Բուրունդիի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրունդիի տնտեսություն
ազգային տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՀամաշխարհային տնտեսություն
 • Աֆրիկայի տնտեսություն Խմբագրել Wikidata
ԵրկիրԲուրունդի Խմբագրել Wikidata
ՎայրԲուրունդի Խմբագրել Wikidata
Անվանական ՀՆԱ3 477 502 178,27657 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ292 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
ՀՆԱ (ԳՀ)7 990 111 427 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ735,45 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ−1±0,1 տոկոս Խմբագրել Wikidata
Ընդհանուր պահուստներ97 402 580 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Գնաճի մակարդակ9,5±0,1 տոկոս Խմբագրել Wikidata

Բուրունդիի տնտեսություն, ազգային տնտեսություն, որի ՀՆԱ-ն 2018 թվականի դրությամբ կազմում է 3,436 միլիարդ դոլար, մեծապես կախված է գյուղատնտեսությունից, որը կազմում է ՀՆԱ-ի 32,9%-ը 2008 թվականի դրությամբ։ Գյուղատնտեսությամբ է զբաղվում աշխատուժի ավելի քան 70%-ը, որոնց մեծամասնությունը ֆերմերներ են։

Չնայած Բուրունդին ինքնաբավ է սննդամթերքի արտադրության մեջ, քաղաքացիական անկարգությունները, գերբնակեցումը և հողի էրոզիան նպաստել են կենսապահովման տնտեսության 25%-ով կրճատմանը վերջին տարիներին։ Մեծ թվով ներքին տեղահանված անձինք չեն կարողացել սնունդ արտադրել և մեծապես կախված են միջազգային մարդասիրական օգնությունից[1]։ Բուրունդին պարենամթերքի ներմուծող է, 1997 թվականին սննդամթերքը կազմում է ներմուծման 17%-ը։ Բուրունդին ՄԱԿ-ի տվյալներով ամենաքիչ զարգացած երկիրն է[2][3]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն, Բուրունդի

2018 թվականին Բուրունդիում արտադրվել է.

Ինչպես նաև գյուղատնտեսական այլ ապրանքների փոքր արտադրություններ, ինչպիսիք են սորգո (28 հազար տոննա) և սուրճ (14 հազար տոննա)։

Բրձի դաշտեր Բուրունդիում
Ձկնորսություն Տանգանիկա լճում

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծերի բուծումը գյուղաբնակ բուրունդցիների եկամտի աղբյուրն է

Նավթի, նիկելի, պղնձի և այլ բնական պաշարների պոտենցիալ հարստությունը ուսումնասիրվում է, անվտանգության անորոշ իրավիճակը խոչընդոտել է ներդրողների հետաքրքրությանը։ Արդյունաբերության զարգացմանը խոչընդոտում են նաև Բուրունդիի հեռավորությունը ծովից և տրանսպորտի բարձր ծախսերը։ Տանգանիկա լիճը շարունակում է մնալ կարևոր առևտրային կետ։ 1999 թվականին չեղարկված առևտրային էմբարգոն բացասաբար ազդեց առևտրի և արդյունաբերության վրա։ 1993 թվականի հոկտեմբերից ազգը տուժել է զանգվածային էթնիկական բռնությունից, որը հանգեցրել է 250,000 մարդու մահվան և մոտ 800,000 մարդու տեղահանմանը։ Սննդամթերքը, դեղորայքը և էլեկտրաէներգիան շարունակում են անբավարար լինել։

Բուրունդին մեծապես կախված է երկկողմ և բազմակողմ օգնությունից, արտաքին պարտքը կազմել է 1,247 միլիարդ դոլար (1,247 G$) 1997 թվականին։ 1986 թվականի հուլիսին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնված 5-ամյա մեծապես անհաջող ծրագրերի շարքը փորձեց բարեփոխել արտարժույթի համակարգը, ազատականացնել ներմուծումը, նվազեցնել միջազգային գործարքների սահմանափակումները, դիվերսիֆիկացնել արտահանումը և բարեփոխել սուրճի արդյունաբերությունը։

ԱՄՀ-ի կառուցվածքային ճշգրտման ծրագրերը Բուրունդիում կասեցվել են 1993 թվականին ճգնաժամի բռնկումից հետո։ Համաշխարհային բանկը նշել է պոտենցիալ աճի հիմնական ոլորտները, ներառյալ ավանդական մշակաբույսերի արտադրողականությունը և նոր արտահանման, թեթև արտադրությունների, արդյունաբերական հանքարդյունաբերության և ծառայությունների ներդրումը։ Այլ լուրջ խնդիրներից են պետության դերը տնտեսության մեջ, կառավարության թափանցիկության հարցը և պարտքի կրճատումը։

