Հայրերի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրերի օր

Տեսակտոն, միջազգային օր և Ֆինլանդիայի դրոշի օր
Ամսաթիվthird Sunday in June?, Մարտի 19, Easter + 39 days?, second Sunday in November?, Օգոստոսի 8, Օգոստոսի 8, second Sunday in June? և first Sunday in September?
Անվանված էհայր
Ի հիշատակհայր
Ռեմբրանդ վան Ռեյն. «Հակոբն օրհնում է Հովսեփի որդիներին»

Հայրերի օր, ամենամյա տոն` նվիրված հայրերին։ Նշվում է մի շարք երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում առաջին անգամ այս տոնը նշվել է 1910 թվականի հունիսի 19-ին։ Տոնը ստեղծելու նախաձեռնողը եղել է Վաշինգտոն նահանգի Սպոքեն քաղաքի բնակչուհի տիկին Դոդդը (1882-1978)։ Նա ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել հորը՝ հանձինս Ամերիկայի մյուս հոգատար հայրերի, որոնք մասնակցություն ունեն երեխաների դաստիարակության մեջ։ Տիկին Դոդդի հայրն Ուիլիամ Սմարթն էր, որի կինը մահացել էր 6-րդ երեխային ծննդաբերելու ժամանակ։ Միայնակ հայրը դաստիարակում էր ինչպես նորածնին, այնպես էլ մյուս հինգ երեխաներին։ Բարեգործ Ուիլիամը քաղաքացիական պատերազմի վետերան էր և երեխաների հետ բնակվում էր ագարակում։

Ամերիկայում այդ օրը դարձավ ազգային տոն 1966 թվականին, երբ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը հունիսի երրորդ կիրակին հայտարարեց ազգային տոն[1]։ Ավանդույթի համաձայն՝ ամենամյա հանդիսության ժամանակ սովորական քաղաքացիները շտապում են իրենց օգնությունը ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող հայրերին, որոնք միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին։ Ժամանակի ընթացքում մյուս երկրները, որտեղ հարգվում են ընտանեկան արժեքները, հետևեցին Միացյալ Նահանգների օրինակին և այդ օրը սկսեցին նշել իբրև հայրերի մեծարման օր։

Հայրերի օրը, 2012 թվականի հունիսի երրորդ կիրակի օրվանից սկսած, ինչպես ԱՄՆ-ում, նշվում է նաև հետևյալ երկրներում՝

Հայրերի օրվա տոնակատարության այլ ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Հայրերի օրը սկսվել է նշվել համեմատաբար վերջերս ու չի համարվում պաշտոնական տոն, չնայած «Союз Отцов» համառուսական հասարակական կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Հայրերի օրը դառնա պետական տոն։ Համապատասխան օրինագիծը 2014 թվականին պատգամավոր Ա․ Գ․ Սիդյակինի («Հայերի միության» ներկայացուցիչ) կողմից մտցվել է Պետդումա։

Մոսկվայում Հայրերի օրը սկսել են նշել քաղաքի կենտրոնում 2014 թվականից․ «Папа Фест» անվամամբ[4] անվճար փառատոնը ամեն տարի կազմակերպվում է «Հայրություն» ֆոնդի կողմից Մ․ Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական պուրակում («Музеон» պուրակի տարածքում) և Նկարիչների կենտրոնական տանը։ Տոնն անցկացվում է «Հայրերի միության» օգնությամբ Մոսկվայի կառավարության (Հանրային կապերի կոմիտեն և բնակչության սոցպաշտպանության դեպարտամենտը) սոցիալական պատասխանատու կազմակերպությունների, մեդիայի ներկայացուցիչների և ՌԴ-ի Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ։

Որոշ մարզերում Հայրերի օրը նշվում է արդեն մի քանի տարի և օրենքով հաստատված է[5]։ Օրինակ՝ 2002 թվականից այս տոնը նշվում է Չերեպովեցում, 2003 թվականից՝ Նովոսիբիրսկում, իսկ 2006 թվականից՝ Վոլգոգրադում, Լիպեցկում, Կուրսկում և Ուլյանովսկի մարզում։ 2009 թվականին Արխանգելսկի մարզում հաստատվել է մարզային տոն՝ Հոր օր։ Տոնի շրջանակներում անցկացվում է մարզային մրցույթ «Հայր՝ պատասխանատու պաշտոն» և երեխաներին ըստ արժանվույն դաստիարակող հայրերի պարգևատրում Արխանգելսկի մարզի մարզպետի պատվո պատվոգրով և Արխանգելսկի մարզի մարզպետի շնորհակալությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. День отца. История и особенности праздника в проекте Календарь Праздников
  2. Сегодня в Финляндии отмечают День отца // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 ноября 2013.(Ստուգված է 10 Նոյեմբերի 2013)
  3. Мужская неделя борется за здоровье мужчин // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 ноября 2012.(Ստուգված է 5 Նոյեմբերի 2012)
  4. «ПАПА ФЕСТ - День отца 2015 в Москве». www.papa-fest.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Закон Курской области от 29 апреля 2015 г. N 41-ЗКО "Об установлении Дня отца в Курской области"». www.garant.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.