Ռաֆի Լավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆի Լավի
Ծնվել էփետրվարի 23, 1937(1937-02-23)[1][2][3][…]
ԾննդավայրՌամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Վախճանվել էմայիսի 7, 2007(2007-05-07)[4][5] (70 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունլրագրող, մանկավարժ, գրող և նկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներYair Garbuz?[6] և Dganit Berest?[6]
Պարգևներ
ԱնդամակցությունTazpit Group? և 10+ Group?
ԶավակներAviv Lavi?
 Raffi Lavie Վիքիպահեստում

Ռաֆի Լավի (եբրայերեն՝ רפי לביא‎, փետրվարի 23, 1937(1937-02-23)[1][2][3][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել - մայիսի 7, 2007(2007-05-07)[4][5], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ, կերպարվեստի ուսուցիչ, երաժշտական քննադատ (դասական երաժշտություն) և իսրայելական «Քաղաքային մուկ» շաբաթաթերթի լրագրող արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆի Լավինը ծնվել է Ռամաթ Գանում (Մանդատային Պաղեստին), «Ատարա» սրճարանների ցանցի սեփականատիրոջ ընտանիքում։ Երիտասարդ տարիներին մասնակցել է «Աշխատող և սովորող երիտասարդության» հասարակական շարժմանը։ 1960-ական թվականների սկզբին ցուցադրվեցին նրա առաջին աշխատանքները, որոնք ոճական առումով մոտ էին Ավիվի Ուրի և Արիե Արոխի ստեղծագործություններին։ Դրանք սովորական մատիտի ուրվագծեր էին վարդագույն ֆոնի վրա։ Հետագայում Ռաֆի Լավին իրեն դրսևորեց որպես մանկավարժ և դաստիարակեց երիտասարդ նկարիչների մի ողջ սերնդի իր արվեստի մանկավարժական քոլեջում[7]։ 1966 թվականին նա հիմնադրեց «Տաս պլյուս» խումբը։

60-ական թվականների սկզբին Ավիվա Ուրիի ստեղծագործությունների ազդեցության ներքո Ռաֆի Լավին ստեղծեց ինքնաբերական ուրվանկարներ։ Տասնամյակի կեսերին նրա աշխատանքներում հայտնվեցին ոճային առումով մանկական նկարների աշխարհից փոխառնված յուրահատուկ գրաֆիտիներ և կոմիքսներ։

Թեև Ռաֆի Լավին հրավիրվել էր մասնակցելու «Նոր հորիզոններ» խմբի գեղարվեստական ցուցահանդեսին, նրա ստեղծագործությունները արդեն 60-ական թվականների սկզբին չէին համապատասխանում խմբի նկարիչների աշխատանքների բանաստեղծականությանը և նուրբ քնարականությանը։ Տասնամյակի վերջին տարիներին Ռաֆի Լավին իր նկարների վրա սոսնձում էր լուսանկարներ, վերարտադրանկարներ և պլակատներ։ Մի ստեղծագործության մեջ նա միավորել է տարբեր գեղագիտական մակարդակներ՝ դրանով իսկ մերժելով ճղճիմ արվեստը և արմատավորելով անորոշության գեղագիտությունը։

Լավին ստեղծեց «Տաս պլյուս» խումբը, որը կազմակերպեց ցուցահանդեսների շարք, որոնցում արտացոլված էին 20-րդ դարի 60-70-ական թվականների տարբեր գեղարվեստական ազդեցությունները։ Նույն ժամանակաշրջանում Լավին փորձ ձեռք բերեց ութ միլիմետրանոց ժապավենների վրա, նրա կողմից այսպես կոչված «քնարական-կինետիկական անոտացիայի» փորձարարական ֆիլմերի ստեղծման բնագավառում[8]։ Այս աշխատանքներում ուսումնասիրվում էր պատկերման և ընկալման միջև կապի իմաստը կոնցեպտուալ արվեստում։ «Գերան» (1974) ֆիլմում Լավին ցուցադրեց Թել Ավիվում «թափառումները»։ Ժապավենը ենթարկվել էր տարբեր տեխնիկական մեքենայությունների, ինչպիսիք են էմուլսիայի կիրառում և գունազրկում, լուծույթում երկար պահելը և այլն։ Ֆիլմի երաժշտական ձևավորումը նույպես ենթարկվեց կոլաժային մեքենայությունների։ Լավին, օրինակ Պագանինիի ջութակի մի մասն ամրացրել էր գունաթափված, համարյա անճանաչելի դարձած Իոնա Հա-Նևի փողոցի պատկերին (որտեղ նա ապրել էր)։ Նկարահանման խցիկի շարժումներն ավելի եռանդուն էին դառնում և մաքրում էին մետամորֆոզային գործոնների մանրամասները[9]։ Երաժշտությանը հաջորդում էր զրույցը, որի ընթացքում երաժիշտ Ջոն Քեյջը երեք պատմություններ է պատմում։ Ֆիլմում ցուցադրվում է Ռաբինի հրապարակում տեղադրված Իգալ Տումարկինի Հոլոքոստի զոհերի հուշարձանը, Իլան Գուրի քանդակը և քանդակ մեկ այլ փողոցում[8]։

1986 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում Սառա Բրեյթբերգ-Սեմելի կողմից կազմակերպված «Նյութի սղությունը որպես իսրայելական արվեստի որակ» ցուցահանդեսում Սառա Բրեյթբերգ-Սեմելը «նյութի սղությունը» ներկայացրեց որպես իսրայելական կերպարվեստի ոճ, որն էլ ծառայեց որպես Լավիի ստեղծագործության հիմնական մոդել։

