Դով Ֆեյգին
Դով Ֆեյգին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1907 |
Ծննդավայր | Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2000[1] |
Վախճանի վայրը | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Դով Ֆեյգին (եբրայերեն՝ דב פייגין, 1907, Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 22, 2000[1], Երուսաղեմ), իսրայելցի քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ռուսական կայսրության Լուգանսկ քաղաքում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Տալմուդ-տորայում և ուկրաինական դպրոցում։ 1920 թվականին Ֆեյգինների ընտանիքը տեղափոխվել է Գոմել, որտեղ Դովը միացել է Հա-շոմեր հա-ցաիր երիտասարդական շարժմանը։ 1924 թվականին ձերբակալվել է և ազատ արձակվել միայն 1927 թվականին։ 1927 թվականից ապրել է Էրեց-Իսրայելում։
Աֆիկիմ կիբուցի հիմնադիրներից մեկն է։ 1933-1937 թվականներին քանդակագործություն է սովորել Փարիզի Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոցում։ 1937 թվականին վերադարձել է Թել Ավիվ։ 1948 թվականին միացել է «Նոր հորիզոններ» (Ofakim Hadasim) գեղարվեստական խմբին, որը հիմնադրվել էր Իոսիֆ Զարիցկու կողմից, նույն թվականին։
Խմբի գաղափարները իրենց արտացոլումն են գտել վարպետի ստեղծագործություններում։ Նրա աշխատանքներն ավելի շատ կրում են վերացական բնույթ, նա իր քանդակների համար որպես նյութ օգտագործում է մետաղը։ Այս ոճը պահպանվել է նրա «Թռչուն», «Ալոմոտ» (Հասկիկ) (1956) և «Ladderes» (1957) ստեղծագործություններում։ 1948 և 1962 թվականներին մասնակցել է Վենետիկի բիենալեին։ Նրա ամենահայտնի քանդակներից մեկը՝ «Կենդանին» (1958), ցուցադրվում է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի քանդակի այգում։ Երուսաղեմի Ամինադավ քաղաքում գտնվող Ջ. Քենեդիի հուշահամալիրի քանդակագործն է։
Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
|||||
Կենդանի (1958) | Սանդուղք(1957) | Քենեդիի հուշահամալիր (1966) | Խորան դաշտում |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dov Feigin: Prof. Mordechair Omer - Tel Aviv Museum of Art, (2005). ISBN 965 7161 32 0.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://gravez.me/deceased/5E356E7A-604D-40C6-9DD8-3801C1117020
- ↑ Dov Feigin on artnet
- ↑ «В горах Иерусалимских. Гора Аминадав. Яд Кеннеди (Мемориал Кеннеди) | Блог Ботинок»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-17-ին։ Վերցված է 2018-11-22
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դով Ֆեյգին կատեգորիայում։ |