչեսթերի մի շրջան, և միաժամանակ վարչապետ էր; Վեյցմանն ու Բալֆուրը հանդիպեցին 1905-1906 թվականների Բալֆուրի ընտրական քարոզարշավի ժամանակ։ Բալֆուրը աջակցում էր Հրեաների հայրենիքի հայեցակարգին, սակայն զգալով, որ ավելի շատ աջակցություն կստանա, աջակցելով Բրիտանական Ուգանդա ծրագրին, փոխեց իր ընթացիկ ծրագիրը։ Վեյցմանը հետագայում հնարավորություն ստացավ այդ ժամանակ արդեն արտգործնախարար՝ Բալֆուրին համոզել օգնել Բրիտանական աջակցություն ստանալու սիոնիստների հիմնական երազանքին, Պաղեստինում հրեաների հայրենիք հիմնելու համար[20]։ Պատմությունը հետևյալն է՝ Վեյցմանը Բալֆուրին հարցրել է․ "Դու կլքեի՞ր Լոնդոնը ապրելու Սասկաչիվանում"։ Երբ Բալֆուրը պատասխանել էր, որ բրիտանացիները միշտ են ապրել Լոնդոնում, Վեյցմանը պատասխանել է։ Այո, և մենք ապրել ենք Երուսաղեմում, երբ Լոնդոնը դեռևս ճահիճ էր։"

Նա ընդունում էր Բրիտանիան, բայց հաստատուն կերպով ձգտում էր հրեական ազատության[21]։ Վեյցմանը Սիոնիստների դեմոկրատական թևի առաջնորդն էր, որի արմատական նպատակներն էին օտարվել Լոնդոնի քաղաքականությունից։ Նա "հիմնականում ժողովրդական զանգվածներից էր, մարդ ժողովրդից, այլ ոչ վերնախավից, առաջնորդ, ում կրծքում բաբախում է սովորական մարդու սիրտ"։ Տիպիկ առողջ հրեա, գմբեթաձև ճակատով, այտերը և կզակը ծածկող կարճ մուգ մորուքով։ Մոտոլից եկած այս բելառուսը մասնակցել էր բոլոր սիոնիստական համաժողովներին բացի առաջինից, երբ նա տեղափոխվում էր Անգլիա[22]։

Աստիճանաբար Վեյցմանը Լոնդոնում առանձնանում է Մոսես Գաստերից և Լեոպոլդ Գրինբերգից։ Մանչեսթերը դառնում է սիոնիզմի համար կարևոր ռեսուրս Բրիտանիայում։ Նա արժեքավոր ներդրում է կատարել լիբերալիզմում, խրախուսելով "Մանչեսթեր Գարդիանի" լրագրությանը։ Խմբագիր Սկոտի միջոցով[23], Վեյցմանը կրթեց Հարի Սախերին, և երկու այլ ականավոր տղամարդկանց՝ Իսրայել Սիեֆ և Սիմոն Մարքս (Մարքս & Սպենսերի հիմնադիրներ)։

Ոգևորված հրեական հայրենիքով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյցմանի անձնագրի նկարը, 1915

Սիոնիստները կարծում էին, որ անտի-Սեմինիզմը ուղղակիորեն բերեց Պաղեստինում հրեական հայրենիքի անհրաժեշտությանը։ Վեյցմանը առաջին անգամ Երուսաղեմ այցելեց 1907 թվականին, այդ ժամանակ էլ նա օգնեց հիմնել Պաղեստինի գյուղատնտեսության զարգացման ընկերությունը՝ որպես սիոնիստական երազանքի գործնական միջոց, և Երուսաղեմի հրեական համալսարանը։ Չնայած Վեյցմանը խիստ կողմնակից էր "սիոնիստական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառավարական դրամաշնորհների օգտագործմանը" Պաղեստինում՝ ինչպես հայտարարված էր Բազելում, այնուամենայնիվ, նա բազմաթիվ հրեաների համոզեց չսպասել ապագա իրադարձություններին․

Պետությունը չի կարող ստեղծվել հրամանագրով, այլ ժողովրդի ուժով և սերունդների միջով։ Նույնիսկ, եթե աշխարհի բոլոր կառավարությունները մեզ տան երկիր, այն կլինի միայն բառերի նվեր։ Բայց, եթե հրեա ժողովուրդը գնա կառուցի Պաղեստինը, Հրեական պետությունը իրականություն՝ փաստ, կդառնա[24]։

