Jump to content

Նոր հորիզոններ (նկարիչների խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Զարիցկու և Իցխակ Դանցիգերի ստեղծագործությունները «Նոր հորիզոններ» խմբի 9-րդ ցուցահանդեսը Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում, ապրիլ 1959

«Նոր հորիզոններ», իսրայելցի նկարիչների խումբ, որը 1948-1963 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի մշակութային կյանքում՝ ձգտելով խրախուսել միջազգային արվեստի ազդեցությունը Իսրայելի կերպարվեստի վրա։ Խմբի ներկայացուցիչները զգալի ներդրում են ունեցել գեղանկարչության և քնարական քանդակի ոլորտում աբստրակտ արվեստի ոճի զարգացման գործում։

«Նոր հորիզոնների» ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆ Զարիցկի Նաան, Նկարիչն ու մոդելը, 1949, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ
Զվի Մեյրովիչ, գուաշ, 1961, 70x50 սմ
Դով Ֆեյգին, «Աճ», 1959, Էին Հարոդ արվեստի թանգարան

1948 թվականին պետության ստեղծումից հետո Իսրայելում շարունակում էր գործել «Իսրայելի նկարիչների և քանդակագործների ասոցիացիան» (ստեղծվել էր որպես «Նկարիչների հրեական ասոցիացիա»)։ 1923 թվականից սկսած ասոցիացիան կազմակերպում էր տարբեր խմբային ցուցահանդեսներ։ Դրանք էկլեկտիկ ցուցահանդեսներ էին, որոնց շրջանակներում ցուցադրվում էին տարբեր մակարդակի բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ[1]։ Այս ցուցահանդեսների հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում էին առևտրային և գեղարվեստական հիմունքներով տարբեր խմբային ցուցահանդեսներ։

Նման ցուցահանդեսներից մեկը՝ «Ութի ցուցահանդեսը», կայացել է 1942 թվականի դեկտեմբերին Հաբիմա թատրոնի շենքում։ Այս ցուցահանդեսում ներկայացված էին Արիե Արոխի, Աարոն Գիլադիի, Ցվի Մեյրովիչի, Աբրահամ Նատունայի (Նաթանսոնի), Ավիգդոր Ստեմացկու և Իեզեկիլ Շտրայխմանի ստեղծագործությունները։ Մեկ այլ քանդակագործի Դով Ֆեյգինի աշխատանքներն ընդգրկված էին կատալոգներում, սակայն ցուցահանդեսում չներկայացվեցին։ 1947 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում կայացած մեկ այլ ցուցահանդեսի` «Յոթի ցուցահանդեսին, մասնակցեցին Արոխը, Գիլադի Մեիրովիչը, Նատունա Շտրախմայնը, Յակով Վեկսլերը և Իոսիֆ Զարիցկին։ Այս նկարիչները ձգտում էին եվրոպական արվեստի ազդեցության ներքո ստեղծել ժամանակակից յուրօրինակ ոճ[2]։ Չնայած ցուցահանդեսներում որոշակի գեղարվեստական միջավայր չի ստեղծվել, սակայն նկատելի են գեղարվեստական միջոցների ընդգծվածության միտումները։ Բացի այդ, այս ցուցահանդեսները խորհրդանշում էին նկարիչների որոշակի օտարացածությունը և «դրական արձագանքը» «ընդհանուր ռեժիմի» նկատմամբ[…], որը նպաստում էր սահմանները և չափերը անցնելուն և միջակության պարտադրմանը[3]։

