Վեռներ Հերցոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեռներ Հերցոգ
գերմ.՝ Werner Herzog
Ծնվել էսեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Նացիստական Գերմանիա[4]
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[4], Maximiliansgymnasium München? (1961)[4] և Theodor-Heuss-Gymnasium Heilbronn?
Քաղաքացիություն Գերմանիա[5]
Կրոնաթեիզմ և կաթոլիկություն[4]
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, կինոդերասան, հեղինակ, օպերատոր-բեմադրիչ, հնչյունավորող, վավերագրող ռեժիսոր, օպերային ռեժիսոր, կինոսցենարիստ, դերասան և ռեժիսոր
ԱմուսինԼենա Հերցոգ
Պարգևներ
IMDbID ID 0001348
wernerherzog.com

Վեռներ Հերցոգ Շտիպետիչ (գերմ.՝ Werner Herzog սեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[1][2][3][…], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4]) առավել հայտնի է որպես Վեռներ Հերցոգ գերմանացի անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և դերասան։

Հերցոգը համարվում է գերմանական նոր կինեմատոգրաֆիայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը Ռայներ Վեռներ Ֆասբինդերի, Մարագարեթ ֆոն Տրոտի, Ֆոլկեր Շլյոնդորֆի, Վեռներ Շրյոթերի եւ Վիմ Վենդերսի հետ միասին։ Հերցոգի ֆիլմերում հաճախ պատկերվում են կերպարներ, որոնք ունեն անհավանական երազանքներ[6] եւ օժտված են հատուկ տաղանդով կամ էլ անհատներ, որոնք խնդիրներ ունեն բնության և իրականության հետ[7]։ Ֆրանսիացի կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն Հերցոգին անվանել է. «Կենդանի կինոռեժիսորներից ամենակարևորը»[8]։ Իսկ ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը մի առիթով ասել է. «Հերցոգը երբեք չի ստեղծել մի ֆիլմ, որը առաջացնում է ամոթի զգացում։ Նույնիսկ նրա ձախողումները հետաքրքրական են»[9]։ 2009 թվականին Հերցոգը ընդգրկվել է Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[10]։

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցոգ ծնվել է Մյունխեն քաղաքում 1942 թվականի սեպտեմբերի 5-ին, ծագումով խորվաթ ավստրիացի Էլիզաբեթ Ստիփետտիցի եւ ազգությամբ գերմանացի Դիտրիխ Հերցոգի ընտանիքում։ Երբ Հերցոգը դեռ երկու շաբաթական էր նրա մայրը բնակություն է հաստատում Բավարիայի համեստ եւ փոքրիկ գյուղերից մեկում՝ Շախռանգում, այն դեպքից հետո երբ նրանց հարեւանի տունը ամբողջովին ավերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նետված ռումբի պատճառով։ Հերցոգը մեծանալով այդ խուլ գյուղում զրկված է լինում կենացազային շատ պայմաններից եւ անգամ չի էլ իմանում ֆիլմերի գոյության մասին[11]։ Նրա հայրը լքում է ընտանիքը երբ Հերցոգը ընդամենը 12 տարեկան էր, եւ նւոյն ժամանակ էլ նրա ընտանիքը ետ է վերադառնում Մյունխեն։ Վեռները հետագայում վերցրեց իր հոր ազգանունը՝ Հերցոգ, որը գերմաներենից բառայի թարգմանած նշանակում է «դուքս», որովհետեւ կարծում էր որ այդ ազգանունը առավել հնչեղ է կինոռեժիսորի համար[12]։

