Մաքս Նորդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Նորդաու
Portrait of Max Nordau.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էհունվարի 23, 1923(1923-01-23)[1] (73 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ, բժիշկ, լրագրող և գրող
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներMaxa Nordau
Max Nordau Վիքիպահեստում

Մաքս Նորդաու (իրական անունը՝ Սիմխա Մեեր (Սիմոն Մաքսիմիլիան) Զյուդֆելդ (Simon Maximilian Südfeld), հուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - հունվարի 23, 1923(1923-01-23)[1], Փարիզ, Ֆրանսիա[4]), բժիշկ, գրող, քաղաքական գործիչ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Մաքսիմիլիան Սյուդֆելդը ծնվել է 1849 թվականին Պեշտում (Հունգարիա): Նրա հայրը՝ Գաբրիել բեն Ասեր Սյուդֆելդը ռաբբի էր։ Ավանդական հրեական դաստիարակությունից հետո նա կյանքի 18-րդ տարում դարձել է բնագիր և էվոլյուցիոնիստ։ 1874 թվականին նա իր ազգանունը փոխել է Նորդաու (Nordau)։ 1875 թվականին Նորդաուն ուսումը վերջացրեց, դառնալով բժիշկ։ 1880 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Զուգահեռ Նորդաուն զբաղվում է լրագրողությամբ, արդյունքում դառնալով եվրոպական առաջատար թերթերի թղթակից[5]։

Նորդաույին համաշխարհային ճանաչում բերեցին նրա աշխատությունները  հասարակության զարգացման հաջորդ 100 տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական կանխատեսումների վերաբերյալ։ Թերևս, առավել հայտնի նրա ստեղծագործություններից է «Այլասերումը», որտեղ նա ներկայացրել է Եվրոպայի մայրամուտի մեկնաբանության յուրօրինակ փորձը։ Նա բարոյական դիրքերից ելնելով քննադատել է դեգեներատիվ արվեստը, գեներացված ուրբանիստական ժամանակակից քաղաքակրթությամբ։ Կիսել է Չեզարե Լոմբրոզոյի գաղափարները։ Մահացել է 1923 թվականին Փարիզում, մասունքները 1926 թվականին տեղափոխվել են Թել Ավիվ։

Մասնակցություն հրեական շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդաուն ամբողջությամբ ձուլված եվրոպական հրեա էր։ Նա ամուսնացել է բողոքականի հետ, և չնայած հունգարական արմատներին, իրեն զգում էր գերմանական մշակույթի մի մասը։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Երբ լրացավ իմ տասնհինգը, ես թողեցի հրեական ապրելակերպը և Թորայի ուսուցումը։ Հուդաիզմը մնացել էր միայն հիշողություններում, և այդ ժամանակից ի վեր ես համարում էի ինձ գերմանացի և միայն գերմանացի»։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De la castration de la femme, 1882.
  • Der Krieg der Millionen, 1882.
  • Die conventionellen Lügen der Kulturmenschheit, 1883.
  • Paradoxe, 1885.
  • Französische Staatsmänner
  • Die Krankheit des Jahrhunderts, 1888.
  • Entartung, 1892.
  • Granden der spanischen Kunst
  • Seelenanalysen, 1892.
  • Gefühlskomödie
  • Das Recht zu lieben, 1894.
  • Entartung und Genie, 1894
  • Drohnenschlacht, 1898.
  • Doctor Kohn, 1899.
  • Morganatisch, 1904.
  • Der Sinn der Geschichte, 1909.
  • Biologie der Ethik, 1921.
  • Rahab, 1922.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118588583 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.jafi.org.il/education/100/RUSSIAN/people/Action/Nordau.html Արխիվացված է Հուլիս 5, 2008 Wayback Machine-ի միջոցով: Nordau, Max (born Simon Maximilian Suedfeld; 1849—1923)