Այլընտրանքային խմբի ստեղծման առիթը ի հայտ եկավ 1948 թվականին, երբ իսրայելցի նկարիչներին հրավիրեցին Վենետիկի բիենալե իտալական տաղավարում ցուցահանդեսին մասնակցելու համար։ Զարիցկին, որ այդ ժամանակ կատարում էր ասոցիացիայի նախագահի պարտականությունները, որոշեց մասնակիցների ցուցակները կազմել իր հայեցողությամբ։ Սա սկանդալ առաջացրեց Ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայում, որն անցկացվում էր Հաիմ Գլիկսբերգի տանը։ Հանդիպման արդյունքում որոշվեց Զարիցկուն հեռացնել Ասոցիացիայից։ Մեղադրանքներին ի պատասխան մի քանի նկարիչներ, այդ թվում Մոշե Կաստելը, Շտրայխմանը և Իոնաթան Սայմոնը հայտարարեցին Ասոցիացիայից իրենց հեռանալու մասին և առաջարկեցին Զարիցկուն ստեղծել անկախ խումբ։

Ասոցիացիայից դուրս եկած 15 նկարիչներ բոյկոտեցին Թել Ավիվի Նկարիչների տանը կազմակերպված Իսրայելի նկարիչների ընդհանուր ցուցահանդեսը։ 1948 թվականի հուլիսի 2-ին խումբը «Հաարեց» թերթում հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Ասոցիացիան պետք է նկատելի դարձնի հրեական գեղանկարչության նվաճումները, ոչ թե «ընկղմվի միջակության մեջ»։ 1948 թվականի նոյեմբերի 9-ին Թել Ավիվում բացվեց խմբի «Նոր հորիզոններ» անվանումով ցուցահանդեսը։ Մեկնակերպերից մեկի համաձայն խմբին անվանումը շնորհվել է Հաիմ Գամզուի կողմից։ Ըստ մեկ այլ մեկնակերպի, որը հիմնված է Զարիցկու և Վեկսլերի հիշողությունների վրա խմբի անվան հեղինակը Ավրաամ Շլոնսկին է[4]։ Տասնհինգ մասնակիցների աշխատանքները չէին արտացոլում գեղագիտական ընկալման կամ ոճի միասնությունը, բայց ցուցահանդեսը ընկալվում էր որպես տեղական արվեստի բնույթը փոխելու ցանկություն։

1950 թվականի հունվարին խումբն արդեն 1949 թվականին ներկայացրել էր երկու լրացուցիչ ցուցահանդեսներ, իր նպատակները ձևակերպել էր կանոնադրության նորացված տարբերակում, «ժամանակակից արվեստի նույնականացման և բարձր մակարդակ ապահովելու նպատակով անհրաժեշտ է աջակցել իսկական քանդակագործական արվեստին, որն իր մեջ կրում է առաջընթացի գաղափարը»։

Գեղարվեստական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անվանի նկարիչներից (Իոսիֆ Զարիցկի, Իեզեկիիլ Շտրայխման և Ավիգդոր Ստեմացկի), առավել նշանավորը Իոսիֆ Զարիցկին էր, խմբի գլխավոր նկարիչը և գաղափարախոսը։ Խմբի կազմում ընգրկված էին բազմաթիվ այլ նկարիչներ (ինչպես հիմնադիրներ, այնպես էլ անդամներ)։ Նրանց թվում անհրաժեշտ է նշել Հաիմ Կիվին, Մորդեհայա Արիելին, Ավիգադոր Լուէյզադորին, Պլնհաս Աբրամովիչին, Ահարոն Կահանին, Ցվի Մեիրովիչին, Մարսել Յանկոյին, Մոշե Կաստելին, Դով Ֆեյգինին, Իեհիել Շեմին, Յակով Վեկսլերին, Ռոբերտ Բազին, Ավեշալոմ Օկաշին, Մոշե Պրոպեսին և մյուսներին։

