Արշակ Աթայան
Արշակ Աթայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1877 |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, Արցախ |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1938 (61 տարեկանում) |
Մասնագիտություն | բանաստեղծ, դերասան, թարգմանիչ, թատերագետ, հասարակական գործիչ և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան, Ներսիսեան դպրոց և Շուշիի թեմական հոգևոր դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մուրճ |
Զավակներ | Ռաֆայել Արշակի Աթայան, Ռոբերտ Աթայան և Արմեն Աթայան |
Արշակ Աթայան Վիքիդարանում |
Արշակ Գևորգի Աթայան (հունիսի 20, 1877, Մեծ Թաղեր, Արցախ - օգոստոսի 19, 1938), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։ 1898-1902 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903-1904 թվականներին որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907 թվականներին ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 1907-1911 թվականներին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան՝ հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922), ապա՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1923 թվականին ընտանիքով վերադարձել է Հայաստան։ Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում։ Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ[1]: Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել 1938 թվականին, հետմահու արդարացվել է 1955 թվականին[2]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թույն (վեպ), Բաքու, տպարան Հ. Գ. Գյուլբասարյանի, 1897, 148 էջ
- Իրանա, Բաքու, 1898
- Զգացմունք (երգիծական վիպակ), Բաքու, տպարան Ա. Մ. Ղազարյանի, 1898, 232 էջ
- Սիրո հովիտը, Թիֆլիս, տպարան Մ. Վարդանյանի, 1904, 16 էջ
- Հառաջաբան, Թեհրան, 1905, 39 էջ
- Սալմաստ (տեղագրություն), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1906, 232 էջ
- Բանահյուսության տեսությունից, Նոր Ջուղա, 1907, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 34 էջ
- Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և նրա կառավարությունը, Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1922, 24 էջ
- Սասունցի Դավիթ (դրամա հինգ գործողությամբ), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1925, 165 էջ
Թարգմանություններ (ռուսերենից և պարսկերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Լերմոնտով, Բելա, Բաքու, տպարան «Արոր», 1898, 103 էջ
- Միխայել Լերմոնտով, Մաքսիմ Մաքսիմիչ, Բաքու, տպարան Ա. Մ. Ղազարյանի, 1898, 30 էջ
- Լև Տոլստոյ, Երեք մահ (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան Ստեփանյանի, 1903, 28 էջ
- Վլադիմիր Կորոլենկո, Մակարի երազը, Թիֆլիս, 1904
- Մաքսիմ Գորկի, Դանկոյի սիրտը, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1904, 16 էջ
- Մաքսիմ Գորկի, Չարաճճի, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 45 էջ
- Մաքսիմ Գորկի, Իմ ուղեկիցը, 1904, Թիֆլիս, արտատպված «Մուրճից», տպարան Ա.Քութաթելաձեի, 63 էջ
- Լեոնիդ Անդրեև, Պատը, Թիֆլիս, 1904
- Ե. Յարոսլավսկի, Աստվածաշունչը հավատացյալների և ոչ հավատացյալների համար, Երևան, 1923
- Արկ-Ան., Բանվորական շարժման պատմությունն Անգլիայում, Ֆրանսիայում, և Գերմանիայում, Երևան, 1924
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 1 (գրքում տեղ գտած «Իմ ուղեկիցը» գործը թարգմանել է Ա. Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 130 էջ
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 2 (գրքում տեղ գտած «Չարաճճի» գործը թարգմանել է Ա. Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 109 էջ
- Եվգենի Խազին, Հեղափոխության թմբկահարը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 191 էջ
- Ֆուկիգավա, Ճապոն-ամերիկյան ապագա պատերազմը, Երևան, 1934
- Նիկոլայ Գոգոլ, Քիթը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 50 էջ[3]
- Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), վեպ, մաս 1, Երևան - Մոսկվա, Պետհրատ, 1935, 576 էջ։
- Լև Ռուբինշտեյն, Սամուրայների շավիղը (վիպակ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 170 էջ
- Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Պետհրատ, 1936, 143 էջ
- Մաքսիմ Գորկի, Մայրը (վեպ), Երևան, Պետհրատ, 1938, 380 էջ
- Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), մասն 2, Երևան, Հայպետհրատ, 1945, 747 էջ
- Մաքսիմ Գորկի, Մայրը, Երևան, Հայպետհրատ, 1956, 420 էջ
- Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 242 էջ
- Ռուս դասականների գրադարան։ Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Մայրը» վեպը թարգմանել է Ա.Աթայանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 624 էջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 15-17
- ↑ Արշակ Աթայանը Хайазг կայքում
- ↑ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5
- Հունիսի 20 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մեծ Թաղեր գյուղում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1938 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ
- Շուշիի թեմական հոգևոր դպրոցի աշակերտներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ դերասաններ
- Հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Պարսկերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ գրողներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ թատերագետներ