Հենց նույն տարում Հերցոգին խնդրում են երգել դասարանի առջեւ, սակայն նա կտրականապես հրաժարվում է։ Նրան համարյա դուրս էին շպրտում դպրոցից։ Մինչեւ 18 տարեկանը Հերցոգը երբեք չի լսել ոչ մի տեսակի երաժշտություն, չի երգել եւ ոչ մի երգ ու չի տրապետել ոչ մի երաժշտական գործիքի։ Հետագայում նա ասաց որ հաճույքով իր կյանքից 10 տարի կտար որպեսզի տիրապետեր թավջութակին։ Երիտասարդ տարիքում Հերցոգի մոտ նկատվում են մի շարք էական փոփոխութույններ, մասնավորապես նա դառնում է կաթոլիկ, սակայն դա բավականին կարճ ժամանակ է տեւում։ Դրանից հետո Հերցոգը սկսում է կատարել ճամփորդություններ, առավել շատ ոտքով։ Կյանքի այս շրջանում Հերցոգը հասկանում է, որ ցանկանում է դառնալ կինոռեժիսոր, եւ սկսում է ուսումնասիրել ռեժիսուրայի հիմքերը մի հանրագիտարանի միջոցով, որը ինչպես Հերցոգն է հետեգայում նշում «տվեց ինձ բոլոր անհրաժեշտ գիտելիքները» որպես ապագա կինոռեժիսորի։ Նույն ժամանակ Հերցոգը Մյունխենի ֆիլմի դպրոցից գողանում է մի 35 միլիմետրանոց կինոնկարահանման ապարատ[13]։ «Ագիռե. Աստծո ցասումը» (1972) ֆիլմի նկարահանումների ժամանակ Հերցոգը այդ առիթով ասել է՝

Դա գողություն չէր, ես դա համարում եմ անհրաժեշտություն։ Դա իմ բնական իրավունքն էր՝ ունենալ այդ կինոնկարահանման ապարատը՝ գործիք որով ես պետք է աշխատեի[14]:

Հետագայում նա կրթական թոշակ ստացավ Դյուքեյնի համալսարանում՝ Ամերիկայի միացյալ նահանգներ, սակայն այնտեղ սովորեց ընդամենը մի քանի օր։ Չնայած այս փաստին նա բնակություն հաստատեց Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Ավագ դպրոցի վերջին տարիներին ոչ մի գործընկերություն հանձն չէր առնում Հերցոգին ֆինասավորել իր ծրագրերի և ֆիլմերի համար։ Այդ իսկ պատճառով էլ Հերցոգը ստիպված էր գիշերային ժամերին աշխատել որպես զոդող որպեսզի կարողանա ֆինասավորել իր իսկ նախագծերը։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա բավականին մեծ հետաքրքրություն ցուցադրեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն այցելելու, որովետև վերջինս նոր էր ձեռք բերել իր անկախությունը, սակայն նա հասավ միայն մինչև Հարավային Սուդան, որտեղ էլ նա լրջորեն հիվանդացավ։

Երբ նա արդեն սկսել էր ֆիլմեր նկարահանել կարճ ժամանակով սովորեց Մյունխենի համալսարանում, որտեղ նա սումնասիրեց պատմություն և գրականություն։

Հերցոգը որոշակի գումար վաստակեց երբ մասնակցեց ՆԱՍԱի համար ստեղծվող վավերագրական ֆիլմի նկարահանումենրին։ Հետո նա փախավ Մեքսիկա այն պատճառով որ խախտել էր իր ճամփորդական անձագրի որոշ կետեր։

Մինչև դպրոցը ավարտելը Հերցոգը բնակարան գնեց Անգլիայում ՝ Մանչեստր քաղաքի արվարձաններից մեկում։ Այնտեղ նա սովորեց խոսել անգլերեն[15]։ 1962 թվականին նա նկարահանեց իր առաջին կարճ ֆիլմը որը անվանեց «Հերակլես»։ Դպրոցում Հերցոգին դասավանդում էին հունարեն և լատիներեն, և Հերցոգը առ այսօր տիրապետում է այդ լեզուներին։

1971 թվականին երբ Հերցոգը Պերուում փնտրում էր վայրեր որտեղ պետք է նկարահանվեր իր «Ագիռե. Աստծո ցասումը» (1972) ֆիլմը, նա հրաժարվում է մասնակցել Լանսա 508 թռիչքին։ Հերցոգը հրաժարվում է թռիչքից քանի որ վերջին պահին փոփոխվում է նրա ճանապարհի ուղղությունը։ Թռիչի ժամանակ ինքնաթիռը շանթահարվում է ինչն էլ պատաճռն է հանդիսանում այն դեպքի որ նրա մեջ եղած մարդականցից բոլորը զոհվում են և ողջ է մնում միայն Յուլիյանա Քոեպկեն։ Երկար ժամանակ Հերցոգին տանջում են այդ իրադարձության հետ կապված հիշողությունները այդ իսկ պատճառով էլ դեպքից շուրջ 30 տարի անց նա նկարահանում է «Հույսի թևերը» (2000) վավերագրական ֆիլմը, որը պատմում է թռիչքի ժամանակ ողջ մնացած միակ մարդու՝ Յուլիյանա Քոեպկեի պատմությունը։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցոգը Ռայներ Վեռներ Ֆասբինդերի եւ Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ միասին համարվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կինեմատոգրաֆիայի առաջատար դեմքերից մեկը։ Արեւմտյան Գերմանիայի կինեմատոգրաֆիան հիմնականում բաղկացած էր վավերագրական ֆիլմեր ստեղծող ռեժիսորներից ում ֆիլմերը ունեին ցածր բյուջե եւ իրենց վրա կրում էին ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության ազդեցությունը։

