Jump to content

Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն
ՏեսակՄիջազգային կազմակերպություն, կուսակցություն, կանանց միություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Իսրայել
ՀապավումWIZO և WIZO[1]
Հիմնադրվածհուլիսի 11, 1920
Գլխադասային գրասենյակԹել Ավիվ, Իսրայել
Անձնակազմ7372 մարդ (2024)[2]
Կամավորներ67[2]
ՀիմնադիրՎերա Վեյցման
Պարգևներ
Իսրայելի մրցանակ
Կայքwizo.org և wizo.org.il

Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն (եբրայերեն՝ ‎ויצו‏‎, անգլ.՝ Women's International Zionist Organization, WIZO, իսրայելական հասարակության սոցիալական ապահովության բնագավառում գործունեություն իրականացնող ոչ կառավարական կանանց կազմակերպություն, որի հիմնական նպատակն է բարելավել կանանց վիճակը և կրթությունը Իսրայելում և սփյուռքում։

Վերա Վեյցմանն այցելում է Ռիովոթում գտնվող WIZO հաստատություն, 1946 թ.

Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը (WIZO) հիմնադրվել է 1920 թվականի հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում սիոնիստական շարժման կին գործիչների խմբի կողմից, որոնց թվում էին Ռեբեկա Զիֆը, Վերա Վեյցմանը (Իսրայելի ապագա նախագահ Խայիմ Վեյցմանի կինը), Էդրտ Էդերը, Ռոմանա Գուդմանը և Հենրիետտա Իրվելլը, կազմակերպության առաջնահերթ խնդիրը դարձավ բրիտանական մանդատի ենթակայության տակ գտնվող Պաղեստինի բնակչությանը ծառայությունների մատուցումը։ Մանդատային Պաղեստինում WIZO-ի առաջին նախագծերից էր Տիպատ Հալավ մանկական կլինիկաների և հագուստի բաշխման կենտրոնների ստեղծումը, որոնք գործում են մինչև մեր օրերը[3]։ WIZO-ի առաջին ցերեկային խնամքի կենտրոնը բացվել է Թել Ավիվում 1926 թվականին։

1920—1930-ական թվականներին ամբողջ Եվրոպայում ստեղծվեց WIZO-ի մասնաճյուղերի լայն ցանց, սակայն դրանց մեծ մասը փակվեցին նացիստական օկուպացիայի և Հոլոքոստի պատճառով։ Լատինական Ամերիկայի մասնաճյուղերը շարունակեցին գործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

1949 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո WIZO-ի գլխամասային գրասենյակը տեղափոխվեց այնտեղ, իսկ կազմակերպության նախագահ դարձավ Ռեբեկկա Զիֆը։ WIZO-ն ձևավորեց սեփական քաղաքական կուսակցությունը, որը մասնակցեց 1949 թվականի Քնեսեթի առաջին գումարման ընտրություններին, ստանալով ձայների 1,2 % -ը և մեկ տեղ Քնեսեթում։ WIZO-ից պատգամավոր դարձավ Ռահել Կոեն-Կագանը։

Ներկայումս WIZO-ն Իսրայելում վերահսկում է 180 ցերեկային խնամքի կենտրոնների գործունեությունը[4] և հոգ է տանում աշխատող մայրերի 14000 երեխաների, նոր ներգաղթածների և սակավ ապահովված ընտանիքների համար։ WIZO-ն կազմակերպում է նաև ամառային ճամբարներ, դասընթացներ մեկ ծնող ունեցող ընտանիքների համար և կազմակերպում երեխաների սոցիալական աջակցության տարբեր ծառայություններ[5]։

WIZO-ն համարվում է կանանց խոշորագույն սիոնիստական կազմակերպությունը աշխարհում։ 2008 թվականին 36 անդամ-երկրներ իրենց պատվիրակներին էին ուղարկել Իսրայել կազմակերպության ստեղծման 88- ամյակը նշելու համար[6]։ 2008 թվականին WIZO-ն կանանց երկու այլ կազմակերպությունների հետ միասին արժանացավ Իսրայելի մրցանակին երկրի պետական և հասարակական կյանքում ունեցած ավանդի համար[7][8]։

2012 թվականից WIZO-ի նախագահ է համարվում Տովա Բեն-Դովը[4]։

  • Ռեբեկա Զիֆ` 1949—1966 թթ.
  • Ռոզա Գինոսսար` 1966—1970 թթ.
  • Ռայա Յագլոմ` 1970—1996 թթ.
  • Միշել Մոդաի` 1996—2004 թթ.
  • Հելենա Գլեյզեր` 2004—2012 թթ.
  • Թովա Բեն-Դով` 2012 — այժմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Member Organizations
  2. 2,0 2,1 Guidestar Israel (երբ.) — 2010.
  3. History Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
  4. 4,0 4,1 WIZO head: State plans for daycare are insufficient
  5. «Supporting women and children — Haaretz — Israel News». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. WIZO: Responsibility, not charity http://fr.jpost.com/servlet/Satellite?pagename=JPost/JPArticle/ShowFull&cid=1200572504152(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  7. «Israel Prize Official Site (in Hebrew) - Recipients' C.V.'s». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  8. «Israel Prize Official Site (in Hebrew) - Judges' Rationale for Grant to Recipients». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպություն» հոդվածին։