Յիցխակ Բեն Ցվի
Յիցխակ Բեն Ցվի եբրայերեն՝ יצחק בן-צבי[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1884[2][1][3][…] |
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 23, 1963[1][3][4] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ[1] |
Գերեզման | Հար Հայմենխոտ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (հուլիս 1914)[5] և Շևչենկոյի անվան համալսարան (հունիս 1906) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան, գրող և Jewish communities scholar |
Ամուսին | Rachel Yanait Ben-Zvi? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հաշոմեր և Հրեական ազգային խորհուրդ |
Երեխաներ | Ali Ben-Zvi? |
Կայք | ybz.org.il |
Ստորագրություն | |
Yitzhak Ben-Zvi Վիքիպահեստում |
Յիցխակ Բեն Ցվի (եբրայերեն՝ יצחק בן־צבי Yitshak Ben-Tsvi, նոյեմբերի 24, 1884[2][1][3][…], Պոլտավա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 23, 1963[1][3][4], Երուսաղեմ[1]) պատմաբան, Սոցիալիստական սիոնիզմի առաջնորդ և Իսրայելի երկրորդ և ամենաերկար ծառայած նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիցխակ Բեն Ցվին ծնվել է Պոլտավայում՝ Ռուսական կայսրությունում, (ներկայումս՝ Ուկրաինա)։ Շիմշելևիչի ավագ որդին էր, ով հետագայում անվանափոխվեց Շիմշիի։ Նա առաջատար սիոնիստական ակտիվիստ էր և 1897 թվականի առաջին Սիոնիստական կոնգրեսի կազմակերպիչներից մեկը, ով 1952 թվականին Իսրայելի առաջին Քնեսեթի կողմից արժանացել է «Իսրայել պետության հայր» տիտղոսին։
Յիցխակ Բեն Ցվին ակտիվ մասնակցում էր Ուկրաինայում 1905 թվականի ջարդերի ընթացքում հրեաներին պաշտպանելու նպատակով կազմավորված հրեական ինքնապաշտպանական ստորաբաժանումներում և միացավ Poale Zion Սիոնիստական քաղաքական կուսակցությանը։ Պաղեստին ներգաղթեց 1907 թվականին՝ հաստատվելով Ջաֆայում և ավելի ուշ՝ նույն տարում, Հաագայի Սիոնիստական կոնգրեսի ներկայացուցիչ էր։ Այնտեղ առաջին անգամ հանդիպում է ունենում Իսրայել Շոխաթի հետ։ Հաշոմերի նախորդ «Բար Գլորիա» ընդհատակյա կազմակերպությունը հիմնվել է նրա բնակարանում՝ 1907 թվականին։ 1909 թվականին Ռախել Յանաիտի հետ Յերուսաղեմում հիմնում է «Ռեհավիա» գիմնազիան։
1910 թվականին Բեն Ցվին և Զիիվ Աշուրը հիմնեցին «Ահդուտ» եբրայերեն առաջին սոցիալիստական պարբերականը։ Ստամբուլի Գալաթսարայի ավագ դպրոցում սովորելուց հետո՝ 1912-ից 1914 թվականներին, Բեն Ցվին Իսրայելի ապագա վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնի հետ միասին Ստամբուլի համալսարանում իրավագիտություն էր ուսանում։ Նրանք Պաղեստին վերադարձան 1914 թվականի օգոստոսին, սակայն 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արտաքսվեցին։ Երկուսով տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ ներգրավվեցին Սիոնիստական գործունեության մեջ և հիմնեցին «Հեհալուց» (Պիոներ) շարժումը։ Միասին նրանք նաև գրեցին «Իսրայելի անցյալն ու ներկան» յիդիշ գիրքը՝ ամերիկյան հրեաների շրջանում Սիոնիզմին աջակցելու նպատակով։
Պաղեստին վերադառնալուց հետո 1918 թվականին Բեն Ցվին ամուսնացավ Յանաիտի հետ։ Նրանք երկու տղա ունեցան՝ Արամին և Էլիին։ Էլին զոհվեց 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմում, իր կիբուցը պաշտպանելու ընթացքում։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Ցվին Բեն Գուրիոնի հետ ծառայում էր Հրեական լեգիոնում։ 1919 թվականին նա օգնեց հիմնել «Ահդութ Հաավոդա» կուսակցությունը, և աստիճանաբար ավելի ու ավելի ակտիվ էր դառնում «Հագանա»յում։ Հետագայում Բեն Ցվին ընտրվեց Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ և Ազգային խորհրդի (Պաղեստինի մանդատի տակ գործող հրեական ստվերային կառավարություն) նախագահ։
Հաանցի Հակոբ Իսրայելի սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Աբրահամ Թեհոմիի՝ Բեն Ցվին 1924 թվականին պատվիրել էր Հաանցի Հակոբ Իսրայելի սպանությունը[7]։
Հաանցին Պաղեստին եկավ որպես մոլի սիոնիստ, բայց աստիճանաբար դարձավ Սիոնիստական կազմակերպությանը քննադատող, հրեաների և արաբների միջև բանակցային լուծումը գերադասելով զինված պայքարին։ Թեհոմիի կարծիքով․ «Ես կատարել եմ այն ինչ Հագանահը որոշել էր, որ պետք է արվի։ Եվ ոչինչ չի արվել՝ առանց Յիցակ Բեն Ցվիի հրամանի։ Ես չեմ զղջում, քանի որ Հաանցին ուզում էր ոչնչացնել Սիոնիզմի մեր ողջ գաղափարը»[7]։
Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայելը անկախություն ձեռք բերեց, Բեն Ցվին Անկախության Հռչակագիրը ստորագրողներից էր։ Նա Մապայ կուսակցության կողմից ծառայել էր առաջին և երկրորդ Քնեսեթում։ 1952 թվականի դեկտեմբերի 8-ին ընտրվեց Իսրայելի նախագահ, պաշտոնը ստանձնեց դեկտեմբերի 16-ին և շարունակեց պաշտոնավարել մինչ իր մահը։