Բացի պրոֆեսիոնալ դերասաններ ընդգրկելուց Հերցոգը նաեւ տարբեր հասարակ մարդկանց է ընդգրկել իր ֆիլմերում։ Հատպակես իր վավերագրական ֆիլմերում նա մեծ տեղ է տալիս այն բնակավայրի մադրկանց, որոնց մոտ կատարվում են նկարահանումները։ Այս միջոցով նա հնարավորություն է տալիս հանդիսատեսին ականատես լինելու իր լեզվով ասած. «Հիացական ճշմարտությունը»։ Հերցոգի ֆիլմերում այդ մարդիկ կամ խաղում են հենց իրենց դերը կամ էլ հանդես են գալիս մեկ այլ հորինված հերոսի անվան տակ։

Հերցոգը ինքը եւ իր գրեթե բոլոր ֆիլմերը առաջադրվել ու շահել են բազմաթիվ մրցանակներ։ Հերցոգի առաջին լուրջ մրցանակը եղել է «Ժուրիի գրանդ մրցանակը» (այլ կերպ հայտնի է նաեւ՝ «Արծաթե արջ»), որը նա ստացել է իր «Կյանքի նշաններ» (1968) ֆիլմի համար[16] (Հերցոգի «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե արջ» մրցանակին 1979 թվականին)։ Հերցոգը իր ամենանշանավոր մրցանակը ստացել է «Ֆիցկարալդո» (1982) ֆիլմի համար Կաննի կինոփառատոն ի ժամանակ երբ նրան հանձնեցին լավագույն ռեժիսորի մրցանակը։ 1975 թվականին Հերցոգի «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ» ֆիլմը արժանացավ «Արծաթե արմավենի» մրցանակին Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Նրա ֆիլմերից «Վոյցեկը» (1979) եւ «Որտեղ կանաչ մրջյունները երազում են» (1984) ներկայացվել են «Ոսկե արմավենի» մրցանակին։

Հերցոգի ֆիլմերը արժանացել են նաեւ բազմաթիվ այլ կինոփառատոնների մրցանակներին օրինակ՝ Սեզար («Ագիռե. Աստծո ցասումը»), Էմմի («Փոքրիկ Դիտերին պետք է թռչել»), Եվրոպական ֆիլմերի մրցանակ («Իմ սիրելի թշնամին»), Վենետիկի կինոփառատոն («Քարի ճիչը», «Վայրի, կապույտ հեռուները»)։

1987 թվականին, Հերցոգը իր եղբայր Լուկի Շտիպետիչի միասին ստացավ Բավարայաի կինոփառատոնի մրցանակը «Կանաչ կոբրան» ֆիլմի համար[17]։ 2002-ին նստացավ Վիշապների վիշապը մրցանակը Կրակովի կինոփառատոնի ժամանակ հենց Կրակով քաղաքում։

Հերցոգը արժանացել է րցանակի Սան Ֆրանցիսկոյի 49-րդ միջազգային կինո-փառատոնի ժամանակ[18]։ Նրա ֆիլմերից չորսը ներկայացվել են այս փառատոնին՝ «Արևի հովիվները» 1990 թվականին, «Զանգերը խորքից» 1993 թվականին, «Խավարի դասերը» 1993 թվականին և «Վայրի, կապույտ հեռուները» 2006 թվականին։ 2007 թվականի ապրիլին Հերցոգը Ռոջեր Եբերտի անվան կինո-փառատոնի ժամանակ ստացավ «Ոսկե բութ» մրցանակը, և մի զանգականվագ որը նրան նվիրել է իր ֆիլմերի երկրպագու մի երիտասարդ։ Հերցոգի «Գորշ մարդը» ֆիլմը հաղթեց Ալֆրեդ Սլոանի մրցանակը Սանդենս կինոփառատոնի ժամանակ։ Իսկ «Հանդիպումներ աշխարահի եզրին» ֆիլմը ստացավ լավագույն վավերագրական կինոնկարի մրցանակը Էդինբուրգի միջազգային կինո-փառատոնի ժամանակ 2008 թվականին, և նոմինացվեց Օսկարի լավագույն վավերագրական ֆիլմ ժանրում, որը և դարձավ նրա առաջին նոմինացիան Օսկարի համար։

