Արիե Արոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիե Արոխ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1908(1908-11-30)[1][2][3]
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 15, 1974(1974-10-15)[4][5] (65 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել
ԳերեզմանՀար Հայմենխոտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Մանդատային Պաղեստին և  Իսրայել
ԿրթությունBezalel School of Arts and Crafts?
Մասնագիտություննկարիչ և ինստալյացիոն արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJonathan Aroch?
 Arie Aroch Վիքիպահեստում

Արիե Արոխ (եբրայերեն՝ אריה ארוך‎,նոյեմբերի 30, 1908(1908-11-30)[1][2][3], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1974(1974-10-15)[4][5], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի նկարիչ և դիվանագետ, ծնունդով Խարկովից, նախկին Ռուսական կայսրություն (ներկայումս Ուկրաինայի տարածք)։ Արիե Արոխի աշխատանքները ստեղծվել են փոփ արտի և աբստրակտ արվեստի համադրության ազդեցության ներքո։ Բացի այդ, բազմաթիվ հետազոտողներ նշել են նրա նորարարական մոտեցումներն իսրայելական արվեստի պատմության և հրեական ավանդույթների մասին, որոնք տեղ են գտել նրա ստեղծագործություններում։ Արոխի գեղարվեստական ստեղծագործությունների ազատ ոճն իր ազդեցությունն է թողել մի շարք նկարիչների ստեղծագործությունների վրա, որոնցից կարելի է նշել Ռաֆի Լավիին, Ավիվա Ուրիին և ուրիշների։ Իսրայելցի արվեստաբան Սառա Բրեյթբերգ-Սեմելն իր «Ագրիպասը ընդդեմ Նիմրոդի» (1988) հոդվածում Արոխի ստեղծագործությունը ներկայացնում է որպես իսրայելական նոր արվեստի հայեցակարգի մշակման մոդել և նրա «Ագրիպաս փողոցը» նկարը կոչում իսրայելական ազգային գեղանկարչության նմուշ։ 1971 թվականին Արիե Արոխը դարձավ Իսրայելի պետական մրցանակի դափնեկիր գեղանկարչության բնագավառում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիե Արոխը (ծննդյան անունը` Լյովա Նիսելևիչ) ծնվել է 1908 թվականի նոյեմբերին, նախկին Ռուսական կայսրության Խարկով քաղաքում (այժմ` Ուկրաինա)։ Նա Ռիվկի-Շուլամիթի և Հաիմ Նիսելևիչի ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր։ Այդ ժամանակ Խարկովը գտնվում էր Ռուսական կայսրության ենթակայության տարածքից դուրս։ Նրա հայրը` Հաիմ Նիսելևիչը հաջողակ առևտրական էր և ակտիվ մասնակցություն էր ունենում Ռուսաստանում ընթացող քաղաքական սիոնիստական գործունեությանը։ Բացի այդ նա մասնակցում էր «Թարբուտ» գիմնազիական կրթական համակարգի ստեղծմանը։ Ծնողները Արիեին տվել են աշխարհիկ կրթության, որն իր մեջ ներառել է երաժշտության, գրականության և պոեզիայի դասեր։ Նկարել սկսել է մանուկ հասակից, հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ առաջին անգամ սկսել է նկարել վեց տարեկանում փայտածխով[6]։ Այդ նկարների որոշ մասը ներկայացվել է Խարկովի թանգարանում, իսկ որոշ մասն էլ ցուցադրվել է իսրայելական հանրահայտ Մանե Կաց թանգարանի ցուցադրություններում։

Էրեց-Իսրայել, 1924-1934 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Լյովա Նիսլևիչը ծնողների և քրոջ հետ հայրենադարձել է Էրեց Իսրայել, իսկ մեծ եղբայրը մնացել է Ռուսաստանում։ 1925-1926 թվականներին նա արվեստ է ուսումնասիրել Բեցալել դպրոցում, որտեղ նրա ընկերները դարձան Ավիգդոր Ստեմացկին, Մոշե Կաստելը, Ցիոնա Թագերը, Իեզեկիլ Շտրայխմանը և ուրիշներ։ Նրա ուսուցիչներից են եղել նկարիչ Շմուել Բեն-Դավիդը, արծնապատման վարպետ- նկարիչ Ահարոն Շաուլ Շորը և Յակով Այզենբերգը, որի արվեստանոցում Լյովա Նիսլևիչը ստեղծում էր դեկորատիվ կերամիկական սալիկներ։ Բացի այդ նա ընկերացավ նկարիչ Հաիմ Գլիկսբերգի հետ, որը նրան սովորեցրեց յուղաներկով գեղանկարչության արվեստը[7]։