Խմբի հիմնական տարբերությունը նրա անդամների կողմից մշակված մոտեցումն է, որը հիմնված է առաջընթացի համակողմանի նախապատվության վրա, այլ ոչ թե գաղափարական եզակի պլատֆորմի վրա։ Չնայած խմբի ավանգարդիստական առանձնահատկություններին, նրանց ընդունում էին և նրա անդամները դարձան պետության ներկայացուցիչներ։ Նախապատվությունը տալով «համակողմանիությանը», «տեղայինի» հանդեպ, խմբի արվեստի ներկայացուցիչները ազդեցին ողջ երկրում գեղարվեստական գործունեության վրա։ Խմբի առաջին ցուցահանդեսի կատալոգում Զարիցկին գրել է, իր նպատակն է համարվում «լսարանին բացատրել նոր արվեստի ուղիներն ու ձևերը, նրա մեջ արմատավորել իրական արժեքները, այդպիսով յուրացնելով դրանք և միասին առաջ շարժվելով»։

Խմբի ներկայացուցիչների արվեստի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել եվրոպական աբստրակտ արվեստը, հատկապես Պիկասոյի և Ժորժ Բրաքի ֆրանսիական արվեստը, որոնք եղել են աբստրակցիոնիզմի ռահվիրաները։ Ունիվերսալիզմի ձգտումը նկարիչներին հասցրեց ավանգարդի արվեստին։ Այդ արվեստը հիմնված էր հիմնական տարրերի և «մաքուր» նկարների, գծերի, կազմվածքի, գույնի և կոմպոզիցիայի վրա։ «Նոր հորիզոններ» շարժումը ներկայացնում էր աբստրակտ գեղանկարչության ոճի տեղական տարբերակը, որը երկար ժամանակ զարգանում էր Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Խմբի մեծ մասը չհասավ «մաքուր» աբստրակտ արվեստի` ներկայացնելով տեղական բնապատկերներին մոտ աբստրակտ ստեղծագործություններ։

Խմբի գեղանկարչության արտահայտիչ ոճը հաճախ արտացոլում էր զանազան ազգային առանձնահատկություններ։ Նկարիչ Իոսեֆ Զարիցկին այդ տարիներին ստեղծեց քաղաքների և կիբուցների անուններով նկարների շարք, ինչպիսիք են «Իեխիամը» (1951) և «Նանը» (1950-1952), բնանկարների պատկերման համար կիրառելով ձևական աբստրակցիայի ոճը։ Դով Ֆեյգինը ստեղծեց «Փարոսներ» (1956) աբստրակտ քանդակը, իսկ Մարսել Յանկոն ձևավորեց պատկերային արտահայտիչ ոճ, որը կիրառեց իր «Զինվորներ» և «Յասամաններ» աշխատանքներում։ Իսկ մյուսները, ինչպիսիք են Մոշե Կաստելը և Ահարոն Կահանը, հանանեական արվեստի ազդեցության ներքո այդ ոճին ավելացրին արևելյան մոտիվներ։ Խմբի նկարիչների ստեղծագործությունների գերակշիռ մասում տեղ գտած աբստրակտ ոճը փոխհատուցվել է այլաբանական արվեստի գործերով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • גילה כהן-בלס, אפקים חדשים, הוצאת פפירוס, תל אביב, 1980
  • סמדר שפי, אופקים חדשים — עשר שנות אמנות, נדפס בהעשור הראשון, 1997
  • גדעון עפרת, יוסף ואחיו, נדפס בביקורי אמנות, 2005
  • גדעון עפרת, הכנעניות הסודית של «אופקים חדשים», נדפס בביקורי אמנות, 2005
  • דליה מנור, «יוסף זריצקי ורפי לביא: אמנים כמנהיגים», ישראל 15 (אביב 2009), עמ' 66-33

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. בתערוכה של שנת 1943, לדוגמה, הוצגו מעל 200 יצירות. ראו: גילה בלס, אופקים חדשים, פפירוס, תל אביב 1980, עמ' 19.
  2. דבר השבוע, 12 בפברואר 1947.
  3. מעת לעת, עתים, מס' 4, 31.10.1946.
  4. ראו:בלס, גילה, אופקים חדשים, פפירוס, תל אביב, 1980, עמ' 23.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր հորիզոններ (նկարիչների խումբ)» հոդվածին։