Մի անգամ Հերցոգը խոստացել է ուտել սեփական կոշիկը եթե ռեժիսոր Էրոլ Մորիսը կարողանա ավարտին հասցնել կենդանիների գերեզմանների հետ կապված իր ֆիլմը, Հերցոգը սա ասել է որպեսզի քաջալերեր Մորիսին, ում Հերցոգը համարում էր մեկը ով անկարող է ավարտել իր ծրագրած գործերը։ 1978 թվականին, երբ էկրան բարձրացավ «Դրախտի դարպասներ» ֆիլմը, Հերցոգը հանդիսատեսի առջև եփեց և կերավ սեփական կոշիկը, այս դեպքը հետագայում նյութ հանդիսացավ «Վեռներ Հերցոգը ուտում է իր կոշիկը» կարճ վավերագրական ֆիլմի համար որի ռեժիսորն էր Լես Բլանկը։ Հերցոգը իր հերթին հույս հայտնեց թե այս իրադարձությունը կոգնի ոգևորել ցանկացածին, որը չի կարողանում ի կատար ածել իր պլանավորած գործերը։

2009 թվականին Հերցոգը դարձավ միակ ռեժիսորը, որը կինեմատոգրաֆիայի վերջին շրջանի պատմության, ում երկու ֆիլմերը միանգամից նոմինացվել են Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։ Հերցոգի «Վատ լեյտենանտը» ֆիլմը ընտրվել էր կինոփառատոնի հիմնական ֆիլմերի ցանկում, իսկ «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել» ֆիլմը ներկայացվեց որպես «անակնկալ ֆիլմ»[19]։ Նույն թվականին Հերցոգը նաև եղավ Ռամին Բահրանի «Պլաստիկ պայուսակը» կարճ ֆիլմի պատմողը, և այս ֆիլմը նույնպես ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնի ժամանակ[20]։

Դժգոհ լինելով այն փաստից թե ինչպես են դասավանդում կինոդպրոցներում Հերցոգը իր սեփական կինոդպրոցը բացեց 2009 թվականին որը անվանվեց Rogue Film School: Ծրագիրը Հերցոգի հետ անկացված 4 օրանոց սեմինար է, որը տեղի է ունենում ամեն տարի (վերջին անգամ դա եղել է 2016 թվականի մարտին Մյունխենում)։ Կուրսը ներառում է ֆիլմերի էսթեթիկական կողմի բացատրությունն ու կիրառումը և սովորեցնում է աշակերտենրին որպեսզի նրանք ավելի շատ հույսները իրենց վրա դնեն ու առավել վստահ լինեն աշխատելուց[21]։ Ինքը Հերցոգը աշակերտերին ասել է՝

Ես նախընտրում եմ մարդկանց որոնք աշխատել են որպես պահակ գիշերային ակումբում, կամ էլ պահակ հոգեբուժարաններում։ Կյանքը պետք է ապրել նրա ամենապարզ ձևերով։ Մեքսիկացիները մի շատ լավ խոսք ունեն դրա մասին. «pura vida»: Որը չի նշանակում միայն կյանքի մաքրություն, այլև անմշակ, ամբողջովին մերկ կյանքի որակը։ Եվ ահա ավելի շուտ հենց սա է երիտասարդ մարդկանց դարձնում կինոռեժիսոր քան ակադեմիան[14]:

Հերցոգը 2010 թվականին, Բեռլինի 60-րդ միջազագային փառատոնի ժամանակ եղել է ժյուրիի նախագահը[22][23][24]։

2010 թվականին Հերցոգը ավարտին հասցրեց իր «Մոռացված երազների քարանձավը» վավերագրական ֆիլմը, որը իր Շովեի քարանձավ կատարած ճամփորդության մասին է։ Չնայած այն բանին որ ինքը չափազանց թերահավատորեն էր մոտենում 3-D ֆորմատին[25], նա իր վերոհիշյալ ֆիլմը ներկայացրեց հենց այդ ֆորմատով 2010 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին և 2011 թվականին էլ կրկին նույն ֆորմատով արդեն Բեռլինում։ 2010 թվականին Հերցոգը նաև համագործակցեց Դմիտրի Վասյուկովի հետ «Ուրախ մարդիկ. Մեկ տարի տայգայում» ֆիլմի համար։

Հերցոգը մեծամասնությամբ հենց ինքն էլ հանդիսանում էր իր վավերագրական ֆիլմերի պատմողը և կերկայացնողը, առաջաին անգամ նա համաձայնեց ձայնագրվել 2010 թվականին «Առանձնաթաղ» (The Boondocks) անիմացիայի համար, որտեղ նրա ձայնը ներկայացնում էր իր իսկ կերպարը, որը վավերագրական ֆիլմ էր նկարահանում այն մասին թե ինչ էին անում անիմացիայի մյուս կերպարները Բարաք Օբամայի որպես նախագահ ընտրվելու ժամանակ 2008 թվականին։

Նա նաև համաձայնեց ձայնագրվել «Սիմփսոնները» հայտնի անիմացիայի Վալթեր Հոթենհոֆերի կերպարի համար, որը ցուցադրվեց 2011 թվականի մարտ ամսին։ Հաջորդ տարի նա նաև մասնակցություն ունեցավ «Ամերիկյան հայրիկ» և «Մեթալոկալիպս» անիմացիաներում։ 2015 թվականին նա մասնակցեց նաև «Ռիքը և Մորտին» անիմացիայի ձայնագրումներին։ Դրանից առաջ 2012 թվականին Հերցոգը Jack Reacher (2012) ֆիլմում նա հանդես եկավ որպես գլխավոր հակահերոսներից մեկը։

2013 թվականին Հերցոգը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, նա այդ թվականին ստեղծեց իր 35 րոպեանոց վավերագրական ֆիլմը՝ «Մի վայրկյանից մյուսը», որը շոշափում էր այն հարցը թե որքան վտանգավոր է բջջային հեռախոսով նամակներ գրելը այն պահին երբ դու ղեկին, ֆիլմում բերվում են չորս տարբեր պատմություններ որոնք բոլորն էլ ունենում են ողբերգական ավարատ, Յութուբում հայտնվելուց հետո ֆիլմը ունեցավ ավելի քան 1,7 միլիոն դիտում, և այն ցուցադրվեց ավելի քան 40 հազար հասարակական դպրոցներում։ Ֆիլմը ստեղծելիս Հերցոգը ֆինասավորվում էր AT&T, Sprint, Verizon Communications և T-Mobile-ի կողմից որոնք այդ ֆիլմը օգտագործում էին իրենց «Դա կարող է սպասել» վարորդական ապահովության արծավի ժամանակ։ 2013 թվականին նա նաև մասնակցեց Հայաո Միյաձակիի «Քամին ուժգնանում է» անիմացիայի անգլերեն ձայնագրմանը։

2011 թվականին Հերցոգը մրցում էր Ռիդլի Սքոթի, որպեսզի նկարահանի Գերտրուդ Բելլի մասին ֆիլմը[26]։ Մեկ տարի անց 2012 թվականին արդեն պաշտոնապես հաստատվեց, որ ֆիլմը կնկարահանի Հերցոգը։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2013 թվականի մարտին Մարակոյում, որտեզ Գերտրուդ Բելի դերը պետք է տաներ Նաոմի Ուոթսը, Ռոբերտ Փեթինսոնը պետք է հանդես գար որպես Լոուրենս Արաբացի և Ջուդ Լոուը որպես Հենրի Քադոգան[27] : Ֆիլմի նկարահանումները ավարտվեցին 2014 թվականին, սակայն կազմը գրեթե ամբողջությամբ փոփոխվել էր միայն Ռոբերտ Փեթինսոնն էր պահպանել իր դերը ֆիլմում, իսկ Գերտրուդ Բելի դերը խաղաց Նիկոլ Քիդմանը։ Հենրի Քադոգանի դերը ի վերջո խաղաց Ջեյմս Ֆրանկոն։ «Անապատի թագուհին» առաջին անգամ ցուցադրվեց 2015 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

