Օտտո Վարբուրգ (բուսաբան)
Օտտո Վարբուրգ գերմ.՝ Otto Warburg | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1859[1][2] |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանական միություն, Գերմանիա[3] |
Մահացել է | հունվարի 10, 1938 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[3] |
Գերեզման | Դեգանիա Ալեֆ |
Քաղաքացիություն | Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան և Բոննի համալսարան |
Մասնագիտություն | բուսաբան և botanical collector |
Աշխատավայր | HU Berlin |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[4], Moliwe-Pflanzungsgesellschaft?, German Colonial Society? և Kolonialwirtschaftliches Komitee? |
Երեխաներ | Gustav Otto Warburg? |
Otto Warburg Վիքիպահեստում |
Օտտո Վարբուրգ (գերմ.՝ Otto Warburg[5][6][7], անգլ.՝ אוטו ורבורג, հուլիսի 20, 1859[1][2], Համբուրգ, Գերմանական միություն, Գերմանիա[3] - հունվարի 10, 1938, Բեռլին, Նացիստական Գերմանիա[3]), գերմանացի-հրեա բուսաբան, արդյունաբերական գյուղատնտեսության փորձագետ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ակտիվ անդամ։ 1911-1921 թվականներին եղել է որպես սիոնիստական կազմակերպության նախագահը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտո Վարբուրգը ծնվել է Համբուրգում, 1859 թվականի հուլիսի 20-ին մի ընտանիքում, որի նախնիները Գերմանիա էին եկել 1566 թվականին, հավանաբար Բոլոնյայից։ Վարբուրգը 1879 թվականին ավարտել է Համբուրգի Յոհաննես գիմնազիան և Բոննի համալսարանում ուսումը շարունակել բուսաբանության բնագավառում, որը մեկ կիսամյակից հետո թողել է և տեղափոխվել Բեռլինի համալսարան, այնուհետև սովորել Ստրասբուրգի համալսարանում, որտեղից 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Մյունխենում ուսանել է քիմիա, Տյուբինգենում՝ ֆիզիոլոգիա (Վիլհելմ Պֆեֆրի մոտ)։ 1885 թվականին ձեռնարկել է 4-ամյա արշավ դեպի Հարավային և Հարավարևելյան Ասիա՝ 1889 թվականին հասնելով Ավստրալիա։
Սիոնիզմ և գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին Վարբուրգը Պաղեստինում ընտրվել է Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի նախագահ, և պաշտոնավարել մինչև 1920 թվական։ 1920 թվականից հետո Կոնգրեսը տեղափոխվել է Անգլիա, սակայն Վարբուրգը մնաց Պաղեստինում և դարձավ Թել Ավիվի Գյուղատնտեսական փորձարարական կայանի հիմնադիր տնօրենը։ Ավելի ուշ այն դարձավ «Գյուղատնտեսության և բնական պատմության ինստիտուտ»[9]։ Վարբուրգի ուսանողներից է եղել Նաոմի Ֆայնբրունը[10]։
Վարբուրգի բացահայտումներն ավելի ուշ (1913-1922) տպագրվել են երեք հատորներում` Die Pflanzenwelt վերնագրով։ Բեռլին վերադառնալուց հետո նա հիմնադրել է Der Tropen Pflanzer ամսագիրը, որը մասնագիտացած էր արևադարձային գյուղատնտեսության մեջ, 24 տարի խմբագրել է այն։ Գիտակցելով, որ որպես հրեա իրեն չեն նշանակի պրոֆեսորի հաստիքում, նա կենտրոնացավ կիրառական բուսաբանության վրա և Գերմանիայի գաղութներում հիմնադրեց արևադարձային արդյունաբերական պլանտացիաների մի քանի ընկերություն։ Վարբուրգը եղել է նաև El Arish արշավախմբի անդամ, նշանակվել է Թեոդոր Հերցլի կողմից որպես Լեոպոլդ Կեսլերի ղեկավարած թիմի գյուղատնտեսական անդամ։
1931 թվականին Վարբուրգը Սկոպուս լեռան վրա գտնվող Երուսաղեմի հրեական համալսարանում բուսաբան Ալեքսանդր Էյգի հետ հիմնադրել է Իսրայելի ազգային բուսաբանական այգին։ Երուսաղեմում պաշտոնաթողությունից հետո Վարբուրգը վերադարձավ Բեռլին և մահացավ 1938 թվականի սկզբին[9]։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Über den Bau des Holzes von Caulotretus heterophyllus. Diss. rer. nat. Straßburg 1883.
- Die Muskatnuss. Ihre Geschichte, Botanik, Kultur, Handel und Verwerthung sowie ihre Verfälschungen und Surrogate. Zugleich ein Beitrag zur Kulturgeschichte der Banda-Inseln. Verlag Engelmann Leipzig 1897.
- Monsunia. Beiträge zur Kenntniss der Vegetation des süd- und ostasiatischen Monsungebietes. Verlag Engelmann Leipzig 1900.
- Die Kautschukpflanzen und ihre Kultur. Berlin 1900.
- Geschichte und Entwicklung der angewandten Botanik. In: Berichte der Deutschen Botanischen Gesellschaft Bd. 19, 1901, S. 153—183.
- Kulturpflanzen der Weltwirtschaft. Verlag R. Voigtländer Leipzig 1908.
- Die Pflanzen Welt. 3 Bände, Bibliographisches Institut Leipzig, Neudruck 1923.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #117565725 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/otto-warburg/
- ↑ «Biographie von Otto Warburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Otto Warburg
- ↑ Virtual International Authority File: Otto Warburg, 1859—1938
- ↑ JAFI: Zionist Congresses: First Congress - Basle (Basel), 1897 Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
- ↑ 9,0 9,1 «Englera 26». bgbm.org (Botanisher Garten und botanishes Museum Berlin). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Kirsh, Nurit. «Feinbrun-Dotan, Naomi». jwa.org. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- University of Berlin biography Արխիվացված 2012-11-28 Wayback Machine
- Otto Warburg Center biography
- Otto Warburg Minerva Center for Agricultural Biotechnology
- The personal papers of Otto Warburg are kept at the Central Zionist Archives in Jerusalem. The notation of the record group is A12.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վարբուրգ (բուսաբան)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վարբուրգ (բուսաբան)» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1938 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանիայի հրեաներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա գիտնականներ
- Սիոնիստներ