1926 թվականին Նիսլևիչը սովորել է Թել Ավիվի Հերցլիյա հրեական գիմնազիայում։ Այստեղ նա ստացավ «Արոխ» մականունը (թարգմանաբար`«երկար»), որը նրան տրվեց բարձր հասակի համար։ Այս մականունը վերջնական արդյունքում նրա կողմից ընդունվում է որպես ազգանուն։ 1929 -1930 թվականներին Արոխը ճարտարապետություն է ուսումնասիրել Տեխնիոնում։ 1932 թվականին նա կարճ ժամանակով սովորում է Իոսիֆ Զարիցկու կողմից բացված ստուդիայում։ Բացի այդ նա դարձավ Նկարիչների և քանդակագործների ասոցիացիայի անդամ և մասնակցեց նրա ընդհանուր ցուցահանդեսին։

Հոր մահից հետո 1932 թվականին Արոխի նախագծով Տրումպելդոր գերեզմանոցում հուշարձան կանգնեցվեց, որի վրա փորագրվեց Արոխի «Հերցլիյա» գիմնազիայի ուսուցիչ Դավիդ Շիմոնիի բանաստեղծությունից մի հատված։ 1934 թվականին մահացավ նրա մայրը` Ռևեկկա-Շուլամիթը։

Փարիզ-Էրեց-Իսրայել-Ամստերդամ, 1934 -1939 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
1. «Դիմանկար» (1930-ական թթ.).
կտավ, յուղաներկ 50.5x64 սմ
Արոխ ընտանիքի հավաքածու
2. «Վասիլի Երանելու տաճար» (1951)
Ստվարաթուղթ, յուղաներկ, 50.5x64 սմ
Մասնավոր հավաքածու
3. «Կարմիր տուն (ինչպես են գործերը տանը)» (1960)
կտավ, յուղաներկ, նրբաթերթ ոսկի, 50х60 սմ
Լաուֆեր ընտանիքի հավաքածու
4. «Բարձրագույն կոմիսար» (1966)
յուղաներկ, խառը ներկեր փայտի վրա
116 х 73 սմ
Իսրայելի թանգարանի հավաքածու
5. «Նավակ» (1968).
Կտավ, յուղաներկ, Արոխ ընտանիքի հավաքածու
he:קובץ:Aroch arieh, portrait,l-b86 026.jpg
he:קובץ:כנסיית ויסילי הקדוש, אריה ארוך 1951.jpg
he:קובץ:בית אדום (מה נשמע בבית) ארוך.jpg
he:קובץ:הנציב העליון אריה ארוך.jpg
he:קובץ:Arie-Aroch-Boat-1968-(2).png

1934 թվականին Արիե Արոխը մեկնեց Փարիզ Կոլարոսի ակադեմիայում սովորելու նպատակով։ Բացի ակադեմիայում սովորելուց, նա կուբիզմի դասեր էր ստանում նկարիչ Ֆերնան Լեժեի մոտ։ Փարիզում եղած ժամանակ Արոխի կողմից նկարված «Ինտերիերը աթոռով» (1935) կտավում արագ վրձնահարվածների տեխնիկայով պատկերված է կապույտ ինտերիերը, կենտրոնում կարմիր աթոռ, որի վրա հագուստ է դրված։ Արոխի կողմից ստեղծված այս նկարի ոճին բնութագրական է «փարիզյան դպրոցի» այնպիսի նկարիչների չափավոր էքսպրեսիոնիզմի ազդեցությունը, ինչպիսիք են Խայիմ Սուտինը, Մարկ Շագալը և Մանե-Կացան։ Նույնիսկ 20-րդ դարի 30-ական թվականներին ստեղծված «Դիմանկար» կտավում, Արոխը կիրառել է արտահայտիչ վրձնահարվածների տեխնիկան, որպեսզի պատկերի մելամաղձոտ կերպարներ։ Ի տարբերություն որոշ նկարիչների ոճի, Արոխի ոճը դուրս չի գալիս գեղարվեստական պատկերման շրջանակներից, իսկ նրա արտահայտչական տեխնիկան չի օգտագործվում վերացական տարրերի ստեղծման համար։ Իսրայել վերադառնալուց հետո 1936 թվականին Արոխը աշխատում է տեղագրագետ։