2015 թվականին Հերցոգը նկարահանեց «Աղ և կրակ» ֆիլմը, Բոլիվիայում որտեղ հանդես են եկել Վերոնիկա Ֆերեսը, Մայքլ Շանոնը և Գաել Գարսիա Բեռնալը։ Ֆիլմը նկարագրվել է որպես «չափազանց պայթյունավտանգ դրամա որը ոգեշնչվել է Թոմի Բիսելի պատմությունից»[28]։

Ֆիլմերի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցոգի ֆիլմերը բավականաչափ դրական ընդուելություն են ստացել հատկապես Արտ հաուս ֆիլմերի կինոքնննադատաների կողմից։ Ֆիլմերը նաև տարբեր հակասությունների առիթ են հանդիսացել կպաված իրենց թեմատիկայի, իմաստային և հատկապես դրանց ստեծման միջավայրի հետ կապված։ Հայտնի օրինակ է «Ֆիցկարալդո» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի մոլության հասնող կերպարը անդրադարձվում է ռեժիսորի կողմից ֆիլմի ստեղծվելու ընթացքում։ «Երազների բեռը» վավերագրական ֆիլմը ստեղծվել է հենց «Ֆիցկարալդոյի» նկարահանումների ժամանակ, և այնտեղ պատկերվում են այն ծանր պայմանները որում ստեղծվել է ֆիլմը։

Թեմաների նկատմամբ Հերցոգի վերաբերմունքը շատ դեպքերում համարվում է Վագներյան ոճի, «Ֆիցկարալդոն» կամ էլ «Անհաղթելին» ֆիլմերը ոգեշնչված են հենց օպերայից։ Հերցոգը շատ է հպարտ այն փաստով որ երբեքչի օգտվել այսպես կոչված պատմատախտակներից ֆիլմերի ստեղծման ընթացքում, և շատ դեպքերում ֆիլմերի ամբողջ տեսարաններ նկարահանել է համպատրաստից։ Այս ամենը նա բացատրում է «Ագիռե. Աստծո ցասումը» ֆիլմի մեկնաբանման ժամանակ։

Ինքը Հերցոգը իր արձակ և բանաստեղծական աշխատանքները՝ «Սառույցի միջով քայլելու մասին» և «Անպետքի գրավումը» շատ ավելի կարևոր և արժեքավոր է համարում քան իր ֆիլմերը։

Համագործակցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում Հերցոգը ստեղծեց իր թիմը ֆիլմեր նկարահանելու համար, այդ թվում են թե դերասանները և թե ֆիլմերի տեխնիկական մասով զբաղվող անձնակազմը։

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլաուս Կինսկի - «Ագիռե. Աստծո Ցասումը», «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը», «Վոյցեկ», «Ֆիցկարալդո» և «Կանաչ կոբրան»։ 1999 թվականին Հերցոգը նկարահանել է Կինսկիին նվիրված «Իմ սիրելի թշնամին» վավերագրական ֆիլմը։
  • Բրեդ Դուրիֆ - «Քարի ճիչը», «Վայրի, կապույտ հեռուները», «Վատ լեյտենանտը» և «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել»։
  • Բրունո Շլայնշթայն - «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ» և «Շտրոշեկ»։
  • Ժոզեֆ Բիրբիշլեր - «Ապակյա սիրտը» և «Վոյցեկ»։
  • Եվա Մաթես - «Վոյցեկ» և «Շտրոշեկ»։
  • Մայքլ Շանոն - «Վատ լեյտենանտը», «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել» և «Աղ և կրակ»։