Սիոնիստական առաջնորդ Բրիտանական կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում, նա նշանակվեց Բրիտանական ծովակալության լաբորատորիաների տնօրեն, Վեյցմանը Դեյվիդ Լլոյդ Ջորջի հետ զրույցում առաջարկել էր ընդդեմ Օսմանյան կայսրության Բրիտանական արշավի ռազմավարություն։ 1914 թվականից սկսած Բրիտանիայում, "Սիոնիստական գաղափարի հանդեպ բարիացակամության ալիք" առաջացավ, երբ հետախուզությունը պարզեց որ հրեական հարցը կարող է աջակցել կայսերական շահերին ընդդեմ օսմանցիների[25]։ Վեյցմանի կապերը պարզեցին Պաղեստինի անորոշության աստիճանը։ 1914-1918 թվականներին, Վեյցմանը զարգացրեց իր քաղաքական հմտությունները, հեշտությամբ շփվելով հզոր շրջանակներում։ 1914 թվականի նոյեմբերի 7-ին և 8-ին, նա հանդիպել էր Դորոթի Ռոթշիլդի հետ։ Նրա ամուսինը՝ Ջեյմս Ռոթշիլդը ծառայում էր Ֆրանսիական բանակում, սակայն նա չկարողացավ իր զարմիկներին տրամադրել Վեյցմանի օգտին։ Չնայած, երբ նա խոսեց Չարլզի, Նաթան Ռոտշիլդի երկրորդ որդու հետ, նա խրախուսեց գաղափարը։ Ջեյմս Ռոդշիլդը Վեյցմանին խորհուրդ տվեց ձգտել ազդել Բրիտանական կառավարության վրա[26]։ Սքոթը նկարագրում էր փոքրամարմին առաջնորդին ինչպես

աննախադեպ հետաքրքիր, իդեալիզմի և դաժան գործնականության հազվագյուտ համադրություն, հրեական ազգայնականության կատարյալ հստակ հայեցակարգի զգացողություն ունեցողի, հրեայի որպես հրեայի ինտենսիվ, այրող զգացողություն, ճիշտ այնպես ուժեղ, գուցե ավելի, ինչպես գերմանացին, ինչպես գերմանացի, անգլիացին, ինչպես անգլիացի, և դրանից բխող երկրորդը և անհրաժեշտ դրա բավարարման և զարգացման համար, երկիր՝ հայրենիք ունենալու նրա պահանջը, որը նրա և նրա տեսակետը կիսող յուրաքանչյուր ազգությամբ հրեայի համար կարող է լինել միայն իր ցեղի հնագույն տունը[27]։

Սքոթը գրել էր Լիբերալ կուսակցության Լլոյդ Ջորջին, որը և կազմակերպեց համառ Վեյցմանի հանդիպումը տեղական կառավարության խորհրդի նախագահ Հերբերտ Սամուելի հետ, ով մտքափոխվել էր դեպի Սիոնիզմ։ 1914 թվականի դեկտեմբերի 10-ին, Սամուելը Սպիտակ դահլիճում Վեյցմանին առաջարկեց Հրեական տան տարածք, զարգացման հատկացումների հետ մեկտեղ։ Վեյցմանը, ոգևորված վերադարձավ Վեսթմինսթեր, Բալֆուրի հետ հանդիպում կազմակերպելու, ով նույնպես Պատերազմի խորհրդում էր։ Նա առաջին անգամ պահպանողականների հետ հանդիպեց 1906 թվականին, սակայն հետագայում՝ but after being moved to tears at 12 Carlton Gardens, on December 12, 1914 թվականի դեկտեմբերի 12-ին նա ուրախությունից արտասվեց, երբ Բալֆուրը նրան ասաց․ "Սա մեծ մեծ է և ես հասկանում եմ դա"։ 1915 թվականի հունվարի 15-ի գանձատան կանցլեր Լլոյդ Ջորջի հետ վճռական խոսակցությունից առաջ, Վեյցմանը Փարիզում հանդիպեց Բարոն Էդմոնդ Ռոտշիլդի հետ։ Մինչ Հերբերտ Սամուել հուշագրի հայտնի դառնալը, Բրիտանիայի հրեական համայնքառաջատար անդամները չէին ընդունում Վեյցմանի ծրագիրը, սակայն այն Մեծ պատերազմի և Պաղեստինի բռնազավթման ջրբաժան դարձավ։

Արաբների հետ հակամարտության կարգավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյցմանը (ձախից) Ֆեյսալ I-ի հետ Սիրիայում, 1918

1919 թվականի հունվարի 3-ին, Վեյցմանը հանդիպեց Իրաքի արքայազն Ֆեյսալ I-ի հետ, ստորագրելու Ֆեյսալ-Վեյցմանի համաձայնագիրը, փորձելով հաստատել Իսրայել պետության օրինական գոյությունը[28]։ Ամսվա վերջում Փարիզի խաղաղության վեհաժողովը որոշեց՝ Օսմանյան կայսրության արաբական շրջանները պետք է ամբողջովին առանձացվեն և դրանց նկատմամբ կիրառվի նոր ստեղծված մանդատային համակարգը[29]։ Վեյցմանը խորհրդաժողովում հայտարարեց, որ Սիոնիստական նպատակն է աստիճանաբար Պաղեստինը դարձնել այնքան հրեական, որքան Անգլիան անգլիական է[30]։