Նա ամուսնացավ Էլեն Ալբեկի (Ալրայ) հետ, որի հետ ծանոթացել էր Փարիզից վերադառնալու ճանապարհին, սակայն այս ամուսնությունը երկար չտևեց։ Ինչ վերաբերվում է ստեղծագործությանը, Արոխը շարունակեց աշխատել «փարիզյան դպրոցի» ազդեցության ներքո։

Նա մասնակցել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին և ստեղծեց բեմական զարդանկարներ «Սպիտակ շրջան» ներկայացման համար (1936), (Ֆրեդերիկ Լյուբեի կողմից ճապոնական լեգենդի վերամշակումը «Վրան» թատրոնի համար) և «Պահապաններ» (1937) ներկայացման համար (Օվեր Խադինի բեմականացումը Հաբիմա թատրոնում)[8]։

1938-1939 թվականներին նա բնակվել է Ամստերդամում։ Այդ ժամանակաշրջանի նրա այնպիսի նկարներում, ինչպիսին է օրինակ, «Նատյուրմորտ, ծաղկաման և ծաղիկներ» (1938), նկատելի է վրձնին տիրապետելու Վինսենթ վան Գոգի եռանդուն վարքագծի ազդեցությունը։ «Պատուհանից» (1938) նկարում, օրինակ, Արոխը պատկերել է հոլանդական քաղաքի բնապատկերը, որ նա տեսել է պատուհանից։

Այս և այլ աշխատանքներում Արոխն օգտագործել է ընդգծված երկար և լայն գծերը, որպեսզի կոմպոզիցիան առանձնացնի երկրաչափորեն և հարթությամբ։ 1939 թվականի հունվարի 21-ին Ամստերդամի «Սանտա Լանդվեր» պատկերասրահում բացվեց Արոխի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը լուսաբանվեց տեղական մամուլում, որտեղ նշվում էր «փարիզյան դպրոցի» ազդեցությունը նրա ստեղծագործությունների վրա[9]։

Թել Ավիվ, 1939-1948 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Արոխը վերադարձավ Թել Ավիվ և ներկայացրեց իր անհատական ցուցահանդեսը «Կաց» պատկերասրահում, որտեղ ցուցադրվեցին Ամստերդամում ստեղծված նրա աշխատանքների ընտրանին։ 40-ական թվականների ստեղծագործություններում Արոխը շարունակում է կիրառել Հոլանդիայում ձևավորված գեղանկարչական ոճը, որի կոմպոզիցիային բնորոշ են հստակ երկրաչափական բաշխումների միտումները։ Այդ տարիներին Արոխը հիմնականում ստեղծել է բնանկարներ։ Տասնամյակի սկզբին Արոխը բազմաթիվ բնանկարներ է ստեղծել Զիխրոն Յակովում և Հայֆայում, որտեղ նա 1942-1946 թվականներին ծառայության մեջ է եղել որպես բրիտանական բանակի զինվոր։ Դրանից բացի, նա Էրեց-Իսրայելի բանակի առաջին նվագախմբի համար ստեղծեց արտահագուստ, որի պահանջարկը 1942-1943 թվականներին զգալիորեն աճել էր։

Տասնամյակի առաջին կեսին Արոխի ստեղծագործությունները ներկայացվել են Հաբիմա թատրոնում կազմակերպված տարբեր խմբային ցուցահանդեսներում։ 1942 թվականի դեկտեմբերին «Հաբիմայում» կայացած ութերորդ ցուցահանդեսին մասնակցած Խայիմ Գամզուն հատկապես նշեց Արոխի ստեղծագործությունների մեջ օգտագործվող գույների վրա Վան Գոգի ազդեցության մասին[10]։ Այս ցուցահանդեսից հետո Արոխը դարձավ Մեիր Դիզենգոֆի անվան երիտասարդ նկարիչների մրցանակի դափնեկիր։ 1943 թվականին նա ամուսնացավ Դեբոր Քենիգի հետ։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո 1946 թվականին Արոխը կնոջ հետ բնակություն հաստատեց Թել Ավիվում Հա-Յարկոնի 120 հասցեում, որտեղ Արոխը շենքի բակում ստեղծեց փոքրիկ ստուդիա։

