Ռիալտո (կամուրջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox bridge1.png
Ռիալտո
Ponte di Rialto
Venezia - Ponte di Rialto.jpg
Անունով Ռիալտո
Երկիր Իտալիա
Տեղանք Վենետիկ
Տեսակ քարե կամուրջ, կամարաձև կամուրջ և հետիոտնային կամուրջ
Նյութ քար
Հատում է Գրանդ Կանալ
45°26′16.82″ հս. լ. 12°20′08.3″ ավ. ե. / 45.438008° հս. լ. 12.335639° աե. ե.
Ponte di Rialto Վիքիպահեստում
Rialto bridge.jpg
Rialto Bridge.jpg

Ռիալտոյի կամուրջը (իտալ.՝ Ponte di Rialto), Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

Պատմութուն[խմբագրել]

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։

Կամուրջը ներկայում[խմբագրել]

Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։

Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Ռիալտոյի կամուրջը քնարերգությունում[խմբագրել]

Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝

Aquote1.png Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա

Եվ հակինթներ` ականջին...
[1]
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել]