Ֆիլատելիստների ցանկ
Արտաքին տեսք
Այս ֆիլատելիստների ցանկում ընդգրկվել են ֆիլատելիայի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարդիկ և հայտնի անձինք, ովքեր հետաքրքրվել են ֆիլատելիայով կամ մոլի ֆիլատելիստներ են եղել։
Ֆիլատելիայում մեծ ներդրում ունեցող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլտեր Բեքթոն (Walter Dorning Beckton, Մեծ Բրիտանիա) - հայտնի անգլիացի ֆիլատելիստ է, նամականիշների արտադրության գործի հետազոտության բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ։ Պարգևատրվել է Լինդենբերգի մեդալով (1931), Լոնդոնի Թագավորական ֆիլատելիստական ընկերության նախագահ (1929 - 1931 թթ.)[1]:
- Օսկար Բերժե Լևրո (Ֆրանսիա) - փոստային նամականիշների առաջին տպագիր ցուցակի հեղինակն է։
- Ջոն Բոկեր(John R. Boker, ԱՄՆ)
- Ֆրիդրիխ Բրեյթֆուս (Friedrich Breitfuss, Դանիա)[2]
- Մորիս Բուրուս (Maurice Burrus, Ֆրանսիա)
- Ջոն Ուիլսոն (John Wilson, 1898-1975, Մեծ Բրիտանիա)[3]
- Պետեր Վինտեր (Peter Winter, Գերմանիա)
- Դաուտ Ջ. Հ. (Heinrich Johann Daut, 1846-1903, Գերմանիա) - XIX դարի հայտնի ֆիլատելիստ է, Թուրն-ի-Թաքսիսի նամականիշների մասնագետ։ (ru:Почта Турн-и-Таксис)
- Էմիլիո Դիենա (Emilio Diena, Իտալիա)[4]
- Ջոն Էդվարդ Գրեյ (John Edward Gray, Մեծ Բրիտանիա) - առաջին ֆիլատելիստներից է, Բրիտանական թանգարանի աշխատակից։ կազմել է նամականիշների կատալոգ, որը XIX դարում վեց հրատարակություն է ունեցել։
- Կանաի Խիրոյուկի (Hiroyuki Kanai, Ճապոնիա) - Մավրիտանիայի դասական նամականիշների ամենաթանկ հավաքածուի տերն է (Hiroyuki Kanai)[5][6]:
- Մարցելլուս Քեսթլ (Marcellus Purnell Castle, Մեծ Բրիտանիա) - Թագավորական ֆիլատելիստական ընկերության նախագահն էր, «Լոնդոնյան ֆիլատելիստ» ամսագրի խմբագիրը (հիմնված է 1892 թ.), Պարգևատրվել է Լինդենբերգի մեդալով (1909)[7]:
- Ժակ Ամաբլ Լեգրան (Jacques Legrand Ֆրանսիա) - ֆրանսիական ֆիլատելիայի հայրն է։
- Կառլ Լինդենբերգ (Գերմանիա) - մասնագիտությամբ իրավաբան է, մի քանի ֆիլատելիստական ուսումնասիրությունների հեղինակ, Բեռլինի ֆիլատելիստական ակումբի պատվավոր անդամ (1904)
- Ալֆրեդ Լիխտեյշտեյն (Alfred Lichtenstein, 1876 - 1947, ԱՄՆ)[8]
- Ջեյմս Մակկեյ (Մեծ Բրիտանիա) - XIX դարի վերջի և XX դարի սկզբի շոտլանդացի գրող և ֆիլատելիստ է, 24 տարեկանում Բրիտանական թանգարանի ավագ մասնագետ։
- Զբիգնև Միկուլսկի (Շվեյցարիա) - լեհ կոլեկցիոներ է[9]
- Էդուարդ Պեմպերտոն (Edward Loines Pemberton, Մեծ Բրիտանիա) - Ֆիլատելիստ և փոստային նամականիշերի առևտրական, Թագավորական ֆիլատելիստական ընկերությունը ստեղծողներից մեկն է, մի շարք ֆիլատելիստական ամսագրերի խմբագիր, «Կեղծիքները և նրանց բացահայտելու ձևերը» (Տ. Լյուիսի համահեղինակությամբ) և «Ֆիլատելիստի տեղեկատու» գրքերի հեղինակը, գիտական ֆիլատելիայի հիմնադիրը[10][11]։
- Ալֆրեդ Պոտիկե (Alfred Potiquet, Ֆրանսիա) - ֆիլատելիստ է, աշխարհի նամականիշների առաջին նկարազարդ կատալոգի կազմողն է (1861) 1080 նամականիշի и 132 ծրարի նկարագրությամբ։
- Ջոն Ուոլտեր Սքոթթ (Walter Scott, 1845 - 1919, ԱՄՆ) - Ֆիլատելիայի դիլլեր էր Նյու Յորքից, «Scott» նամականիշների կատալոգի հրատարակիչը[12]
- Թոմաս տապլինգ (Thomas Tapling, Մեծ Բրիտանիա)
- Օլեգ Ֆաբերժե (Ֆինլանդիա) Ագաֆոն Ֆաբերժեի որդին է։
- Ֆիլիպ Ֆերրարի (Philip Ferrari de La Renotière, Ֆրանսիա, Ավստրիա)
