Ֆրանց ֆոն Զուպե
Ենթատողային տեքստ
| Ֆրանց ֆոն Զուպե | |
|---|---|
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Franz von Suppè |
| Ի ծնե անուն | գերմ.՝ Francesco Ezechiele Ermenegildo Cavaliere Suppè-Demelli |
| Ծնվել է | ապրիլի 18, 1819[1][2][3][…] Սպլիտ, Ավստրիական կայսրություն[4][5] |
| Երկիր | Ավստրո-Հունգարիա |
| Մահացել է | մայիսի 21, 1895[1][2][3][…] (76 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
| Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
| Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
| Ամուսին | Sofie von Suppè? և Therese Merville? |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Ֆրանց ֆոն Զուպե (գերմ.՝ Franz von Suppé, также Suppè, ապրիլի 18, 1819[1][2][3][…], Սպլիտ, Ավստրիական կայսրություն[4][5] - մայիսի 21, 1895[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։ Վիեննական օպերետի հիմնադիրներից մեկն է[7] (գերմ.՝ Franz von Suppé, ինչպես նաև Suppè )[8]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուպեն ծնվել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, որն այն ժամանակ պատկանում էր Ավստրո-Հունգարիային։ Նրա նախնիների մի մասը, որոշ տվյալների համաձայն, ծնունդով Բելգիայից են եղել։ Զուպեի մայրը ավստրուհի է Վիեննայից։ Ունի նաև իտալացի նախնիներ. նա եղել է կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի հեռավոր ազգականը։
Ծնվելիս ստացել է Ֆրանչեսկո Էցեկիելե Էրմենեջիլդո, Զուպե-Դիմելի ասպետ (իտալ.՝ Francesco Ezechiele Ermenegildo, Cavaliere Suppé Demelli) անունը։ Հետագայում Ավստրիայում հաստատվելով` նա կրճատել է իր անունը և գերմանացրել այն։ Ռոմանական երկրներում նրան կարող են անվանել Ֆրանչեսկո Զուպե-Դեմելի։
Զուպեն երաժշտական կրթություն է ստացել Զադարում և Կրեմոնայում և արդեն մանկական տարիքում սկսել է ստեղծել սեփական կոմպոզիցիաները։ Որոշ ժամանակ իրավունք է սովորել Պադուայում, բայց կոմպոզիցիան չի թողել և աստիճանաբար ճանաչում է ձեռք բերել որպես հեղինակավոր երգերի հեղինակ։
1835 թվականին այրիացած մայրը վերադառնում է Վիեննա։
Զուպեի ճակատագրում շրջադարձային է 1840 թվականը, երբ Ֆրանց Կսավեր Պոկորնին նրան հրավիրում է դիրիժորություն անելու Վիեննայի` Յոզեֆշտադտում գտնվող թատրոնում։ Զուպեն գրել է ավելի քան 100 օպերետ, ֆարս, բալետ և բեմական այլ ստեղծագործություններ, որոնք բեմադրվել են ինչպես այդ, այնպես էլ Եվրոպայի ու ԱՄՆ-ի շատ թատրոններում։ Հանդես է եկել նաև որպես երգիչ։
Կյանքի վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն է հատկացրել դասական և հոգևոր երաժշտությանը։
Ֆրանց Զուպեն պատկերված է 1995 թվականին թողարկված ավստրիական նամականիշի վրա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուպեն գրել է ավելի քան երկու հազար տարբեր ստեղծագործություններ, երգեր, ռոմանսներ։ Նա նաև բազմաթիվ սիմֆոնիաների, մեսաների, համերգային ուվերտյուրաների հեղինակ է։
Թատրոնի համար նա գրել է 30 օպերետ և կոմիկական օպերա, որոնցից առավել հայտնի են «Բոկաչոն», «Հիասքանչ Գալատեան», «Ֆատինիցան»։ Նրա ուվերտյուրաներն ավելի հաճախ են կատարվում, քան համապատասխան օպերետներն ու օպերաները։
«Բոկաչո» օպերետը բազմիցս էկրանավորվել է։
Օպերաներ ու կոմիկական օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պանսիոնատ (Das Pensionat, 1860, Վիեննա)
- Խաղամոլը (Die Kartenschlägerin, 1862, Theater am Franz-Josefs-Kai, Վիեննա, Պուշկինի «Պիկովայա դամա» ստեղծագործության մոտիվներով)
- Տասը հարսնացու և ոչ մի փեսացու (Zehn Mädchen und kein Mann, 1862, Kai-Theatre, Վիեննա)
- Ուրախ ուսանողներ, (1863, Kai-Theater, Վիեննա)
- Պիկովայա դամա (Pique Dame, 1864, Graz (Die Kartenschlägerin-ի փոխակերպում)
- Հիասքանչ Գալատեան (Die schöne Galathee, 1865, Carltheater, Վիեննա)
- Թեթև հեծելազոր (Leichte Kavallerie, 1866, Carltheater, Վիեննա)
- Banditenstreiche (1867, Carltheater, Վիեննա)
- Տիրուհին (Die Frau Meisterin, 1868, Carltheater, Վիեննա)
- Ֆատանիցա (Fatinitza, 1876, Carltheater, Վիեննա)
- Բոկաչո (Boccaccio, 1879, Carltheater, Վիեննա)
- Դոննա Ժուանիտա (Donna Juanita, 1880, Carltheater, Վիեննա), կա նաև Լեոնիդ Ֆեյլինգի նվագախմբային տարբերակը
- Գասկոնացին (Der Gascogner, 1881, Carltheater, Վիեննա)
- Bellmann (1887, «Ան դեր Վին» թատրոն, Վիեննա)
- Երջանկության ձգտում (Die Jagd nach dem Glück, 1888, Carltheater, Վիեննա)
Գործիքային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օ՜, իմ Ավստրիա մարշ (Oh Du mein Österreich), որն անվանել են երկրի երկրորդ հիմն
- Առավոտը, կեսօրն ու երեկոն Վիեննայում ուվերտյուրա (Ein Morgen, ein Mittag und ein Abend in Wien)
- Բանաստեղծն ու գեղջուկը ուվերտյուրա (Dichter und Bauer)
- Տանտալոսյան տառապանքներ ուվերտյուրա (Tantalusqualen)
Հոգևոր երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեքվիեմ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 204 — ISBN 5-85270-033-9
- Ярон Г. М. О любимом жанре. М.: Искусство, 1960.
- Владимирская А. Звездные часы оперетты, Л., 1975.
- Трауберг Л. Жак Оффенбах и другие. М.: Искусство, 1987.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Зуппе Франц фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://anno.onb.ac.at/cgi-content/anno?apm=0&aid=wrz&datum=18850517&seite=1 — Wiener Zeitung, 1885.
- ↑ В Խորհրդային մեծ հանրագիտարան (2-е изд., Т.17. М., 1952, с. 244) и в Энциклопедическом словаре Большой российской энциклопедии (2011 год, ISBN 978-5-85270-352-1, стр. 454) указано ударение: Зу́ппе. В современной норме — два возможных ударения, см.: Старикова Н. Н. Зуппе // Большая российская энциклопедия. Т.10. М., 2008, с.592. Диакритический знак, который стоит на последнем гласном оригинального слова, предотвращает его чтение с ударением на первый слог (գերմ.՝ Suppe — суп).
- ↑ см. Österreichisches Musiklexikon Արխիվացված 2015-04-02 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Զուպե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||