Երևանի տրոլեյբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երևանյան տրոլեյբուսից)
2-րդ համարի տրոլեյբուսը Արշակունյաց պողոտայում՝ կրկեսի մոտ, Շկոդա 14Տր մակնիշի, 2011 թ.։
9-րդ համարի տրոլեյբուսը Բարեկամության հրապարակում՝, ԼիԱԶ-5280 (ՎԶՏՄ) մակնիշի, 2021 թ.։

Երևանի տրոլեյբուսի համակարգը կազմում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում հասարակական տրանսպորտային ցանցի մի մասը։ Բացվել է 1949 թվականի մարտի 18-ին[1]։ Գործում է 7 երթուղով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի օգոստոսի 16-ին բացվեց տրոլեյբուսի համակարգը, որն ավելի ընդարձակ էր, քան այսօր։

Առավելագույն մակարդակով համակարգը ունեցել է 20 գիծ, որոնք գործում են ընդհանուր առմամբ 300 տրոլեյբուսով, դրանց մեծամասնությունը պատրաստել են չեխական Շկոդա 9Տր և/կամ 14TՏր միավորներով, կամ խորհրդային ZiU-682 մոդելներով։

Վերջին տարիներին համակարգը կրճատվել է, և խորհրդային տարիների տրոլեյբուսների մեծ մասը փոխարինվել է նոր մեքենաներով։

Գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համակարգը ունի հետևյալ գործող գծերը՝

Կան նաև չգործող գծեր՝

Պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի տրոլեյբուսային համակարգը սպասարկվում է տրոլեյբուսների 2 պարկերով՝ Շենգավիթ (1-ին տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 2, 9 և 15) և Նոր-Նորք (2-րդ տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 9, 10)։ Նոր Նորքի պարկում իրականացվում են միայն փոքր վերանորոգումներ, հիմնանորոգման համար բոլոր տրոլեյբուսները տեղափոխվում են Շենգավիթի տրոլեյբուսային պարկ։ Երրորդ տրոլեյբուսային պարկը՝ «Քանաքեռը», փակվել է 1999 թվականին[2]։

Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն օր դուրս է գալիս միջինում 30-35 տրոլեյբուս։

Համակարգում առկա է 51 տրոլեյբուս, որից գործում է 45, ուղևորներին սպասարկում է 44-ը.

Համակարգում կա շահագործվող 50 տրոլեյբուս․

  • ԼիԱԶ-5280 - 32 տրոլեյբուսներ.
  • Շկոդա 14Տր02/6 - 1 տրոլեյբուսներ.
  • Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուսներ (այլևս չեն շահագործվում).
  • ԼիԱԶ-52803 - 2 տրոլեյբուսներ (ցածր հատակով).
  • Շկոդա 14Տր/Արմ - 1 տրոլեյբուս.
  • Շկոդա 14Տր89/6 - 1 տրոլեյբուս
  • Յութոնգ ZK6128BEVG - 15 տրոլեյբուս

Բերլիետ ԷՐ100 օգտագործված տրոլեյբուսները Լիոնից ձեռք են բերվել 2005 թվականին, որոնք 1978թ. արտադրության են։ 2007-2008 թվականներին տրոլեյբուսների շարժակազմը թարմացվել է ավելի քան 60%-ով։ Ներկրվեց ԼիԱԶ-5280-ի նոր տրոլեյբուսների երկու խմբաքանակ։ Ընդհանուր առմամբ ներկրվել է 36 տրոլեյբուս, որից 2-ը ցածրահարկ են և ունեն վերելակ հաշմանդամություն ունեցող անձանց համար (համարներ 003 և 019)։

  • ԼիԱԶ-5280 - 34 տրոլեյբուս
  • Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուս

Կան նաև անսարք 29 տրոլեյբուսներ, որից 23 Շկոդա, 2 ԼիԱԶ և 4 Ռենո։

Ընդհանուր առմամբ, կա 79 տրոլեյբուս։

Berliet ER100 տրոլեյբուսները ձեռք են բերվել Լիոնում, 2005 թվականին, սակայն դրանք 1978 թ. արտադրության են։ Yutong ZK6128BEVG տրոլեյբուսները ձեռք են բերվել 2023 թվականին։

Դժբախտ պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճ ընկավ տրոլեյբուսը։ Նրանց փրկել է Շավարշ Կարապետյանը։ Դեպքի պահին տեսնելով թե ինչ է կատարվում, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարտի 18-ը Երևանի տրոլեյբուսի ցանցի շահագործման օրն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  2. «Ереван». transphoto.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.