1947 թվականին Արոխի աշխատանքները ներկայացվեցին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի «Հա-Շիվա» ցուցահանդեսում։ Ներկյացվեցին տաս աշխատանքներ, այդ թվում այնպիսի կտավներ ինչպիսիք են «Տղամարդիկ զբոսնելիս» (1943) և այլ բնանկարներ։ «Էվիգեն Կոլբում» նրա նկարների մասին հրապարակվեցին բարենպաստ կարծիքներ և նկարագրվում է անցումը գեղանկարչության մեջ պոստիմպրեսիոնիզմից սխեմատիկ բնանկարչության ոճին օգտագործելով կուբիզմի երկրաչափական ձևերը[11]։ Դա նկատելի է նաև Արոխի վաղ շրջանի գործերում, ինչպիսին է «Կարմիր ավտոբուսը» (1944-1946), «Ավտոբուսը լեռներում» շարքից։

Բուենոս-Այրես-Մոսկվա-Երուսաղեմ, 1948-1955 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Արոխը մտավ «Նոր հորիզոններ» նկարիչների խմբի մեջ։ Սակայն, քանի որ նույն տարում Հրեական ազգային հիմնադրամը նրան ուղարկեց Բուենոս Այրես, երկար ժամանակ նրա աշխատանքները խմբում չէին ներկայացվում (մինչև 1952 թվականը)։ 1949 թվականին Բուենոս Այրեսի «Վիո» (Viau) պատկերասրահում ներկայացվեց աստվածաշնչյան Հովսեփի կյանքին նվիրված սյուժեներով Արոխի ցուցահանդեսը։

Աբստրակտ գեղանկարչության ոճի կողմնակից «Նոր հորիզոնների» նկարիչների պայքարից հեռացումը նպաստեց Արոխի կողմից սեփական ոճի ընդունմանը` արտացոլելով նոր գեղանկարչական լեզվի ստեղծման նրա փորձը։ Ավելի ուշ հարցազրույցի ընթացքում Արոխը պարզաբանեց ոճի փոփոխման շարժառիթը։

1950 ական թվականներին հուսահատությունը ինձ հանգեցրեց այն եզրահանգման, որ ես ի վիճակի չեմ պատմություն ստեղծելու։ Այդ պատճառով էլ ես ինձ թույլ տվեցի այդ առաքելությունը[12]։ Վաղուց արդեն փորձ էր արվում փոփոխել գեղանկարչության այդ ոճը, իրատեսական համաչափության նկարագրությունը փոխելով ձևական և երկրաչափական լարվածության նկարագրության օգտին»[13]։

Դա իր արտահայտությունը գտավ գեղանկարչության տեսողական արտահայտիչ ոճի և «մանկական» կամ «պարզամիտ» արվեստի դրսևորումներում, որի վրա իրենց ազդեցությունը ունեցան այնպիսի նկարիչների աշխատանքները, ինչպիսիք են Պաուլ Կլեեն, Խոան Միրոն և մյուսները։