1920 թվականին, նա Համաշխարհային Սիոնիստական կազմակերպության առաջնորդի դերը ստանձնեց, ստեղծելով մասնաճյուղ Բեռլինում[31]։ Վեյցմանը, որպես կազմակերպության նախագահ, ծառայել է երկու անգամ (1920–31, 1935–46)։ Պաղեստինում հրեաների ներկայության դեմ Արաբների անտագոնիստական խժդժությունները սպառնեւմ էին աճել զանգվածային անկարգությունների։ Վեյցմանը Բրիտանիային հավատարիմ մնաց, փորձելով մեղքը բարդել մութ ուժերի վրա։

1921 թվականին, Ալբերտ Այնշտայնի հետ նա դրամահավաք կազմակերպեց Յերուսաղեմում Հրեական համալսարան հիմնելու և Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտին աջակցելու համար[32]։ 1921 թվականին Վեյցմանը կարևոր դեր կատարեց աջակցելով Ռուտենբերգի Բրիտանիային ուղղված Պաղեստինի համար բացառիկ էլեկտրական զիջման հայտին, չնայած երկուսի միջև առկա անձնական և սկզբունքային տարաձայնությունների[33]։

Պատերազմի տարիների ընթացքում, Բնանդիսը ղեկավարում էր Ամերիկայի Սիոնիստական Կազմակերպության նախորդը, լինելով Եվրոպայում և Պաղեստինում ապրող հրեաների համար հանգանակության առաջատար[34]):

Ներգաղթի խնդիրը հրեական Պաղեստինում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խայիմ Վեյցմանը (նստածներից, ձախից երկրորդը) արաբ առաջնորդնրի հետ ժողովին Քինգ Դեյվիդ հյուրանոցում, Յերուսաղեմ, 1933

Հրեաների ներգաղթը միտումնավոր սահմանափակված էր Բրիտանական կառավարության կողմից։ Վեյցմանը համաձայն էր այդ քաղաքականության հետ, բայց վախենում էր նացիզմի վերելքից։ 1933 թվականից, տարին տարվա վրա զանգվածային ներգաղթը աճում էր 50%-ով։ Վարչապետ Ռամսեյ Մաքդոնալդը փորձեց արաբա-իսրայելական հարաբերությունները մի փոքր կայունացնել պաշտոնական փաստաթղթերով տնտեսական հիմքը վերահաստատելով[35]։ 1936 թվականին, Վեյցմանը դիմում է Պիլ հանձնաժողովին, որի աշխատանքն էր հետևել Պաղեստինի Բրիտանական մանդատի աշխատանքը։ 1936 թվականի սեպտեմբերի 25-ին, Պիլ հանձնաժողովի առջև վկայություն տալով, Վեյցմանը ասել էր, որ Եվրոպայում 6, 000, 000 հրեաներ կային ... "որոնց համար աշխարհը բաժանված է երկու մասի, վայրեր, որտեղ նրանք չեն կարող ապրել և վայրեր, ուր նրանք չեն կարող մուտք գործել"[24]: Հանձնաժողովը զեկույց հրապարակեց, որում առաջին անգամ խորհուրդ էր տալիս հրեաներին մասնաբաժին հատկացնել, սակայն առաջարկը կառավարության կողմից պիտակվեց անաշխատունակ և պաշտոնապես մերժվեց։ Հրեական երկու գլխավոր առաջնորդներ՝ Վեյցմանն ու Բեն Գուրիոնը Համաշխարհային Սիոնիստական կոնգրեսին համոզեցին հաստատել Պիլի երկակի առաջարկությունները որպես հետագա բանակցությունների համար հիմք[36] [37]: Սա Սիոնիստական տեսլականի առաջին պաշտոնական հիշատակումն ու հռչակումն էր, արաբական մեծամասնության պետության կողքին, հրեա բնակչության մեծամասնությամբ, հնարավոր հրեական պետության օգտին։ Արաբ առաջնորդները Ամին Ալ Հուսեյնի գլխավորությամբ մերժեցին ծրագիրը։

Վեյցմանը, իր ինքնակենսագրության մեջ շատ պարզ գրում է, որ Միջազգային Սիոնիստական կազմակերպության անկարողությունը (պատերազմների միջև) խրախուսել բավարար թվով հրեաների գործել վճռական և արդյունավետ՝ գաղթել Երուսաղեմ, բաժանման գործարքի կասեցման իրական պատճառն էր։ Բաժանման գործարքը պաշտոնապես հիշատակվեց 1936 թվականին, սակայն մինչև 1948 թվականը վերջնականապես չկիրառվեց։ Վեյցմանը կրկին մեղադրում էր Սիոնիստական շարժմանը Բրիտանական մանդատի լավագույն տարիներին ադեկվատ չլինելու մեջ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Եվրոպայում պատերազմի սկսվելուն պես, Վեյցմանը նշանակվեց Բրիտտանական մատակարարման նախարարության պատվավոր խորհրդական, ամբողջ հակամարտության ընթացքում օգտագործելով նրա կառավարման և մատակարարման մեջ ունեցած ընդարձակ քաղաքական փորձը։ Նրան հաճախ էին դիմում՝ կաբինետին և վարչապետին՝ կարճ, խորհուրդ տալու համար։ Վեյցմանի ջանքերը, Պաղեստինցի հրեաներին Գերմանիայի դեմ պատերազմի մեջ ներգրավելու, բերեցին Բրիտանական բանակում հրեական ջոկատ ստեղծելուն, որը հիմնականում կռվում էր իտալական ճակատում։ Պատերազմից հետո, նա բարկացած էր Պաղեստինում բռնության աճից և ռևիզիոնիստական խմբակցության հետևորդների կողմից գործողությունների ահաբեկչական ուղղվածությունից։ Նրա ազդեցությունը Սիոնիստական շարժման ներսում նվազել էր, սակայն Պաղեստինյան մանդատից դուրս նա հիմնականում մնում էր ազդեցիկ։

1942 թվականին, Վեյցմանը Ֆրանկլին Ռուզվելտի կողմից հրավիրվեց աշխատելու արհեստական կաուչուկի խնդիրների վրա։ Վեյցմանը առաջարկեց եգիպտացորենից ստանալ բուտիլ սպիրտ, այնուհետ այն փոխարկել բուտիլենի և հետո բուտադիենի, որը և կաուչուկի հիմքն է։ Համաձայն նրա հիշողությունների, այս առաջարկները արգելվեցին նավթային ընկերությունների կողմից[38]։

1939 թվականին, Սուրբ Ջեյմսի պալատում, ժողով տեղի ունեցավ, երբ կառավարությունը 1939 թվականի մայիսին փաստաթուղթ հրապարակեց, որով խիստ սահմանափակեց Հրեական հայրենիքի համար հատկացվող ծախսերրը։ Իշուվը հետ գնաց ամենացածր առաջնահերթության։ Պատերազմի սկզբում Հրեական գործակալությունը հայտարարեց Նազի Գերմանիայի դեմ Բրիտանական պատերազմին իր աջակցության մասին։ Նրանք Բրիտանական բանակում հրեական ջոկատ ունենալու հարցը բարձրացրին, որը իրականացումը տարիներ տևեց։ Այն վավերացվեց Հոլոքոստի լուրը դաշնակիցներին հասնելուն պես։

1942 թվականի մայիսին, Սիոնիստները հավաքվեցին Նյու Յորքի Բայլթմոր հյուրանոցում, ԱՄՆ; կոնվենցիա, որով Վեյցմանը ամրագրեց դեպի Պաղեստին հրեաների անսահմանափակ ներգաղթ քաղաքականությունը։ Հրեական համագործակցություն պետք է հիմնել, և Չերչիլը հասունացել է աջակցելու այս նախագծին։

Վեյցմանը Չերչիլին հանդիպեց 1944 թվականի նոյեմբերի 4-ին, շտապ կարգով քննարկելու Պաղեստինի ապագան։ Չերչիլը համաձայնեց, որ իր հրապարակած փաստաթղթի՝ սպիտակ թղթի տեսքով, բաժանումը նախընտրելի էր Իսրայելի համար։ Նա նույնպես համաձայնեց, որ Իսրայելը պետք է գրավի Նեգևի անապատը, որտեղ ոչ ոք չի ապրում։ Սակայն, երբ Պաղեստինի Բրիտանական կառավարիչ՝ լորդ Մոյնը հանդիպեց Չերչիլին, նա ապշեց, թե ինչպես էր նա փոխել իր տեսակետը երկու տարում։ Տասնմեկ օր անց Մոյնը սպանվեց 1944 թվականի նոյեմբերին ներգաղթի վերաբերյալ իր վճռական տեսակետի համար, ներգաղթի հարցը սառեցվեց։

