Գյուղատնտեսական կենդանիների պահվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատղաշներն անասնագոմում

Գյուղատնտեսական կենդանիների պահվածք կենդանիների խնամքի միջոցառումների համալիր, որը ներառնում է տեղաբաշխումը, կերակրումը, զոոհիգիենիկ լավագույն պայմանների ստեղծումը, օրվա ռեժիմի պահպանումը։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն է անասնապահական մթերքների արտադրության շահավետ կազմակերպումը, արտադրության ծավալի ավելացումը, կենդանիների մթերատվության բարձրացումը, նրանց անկորուստ վերարտադրությունը։

Կենդանիների պահվածքի համակարգ և եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների պահվածքի համակարգը և եղանակը կախված են տվյալ վայրի բնատնտեսական պայմաններից, արտադրության տեխնոլոգիայից, բուծվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններից, արտադրության ինտենսիվացման մակարդակից։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են մի քանի համակարգեր, արոտային՝ կենդանիները (հիմնականում որոճողները), ամբողջ տարվա ընթացքում, կերակրվում են արոտավայրերում։ Մսուրաարոտային՝ կենդանիներին (խոշոր եղջերավորներ, ոչխար, եղջերու, ձի և այլն) ձմռանը պահում են անասնապահական շենքերում, ամռանը՝ արոտավայրերում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է առավելապես բարեխառն կլիմա և սահմանափակ արոտավայրեր ունեցող շրջաններում։ Մսուրաճամբարային՝ ձմռանը կենդանիները (խոշոր եղջերավորներ, խոզեր) գտնվում են շենքերում, ամռանը՝ ճամբարներում, որտեղ կանաչ կերն ստանում են հնձված վիճակում, մեծ մասամբ կիրառվում է բնական արոտավայրեր չունեցող շրջաններում։

Մսուրային կենդանիներն ամբողջ տարվա ընթացքում գտնվում են շենքերում։ Բնորոշ է խոշոր ֆերմաներին և արդյունաբերական տեխնոլոգիայով անասնապահական մթերքների արտադրական համալիրներին։

Շենքերում կենդանիների պահվածքի հիմնական ձևերը կապված և ազատ (խմբակային և անհատական) են։

Թռչնաբուծության մեջ ընդունված են հատակային կամ վանդակային պահվածքի ձևերը՝ միակամ բազմահարկ վանդակներում։ Անասնապահության առանձին ճյուղեր (խոզաբուծություն, թռչնաբուծություն) գրեթե ամբողջովին փոխադրվել են արդյունաբերական հիմքերի վրա, և այդ ճյուղերում արդեն մերժվում է արոտային պահվածքի անհրաժեշտությունը։

Կենդանիների պահվածքի ռեժիմը պահպանելու համար սահմանված են հատուկ նորմաներ, անասնապահական շենքերի ու սարքավորումների զոոհիգիենիկ պայմանների ստեղծումը, աշխատատար պրոցեսների մեքենայացումը, կերերի հերթականությունը, զբոսանքը, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման մատակարարումը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 101 CC-BY-SA-icon-80x15.png