Երկրորդ պլանի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեմեն Շայց - «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ», «Ապակյա սիրտը», «Շտրոշեկ» եւ «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը»։
  • Փիթեր Բերլինգ - «Ագիռե. Աստծո ցասումը» եւ «Կանաչ կոբրան»։
  • Ֆոլկեր Պրեշտել - «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ», «Ապակյա սիրտը», «Վոյցեկ» եւ «Քարի ճիչը»։
  • Իրմա Հոլլ - «Վատ լեյտենանտը» եւ «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել»։
  • Ուդո Կիր - «Անհաղթելի» եւ «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել»։
  • Ժոսե Լեւգոյ - «Ֆիցկարալդո» եւ «Կանաչ կոբրան»։
  • Վալտեր Լադենգաստ - «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ» եւ «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը»։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մաուխը Հերցոգի հետ աշխատել է 10 ֆլմերի վրա՝ սկսելով «Կյանքի նշաններ» եւ «Վերջին խոսքեր» ֆիլմերից եւ վերջացնելով «Ֆիցկարալդո» ֆիլմով։ Հենց նա օգնել Հերցոգին ստեղծել պատրանքային մթնոլորտը «Ագիռե. Աստծո ցասումը» ֆիլմում եւ իրական մթնոլորտը որը առկա է «Շտրոշեկ» ֆիլմում։ Մաուխը նաեւ մրցանակ է ստացել «Ագիռե. Աստծո ցասումը» ֆիլմի համար։ Հերցոգը նրան ընտրել էր որպես կինեմատոգրաֆ նաեւ «Կանաչ կոբրան» ֆիլմի համար սակայն այն բանից հետո երբ Կլաուս Կինսկին կոպիտ կերպով վիրավորեց Մաուխին, վերջինս պարզապես հեռացավ ֆիլմի նկարահանման վայրից։ Սա Հերցոգի եւ Մաուխի վերջին համագործակցությունն էր։

Յորգ Շմիդտ-Ռայթվայնը Հերցոգի հետ համագործակցել է 17 ֆիլմերի նկարահանումների համար։ Նա առաջին անգամ աշխատել է Հերցոգի հետ որպես Մաուխի օգնական «Նույնիսկ թզուկներն են փոքր եղել» ֆիլմում։ Նրա առաջին անհատական համագործակցույթւոնը Հերցոգի հետ եղել է 1969 թվականին «Նախազգուշացման միջոցներ մոլեռանդների դեմ» ֆիլմում։ Հենց նա է օգնել Հերցոգին ստեղծել այն պոետիկ մթնոլորտը որը առկա է «Միրաժ», «Ապակյա սիրտը», «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ» եւ «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» ֆիլմերում։ Նա մրցանականեր է ստացել «Ապակյա սիրտը» եւ «Որտեղ կանաչ մրջյունները երազում են» ֆիլմերի համար Գերմանակն ֆիլմերի մրցանակաբաշխության ժամանակ։ Ռայթվայնը վերջին անգամ աշխատել է Հերցոգի հետ 2001 թվականին «Ուխտագնացություն» ֆիիլմի նկարահանման ժամանակ։

Պետեր Ցայտլինգերը Հերցոգի հետ աշխատել է 13 ֆիլմերի վրա, «Գեզուալդո. Մահ հինգ ձայների համար» (1995 ) ֆիլմից մինչեւ «Մահվան շարք» (2011) ֆիլմը, այս ընթացքում նա Հերցոգի հետ աշխատել է նաեւ «Գորշ մարդ» եւ «Փրկության արշալույս» ֆիլմերի վրա։ 2009 թվականին նա նոմինացվել էր Անկախ ոգու մրցանակին «Վատ լեյտենանտը» ֆիլմի համար։

Պրոդյուսերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Սաքսերը հանդիսացել է Հերցոգի ֆիլմերից 16-ի պրոդյուսերը, այդ թվում են նաեւ «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» եւ «Սպիտակ ադամանդը» ֆիլմերը։ Նա աշխատել է Հերցոգի 7 ֆիլմերի ձայնային խմբագրումների բաժնում, այդ թվում «Փորագրիչ Շթայների մեծ զմայլանքը» եւ «Արձագանքներ մռայլ կայսրությունից»։ Նա համահեղինակն է Հերցոգի «Քարի ճիչը» ֆիլմի։ Սաքսերը նկարահանվել է Հերցոգի «Իմ սիելր թշնամին» վավերագրական կինոնկարում, ինչպես նաեւ Լես Բլանկի «Երազների բեռը» վավերագրական կինոնկարում, որում նա նույնպես հանդիսացել Կլաուս Կինսկիի վիրավորանքների զոհը։

Լուկի Շտիպետիչը Հերցոգի եղբայրը եղել է Հերցոգի որոշ ֆիլմերի պրոդյուսերը մասնավորապես՝ «Ագիռե. Աստծո ցասումը» եւ «Անհաղթելի»։ Նա հանդիսանում է Վեռներ Հերցոգ ֆիլմերի ստուդիայի տնօրենը։ 1988 թվականին նա ստացել Բավարիայի կինոփառատոնի մրցանակը «Կանաչ կոբրան» ֆիլմի համար, իսկ 1998 թվականին նա վավերագրական ֆիլմերի կազմակերպության կողմից մրցանակ է ստացել «Փոքրիկ Դիթերին պետք է թռչել» ֆիլմի համար։ 1998 թվականին նա նաեւ նոմինացվել է Էմմիի մրցանակին։

