Բևեռլի Սիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռլի Սիլս
Ծնվել էմայիսի 25, 1929(1929-05-25)[1][2][3][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 2007(2007-07-02)[1][2][3][…] (78 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանՔենսիկո և Sharon Gardens Cemetery[6]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասանուհի, օպերային երգչուհի, ինքնակենսագիր, երաժիշտ և գործարար
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI, ABC Records և Angel
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքbeverlysillsonline.com
 Beverly Sills Վիքիպահեստում

Բևեռլի Սիլս (անգլ.՝ Beverly Sills, ծննդյամբ՝ Բել Միրիամ Սիլվերմանի, անգլ.՝ Belle Miriam Silverman մայիսի 25, 1929(1929-05-25)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 2, 2007(2007-07-02)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի օպերային երգչուհի (լիրիկական–կոլորատուրային սոպրանո)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում, երաժիշտուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում[8]։ Վաղ մանկությունից նա աչքի է ընկել երաժշտության և լեզվաբանության իր կարողություններով (նա կարող էր խոսել հինգ լեզվով)[9]։ Երեք տարեկանում հաղթել է իր առաջին երաժշտական ​​մրցույթում, իսկ չորս տարեկանից արդեն ելույթ է ունեցել ռադիոյով։ Նա սկսել է սովորել երգել յոթ տարեկանում, ութ տարեկանում առաջին անգամ նկարահանվել է կարճամետրաժ երաժշտական ֆիլմում, այդ ժամանակ էլ նա հորինել է կեղծանուն, որը կրել է իր ողջ կյանքում։ Նրա դեբյուտը համերգային բեմում կայացել է 1945 թվականին, օպերային բեմում։ 1956 թվականին նա ամուսնացել է Փիթեր Բ. Գրինոյի հետ։ Նրանց երեխաների դժվարին հանգամանքները, որոնցից մեկը ծնվել է խուլ, մյուսը՝ մտավոր հետամնաց և աուտիստ, Սիլսին ստիպել են հեռանալ բեմից 1961 թվականին։

1963 թվականին նա նա վերադարձել է բեմ և հանդես եկել «Առևանգում հարեմից», «Եռապատկեր» և «Դոն Ժուան» օպերաներում։ Նյու Յորքի Քաղաքային օպերայում կատարած Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» օպերայում նա կատարել է Կլեոպատրիայի դերը, որը նրան միջազգային համբավ է բերել։

Նա դերեր է կատարել Գաետանո Դոնիցետիի, Ժյուլ Մասնեի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպպե Վերդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերաներում։ 1960-ականների սկզբին նա հանդես է եկել որպես կոմպոզիտոր։ 1979 թվականին բեմից հեռանալուց հետո դարձել Է Նյու Յորքի օպերայի գլխավոր մենեջեր։ 1994 թվականին գլխավորել է Լինքոլն կենտրոնը, 2003 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերան, 2005 թվականին անցել է թոշակի։

1950-1970-ական թվականներին նրա տեխնիկան համարվել է լավագույններից մեկը աշխարհում։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչենցո Բելլինի

Ժորժ Բիզե

Առիգո Բոյտո

Գուստավ Շարպանտիե

  • «Լուիզա», Լուիզա

Գաետանո Դոնիցետի

Շառլ Գունո

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

  • Արիոդանթ, Գինևրա
  • «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում», Կլեոպատրա
  • «Սեմելա» - Սեմելա

Հովարդ Հանսոն

  • «Ուրախ լեռ» - Լեդի Մերիգոլդ Սենդիս

Պաուլ Հինդեմիթ «Այնտեղ և ետ-» Ելենա Իմրե Կալման

  • «Մարիցա» -կոմսուհի Մարիցա

Ժյուլ Մասնե

Ֆրանց Լեհար

  • «Ուրախ այրին» - Գրիզետ, Գաննա պարագլուխներ

Ռուջերո Լեոնկավալո

Ջան Կառլո Մենոտտի

  • «Լոկա» - Ջոաննա Լա Լոկա

Ջակոմո Մեյերբեր

Իտալո Մոնտեմեցցի

  • «Երեք թագավորների սերը» - Ֆիորա

Դուգլաս Մուր

  • «Բալլադ Բեյբի Դոուի մասին» - Էլիզաբեթ
  • «Աղավնու թևեր» - Միլի Թի

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ժակ Օֆենբախ

Ջակոմո Պուչինի

Ժան Ֆիլիպ Ռամո

Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով

Ջոակինո Ռոսսինի

Յոհան Շտրաուս

Ռիխարդ Շտրաուս

Արթուր Սալիվան

  • Նորին Մեծության «Պինաֆոր» Նավը», Ժոզեֆինա
  • «Պենզասի Ծովահենները» - Մաբել

Ֆրանց ֆոն Զուպե

  • «Գեղեցիկ Գալաթեա»- Գալաթեա

Պյոտր Չայկովսկի

  • Չերեվիչկի- Օքսանա

Ամբրուազ Թոմա

  • «Մինիոնա» - Ֆիլինա

Ջուզեպպե Վերդի

Ռիխարդ Վագներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=25328
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #12335403X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.womenofthehall.org/inductee/beverly-sills/
  8. «Beverly Sills Biography (1929-)». Filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Tommasini, Anthony (2007 թ․ հուլիսի 3). «Beverly Sills, the all-American diva, is dead at 78». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռլի Սիլս» հոդվածին։