Վիկտորիա թագուհի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը Մեծ Բրիտանիայի թագուհու մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վիկտորիա (երկիմաստության փարատում)։


Վիկտորիա թագուհի

Մեծ Բրիտանիայի թագուհի 1837-ից։ Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876-ին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորիայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդիական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։ Վիկտորիայի դերը պետական գործերում եղել է աննշան։ Սակայն անգլիական բուրժուական գրականության մեջ Վիկտորիայի անունը (դեռևս նրա կենդանության օրոք) դարձել է անգլիական տիրող հասարակարգերի բարգավաճումն ու ինքնազոհությունը մարմնավորող յուրօրինակ խորհրդանիշ, իսկ նրա տիրապետության ժամանակաշրջանը կաչվել է «Վիկտորյան դար» (այստեղից էլ «վիկտորյան» ածականը, որը կիրառվել է անգլիական 19-րդ դարի արվեստը, կենցաղն ու բարքերը բնութագրելիս)։ Վիկտորիայի անունով են կոչվել Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող մի շարք քաղաքներ, գետեր, լճեր, տարածքներևայլն։