Բեն Ցվին կարծում էր, որ նախագահը հանրության համար օրինակ պետք է ծառայի և նրա տունը պետք է արտացոլի ժամանակի դժվարությունները։ 26 տարուց ավելի իր ընտանիքով ապրում էր փայտե խրճիթում՝ Ռեհավիայում՝ երուսաղեմի շրջակայքում։ Իսրայել պետությունը հետաքրքրվեց հարևան՝ Նիսիմ Վալերոյին պատկանող կառույցով, տանտիրոջ մահից հետո այն ձեռք բերեց, որպեսզի լրացուցիչ տարածք ապահովի նախագահի նստավայրի համար[8]։ Բակի երկու մեծ փայտե կառույցներն օգտագործվում էին պաշտոնական ընդունելությունների համար։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին, Բեն Ցվին գլխավորում է Միջին Արևելքում արևելյան հրեական համայնքների գիտահետազոտական ինստիտուտը, որը հետագայում նրա պատվին անվանակոչվեց Բեն Ցվի ինստիտուտ։ Բեն Ցվի ինստիտուտը զբաղեցրեց Նիսիմ Վալերոյի տունը[9]։ Նրա հետազոտությունների հիմնական բնագավառը Ասիայի և Աֆրիկայի հրեական համայնքները և աղանդներն էին։
Հիշատակի օրեր և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին, Բեն Ցվին հրեական մտածողության համար, պարգևատրվեց Բյալիկի մրցանակով[10]։
Բեն Ցվիի լուսանկարը ներկայացված է Իսրայելի նոր 100 շեկել թղթադրամի վրա։ Իսրայելում բազմաթիվ փողոցներ զբոսայգիներ նրա անունն են կրում։ 2008 թվականին, Բեն Ցվիի փայտե խրճիթը տեղափոխվել է նրա որդու հիմնած Բեյտ Քեշեթ կիբուց, և ինտերիերը վերականգնված է իր սկզբնական կահավորանքով։ Ռեհավիա թաղամասում գտնվող Վալերոյի տունը կարգվել է որպես պատմական կառույց և պահպանվում է օրենքով, համաձայն 2007 թվականին ընդունված պատմական վայրերի պահպանության քաղաքային պլանի[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիցակ Բեն Ցվիի հայրը, Ցվի Շիմշին (Շիմշելևիչ), 19-րդ դարի Սիոնիստական առաջնորդներից մեկն էր։ Նա Ուկրաինայում գործող հրեական շարժումների անդամ էր, նա դոկտոր Թեոդոր Հերցլի հետ, 1897 թվականի վերջերին կայացած առաջին Սիոնիստական կոնգրեսի կազմակերպիչներից էր, որը տեղի ունեցավ Բազելում, Շվեյցարիա։ Այդ կոնգրեսում հիմնվեց Համաշխարհային Սիոնիստական կազմակերպությունը և հրեական պետության վերահիմնման մտադրության մասին հայտարարվեց։ Շիմշին առաջին Սիոնիստական կազմակերպիչներից միակն էր, ով ապրեց, տեսավ Ժամանակակից Իսրայել պետության ծնունդը, 1948 թվականին։ 1952 թվականի դեկտեմբերի 10-ին, Ցվի Շիմշին Իսրայելի առաջին Քնեսեթի կողմից արժանացել է "Իսրայել պետության հայր" տիտղոսին
Յիցակ Բեն Ցվիի եղբայրը՝ Աարոն Ռյուվենին, հայտնի հրեա հեղինակ էր, իսկ նրա կնոջ եղբայրը իսրայելացի հնագետ էր՝ պրոֆեսոր Բենյամին Մազար[12]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rahel Yahait and Itzhak Ben-Zvi, (Jerusalem 1957)
- Rahel Yahait and itzhak Ben-Zvi, Coming Home, translated from Hebrew by David Harris and Julian Metzer, Tel Aviv, 1963
- David Harris and Julian Metzer, Derakhai Siparti, (Jerusalem, 1971)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 חה"כ יצחק בן-צבי (שימשלביץ) — Knesset.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20081204192327/http://www.archives.gov.il/ArchiveGov/pirsumyginzach/memory/benzvi/benzvilist.htm
- ↑ Israel State Archives — 1948.
- ↑ 7,0 7,1 Shlomo Nakdimon [in եբրայերեն]; Shaul Mayzlish (1985). דה האן : הרצח הפוליטי הראשון בארץ ישראל Deh Han : ha-retsah ha-politi ha-rishon be-Erets Yisraʼel / De Haan: The first political assassination in Israel (Hebrew) (1st ed.). Tel Aviv: Modan Press. OCLC 21528172.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Eilat Gordin Levitan. «Shimshelevitz Family». Eilatgordinlevitan.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Ben Zvi Institute, 12 Abarbanel St., Jerusalem
- ↑ «List of Bialik Prize recipients 1933–2004 (in Hebrew), Tel Aviv Municipality website» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Joseph B. Glass; Ruth Kark (2007). Sephardi entrepreneurs in Jerusalem : the Valero family 1800–1948. Jerusalem: Gefen Publishing House. ISBN 978-965-229-396-1. OCLC 191048781.
- ↑ Dan Mazar (1994) Jerusalem Christian Review
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յիցխակ Բեն Ցվի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1963 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի նախագահներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Անկախության ակտիվիստներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Իսրայելցի պատմաբաններ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Հրեա պատմաբաններ
- Անձինք թղթադրամների վրա