1943 թվականի փետրվարին, Բրիտանական կառավարությունը նաև մերժեց $3.5 միլիոն՝ գլխին $50 հատկացման ծրագիրը, որը թույլ կտար 70, 000 հրեաների հիմնականում Ռումինիայից, պաշտպանել և տարհանել, որը Վեյցմանը առաջարկեց ամերիկացիներին։ 1944 թվականի մայիսին, բրիտանացիները ձերբակալեցին Ջոել Բրանդ անունով մի հրեա ակտիվիստի Բուդապեշտից, ով ուզում էր 10, 000 բեռնատարով Հունգարիայից տարհանել 1 միլիոն հրեա, թեյի, սուրճի, կակաոյի և օճառի պաշարներով հանդերձ։ 1944 թվականի հուլիսին, Վեյցմանը Բրանդի անունվերադարձվեն ժառանգորդներին, որպես հատուցման մասից մեղայական ներկայացրեց, սակայն դա չօգնեց[39]։ Վեյցմանը առաջ էր տանում Մահվան Ճամբարների ռմբակոծման ծրագիրը, սակայն բրիտանացիերը հայտարարեցին, որ դա շատ վտանգավոր է և տեխնիկական պատճառներով անիրագործելի[40]։ On September 20, 1945 թվականի սեպտեմբերի 20-ին, Վեյցմանը առաջին պաշտոնական գույքի վերականգման և փոխհատուցման փաստաթուղթը ներկայացրեց Բրիտանիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Խորհրդային Միությանը։ Նա պահանջել էր, որ հրեական ողջ ունեցվածքը պետք է վերադարձվի ժառանգորդներին, որպես նացիզմի զոհերին հատուցման մաս։

1946 թվականի դեկտեմբերի 9-ին, վերջին Սիոնիստական համաժողովի ժամանակ, որին նա մասնակցում էր, Վեյցմանը իր նախագահական ելույթում հայտարարեց․

Մասադան, իր ողջ հերոսության հետ, աղետ էր մեր պատմության մեջ; Մեր նպատակը կամ մեր իրավունքը չէ ներքաշվել ոչնչացման մեջ, որպեսզի սերունդներին ժառանգենք նահատակության լեգենդը; Սիոնիզմն էր նշելու մեր փառապանծ զոհերի ավարտը և կյանք տանող նոր ճանապարհի սկիզբը[41]։

Իսրայելի առաջին նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյցման (ձախից) Իսրայելում Թուրքիայի առաջին դեսպան Սեյֆուլահ Էսինի և արգործնախարար Մոշե Շարետի հետ, 1950

1948 թվականի հուլիսի 2-ին, Սիրիայի բարձունքների դիմաց, Հորդանան գետին նայող և Սիրիայի տարածքից միայն հինգ մղոն հեռավորության վրա, նոր կիբուց էր հիմնադրվել։ Նրանց ուժերը առգրավել էին Միշմար Հա-Յարդեն կիբուցը։ Նոր կիբուցը անվանվեց (Պրեզիդենտի գյուղ) Kfar Ha-Nasi[42]։ Դոկտոր Խայիմ Վեյցմանը նախագահի թեկնածու էր Մապայ կուսակցության կողմից։ Ռևիզիոնիստ կուսակցությունը առաջադրել էր պրոֆեսոր Ջոզեֆ Կլաուսներին։ Երբ Քնեսեթի անդամ Արյեհ Բեն-Էլիզերը խոսեց Կլաուսների անունից, ասելով, որ համագործակցության մեջ ամոթ բան չկա, նրան սուլեցին, ինչպես ֆաշիստ, Մուսոլինիի հետևորդի։ Ձայների 85/15 հարաբերակցությամբ Վեյցմանը հաղթեց։ 1949 թվականի փետրվարի 24-ին, Վեյցմանը որպես նախագահ Բեն Գուրիոնին վստահեց կառավարության ձևավորումը։ Կոալիցիան հետևյալ կազմն ուներ՝ 46 Մապայ, 2 արաբ Նազարեթի դեմոկրատական ցուցակից, 16 միացյալ կրոնական ճակատից, 5 առաջադիմական կուսակցությունից, 4 Սեֆարդի ցուցակից։ Մապամը պաշտոնապես սոցիալիստական կուսակցություն էր Մապայի հետ, սակայն հակակրոնական լինելու պատճառով, դուրս մնաց կոալիցիայից[43]։ 1949 թվականի նոյեմբերի 2-ին, Բալֆուրի հռչակագրի տարեդարձին, ընդլայնված և բարեկարգված Դանիել Շիֆ ինստիտուտը վերանվանվեց Վեյցմանի գիտության ինստիտուտ։ Ինստիտուտը՝ ներգրավելով գիտնականներին ողջ սփյուռքից, համաշխարհային հաջողություն էր։ 1949 թվականին այն ուներ 20, քսան տարի անց 400 հետազոտողներ և 500 ուսանողներ[44]։ Պատվելի Խայիմ Վեյցմանը հանդիպեց Միացյալ Նահանգների նախագահ Հարի Թրումենի հետ և աշխատեց Միացյալ Նահանգների աջակցությունը ձեռք բերել, նրանք քննարկեցին արտագաղթը Իսրայելի պետության հիմնադրման համար։

Գիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյցմանը Ալբերտ Այնշտայնի հետ, 1921