Ի նշան բողոքի 1996 թվականի նախագահ Պիեռ Բույոյայի կողմից իրականացված հեղաշրջման դեմ, հարևան երկրները տնտեսական էմբարգո են սահմանել Բուրունդիի նկատմամբ։ Թեև էմբարգոն երբեք պաշտոնապես չի վավերացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, երկրների մեծ մասը ձեռնպահ մնաց Բուրունդիի հետ պաշտոնական առևտրից։ Հեղաշրջումից հետո ԱՄՆ նույնպես դադարեցրեց Բուրունդիին տրամադրվող մարդասիրական օգնությունը։ Տարածաշրջանային էմբարգոն չեղարկվեց 1999 թվականի հունվարի 23-ին՝ հիմնվելով Բուրունդիում խաղաղ գործընթացով ազգային հաշտեցման կառավարության առաջընթացի վրա։

«Արյունը աղաղակում է» վերնագրով հոդվածում Foreign Policy-ն (FP) հայտնում է, որ Բուրունդիայի բնակչության աճի տեմպը տարեկան 2,5 տոկոս է, ինչը կրկնակի գերազանցում է միջին համաշխարհային տեմպերը, և որ բուրունդիացի կինը միջինում ունենում է 6,3 երեխա։ Հայտնում է նաև, որ «բուրունդացիների ճնշող մեծամասնությունն ապավինում է հողագործությանը, սակայն աճող բնակչության և հողի սեփականությունը կարգավորող համահունչ քաղաքականության երկարատև բացակայության պայմաններում շատ մարդիկ հազիվ են գոյատևում։ 2014 թվականին ֆերմայի միջին չափը մոտ մեկ ակր էր։ FP-ն նշել է, որ 2013 թվականի Գլոբալ սովի ինդեքսում Բուրունդին ուներ սովի և թերսնվածության ամենամեծ ցուցանիշները բոլոր 120 երկրներից[4]։

Մակրոտնտեսական ցուցանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս Բուրունդիի 1980–2017 թվականների տնտեսական հիմնական ցուցանիշները[5]։

Տարի ՀՆԱ

(մլրդ ԱՄՆ դոլար ՊՄԳ)

ՀՆԱ մեկ շնչի հաշվով

(ԱՄՆ դոլար ՊՄԳ)

ՀՆԱ

(մլրդ ԱՄՆ դոլար անվանական)

ՀՆԱ աճ
(իրական)
Պետական ​​պարտք
(ՀՆԱ տոկոս)
1980 1.39 339 0.95 −6.8 % ...
1985 2.31 488 1.17 11.8 % ...
1990 3.23 592 1.13 3.5 % ...
1995 3.23 540 1.00 7.9 % ...
2000 3.50 524 0.87 1.8 % 136 %
2005 4.54 605 1.12 4.4 % 137 %
2006 4.94 638 1.27 5.4 % 130 %
2007 5.24 658 1.36 3.5 % 130 %
2008 5.60 681 1.61 4.9 % 103 %
2009 5.86 689 1.78 3.9 % 26 %
2010 6.24 711 2.03 5.1 % 47 %
2011 6.62 731 2.24 4.0 % 43 %
2012 7.04 755 2.33 4.4 % 41 %
2013 7.58 788 2.46 5.9 % 36 %
2014 8.07 814 2.71 4.5 % 36 %
2015 7.84 767 3.10 −4.0 % 45 %
2016 7.85 745 2.96 −1.0 % 47 %
2017 7.99 735 3.17 0.0 % 57 %

Արտահանում՝ $96,6 մլն (2015)[6]

Արտահանման վիճակագրություն՝ սուրճ, թեյ, շաքար, բամբակ

Արտահանվող երկրներ՝ Պակիստան 12,7%, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 12,6%, Ուգանդա 9,6%, Գերմանիա 6,5%, Բելգիա 5,9%, Ֆրանսիա 5,6%, Ռուանդա 5,4%, Շվեյցարիա 5,1%, Չինաստան 4,3%, Սուդան 4,2% (2014)

Ներմուծում` $815,1 մլն (2015)[6]

Ներմուծվող ապրանքներ՝ մեքենաներ, վառելիք

Ներմուծման գործընկերներ՝ Սաուդյան Արաբիա 12.9%, Քենիա 11%, Բելգիա 10.4%, Չինաստան 8.4%, Իտալիա 7.9%, Ուգանդա 6.9%, Հնդկաստան 5% (2014)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրունդիի տնտեսություն» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Human Development Index (HDI)». hdr.undp.org. HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «World Bank Country and Lending Groups». datahelpdesk.worldbank.org. World Bank. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Inequality-adjusted Human Development Index (IHDI)». hdr.undp.org. HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Jillian Keenan, The Blood Cries Out. "In one of Africa’s most densely populated countries, brothers are killing brothers over the right to farm mere acres of earth. There’s just not enough land to go around in Burundi — and it could push the country into civil war." Foreign Policy (FP)
  5. «Report for Selected Countries and Subjects» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. 6,0 6,1 «The World Factbook: Burundi» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.