- Մարիանո Պարդո դե Ֆիգուերոա (Mariano Pardo de Figueroa, Իսպանիա) - փոստային ռեֆորմատոր է, ֆիլատելիայի մասին հոդվածների հեղինակ[13]։
- Արթուր Հինդ (Arthur Hind (1856-1933, ԱՄՆ)
- Ժորժ Էրպեն (Georges Herpin, Ֆրանսիա) - Հնարել է «ֆիլատելիա» տերմինը[14]։
- Էրնստ Կրենկել (Кренкель Эрнст ) - երկար տարիներ եղել է ԽՍՀՄ ֆիլատելիստների ընկերության նախագահը։
Հայտնի անձինք՝ ֆիլատելիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆրեդ Սաքսեն-Կոբուրգ-Գոթական(Alfred, Duke of Saxe-Coburg) - Էդինբուրգի հերցոգն էր, 1890 թվականին ընտրվել է Թագավորական ֆիլատելիստական ընկերության («Philatelic Society») պատվավոր տնօրեն[15]։
- Վիկտորիա թագուհի (1819-1901, Մեծ Բրիտանիա)
- Թագավոր Գեորգ V (George V, 1865 - 1936, Մեծ Բրիտանիա ) - ժամանակին հայտնի էր, որպես «աշխարհի առաջին կոլեկցիոներ» (The Premier Collector of the World), «Փագավորական ֆիլատելիստական հավաքածու»-ի (Royal Philatelic Collection) կազմում ստեղծել է «Կարմիր հավաքածու»-ն (Red Collection}} ընդգրկում է ավելի քան 350 հատոր և գտնվում է Բուքինգեմյան պալատում։
- Թագավոր Գեորգ VI (George VI, 1895-1952, Մեծ Բրիտանիա)
- Թագուհի Ելիզավետա II (Queen Elizabeth II, ծնվ.1936, Մեծ Բրիտանիա)
- Անտոնին Զապատոցկի (Antonín Zápotocký, 1884-1957) - 1953-1957 թվականներին Չեխոսլովակիայի պրեզիդենտն էր։
- Թագավոր Կարոլ II - (Carol II, 1893-1953, Ռումինիա)
- Կլոդ Կարտյե (Claude Cartier) - Լուի Կարտյեի որդին է[16]
- Էնրիկո Կարուզո (Enrico Caruso, 1873-1921, Իտալիա) - հայտնի երգիչ՝ տենոր էր։
- Ջոն Լեննոն,The Beatles (John Winston Lennon, 1940-1980)[17]
- Լյուդովիկ II (Մոնակոյի իշխան)[18]
- Կառլ Մարքս (Karl Heinrich Marx, 1818-1883, Գերմանիա) գերմանացի փիլիսոփա էր, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիրը։
- Ուիլիամ Մենինգեր ({William C. Menninger, 1899 - 1967) - ԱՄՆ-ի ամենահայտնի հոգեբաններից մեկն է, մանուկ հասակից սկսել է հավաքել փոստով անցած (մարված) նամականիշներ, մեծ հասակում մասնագիտացել էբժշկական թեմատիկայում։
- Ֆրեդի Մերքյուրի (1946-1991) - Queen խմբի մենակատարն էր[19]։
- Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 - 1930) - նորվեգացի հետախույզ էր, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։
- Ջավահարլալ Ներու (Javāharlāl Nehrū, 1889-1964) - Հնդկաստանի պրեմիեր-մինիստրը էր։
- Էրնեստ Ռեզերֆորդ (Ernest Rutherford 1871-1937) - Միջուկային ֆիզիկ է։
- Ռենե III (Rainier III 1949-2005) - Մոնակոյի իշխանն էր։
- Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (Franklin Delano Roosevelt, 1882 - 1945) - ԱՄՆ նախագահն էր, նրա հավաքած հսկայական հավաքածուն, իր մահվանից հետո վաճառվեց աճուրդով։
- Խուան Անտոնիո Սամարանչ (Don Juan Antonio Samaranch i Torelló, marqués de Samaranchծնվ, 1920, Իսպանիա) - ՄՕԿ նախկին նախագահն է։
- Նիկոլա Սարկոզի - (Nicolas Sarkozy, ծնվ. 1955)Ֆրանսիայի նախագահն է[20]
- Կարդինալ Ֆրենսիս Ջոզեֆ Սպելմեն (Francis Joseph Cardinal Spellman 1889 - 1967) - հռոմի կաթոլիկ եկեղեցու իններորդ եպիսկոպոսը և վեցերորդ արքեպիսկոպոսն էր
- Թագավոր Ֆարուկ - Եգիպտոսի վերջին միապետն էր, գահընկեց արվեց 1952 թվականին։
- Թագավոր Ֆերդինանտ I (Фердинанд I Кобургът, 1861-1948, Բուլղարիա)
- Լուիշ Ֆիգու - (Luís Filipe Madeira Caeiro Figo, ծնվ. 1972) աշխարհահռչակ ֆուտբոլիստ է։