1950 թվականին Արոխը ծառայության անցավ Արտաքին գործերի նախարությունում։ Նրան ծառայության ուղարկեցին Մոսկվա` Իսրայելի դեսպանատանը որպես դիվանագետ։ 1951 թվականի դեկտեմբերին ծնվեց Արոխի որդին, Իոնաթան Արոխը։ Մոսկվայում նա վերականգնեց կապերը Խորհրդային Միությունում ապրող իր հարազատների հետ։ Մոսկվայում գտնվելու ընթացքում, նրա կողմից ստեղծված աշխատանքներն արտահայտում են նրա կողմից կիրառվող ոճի «մանկամտական» բնույթը։ Այդ ժամանակաշրջանի նրա աշխատանքներում նկատելի են ծավալային զարդարանքի և գեղանկարչության դեկորատիվ տարրերի օգտագործման միտումները։ «Վասիլի Երանելու տաճարը» (1951) աշխատանքում, օրինակ, Վասիլի Երանելու տաճարը պատկերված է պայմանական գունային տեսքով։ Այստեղ Արոխը հրաժարվեց էքսպրեսիոնիզմից և կուբիզմից հօգուտ տաճարի իրականությունից հեռու պայմանական պատկերման։ 1953 թվականի փետրվարին Խորհրդային Միության և Իսրայելի միջև հարաբերությունների խզումից հետո Արիե Արոխը վերադարձավ Իսրայել։ 1954 թվականին Արոխը տեղափոխվեց Երուսաղեմ ևբնակություն հաստատեց Բալֆուրի փողոցի թիվ 1 հասցեում։ 1955 թվականի նոյեմբերին նա ներկայացրեց իր անհատական ցուցահանդեսը Երուսաղեմի «Բեցալելի» դպրոցի հաշմանդամների տանը, իսկ դեկտեմբերին մոտավորապես 28 յուղաներկ նկարներ Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում։ Բացի այդ նույն տարում նրա «Ավտոբուսը լեռներում» կտավը (1955) ստացավ Դիզենգոֆի մրցանակ, և Թել Ավիվի թանգարանը ձեռք բերեց այն։ 1956 թվականին Արոխը մասնակցեց Վենետիկի բիենալեին, այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ավիգդոր Ստեմացկին, Իյոսել Բերգները և Ցվի Մեիրովիչը (իսրայելական տաղավարի ղեկավարը Մորդեհայ Արդոնն էր)։ Նրա այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունները, ինչպիսիք են «Սինագոգը և պատկերները», «Մոշեն Սարաևոյից» և «Նկարչի հոր դիմանկարը» (բոլորը ստեղծվել են 1955 թվականին), արտացոլում են Արոխի առանձնահատուկ հետաքրքրությունը հրեական ընտանիքի թեմաների նկատմամբ։

Հին և նոր հորիզոններ, 1959-1966 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1956-1959 թվականներին Արիե Արոխը եղել է Բրազիլիայում Իսրայելի դեսպանը և այդ ընթացքում նա հազվադեպ էր նկարում։ 1959 թվականին Արոխը նշանակվեց Իսրայելի դեսպան Շվեդիայում։ Ստոկհոլմում եղած ժամանակահատվածում նա ստեղծագործական մեծ վերելք ապրեց։ 1960-1962 թվականներին նա ստեղծեց մեծ թվով աշխատանքներ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին իսրայելական «Նոր հորիզոնների» գեղանկարչության ստեղծագործություններից խորհրդանշական ոչ գեղարվեստական պատկերներով։

Ստեղծագործական վերելքի խթաններից մեկը դարձավ Ստոկհոլմի քաղաքային թանգարանում կազմակերպված ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ի թիվս այլ բաների, 1962 թվականին Արոխը այցելեց նկարիչներ Ռոբերտ Ռաուշենբերգի և Ջասպեր Ջոնսի փոփ-արտ աշխատանքների ցուցահանդես։ Ամերիկացի նկարիչների կողմից պատրաստի օբյեկտները, որպես աբստրակտ արվեստի ստեղծագործություն ոճ օգտագործելով, նրանք ձևավորեցին նոր անկախ ոճեր` տաշիզմը և ինֆորմելը (Ֆրանսիա), որոնք ներշնչեցին Արոխին համադրել խորհրդանշական պատկերները աբստրակտ դիզայնի հետ։ Այդ ժամանակաշրջանի հայտնի աշխատանքներից է «Ցակֆեր» նկարների շարքը, որը Արոխը սկսել է ստեղծել 1961 թվականին։ Այդ աշխատանքները հիմնված էին ճտքակոշիկների տեսքով ցուցանակների պատկերմամբ, որոնց մասին Արոխը պատկերացում ուներ դեռ մանկությունից։ Նա ստեղծում էր այս պատկերի տարբեր տարատեսակներ, որոնք իրենցից ներկայացնում էին վերացական պատկերներ ձվաձև շրջանակներում։ Հարցազրույցներից մեկում Արոխը այս ձևի մշակումը բացատրում էր որպես «կոնկրետ աբստրակցիայի» հիմք, «ճտքակոշիկի ձևը մշակվել էր որպես կոնկրետություն (ի տարբերություն վերացականի), որը գոյություն ունի և ես ցանկացել եմ պատկերել վերացական օբյեկտը, ինչպես այն եղել է նախկինում»[14]։

