Վենետիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վենետիկ
Venezia / Venexia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՎենետո
ԳավառՎենետիկ
Ներքին բաժանումՎենետիկ-Մուրանո-Բուրանո, Municipalità di Lido-Pellestrina, Municipalità di Chirignago-Zelarino?, Municipalità di Favaro Veneto?, Municipalità di Marghera? և Municipalità di Mestre-Carpenedo?
Հիմնադրված էմարտի 25, 421 թ.
Մակերես412 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն270 439 մարդ (2009)
Ագլոմերացիա304 674
Ազգային կազմիտալացիներ, վենեցիացիներ
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+39 41
Փոստային ինդեքս30100
Փոստային դասիչ30121–30176
Ավտոմոբիլային կոդVE
Պաշտոնական կայքcomune.venezia.it
Վենետիկ (Իտալիա)##
Վենետիկ (Իտալիա)
Վենետիկ (Վենետո)##
Վենետիկ (Վենետո)

Վենետիկ[1] (հանդիպում է նաև «Վենեցիա» տարբերակը, իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտամբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են XVI դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թվական)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։

Անտիկ ժամանակներում Վենետիկի տարածքներում ապրում էին վենետները (ցեղեր)։ Կղզային քաղաք է սկսած 9-րդ դարից։ Միջնադարում եղել է Վենետիկի հանրապետության կենտրոնը, իր բազում գաղութներով Միջերկրական ծովում։ Օսմանյան կայսրության վերելքը բերեց Վենետիկին դեպի անկումը։ Նապոլեոնի ժամանակներում քաղաքը ընկնում է Ավստրիայի տիրապետության տակ։ Հապա 1866 թվականին մտնում է Իտալիայի կազմը։

Պատմություն

Քաղաքի անունը առաջացել է վենետներ ցեղի անունից, որոնք այստեղ բնակվել են դեռ հռոմեական ժամանակներից։ Մարդիկ սկսեցին բնակվել Վենետիկյան ծովածոցում բարբարոսների, Աթթիլայի հոների, վեստգոթերի, լանգոբարդների ներխուժումից 5-6-րդ դարերում։ Քաղաքային կարգավորումը կղզիների վրա՝ Վենետիկյան ծովածոցի սկսեց ստեղծվել 6-րդ դարի երկրորդ կեսից։ Սկզբում, կարգավորման կենտրոնը գտնվում էր Մալամոկկո և Տոռչելլո կղզիների վրա, սակայն, 8-րդ դարից սկսեց տեղափոխվել դեպի իր ներկա դիրքին։ 7-րդ դարում Բյուզանդական կայսրության նախաձեռնությամբ կղզիները միացան մեկ առաջնորդի գլխավորության տակ, որը կոչվեց դոժ։ Առաջին դոժն էր Պաոլո Լուչիո Անաֆեստոն 697 թվականին։ Նա ընտրվել էր Բյուզանդական կայսրության կողմից։ 8-րդ դարից սկսած դոժը արդեն ընտրվում էր Վենետիկում՝ առանց Բյուզանդական կայսրության ընտրումով։ Այդ կանոնից հետո առաջին դոժի ընտրությունը եղել է 727 թվականին։ Քաղաքի ամբողջ պատմության ընթացքում ընտրված է եղել 120 դոժ։ Վերջինն էր Լոդովիկո Մանինը, ով գահընկեց եղավ 1797 թվականին։ Ռավեննայի լանգոբարդների հետ զբաղվելուց հետո Վենետիկը մնաց վերջին տարածքը Իտալիայում, որը փաստացիորեն գտնվում էր Բյուզանդական կայսրության կառավարության տակ։ Իտալիայի մյուս մասերը միացան Կարլ Մեծի իշխանությանը, որից հետո այն մնաց Բյուզանդական կայսրությունը և արևմտյան աշխարհը իրար միացնող կենտրոնը։ Այն ժամանակներում, երբ կառավարում էր Պյոտրո II Օրսելո դոժը, Վենետիկին հաջողվեց խաղաղ պայմանագրեր կնքել հարևան իշխանությունների հետ, ապահովելով հանգիստ կառավարություն, անարգելք առևտրականություն, նաև հանրապետության տարածքների ընդարձակումը՝ գրավելով Դալմաթիայի հողերը։

Հայաստանի քարտեզը Դոդժերի պալատում

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկ» հոդվածին։