Անդրե Սինգերը հանդիսացել է Հերցոգի վավերագրական ֆիլմերից 8-ի պրոդյուսերը, «Խավարի դասերը» (1991) ֆիլմից մինչեւ «Վայրի, կապույտ հեռուները»։ Նա ստացել է քննադատների միջազգային մրցանակը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 2006 թվականին։ Նա նաեւ աշխատել է «Բոհեմը», «Դեպի անդունդը» եւ «Մահվան շարքը» ֆիլմերի վրա։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքի նշաններ» (1968)
  • «Նույնիսկ գաճաճները փոքր են եղել» (1970)
  • «Ագիռե. Աստծո ցասումը» (1972)
  • «Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ» (1974)
  • «Ապակյա սիրտը» (1976)
  • «Շտրոշեկ» (1977)
  • «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» (1979)
  • «Վոյցեկ» (1979)
  • «Ֆիցկարալդո» (1982)
  • «Որտեղ կանաչ մրջյունները երազում են» (1984)
  • «Կանաչ կոբրան» (1987)
  • «Քարի ճիչը» (1991)
  • «Անհաղթելի» (2001)
  • «Վայրի, կապույտ հեռուները» (2005)
  • «Փրկության արշալույսը» (2006)
  • «Վատ լեյտենանտը» (2009)
  • «Իմ որդի, իմ որդի ինչե՞ս դու արել» (2009)
  • «Անապատի թագուհին» (2015)
  • «Աղ և կրակ» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Herzog W. Every Man for Himself and God against All: A Memoir (գերմ.) — 2022.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. «40 Great Actor & Director Partnerships: Klaus Kinski & Werner Herzog». Empire Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  7. «Werner Herzog and his film language». thedailystar.net. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  8. Cronin, Paul; Werner Herzog (2002). Herzog on Herzog. London: Faber and Faber Limited. էջեր vii–viii. ISBN 978-0-571-20708-4.
  9. Ebert, Roger (2006). Awake in the Dark: The Best of Roger Ebert, University of Chicago Press, ISBN 0226182002
  10. «The 2009 TIME 100». Time Magazine. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  11. Cronin, Paul (2014). Werner Herzog: A Guide for the Perplexed: Conversations with Paul Cronin. Faber and Faber Limted. ISBN 978-0571259779.
  12. Laster, Paul (2011 թ․ հուլիսի 25). «Werner Herzog Comes Out of the Cave». New York Observer. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  13. Bissell, Tom. "The Secret Mainstream: Contemplating the mirages of Werner Herzog", Harper's, դեկտեմբեր 2006
  14. 14,0 14,1 Beggs, Scott (2012 թ․ սեպտեմբերի 12). «6 FILMMAKING TIPS FROM WERNER HERZOG». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Beggs» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  15. Cronin, Paul; Werner Herzog (2002). Herzog on Herzog. London: Faber and Faber Limited. էջեր 1–2. ISBN 978-0-571-20708-4.
  16. «Berlinale 1968: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Film Society Directing Award». sffs.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
  19. «Filmmaker Herzog is up against himself in Venice | Film». Reuters. 2009 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. «66th Venice Film Festival Corto Cortissimo». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «Werner Herzog's Rogue Film School». www.roguefilmschool.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  22. «Werner Herzog to be President of the Jury of the 60th Berlinale». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Werner Herzog to head Berlin film festival jury». thelocal.de. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. «Werner Herzog is to head the Berlin Film Festival jury». bbc news. 2009 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. «Werner Herzog Interview | PLANET°». Planet-mag.com. 2010 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  26. Dang, Simon. «Watch Out, Ridley: Werner Herzog's Gertrude Bell Film Starring Naomi Watts Hoping To Shoot In The Fall». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  27. Chitwood, Adam. «Jude Law Joins Robert Pattinson and Naomi Watts in Werner Herzog's QUEEN OF THE DESERT». Collider. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. Raup, Jordan. «Gael García Bernal Join Werner Herzog's 'Salt and Fire'». The Film Stage. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.