1963 թվականին Արոխը վերադարձավ Ստոկհոլմից և բնակություն հաստատեց Երուսաղեմում։ Նա համատեղ բիզնես սկսեց Երուսաղեմի «Ռինա պատկերասրահի» տնօրեն Բերտա Ուրգանդի հետ և ցուցադրության ներկայացրեց իր ընթացիկ աշխատանքները։ Բացի այդ, նա նշանակվում է Արտաքին գործերի նախարարության մշակութային կապերի դեպարտամենտի ղեկավար և այդ պաշտոնում աշխատում է մինչև իր հրաժարականը` 1971 թվական։ Հռոմ կատարած աշխատանքային գործուղումներից մեկի ժամանակ Արոխը ձեռք բերեց «Պանդա» ընկերության յուղային պաստելների հավաքածու և սկսեց ստեղծել մեծ ծավալի գեղանկարչական աշխատանքներ այդ տեխնիկայով, որոնց մի մասը տպագրվեցին տարբեր ամսագրերի էջերում (Գիդրոն Էֆրատը պնդում էր, որ հենց Արոխն է գրանցել «Պանդա» ընդհանուր անվանումը այս ներկերի համար)։ 1964 թվականին Արիե Արոխը Վենետիկի բիենալեի իսրայելական տաղավարում ներկայացրեց 34 կտավներն որոնց մի մասը ստեղծվել էին «Պանդա» պաստելների տեխնիկայով։ 1966 թվականին Թել Ավիվի «Մասադա» պատկերասրահում Ռաֆի Լավիի կողմից կազմայերպված ցուցահանդեսում ներկայացվեցին 23 կտավներ ստեղծված այդ տեխնիկայով։

Արոխի կողմից 60 ական թվականներին ստեղծված նկարների շարքը հիմնված էր աշխարհի աստվածաշնչյան արարման, Ելքի և Մովսեսի կերպարի, Հուշամատյանի պատվիրանների գեղարվեստական մարմնավորումների վրա, որոնք ստեղծվել են 16-րդ դարում և հայտնվել «Սարաևյան Ագադայի» նկարազարդումներում։ Այս ստեղծագործություններում, ինչպիսիք են օրինակ «Հրեական մոտիվ» (1961), «Աղոթք, մանուշակագույն ծիածան» (1961) կամ «Աշխարհի ստեղծումը, Սարաևյան Ագադա» (1966), վերացական խորհրդանիշերը ներկայացված են մետաֆիզիկական իմաստով։ Գիդոն Էֆրատը գրում է «Այս աշխատանքներում Արոխը միավորել է Զարիցկու և նրա ընկերների կողմից Փարիզից ներմուծված իսրայելական լիրիկական աբստրակցիան հրեական ժողովրդական հիշողության և հուդաիզմի հետ, որպեսզի նոր հորիզոնները միավորեն հների հետ»[15]։

«Ագրիպաս փողոցը» (1964) և «Գլխավոր կոմիսարը» (1966) նկարներում Արոխը ստեղծել է առավել նշանակալի ինտեգրացիա «կոնկրետ հորիզոնների» տեղական իրականության և փոփ արտի միջազգային կողմնակցության միջև։ «Ագրիպաս փողոցը» նկարում Արոխը ամբողջացնում է, Երուսաղեմի «Բեցալել» դպրոցում գտնվելու ժամանակաշրջանի հետ կապված խորհրդանիշերը, ընդգծելով իշխանության հեղինակության կրոնական և քաղաքացիական բնութագրերի մանրամասնությունները։ «Գլխավոր կոմիսարը» աշխատանքում, շարունակելով այդ հատկանիշների արտացոլման պրակտիկան, նա օգտագործում է լրացուցիչ պատկերագրական տարրեր, որոնք հիմնված են արևմտյան արվեստի պատմության վրա և նախատեսվում են օգտագործել նրա ավելի ուշ շրջանի աշխատանքներում։ Դրանց թվում աչքի ընկնող տեղ են զբաղեցնում հատկապես կարմիր և կապույտ գույների ներդաշնակությունը և պատկերների կրկնօրինակումը։