- Թագավոր Էդուարդ VII (Edward VII, 1841-1910, Մեծ Բրիտանիա )
- Ալբերտ Այնշտայն (1879-1955) ― տեսաբան ֆիզիկոս էր։
- Թագավոր Ալեքսանդր III (Александр Александрович Романов, 1845-1894, Ռուսաստան )
- Ալեքսի II (Алексий II, 1929-2008) - Ռուսաստանի և Մոսկվայի պատրիարքն էր[21]։
- Ալեքսանդր Բլոկ (1880-1921) - ռուս բանաստեղծ էր։
- Վալերի Բրյուսով (Брюсов, Валерий Яковлевич 1873-1924) ռուս գրող և գրականագետ էր, հավաքում էր եվրոպայի գաղութների նամականիշներ։
- Թագավոր Նիկոլայ II (Николай II Александрович, 1968-1918) - Ռուսաստանի վերջին միապետն էր։
- Յուրի Լուժկով (Лужков, Юрий Михайлович, 1936) Մոսկվայի քաղաքապետն է։
- Անատոլի Կարպով (Карпов Анатолий Евгеньевич, 1951) - շախմատի աշխարհի էքս-չեմպիոն, համարվում է աշխարհի խոշորագույն հավաքածուի տերը[22]։
- Վլադիմիր Պուտին - (Путин Владимир Владимирович, 1952) Ռուսաստանի էքս-նախագահը, այժմ վարչապետն է[23]
- Գերման Տիտով (Титов Герман Степанович, 1935-2000) - խորհրդային տիեզերագնաց-օդաչու
- Միխայիլ Ֆրունզե (Фрунзе Михаил Васильевич, 1885-1925) - ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ
- Անտոն Չեխով (Чехов Антон Павлович, 1860-1904) - ռուս արձակագիր և դրամատուրգ։ Յալթայում՝ չեխովի տուն-թանգարանում է գտնվում նրա 15000 կտորից բաղկացած հավաքածուն[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լոնդոնի Թագավորական ֆիլատելիստական ընկերություն Արխիվացված 2007-12-05 Wayback Machine (անգլ.)
- ↑ Blue Mauritius Research Companion (անգլ.)
- ↑ Վ. Ա. նովոսյոլովի քիրքը Արխիվացված 2012-01-07 Wayback Machine(ռուս.)
- ↑ «День в истории глазами филателиста» (ռուս.)
- ↑ «Գինեսի ռեկորդների գրքից(ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Guinness World Records: (անգլ.)
- ↑ Լոնդոնի Թագավորական ֆիլատելիստական ընկերություն Արխիվացված 2006-10-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ «COLONY.RU» Արխիվացված 2008-12-25 Wayback Machine (ռուս.)
- ↑ Тифлисская уника Արխիվացված 2016-08-13 Wayback Machine(ռուս.)
- ↑ Լոնդոնի Թագավորական ֆիլատելիստական ընկերություն Արխիվացված 2010-05-25 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ամերիկյան ֆիլատելիստական ընկերություն Արխիվացված 2008-03-20 Wayback Machine (անգլ.)
- ↑ Ամերիկյան ֆիլատելիստական ընկերություն Արխիվացված 2002-08-20 Wayback Machine(անգլ.)
- ↑ Մարիանո Պարդո դե Ֆիգուերոայի կենսագրականը (ռուս.)
- ↑ Ժորժ Էրպենի կենսագրականը
- ↑ Տես նաևAlfred, Duke of Saxe-Coburg and Gotha(անգլ.)
- ↑ colony.ru. Արխիվացված 2008-12-25 Wayback Machine (ռուս.)
- ↑ Ըստ Ջեննեթ Կլուգի (Janet Klug) «Guide to Stamp Collecting»գրքի (անգլ.)
- ↑ Տես նաևfr:Louis II de Monaco#Le règne du Prince-Soldat
- ↑ ՏԵղեկությունները քաղված են «The Treskilling Yellow»(չաշխատող հղում) կայքից (անգլ.)
- ↑ Համաձայն mirmarok.ru կայքի [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ըստ lpravda թերթի [2](ռուս.)
- ↑ Տես նաևru:Шахматы в филателии#Шахматисты-филателисты(ռուս.)
- ↑ Տես www.gelos.ru կայքում Արխիվացված 2008-02-18 Wayback Machine(ռուս.)
- ↑ Տես նաևru:Чехов в филателии(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիլատելիստներ կատեգորիայում։ |