Արմեն Աթայան
Արտաքին տեսք
| Ծնվել է | մայիսի 21, 1922 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
| Վախճանվել է | ապրիլի 8, 2021 (98 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | բնանկար, դիմանկար և նատյուրմորտ |
| Հայր | Արշակ Աթայան |
| Զավակներ | Գայանե Աթայան |
Արմեն Արշակի Աթայան (մայիսի 21, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - ապրիլի 8, 2021, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանի որդին է, Ռաֆայել և Ռոբերտ Աթայանների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը[1]։
1954 թվականից ստեղծագործել է Կիևում, 1965 թվականից՝ Երևանում, դասավանդել ԵԳԻ-ում[2]։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։
Գործերից են՝
- «Ամպամած օր. Սևան» (1953)[4]:
- «Աշունը Հայաստանի լեռներում» (1956)։
- «Առագաստներ» (1963)։
- «Ամառային հովիկ» (1965, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։
- «Ձեռագործ անող կինը» (1972)[5]:
- «Ձեռագործուհին» (1973, Հայաստանի ազգային պատկերասրահ)։
- «Ձմեռ» (2003)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963, 1964, 1965), Երևանում (1968)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «91-ամյա նկարիչը մրցանակը մանկապարտեզում է ստացել (տեսանյութ)». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Արմեն Աթայան». zarkfoundation.com.
- ↑ «Ամպամած օր. Սևան», Արմեն Աթայան
- ↑ «Ձեռագործ անող կինը», Արմեն Աթայան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
Կատեգորիաներ:
- Մայիսի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Երևանի Գեղարվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Խորհրդային նկարիչներ
- Հայ նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