Վերջին տարիներ, 1967-1974 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1970- ական թվականներին Արոխը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների։ 1968 թվականին համակարգող Իոնա Ֆիշերը Իսրայելի թանգարանում կազմակերպեց նրա 48 աշխատանքների ցուցահանդեսը։ Բացի այդ, Իսրայելի թանգարանը նրան պարգևատրեց Սանդբերգի հեղինակավոր մրցանակով։ 1970 թվականին կատարեցին Արիե Արոխի հաստ աղիքի խոցի հեռացման վիրահատություն։ 1971 թվականին նրան շնորհվեց Իսրայելի մրցանակ գեղանկարչության բնագավառում։

Կյանքի վերջին տարիներին Արոխը իր գեղարվեստական աշխատանքների ստեղծման ժամանակ հաճախ էր դիմում արս պոետիկային։ Այս մոտեցման լույսի ներքո նա ստեղծեց աշխատանքներ, գրական ստեղծագործությունների մոտիվներով, օրինակ «Երկուսը» (1968), նավակների նկարների շարքը (1968-1970), Քրիստիան Ռեյնհոլդի և մյուսների ուսմունքների հիման վրա, դրանով հաստատելով, որ արս պոետիկայի կարևոր դրսևորումներից մեկը համարվում է մարդկային հատկանիշների պատկերումը։ Իր կյանքի վերջին շրջանում նա նախատեսել էր իրականացնել երկու մոնումենտալ նախագծեր, գոբելեն Զինվորի տան համար Աֆեկում և խորաքանդակ Հրեական համալսարանի գրադարանի համար։ Սակայն ծանր հիվանդությունը թույլ չտվեց Արոխին ավարտել այդ նախագծերը։ 1974 թվականի հոկտեմբերի 15-ին նա մահացավ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում Արիե Արոխի աշխատանքներում ընկալվում էին որպես իսրայելական աբստրակցիոնիզմի ստեղծագործություններ։ Ինչպես «Նոր հորիզոնների» շատ ներկայացուցիչների, այնպես էլ նրա վաղ շրջանի ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել «փարիզյան դպրոցի» պոստիմպրեսիոնիզմը և էքսպրեսիոնիզմը։ Թեև նրա աշխատանքներում պատկերները նույնպես ենթարկվել էին ձևական խմբագրման գործընթացին, «Նոր հորիզոնների» առաջնորդ Իոսիֆ Զարիցկու աբստրակցիայի ձևակերպման մեջ, այն հեռու էր Արոխի գեղարվեստական աշխատանքների ոճից։ Իր հարցազրույցներում նա միշտ ձգտում է ընդգծել գեղանկարի ստեղծման ընթացքում ֆորմալիզմի նկատմամբ հետաքրքրությունը։ Այնուամենայնիվ ձևերի և աբստրակտ պատկերների մեծ մասը «կոնկրետ աբստրակցիայի» արդյունք էին և խորհրդանշում էին Արոխի կողմից ստեղծված և պահպանված ձևերը։ Արոխի կողմից մշակված գեղանկարչության տեխնիկան, այդ թվում «մարանյեն», փորագրությունը և «նոնսենսը», ռացիոնալ աբստրակտ գեղանկարչության տեսանկյունից իր ազդեցությունն էր թողնում մի շարք նկարիչների աշխատանքի վրա, որոնք Ռաֆի Լավիի ղեկավարությամբ իրենց ստեղծագործությամբ կապված էին «նյութի սակավության» ոճի հետ։