Տարիների ընթացքում Լավին դարձավ այն նշանավոր նկարիչներից մեկը, ով իր ազդեցությունը թողեց ժամանակակից իսրայելական գեղանկարչության զարգացման վրա, 35 տարիների ընթացքում նա եղել է Ռամաթ Հա-Շարոնի քոլեջի ամենահեղինակավոր մանկավարժներից մեկը և դաստիարակել է նկարիչների մի ամբողջ սերունդ։ Նրա աշակերտներից են եղել ճանաչված նկարիչներ Յաիր Գարբուզը, Դհանիտ Բերեստը, Միխայիլ Նեմանը, Թամար Հետտերը և ուրիշներ։ Բեյթ Բերլ արվեստի դպրոցում Ռաֆի Լավիի մանկավարժական գործունեության ավարտման հետ կապված 1999 թվականին «Դպրոց» ամսագրում հրապարակվեց հոդվածաշար նվիրված նրա ստեղծագործական և մանկավարժական գործունեությանը։ Ամսագրում այդ հոդվածաշարի թողարկմանը մասնակցել են լրագրող Բարուխը, ծաղրանկարիչ Դուդու Գևան, նկարիչներ Թամար Հետտերը, Միխայիլ Նեմանը, Դավիդ Գինտոնը, Յաիր Գարբուզը, Մոշե Գերշունը և Նուրիտ Դավիդը, լուսանկարիչ Միխաել Հեյմանը, բանաստեղծ Մեիր Վիզելտիրը և ֆինանսիստ Իոնա Ֆիշերը։

2002 թվականին Երուսաղեմի Իսրայելի թանգարանում կայացավ Լավիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, որը կազմակերպել էր Սարիտ Շապիրոյը։ 2005 թվականին Լավին «Գիվոն» պատկերասրահում ներկայացրեց «Արաբ-մանուշակագույն բեղեր» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը դարձավ Իսրայելի թանգարանում նրա ցուցահանդեսից հետո անցած երկու տարիների ընթացքում ստեղծված աշխատանքների հանրագումարը։ Նույն թվականին նկարիչը փոխեց իր բնակարանը և իսրայելական արվեստի իր հարուստ հավաքածուն անսպասելիորեն նվիրաբերեց Էյն Հարոդ (Մեուհադ) թանգարանին։

2007 թվականի մայիսի 7-ին Լավին մահացել է Թել Ավիվում գտնվող իր տանը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Նրա մարմինը իր կտակի համաձայն հանձնվեց Թել Ավիվի համալսարանին։ «Քաղաքային մուկ» ամսագրի իր վերջին հոդվածում, որը լույս տեսավ նրա մահից հետո, նա նշում է «Սա իմ վերջին սյունակն է։ Ինձ դուր է գալիս գրել այն»։ 2012 թվականի հունիսին Թել Ավիվի «Մոնտեֆիորե» պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվեցին նրա «Նախապատրաստական աշխատանքներ» շարքը, որը ստեղծվել էր 1956-1960 թվականներին։

Լրագրող Ավիվ Լավին Ռաֆի Լավիի որդին է։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսրայելի տաղավար, Վենետիկի բիենալե, 2009 
  • «Նայել ծառերին և տեսնել անտառ», «Գիվոն» պատկերասրահ, Թել Ավիվ, 2010
  • Սառա Ասպերգեր պատկերասրահ, Բեռլին, 2010
  • «Նախապատրաստական աշխատանքներ» «Մոնտեֆիորե» պատկերասրահ, Թել Ավիվ, 2012

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի ուսուցիչների քոլեջ, Թել Ավիվ

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստի դասավանդման քոլեջ, Ռամաթ Հա-Շարոն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեիր Դիզենգոֆի մրցանակ (գեղանկարչության և քանդակագործության բնագավառ), Թել Ավիվ, 1978

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • דליה מנור, «יוסף זריצקי ורפי לביא: אמנים כמנהיגים», ישראל 15, אביב 2009, עמ' 66-33.
  • שרית שפירא, זה לא צבר, זה גרניום, רפי לביא: עבודות מ-1950 עד 2003, מוזיאון ישראל ירושלים, 2003.
  • אירית סגולי, «הציוץ של יוזפינה, השרבוט של רפי», יצחק לאור (עורך), מטעם 28, דצמבר 2011, עמ'117-99.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 http://www.haaretz.com/hasen/pages/ShArtVty.jhtml?sw=Rafi+Lavvi&itemNo=856814
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 https://he.wikipedia.org/wiki/%D7%A8%D7%A4%D7%99_%D7%9C%D7%91%D7%99%D7%90
  7. לקסיקון הציור והפיסול, אצנ' לאמנות הציור והפיסול, ד', הוצאת כתר, 1989
  8. 8,0 8,1 ראו: טננבאום, אילנה, «חקירות קולנועיות באמנות הישראלית», וידאו Zero, בדרך לקולנוע, מוזיאון חיפה, 2004, עמ' 70.
  9. ברזל, גבי, «הקולנוע של רפי לביא», המדרשה, כתב העת של בית הספר לאמנות, מכללת בית ברל, גיליון מס' 2 - בקשר לרפי, 1999, עמ' 228-236.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆի Լավի» հոդվածին։