Արքայադուստր Սոֆիա. Արքայադստեր պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արքայադուստր Սոֆիա. Արքայադստեր պատմությունը
Sofia the First. Once Upon a Princess
Տեսակ մուլտֆիլմ
Ժանր ֆենտեզի և մյուզիքլ
Ռեժիսոր Ջեմմի Միտչել
Սցենարիստ Կրեյգ Գերբեր
Պրոդյուսեր Կրեյգ Գերբեր, Ջեմմի Միտչել, Կլեյն Ռենֆրո
Երաժշտություն Կևին Կլիշ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Դիստրիբյուտոր Disney Channel
Տևողություն 90 min
Սիկվել Արքայադուստր Սոֆիա և 2012
Թվական 2012
disneyinternational.com

«Արքայադուստր Սոֆիա. Արքայադստրեր պատմությունը» (անգլ.՝ «Sofia the First. Once Upon a Princess»), անիմացիոն լիամետրաժ համակարգչային ֆիլմ, նկարահանված Ուոլտ Դիսնեյ ընկերության ստուդիայի կողմից 2012 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ տարիներ առաջ «Հրաշակերտ» հեքիաթային թագավորությունում ապրում էր մի փոքրիկ աղջիկ, որի անունը Սոֆիա էր: Սոֆիան վարում էր սովորական կյանք, աշխատում էր փոքրիկ կրպակում իր մայրիկի՝ Միրանդայի հետ: Եվ մի անգամ թագավոր Ռոնալդ 2-րդը հրավիրում է իր դղյակը, նրան պետք էր մի զույգ թագավորական չստիկներ: Սոֆիան իր մայրիկի հետ ժամանեց դղյակ. Սոֆիան անհանգստանում էր այդ հանդիպման պատճառով: Միրանդան չստիկները հագցրեց թագավորին, թագավորի սրտով էր թե՛ Միրանդան, թե՛ չստիկները: Շուտով թագավոր Ռոնալդն ամուսնացավ Միրանդայի հետ: Դրանից հետո Սոֆիան սկսում է նոր կյանք: Շուտով Սոֆիան պետք էր դառնա արքայադուստր, բայց մինչ արքայադուստր դառնալը նա պետք էր սովորեր թագավորական կյանքին, չէ որ թագավոր Ռոնալդը պարահանդես էր կազմակերպել նրա պատվին: Կկարողանա Սաֆիան հաղթահարել այդ ամենը և արդյո՞ք ընտանիքի բոլոր անդամները կընդունեն նրան: Սոֆիան ծանոթանում է թագավորի որդու՝ Ջեյմսի և դստեր՝ Էմբերի հետ նաև իմանում է, որ նրանք ունեն կախարդ՝ Սեդրիկը: Սկզբից նրա համար դժվար էր հարմարվել այդ կյանքին, բայց հետո արդեն ամեն ինչին հարմարվեց: Սոֆիան ընկնում է թագավորական ակադեմիա, որտեղ ծանոթանում է շատերի հետ և բոլորը նրան հավանում են: Այդ ամենը հունից հանում է խորթ քրոջը՝ Էմբերին, որը սովոր էր ամբողջ ուշադրություն իր վրա վերցնել: Մտածելով, որ նրան սկսել են ավելի քիչ սիրել, Էմբերը որոշում է այնպիսի մի բան անել, որ Սոֆիան իրեն վատ զգա բոլորի առջև: Սկսբից նա սկսեց քննարկել նրան ուրիշ արքայադստրերի հետ, շուտով նա ստիպում է Ջեյմսին Սոֆիային այնպես քշել ճաճանակով, որ արքայադուստրը նետվում է շատրվանից և շուտով Էմբերը տալիս է նրան իր վազող կոշիկները պարի դասի համար, որի պատճառով Սոֆիան վալս պարել չսովորեց, որը պետք էր երեկոյան պարահանդեսին: Եվ վերջում բոլորը նեղանում են Էմբերից նույնիսկ իր եղբայր Ջեյմս, իսկ Սոֆիան, որպեսզի պարահանդեսին անպատրաստ չներկայանա նա գնում է Սեդրիկի մոտ և Սեդրիկն օգնում է նրան կախարդանքով: Բայց Սեդրիկը պարզվում է, որ այդքան էլ բարի չէ: Նա վաղուց էր տեսել Ավալորայի թալիսմանը Սոֆիայի վրա, որը նրան նվիրել էր թագավոր Ռոնալադը, որն էլ իր մեջ մեծ հզորություն ուներ: Պարի կախարդանքի փոխարեն նա նրան տալիս է կախարդանք, որը կքննեցնի բոլորին, այդ ամենը նա արեց թալիսմանը ստանալու համար: Սակայն այդ հիմար կախարդը մոռանում է, որ կախարդանքը ազդում է նրա վրա ևս և նա նույնպես քնում է: Հիմա Սոֆիան բոլորովին հուզված էր, բայց նրա արդյունքները ընկան նրա թալիսմանի վրա և հայտնվեց Մոխրոտիկը, որն էլ խորհուրդ է տվեց հաշտվել Էմբերի հետ, որն էլ միակն էր, որ չէր եկել պարահանդեսին դրա համար էլ նա կախարդված չէր: Սոֆիան ցույց է տալիս, թե ինչի է հասել կախարդանքը, իսկ Էմբերը հասկանալով իր սխալը ներեղություն է խնդրում Սոֆիայից: Միասնական ուժերով նրանք մտնում են Սեդրիկի սենյակը և գտնում են այդ կախարդանքը, որը բոլորին կարթնացնի քնից: Շուտով բոլորը արթնացան և Էմբերի օգնությամբ Սոֆիան կարողացավ պարել վալս իր նոր հայրիկի հետ և բոլորը սիրեցին Սոֆիային:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիել Ուինտեր, Սոֆիա
  • Դարսի Ռոուզ Բիրնս, Էմբեր
  • Սառա Ռամերես, թագուհի Միրանդա
  • Թրեվիս Ուիլլինհեմ, Թագավոր Ռոնալդ
  • Զակ Կալիսոն, արքայազն Ջեյմս
  • Թրեսս Մակնիլ, Մերիվեզա
  • Ռասսի Թեյլոր, Ֆաունա
  • Բառբարա Դիրիկսոն, Ֆլորա
  • Ջեսսի Հարնել, Սեդրիկ
  • Ջենիֆեր Հեյլ, Մոխրոտիկ
  • Ուէյն Բրեդի, Կլեվեր
  • Ջիմ Կամմինգս, Բժիշկ Պոպով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]