Ժոզեֆ Լուի Լագրանժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Լուի Լագրանժ
ֆր.՝ Joseph-Louis Lagrange
Ծնվել էհունվարի 25, 1736(1736-01-25)[1][2][3][…]
Թուրին, Kingdom of Sardinia[4][5][6][…]
Մահացել էապրիլի 10, 1813(1813-04-10)[1][2][3][…] (77 տարեկան)
Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[5][7]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Բնակության վայր(եր)Պիեմոնտ
Քաղաքացիություն Ֆրանսիա և Kingdom of Sardinia
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, թվերի տեսություն, Analytical mechanics?, երկնային մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա[8] և աստղագիտություն[8]
Պաշտոն(ներ)Պահպանողական սենատի անդամ և նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[4], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[4], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[6] և Թուրինի գիտությունների ակադեմիա[7]
Ալմա մատերԹուրինի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][8][9] և գերմաներեն[8]
Գիտական ղեկավարGiovanni Battista Beccaria?
Եղել է գիտական ղեկավարՍիմեոն Պուասոն[10], Giovanni Plana?[11] և Ժոզեֆ Ֆուրիե[12]
Հայտնի աշակերտներԺոզեֆ Ֆուրիե և Սիմեոն Պուասոն
Ազդվել էԼեոնարդ Էյլեր
Պարգևներ
Ամուսին(ներ)Vittoria Conti? և Adélaïde Le Monnier?[14]
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph-Louis Lagrange Վիքիպահեստում

Ժոզեֆ Լուի Լագրանժ (ֆր.՝ Joseph Louis Lagrange, հունվարի 25, 1736(1736-01-25)[1][2][3][…], Թուրին, Kingdom of Sardinia[4][5][6][…] - ապրիլի 10, 1813(1813-04-10)[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[5][7]), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ, մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները։

Նա մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրնիի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր։

1759 թվականին ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766 - 1787 թվականներին եղել է այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրեն։ 1787 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1795 թվականին դարձել է նորմալ դպրոցի, իսկ 1797 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրեն։

Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ։ Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ։ «Անալիտիկ մեխանիկա» (1788 թվական) դասական աշխատությունում նա ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՛Ալամբերի սկզբունքների հետ՝ կառուցել է նաև դինամիկան. (Դ՛Ալամբերի - Լագրանժի սկզբունք)։

Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 376

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագրանժի թեորեմը չորս քառակուսիների գումարի մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Լուի Լագրանժ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 467