Էլեկտրա (օպերա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլեկտրա (այլ կիրառումներ)
Էլեկտրա գերմ.՝ Elektra | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Շտրաուս |
Լիբրետտոյի հեղինակ | Հուգո ֆոն Հոֆմանսթան |
Լիբրետտոյի լեզու | գերմաներեն |
Սյուժեի աղբյուր | Սոփոկլես. «Էլեկտրա» ողբերգություն |
Գործողությունների քանակ | 1 արար |
Կերպարներ | A young servant?, Klytaemnestra's confidante?, Klytaemnestra's trainbearer?, Orest's tutor?, Second maid?, An old servant?, An overseer?, Fifth maid?, First maid?, Fourth maid?, Third maid?, Elektra (Electra)?, Chrysothemis?, Aegisth (Aegisthus)?, Orest (Orestes)?, Klytaemnestra (Clytemnestra)? և Q63676372? |
Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 25, 1909 |
Առաջնախաղի վայր | Դրեզդեն |
Հրատարակման տարեթիվ | 20-րդ դար |
Elektra (opera) Վիքիպահեստում |
«Էլեկտրա» (գերմ.՝ Elektra), գերմանացի երգահան Ռիխարդ Շտրաուսի օպերա մեկ գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն Հուգո ֆոն Հոֆմանսթանի՝ ըստ Սոփոկլեսի համանուն ողբերգության[1]։ Սա Շտրաուսի և Հոֆմանսթանի հետագա մեծ համագործակցության առաջին համատեղ աշխատանքն է։ Առաջնախաղը տեղի է ունեցել Դրեզդենի պետական օպերայում (Զեմպեր) 1909 թվականի հունվարի 25-ին Է. Շուխի գլխավորությամբ։
«Էլեկտրան» օպերային բեմում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էլեկտրայի» առաջնախաղը Դրեզդենում բուռն վեճերի ալիք բարձրացրեց։ Երաժշտական ողբերգությունն անվանվեց «№ 2 սենսացիա» «Սալոմեից» հետո և ներկայացվում էր որպես 20-րդ դարի եվրոպական երաժշտական թատրոնում անտիկ արվեստի մոդեռնիստական տարընթերցման առաջին բացառիկ օրինակներից մեկը։
Ռուսաստանում «Էլեկտրան» ընդունվեց քչերի կողմից. Մարիինյան թատրոնում 1913 թվականի առաջնախաղից հետո, որն առաջացրեց մեծ սկանդալ, քանի որ Ռոմանովների իշխանավարման 300-ամյակի տարում «կայացավ ներկայացումը, որում կա իշխանական անձանց գլխատման տեսարան», օպերան ունեցավ ընդամենը երեք ցուցադրություն։
Վերջին տարիների թատերախաղերը՝
- 1992 թվական՝ Նյու Յորք (Բերենս Հիլդեգարդ՝ Էլեկտրա)
- 1994 թվական՝ Զատկի փառատոն Զալցբուրգում (դիրիժոր՝ Կլաուդիո Աբբադո)
- 1996 թվական՝ Զալցբուրգի փառատոն (դիրիժոր՝ Լորին Մաազել)
- 2007 թվական՝ Սանկտ Պետերբուրգ (Մարիինյան թատրոն, դիրիժոր՝ Վալերի Գերգիև)
- 2012 թվական՝ Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոն
- 2014 թվական՝ Միլան (Լա Սկալա, դիրիժոր՝ Էսա Պեկկա Սալոնեն)
1982 թվականին էկրանավորվել է, ֆիլմ-օպերայի ռեժիսոր՝ Գ. Ֆրիդրիխ, Էլեկտրա՝ Լեոնի Ռիզանեկ, Կլիթեմնեստրա՝ Աստրիդ Վարնայ, Օրեսթես՝ Դիտրիխ Ֆիշեր Դիսկաու, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կառլ Բյոմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Richard Strauss (1909). Elektra: Tragic Opera in One Act. Fürstner.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրա (օպերա)» հոդվածին։ |
|