Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
François-René de Chateaubriand.jpg

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (ֆր.՝ François-René, vicomte de Chateaubriand; 1768թ. սեպտեմբերի 4, Սեն-Մալո1848թ. հուլիսի 4, Փարիս) -- ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ: Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, մասնավորապես վիպական բնույթի գործերի մեջ, ինչպես` «Ատալա», «Ռընե», «Մարտիրոսներ», «Ռանսեի կյանքը» և այլն, որոշակիորեն նկատելի են ռոմանտիզմի նախատարրերը:

Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունը իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ալֆրեդ դը Մյուսե, Բայրոն, Լեոպարդի, Ժուկովսկի, Պուշկին)

Քրիստոնեության հանճարը [խմբագրել]

Շատոբրիանի կոթողային ստեղծագործությունն է «Քրիստոնեության հանճարը» մեծածավալ խոհափիլիսոփայական աշխատությունը (լույս է տեսել 1802թ.), որն ամբողջապես տոգորված քրիստոնեական գաղափարախոսությամբ:

Ինչպես հայտարարում է ինքը` հեղինակը «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «...ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին և գրականությանը...»:

Չնայած աշխատության ջատագովական ոգուն` այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա: Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը և ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարևորությունը հասարակության կյանքում:

Դրա լույս տեսնելուց հետո ֆրանսիական գրականության մեջ աճեց հետաքրքրությունը քրիստոնեական ոգեկանության նկատմամբ, որը և սնեց ռոմանտիզմը որպես առաջատար գրական հոսանք:

«Քրիստոնեության հանճարը» ստեղծագործությունը մասամբ թարգմանվել է հայերեն Պարգև Շահբազյանի կողմից` հրատարակվելով 2008թ.[1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]