Թել Ավիվի գեղարվեստի թանգարան
Թել Ավիվի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատկերասրահ |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Թել Ավիվ |
Վայր | Իսրայել |
Կազմված է | The Eyal Ofer Pavilion?, Meyerhoff Art Education Center? և Herta and Paul Amir Building? |
Ղեկավարության նստավայր | Թել Ավիվ, Իսրայել |
Հասցե | שד׳ שאול המלך 27, תל אביב-יפו |
Հիմնադրվել է | ապրիլի 2, 1932 |
Հիմնադիր | Մեիր Դիզենգոֆ[1] |
Այցելուներ | 1 070 714 մարդ (2022)[2] |
Տնօրեն | Karl Schwarz?, Haim Gamzu?, Moshe Kaniuk?, Eugen Kolb?, Moshe Kaniuk?, Haim Gamzu?, Mordechai Omer?, Suzanne Landau? և Tania Coen-Uzzielli? |
Կայք | tamuseum.org.il |
Թել Ավիվի գեղարվեստի թանգարան (եբրայերեն՝ מוזיאון תל אביב לאמנות Muzeon Tel Aviv Leomanut), Թել Ավիվում գտնվող արվեստի թանգարան։ Համարվում է Իսրայելի ամենամեծ և ամենակարևոր արվեստի թանգարաններից մեկը։ Թանգարանի ցուցադրությունը ներկայացված է Իսրայելի արվեստ, ժամանակակից արվեստ, լուսանկարչություն, նկարչություն, գրաֆիկա, դիզայն, ճարտարապետություն, 16-19-րդ դարերի արվեստ բաժիններում։ Բացի հիմնական ցուցադրության հատվածից, թանգարանն ունի քանդակների այգի և երիտասարդական բաժին։ Իր գոյության առաջին տարիներին թանգարանը գործել է «Դիզենգոֆի տանը», որտեղ 1948 թվականին ընդունվել է Իսրայելի անկախության հռչակագիրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1932 թվականին, այն շենքում, որտեղ ապրել է Թել Ավիվի առաջին քաղաքապետ Մեիր Դիզենգոֆը։ Դիզենգոֆը հաստատել է Խորհրդատվական խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկված են եղել Ռեուվեն Ռուբինը, Արիե Ալուիլը, Բատյա Լիշանսկին և Հաիմ Գլիսբերգը։
Քաղաքի համար նոր թանգարանի նշանակությունը Դիզենգոֆը նկարագրել է իր ելույթում՝
Թանգարանը, որտեղ ներկայացվեցին իսրայելցի և օտարազգի արվեստագետների ստեղծագործությունները, դարձավ ակտիվ երիտասարդ քաղաքի մշակութային կենտրոն։ 1948 թվականի մայիսի 14-ին այս շենքում հայտարարվեց Իսրայելի պետության ստեղծման հռչակագիրը։
Դիզենգոֆի տանը Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի հաջողությունը և դրա հավաքածուի ընդլայնումը ավելի մեծ ցուցահանդեսային սրահների ստեղծման անհրաժեշտություն առաջ բերեցին։ 1959 թվականին Շվերոտ Տարսատում բացվեց Հելենա Ռուբինշտեյնի տաղավարը։ Երբ 1971 թվականին Շաուլ-Հա-Մելեխ բուլվարում բացվեց թանգարանի հիմնական շենքը, ցուցադրությունը տեղաբաշխվեց երկու շենքերում։
1938 թվականին թանգարանի հիմնական շենքում ստեղծվել է թեմատիկ գրադարան, որը ներառում է մոտ 50000 գիրք, 140 պարբերական և 7000 լուսանկար, որոնք վերաբերում են արվեստի տարբեր ոլորտներին։ 1988 թվականին բացվել է Յոզեֆ և Ռեբեկա Մեյերհոֆների Արվեստի կրթության կենտրոնը[3]։ 1999 թվականին ցուցահանդեսային տարածքն ընդարձակվել է թանգարանի արևմտյան մասում կառուցված նոր պատկերասրահի հաշվին, հիմնադրվել է Լոլա Բիր Էբներ քանդակների այգին[4]։
Թանգարանի ընդլայնումը հանգեցրեց ցուցահանդեսների մակարդակի և ծավալների ընդարձակման և համակողմանի մշակութային գործունեության, այդ թվում` թանգարանում դասական երաժշտության և ջազ համերգների կազմակերպում, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսությունների, մանկական ներկայացումների կազմակերպում։
Թանգարանային համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային համալիրը բաղկացած է մի քանի շինություններից`գլխավոր մասնաշենք, որը ներառում է Շաուլ Հա-Մելեխի պողոտայի նոր թևաշենքը, Ելենա Ռուբինշտեյնի տաղավարը Հաբիմա թատրոնի հարևանությամբ և Դիզենգոֆ փողոցում գտնվող կրթական կենտրոնը։
Գլխավոր մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին թանգարանի տնօրեն դոկտոր Հաիմ Գամզուն ավարտել է Շաուլ Հա-Մելեխի պողոտայի վրա գտնվող թանգարանի հիմնական շենքի կառուցումը, Բեյթ-Արիել գրադարանի և Թել Ավիվի շրջանային դատարանի հարևանությամբ։ Թանգարանի հիմնական շենքը նախագծել է ճարտարապետ Դան Էյթանի և Ցիխակա Յաշարի կողմից։ Այս նախագծի համար նրանք արժանացել են Ռիխտերի մրցանակի։
Նոր բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին մրցույթ է հայտարարվել քանդակի այգու հարակից թանգարանի նոր արևմտյան թևաշենքի նախագծման համար։ Մրցույթում հաղթել է Պրեսթոն Սքոթ Կոենի նախագիծը։
Այս նախագծի համաձայն նոր թևաշենքի կառուցման արժեքը կազմել է 45 միլիոն դոլար։ Այդ նպատակով ներգրավվել են տարբեր դոտացիաներ, որոնցից ամենակարևորը Սամմի Օֆերի և նրա կնոջ կողմից տրամադրված 20 միլիոն շեկելն էր։ Օֆերն իր միջոցները ներդրել է իր և իր կնոջ անունից։ Այնուամենայնիվ, հանրային ընդդիմության բազմաթիվ բողոքների պատճառով, որոնք պահանջում էին փոխել թանգարանի անունը, Օֆերը չեղյալ է համարել դոտացիան, և դրամահավաքը շարունակվել է։
2007 թվականի փետրվարին տեղեկացվել էր, որ նոր թևաշենքի կառուցման համար հովանավոր-ամուսիններ Պոլ և Գերտա Ամիրները տրամադրել են 10 միլիոն ԱՄՆ դոլար[5]։ 2011 թվականի հոկտեմբերին ավարտվել է լուսային կասկադով նոր թևաշենքի կառուցումը՝ շրջապատված տաս ցուցահանդեսային տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է առանձին թեմայի[6]։ Շենքը հանրության համար բացվել է 2011 թվականի նոյեմբերի 2-ին[7]։
Ծրագրի արժեքը կազմել է մոտ 225 միլիոն դոլար։ Հիմնական մասը (140 միլիոն դոլար) ֆինանսավորվել է հովանավորների կողմից, մնացածը՝ 85 միլիոն դոլար, հատկացվել է Թել Ավիվի քաղաքապետարանի կողմից։
Թանգարանի հինգ հարկանի շենքը ներդաշնակորեն ներառում է գորշ բետոնից կառուցված ճարտարապետական համալիրի մեջ։ Թանգարանի կենտրոնական տաղավարը լուսավորվում է բնական լույսով, որը ներս է սողոսկում թափանցիկ առաստաղի միջով և տարածվում սպիտակ պատերի վրա[8]։
Թանգարանի մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Ռուբինշտեյնի տաղավարը, որը բացվել է 1959 թվականին Հաբիմա թատրոնի հարևանությամբ, հանդիսանում է թանգարանի մասնաճյուղ և նվիրված է ժամանակակից արվեստին։ Մասնաճյուղի կուրատորը` տիկին Էլեն Գինտոնը, նկարիչ Դեյվիդ Հինգտոնի կինն է և ներկայացնում է բազմաթիվ երիտասարդ ժամանակակից իսրայելցի նկարիչների շահերը, օգնում նրանց կազմակերպելու ցուցահանդեսներ։
«Մեյերհոֆ» կրթական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի բնագավառի «Մեյերհոֆ» կրթության կենտրոնը գտնվում է Դուբնով փողոցում։ Կենտրոնը կազմակերպում է արվեստի դասընթացներ երեխաների, դեռահասների, ուսուցիչների և մեծահասակների համար։ Կենտրոնն ունի դիդակտիկ ցուցահանդեսներ և կազմակերպում է էքսկուրսիաներ դպրոցականների համար։