Վեյցմանը 1901 և 1903 թվականների միջակայքում Ժնևի համալսարանում քիմիա էր դասավանդում, հետագայում դասախոսեց Մանչեսթերի համալսարանում։ Նա բրիտանական քաղաքացիություն ստացավ 1910 թվականին, և Մանչեսթերում դասախոս լինելու ժամանակ, նա հայտնի դարձավ իր՝ ինչպես օգտագործել բակտերիային խմորումը մեծ քանակությամբ ցանկալի նյութերի արտադրման համար, հայտնագործությամբ։ Նա համարվում է արդյունաբերական խմորման հայրը։ Նա ացետոն ստանալու համար օգտագործեց Clostridium acetobutylicum բակտերիան (Վեյցմանի օրգանիզմ)։ Ացետոնը օգտագործվում էր հրթիռային պայթուցիկ վառելանյութի՝ կորդիտի, արտադրության մեջ, որը չափազանց կարևոր էր ռազմական դաշնակիցների պատերազմական գործողությունների համար (տես Royal Navy Cordite Factory, Holton Heath), Վեյցմանը ացետոնի արտադրության իրավունքները փոխանցեց Առևտրային լուծիչներ կորպորացիային, հանդուրժողականության դիմաց[45]։ Ծովակալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլը Վեյցմանի հայտնագործության հնարավոր օգտագործման մասին տեղեկացավ 1915 թվականի սկզբներին, և Զինամթերքի նախարար Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ գործընթացի զարգացումը խրախուսելու նպատակով, միացավ Չերչիլին։ Փորձնական գործարանի մշակումը լաբորատոր եղանակով ավարտվեց 1915 թվականին, Լոնդոնի J&W Nicholson & Co գործարանում, այդպիսով Բրիտանական վեց ձեռնարկությունում, արդյունաբերական մասշտաբների ացետոնի արտադրություն հնարավոր դարձավ 1916 թվականի սկզբներին։ Պատերազմի ընթացքում արտադրվեց 30, 000 տոննա ացետոն։ Վեյցմանի աշխատանքի կարևորությունը, նրան տվեց Բրիտանական կառավարության բարյացակամությունը, և կառավարության ավագ անդամների հետ շփվելու հնարավորություն, և այն օգտագործել ներկայացնելու իր Սիոնիստական ձգտումները։

1915-ի արկերի ճգնաժամից հետո, I համաշխարհային պատերազմի ընթացքում, Վեյցմանը Բրիտանական ծովակալության լաբորատորիաների տնօրենն էր 1916 - 1919 թվականներին։ 1918 թվականի ապրիլին, որպես Հրեական հանձնաժողովի ղեկավար, նա վերադառնում է Պաղեստին Բրիտանական պատերազմական գործողությունների համար Մեռյալ ծովում հազվագյուտ հանքանյութեր գտնելու։ Վեյցմանի ներգրավումը Բրիտանական լիբերալիզմում Լլոյդ Ջորջին հնարավորություն տվեց ազդել զինամթերքի նախարարության վրա, ֆինանսական և արդյունաբերական գործարք իրականացնել Կայսերական քիմիկատներ կազմակերպության հետ, որպեսզի հաստատվի Սիոնիստական հայրենիքի ապագան[46]։ Անխոնջ, եռանդուն Վեյցմանը կրկին վերադառնում է Լոնդոն հոկտեմբերի վերջերին՝ վարչապետի հետ հանգամանալից խոսելու, ինչը կազմակերպել էին The Guardian-ը և նրա Մանչեսթերի ընկերները։ 1919 թվականի փետրվարիի 21-ին, Յուստոն հյուրանոցում, մեկ այլ հանդիպման ժամանակ, խաղաղության դեսպանորդ լորդ Բրայսը արժութային կարգավորման և հարկային ստուգումների համար, միջազգային ահաբեկչության դեմ գործողությունների խոստումներ տվեց[47]։

Միաժամանակ, Վեյցմանը նվիրվել էր իր տարածքների մոտակայքում, Ռիհովոթ քաղաքում, հիմնարար հետազոտությունների գիտական ինստիտուտ հիմնելուն։ Վեյցմանը գիտության մեջ մեծ հեռանկարներ էր տեսնում, որպես տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում բերելու միջոց։

Իր խոսքերով․

"Ես սրտանց հավատում և զգում եմ, որ գիտությունը այս հողին կբերի և խաղաղություն և տեղի երիտասարդության վերածնունդ, ստեղծելով այստեղ նոր հոգեկան և կենսական աղբյուրներ։ [...] Ես խոսում եմ թե գիտությունը՝ գիտության համար և թե գիտությունը որպես նպատակին հասնելու միջոց։"[48]

Նրա ջանքերով, 1934 թվականին ստեղծվեց Դանիել Սիեֆ գիտահետազոտական ինստիտուտը, որին ֆինանսապես հովանավորում էր Իսրայել Սիեֆը, իր հանգուցյալ որդու հիշատակին։ Վեյցմանը ակտիվորեն հետազոտություններ էր իրականացնում ինստիտուտի լաբորատորիաներում, հիմնականում օրգանական քիմիայի բնագավառւմ։ Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնում առաջադրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրից Հաբերին, սակայն Հաբերի մահից հետո նա վերադարձավ Պաղեստին և ստանձնեց տնօրենի պաշտոնը։