Սկսած 80-ական թվականներից հայտնվեցին Արոխի ստեղծագործությունների տարբեր մեկնաբանություններ։ Ձևական կողմը ընդգծելու փոխարեն, արվեստագետները սկսեցին ընդգծել Արոխի ստեղծագործության բովանդակությունը, այդ թվում հրեական ավանդույթների տարրերը։ Արոխի ստեղծագործության բնույթը դիտարկվում էր որպես լոկալ հուդաիզմի և ունիվերսալիզմի համադրություն։ «Ագրիպասն ընդդեմ Նիմրոդի» (1988) հոդվածում, Սառա Բրեյտբերգ-Սեմելը Արոխի ստեղծագործությունը ներկայացնում է որպես իսրայելական դիզայնի հայեցակարգի նոր մոդել։ Հոդվածում պարունակվում է գիտական գրականության մեջ իսրայելական արվեստի ընկալման կանոնական հայեցակարգի քննադատություն Իցխակ Դանցիգերի «Նիմրոդ» (1939) քանդակի օրինակով, որտեղ Բրեյտբերգ-Սեմելը տեսնում է բացառապես ազգայնական կերպար։ Արիե Արոխի «Ագրիպաս փողոցը» կտավը առաջարկվում է որպես «հրեական» և «սիոնիստական» արժեքների համադրության արժանի այլընտրանք[16]։

Թեև Արիե Արոխը «Նոր հորիզոնների» անդամ էր, նա իր ստեղծագործություններում այլընտրանք էր առաջարկում «լիրիկական աբստրակցիային»։ Ոչ ֆորմալ աբստրակցիայի փոխարեն նա առաջարկում է ուշադրությունը կենտրոնացնել անհատական ձեռագրով օբյեկտիվ ստեղծագործությունների վրա, պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջարկվում է ձևերի ստեղծման ոչ սովորական տեխնիկան , աբստրակտ ֆրանսիական արվեստի փոխարեն առաջարկվում է մեջբերումների օգտագործումը տարբեր ձևերի և հայեցակարգերի պատկանող արվեստների համար։ Նրա ստեղծագործություններում հայտնաբերվել են մանկական նկարների ձևեր, որոնք կիրառվել են և կապված են ավանդական ժողովրդական ձևերի կամ մանկական հիշողությունների հետ։ Արիե Արոխի ստեղծագործությունը, որը զուգորդում է զանազան պատկերներ և ազդել է երիտասարդ նկարիչների գեղարվեստական մտածելակերպի վրա, որը զուրկ է նրանց աշխատանքներին և տեխնիկային բնորոշ անորոշության պաթոսից (շեղումներ, փորագրություններ, ստվերագծեր)։ Այդ նկարիչների թվում էին Ռաֆի Լավին և Ավիվա Ուրին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիզենգոֆի մրցանակ արվեստի, նկարչության և քանդակագործության բնագավառում գործունեության համար, Թել-Ավիվ, 1942
  • Դիզենգոֆյան մրցանակ Թել Ավիվի գեղարվեստի թանգարանից, 1955
  • Սանդբերգի մրցանակ, Իսրայել թանգարան, Երուսաղեմ, 1968
  • Իսրայել մրցանակ գեղանկարչության բնագավառում գործունեության համար, 1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/129972
  2. 2,0 2,1 Arie Aroch (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Aroch, Arie // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T004217
  6. ראו: פישר, יונה, ירושלים: מוזיאון ישראל, תל אביב: מוזיאון תל אביב, 1976.
  7. ראו: עפרת, גדעון, בספרייתו של אריה ארוך, בבל, תל אביב, 2001, עמ' 23-24.
  8. ראו: פרנס, דורי, 80 לילה ולילה, תל אביב: הוצאת ידיעות אחרונות, 1998, עמ' 41.
  9. לסקירה של הביקורות ראו: עפרת, גדעון, בספריתו של אריה ארוך, תל אביב: בבל, 2001, עמ' 35-36.
  10. ראו: בלס, גילה (עורכת), ד"ר חיים גמזו: ביקורות אמנות, מוזיאון תל אביב לאמנות, תל אביב, 2006, עמ' 176.
  11. עיתים, 20 בפברואר 1947.
  12. קו, גיליון מס' 8, 1966, עמ' 6.
  13. ראו: עפרת, גדעון, בספרייתו של אריה ארוך, בבל, 2001, עמ' 66.
  14. קו 6 (1966)
  15. עפרת, גדעון, בספרייתו של אריה ארוך, בבל, 2003, עמ' 113.
  16. ברייטברג-סמל, שרה, "אגריפס נגד נמרוד", ידיעות אחרונות, 1 ביולי 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիե Արոխ» հոդվածին։