Մշտական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներկայացնում է 20-րդ դարի առաջին կեսի և ժամանակակից արվեստի մեծ շարժումների մի շարք առաջատար արվեստագետների՝ ֆովիզմ, գերմանական էքսպրեսիոնիզմ, կուբիզմ, ֆուտուրիզմ, ռուսական կոնստրուկտիվիզմ, Դե ստիլ շարժում և սյուրռեալիզմ, ֆրանսիական արվեստ, Փարիզի դպրոցի իմպրեսիոնիստներ և պոստիմպրեսիոնիստներ, ներառյալ Խայիմ Սուտինի ստեղծագործությունները, Պաբլո Պիկասոյի կապույտ և նեո-դասական ժամանակաշրջանից մինչև իր ուշ ժամանակահատվածի էական գործեր, Ալբեր Գլեզի, Ժան Մետցենժեի կուբիստական նկարները, Ժակ Լիպշիցի մի քանի քանդակներ և Խոան Միրոյի սյուրռեալիստական ստեղծագործություններ։
1989 թվականին ամերիկացի փոփ արտիստ Ռոյ Լիխտենշտայնը թանգարանի համար ստեղծեց հսկայական երկպանել որմնանկար, որը գտնվում է մուտքի նախասրահում[9]։
Հավաքածուն ներառում է մի շարք գլուխգործոցներ, այդ թվում`1916 թվականին ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ստեղծած Friedericke Maria Beer-ը, 1914 թվականին Վասիլի Կանդինսկու ստեղծած «Անանուն իմպրովիզացիան»։
1950 թվականին նվիրաբերված Փեգիի Գուգենհայմ հավաքածուն ներառում է աբստրակտ ու սյուրռեալիստական արվեստագետների 36 աշխատանքներ, այդ թվում`Ջեքսոն Պոլլոքի, Ուիլյամ Բազիոտիսի և Ռիչարդ Պուզետ-Դարտի ստեղծագործությունները և սյուրռեալիստներ Իվ Տանգիի, Ռոբերտո Մատտայի և Անդրե Մասսոնի աշխատանքներից։
Քանդակներ ցուցադրված են մուտքի մոտ և քանդակի ներքին այգում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Նավակ», գալիլեյան բազալտ
-
Բակի Շվարց, «Մոծակ»
-
Մենաշե Կադիշման, «Քանդակ», Լոլա Բիր Էբներ քանդակների այգի
-
Մաուրիկի Գոտլիբ, «Աղոթք Յոմ Կիպուրի օրը սինագոգում»
-
Գուստավ Կլիմտ, «Մարի Բեերի դիմանկարը»
-
Դոմ Ֆեյգին, «Կենդանի»
-
Ցիխակ Դանցիգեր, «Նեգևյան ոչխարներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.tamuseum.org.il/en/about/history/
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Tel Aviv Museum of Art About Us
- ↑ «Tel Aviv Museum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ הנדוורקר חיים. «עוד ידברו על הבניין הזה», הארץ, 9 במרץ 2007י
- ↑ .דניאל ראוכוורגר. «מוזיאון ת"א השיק את האגף החדש», הארץ, 26 באוקטובר 2011
- ↑ The Young Professionals (TYP) - LIVE @ Museum of art Tel-aviv video, באתר NME
- ↑ «מוזיאון תל אביב, אתר מפה». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Roy Lichtenstein, Tel Aviv Museum Mural». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի պաշտոնական կայք
- אלי ערמון אזולאי ודניאל ראוכוורגר. «מוזיאון ת"א על פרשת דרכים», הארץ, 29 ביולי 2011
- ניצן דבי. «פתרון דיור לעיצוב», כלכליסט, 4 בספטמבר 2011
- 2011 ,22 ,בספטמבר ,Xnet ,«מיכאל יעקובסון. «הבניין החדש של מוזיאון תל אביב לאמנות
- 2011 ,28 ,באוקטובר ,Xnet ,«מיכאל יעקובסון. «על אגף הספרייה בבניין המוזיאון החדש
- אסתי אהרונוביץ, אלי ערמון אזולאי. «הזרם האקטיביסטי», הארץ, 9 בספטמבר 2011
- אסתר זנדברג. «איזה בזבוז מפואר», הארץ, 3 בנובמבר 2011
- זיוה שטרנהל. «הבשורה האדריכלית של מוזיאון תל אביב», הארץ, 17 באוקטובר 2012
- אלי ערמון אזולאי. «האילו שינויים מתכננת סוזן לנדאו למוזיאון תל אביב», הארץ, 2 בנובמבר 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Ավիվի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|