II համաշխարհային պատերազմի տարիներին, նա Բրիտանիայի մատակարարման նախարարի պատվավոր խորհրդականն էր և սինթետիկ կաուչուկ և բարձր օկտան ունեցող բենզին ստանալուն ուղղված հետազոտություններ էր կատարում։ Պատերազմից հետո, երբ Պաղեստինի շարունակական կարգավորումը միջազգային խնդիր էր դարձել, Վեյցմանը նշանակվեց Հրեական գործակալության ղեկավար։ Բացի երեսունականների կարճ ընդմիջումից, Վեյցմանը շարունակեց պաշտոնավարել երկրորդ պատերազմի ընթացքում, իր տեղակալ Դավիդ Բեն Գուրիոնի հետ խաղալով ռազմատենչ ազատագրողի դեր։ Նրա հեռացումը բերեց Բրիտանական կանոնի փլուզմանը, և ապօրինի ներգաղթյալների կողմից անտեսմանը։ 1949 թվականին, Սիեֆ ինստիտուտը Սիեֆ ընտանիքի համաձայնությամբ և ի պատիվ նրա վերանվանվեց Վեյցմանի գիտական ինստիտուտ։ Վեյցմանի՝ որպես գիտնականի և նրա հիմնած ինստիտուտի հաջողությունները, այսօր նրան դարձրել են Իսրայելի գիտական համայնքի ժառանգության մեջ, պաշտամունքի առարկա։

1945 թվականի Վրեժ գործողության ենթադրյալ մասնակցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, Վրիժառուներ (Nakam) կոչվող հրեական խումբը իր ծրագիրը կազմեց՝ Հոլոքոստի վրեժն առնել գերմանացիներ սպանելով[49]։ Nakam-ի առաջնորդ Աբբա Կովները, նախկին լիտվացի պարտիզան, ցուցմունք էր տվել, որ ինքը գերմանացիների զանգվածային թունավորման ծրագրով մոտեցել է Վեյցմանին (այդ ժամանակ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության նախագահ) և Վեյցմանը իրեն կապի մեջ է դրել մի քիմիկոսի հետ, ով կազմակերպեց այդ քանակությամբ թույնի ձեռքբերումը[49][50]։ Ըստ պատմության, Կովները Վեյցմանին չի ներկայացրել ծրագիրը, որով ջրամատակարարման թունավորման միջոցով պատրաստվում են թունավորել միլիոնավոր գերմանացիների, այլ միայն պահուստային ծրագիրը՝ թունավորել համակենտրոնացման ճամբարներում եղած ՍՍ-ի անդամներին[49][50]։ Պահուստային ծրագիրը գործի դրվեց 1946 թվականի ապրիլին[49]։ 1998 թվականին Կովների արարքը կրկնվեց Nakam-ի մեկ այլ առաջնորդ Յուլիկ Հարմացի կողմից[51]։ Հանդիպման մասին անկախ վկայություններ չկան և որոշ պատմաբաններ կասկածի տակ են առնում այն[50]։ Կովների կենսագիր Դինա Փորատը գրել է, որ ենթադրվող հանդիպման օրերին Վեյցմանը Պաղեստինում չի եղել, սակայն չի բացառում, որ հանդիպումը կայացած լինի 1946 թվականի սկզբներին[49]։

Որոշ տպագրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Weizmann, Chaim (1918). What is Zionism. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Weizmann, Chaim (1949). Trial and Error: The Autobiography of Chaim Weizmann. Jewish Publication Society of America.
  • Weizmann, Chaim (1949). Autobiography: Chaim Weizmann. London: Hamilton Ltd.
  • Weizmann, Chaim (1942 թ․ հունվար). «Palestine's role in the solution of the Jewish Problem». Foreign Affairs.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Meltzer J. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://viaf.org/processed/NLI%7C000140867
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. https://www.alemannia-judaica.de/pfungstadt_erziehungsinstitut.htm
  6. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  7. Chaim Weizmann Of Israel Is Dead
  8. Brown, G.I. (1998) The Big Bang: A History of Explosives Sutton Publishing ISBN 0-7509-1878-0 p.144
  9. «Biography of Chaim Weizmann». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. «Biography of Chaim Weizmann». Zionism-israel.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  11. Weizmann Reveals Truman Promised Negev to Jews; Surrenders His British Citizenship Weizmann Reveals Truman Promised Negev to Jews; Surrenders His British Citizenship
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «10 things we didn't know about Dr. Chaim Weizmann» (PDF). The Weizmann International Magazine of Science & People. No. 3. Spring 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  13. Glenda Abramson, ed. (2005). Encyclopedia of Modern Jewish Culture. Routledge. էջ 950. ISBN 9780415298131. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին. «As a research chemist, he registered some 100 patents under the name Charles Weizmann.»
  14. Schellenberg, Walter (2001) Invasion, 1940: The Nazi Invasion Plan for Britain, p. 260. Little Brown Book Group. ISBN 0-9536151-3-8. Accessed at the Imperial War Museum Amazon search inside
  15. Family Trials Արխիվացված 28 Մայիս 2015 Wayback Machine
  16. «Jewish Women Encyclopedia, Vera Weizmann». Jwa.org. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  17. Casualty Details Commonwealth War Graves Commission
  18. Yechiel Weizman Another Brother of Dr. Weizman, Dies in Israel
  19. Carl Alpert, TECHNION: The Story of Israel's Institute of Technology. ISBN 0-87203-102-0
  20. Current Biography 1942, pp.877–80.
  21. Schneer, p.115
  22. Lord Sieff, Memoirs, p.67
  23. there seems to be confusion with C P Snow
  24. 24,0 24,1 Chaim Weizmann (1983 թ․ հունվարի 1). The Letters and Papers of Chaim Weizmann: series B. Transaction Publishers. էջեր 102–. ISBN 978-0-87855-297-9. «On 25 November 1936, testifying before the Peel Commission, Weizmann said that there are in Europe 6, 000, 000 Jews ... "for whom the world is divided into places where they cannot live and places where they cannot enter."»
  25. Stein, Balfour Declaration, p.109; Samuel, Memoirs, p.139; Schneer, p.123
  26. Glancy, Josh (2012 թ․ նոյեմբերի 1). «Chaim Weizmann and how the Balfour Declaration was made in Manchester». The Jewish Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  27. Weizmann, Trial and Error, i, p.149
  28. J Barr, A Line in the Sand, p.70 - Barr argues that Feisal was bribed by the British with £150, 000 pa to sustain the Caliphate.
  29. International Boundary Study, Jordan – Syria Boundary, No. 94 – 30 December 1969, p.10 Արխիվացված 27 Մարտ 2009 Wayback Machine US Department of State
  30. Cleveland, William L. A History of the Modern Middle East. Boulder, CO: Westview, 2004. Print. p. 228
  31. Cleveland, William L. A History of the Modern Middle East. Boulder, CO: Westview, 2004. Print. p. 225>
  32. Ben Halpern, A Clash of Heroes: Brandeis, Weizmann, and American Zionism (Studies in Jewish History) Oxford University Press, 1987
  33. Shamir, Ronen (2013) Current Flow: The Electrification of Palestine. Stanford: Stanford University Press.
  34. Michael Brown, The Israeli-American connection: its roots in the yishuv, 1914–1945, p.26
  35. J. Barr, A Line in the Sand, p.166
  36. Benny Morris (2004). The Birth of the Palestinian Refugee Problem Revisited. Cambridge University Press. էջեր 11, 48, 49, . ISBN 978-0-521-00967-6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին. «p. 11 "while the Zionist movement, after much agonising, accepted the principle of partition and the proposals as a basis for negotiation"; p. 49 "In the end, after bitter debate, the Congress equivocally approved –by a vote of 299 to 160 – the Peel recommendations as a basis for further negotiation.»{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  37. William Roger Louis (2006). Ends of British Imperialism: The Scramble for Empire, Suez, and Decolonization. I.B.Tauris. էջ 391. ISBN 978-1-84511-347-6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  38. Chaim Weizmann, Trial and Error, Harper & Brothers, New York 1949, p. 426 ff.[1] Արխիվացված 2015-07-11 Wayback Machine
  39. known as the real leader of the Hungarian Jews, see: Encyclopaedia of the Holocaust, vol.3, p.
  40. Encyclopaedia of the Holocaust, p.1642
  41. The Letters and Papers of Chaim Weizmann, Series B. Papers Volume II December 1931 – April 1952, Paper 87, pp. 636–37, Yad Chaim Weizmann (1984), Library of Congress Catalog No. 82-17442
  42. Gilbert, History of Israel, p.210
  43. Gilbert, p.252-3
  44. Gilbert, pp.267-8
  45. Local Industry Owes Much to Weizmann
  46. as reported by C.P.Scott in Wilson, pp.333-34
  47. Wilson, Scott's Diaries, p.369
  48. «Chaim Weizmann Lab, Dept. of Organic Chemistry». Weizmann Institute. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 Dina Porat (2009). The Fall of a Sparrow. Stanford University Press. էջեր 216–235.
  50. 50,0 50,1 50,2 Ehud Sprinzak and Idith Zertal (2000). «Avenging Israel's Blood (1946)». In Jonathan B. Tucker (ed.). Toxic Terror. MIT Press. էջեր 17–41.
  51. Michael Freedland (1998 թ․ մարտի 15). «The Jewish Executioner». The Observer. էջ C1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայիմ Վեյցման» հոդվածին։