Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ
Kaspar Hauser – Jeder für sich und Gott gegen alle
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաԿասպար Հաուզեր
Թվական1974 և նոյեմբերի 1, 1974
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՎերներ Հերցոգ
ՊրոդյուսերՎերներ Հերցոգ
Սցենարի հեղինակՎերներ Հերցոգ և Յակով Վասերման
ԴերակատարներBruno Schleinstein?, Walter Ladengast?, Brigitte Mira?, Willy Semmelrogge?, Michael Kroecher?, Hans Musäus?, Volker Prechtel?, Herbert Achternbusch?, Wolfgang Bauer?, Johannes Buzalski?, Alfred Edel?, Florian Fricke?, Reinhard Hauff?, Kidlat Tahimik?, Enno Patalas?, Clemens Scheitz?, Henry van Lyck?, Herbert Fritsch?, Volker Elis Pilgrim? և Walter Steiner?
ՕպերատորJörg Schmidt-Reitwein?
ԵրաժշտությունFlorian Fricke?
ՄոնտաժԲեատե Մաինկա-Ելինգհաուզ
Պատմվածքի վայրԱնսբախ
Նկարահանման վայրԴինկելսբյուլ
ԿինոընկերությունFilmverlag der Autoren?, ZDF և Werner Herzog Filmproduktion?
Տևողություն110±1 րոպե

Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ (գերմ.՝ Jeder für sich und Gott gegen alle), նկարահանվել է Վեռներ Հերցոգի կողմից՝ 1974 թվականին: Ֆիլմը Կասպար Հաուզերի՝ իրական դեռահասի ֆիլմ-կենսագրությունն է, ով անհայտ վայրից հայտնվել էր Նյուրնբերգում 1828 թվականին և հինգ տարի հետո սպանվել էր՝ անբացատրելի պատճառներով։ Կաննի փառատոնի ժյուրին 1975 թվականին այս ֆիլմը արժանացրել է գրան պրիի[1]: Ամերիկայում այն մեծ էկրաններ դուրս եկավ «Կասպար Հաուզերի գաղտնիք» անվանմամբ (անգլ.՝ The Enigma of Kaspar Hauser)։ 2002 թվականի օգոստոսին Anchor Bay Entertainment-ը թողարկեց ֆիլմի DVD տարբերակը՝ ռեժիսորի մեկնաբանություններով[2]:

Հայտնի պատմության հետ առնչվելիս՝ Հերցոգը, ինչպես երևում է ֆիլմի անվանումից, պրոյեկցում է այն Աստծուն ցուցաբերած ցանկացած մարդու վերաբունքին, որի արդյունքն էր՝ «Արարչի և իր արարածների հզոր առեղծվածային զգայախաբությունը»[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Ս.-ն, ով իր կյանքի մեծ մասը անցկացրել է մտավոր հետամնացների համար նախատեսված ապաստարանում, իր առաջին ֆիլմում խաղացել է Կասպար Հաուզերի դերը՝ այն մարդու, ով իր նման, մանուկ հասակից ապրել է նկուղում՝ չպատկերացնելով այլ մարդկանց գոյության մասին և միայն իմացել է գաղտնի անծանոթին, ով իր համար ուտելիք է բերել։

1828 թվականին այդ մարդը թողել է Կասպարին Նյուրնբերգի փողոցներից մեկում ասելով. «Սպասիր, ես կվերադառնամ»:

Բարեհոգի գրող Դաումերը թողնում է Կասպարին իր տանը ապրել։ Նա իրեն սովորեցնում է մարդկային հանրակեցության հիմունքները։ Կասպարին հաջողվում է շատ բան սովորել, բայց նրա տրամաբանության և կրոնի հանդեպ ունեցած պատկերացումը արմատական առումով տարբերվում է հասարակությունում ընդունվածներից։ Եվ բառերի լեզվից նա նախընտրում է երաժշտության լեզուն...

Անցավ մի քանի տարի և Կասպարի կյանքում հայտնվեց ևս մեկ գաղտնի անծանոթ։ Նրա հետ հանդիպելուց հետո գլխավոր հերոսին գտնում են նկուղում։ Ուշքի գալով՝ Կասպարը ևս մեկ անգամ ստիպված է լինում պաշտպանել իրեն՝ անծանոթի հարձակումից։ Ստացված վնասվածքից նա մահանում է։

Մշակութային ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում տեղ գտած համայնապատկերներն հիշատակված են Վ. Գ. Զեբալդի «Էմիգրանտներ» վեպում. «Տեսախցիկը տեղաշարժվում է ձախ, նկարագրելով լայն կամարը, և ցույց է տալիս բարձրադիր լեռնաշխարհի համայնապատկերը՝ լեռնային բարձրունքներով: Ամենից շատ այն հիշեցնում է հնդկական համայնապատկերը՝ աշտարակներով, որ նման էին մեհյանների, և տաճարների՝ տարօրինակ եռանկյունաձև ճակատների՝ անտառների կանաչներում»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jeder für sich und Gott gegen alle: Awards» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-14-ին։ Վերցված է 7 сентября 2009 
  2. «Jeder für sich und Gott gegen alle: DVD details» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-14-ին։ Վերցված է 7 сентября 2009 
  3. Ъ-Weekend - Каждый за себя, танцуют все
  4. Mark Richard McCulloh. Understanding W.G. Sebald. University of South Carolina Press, 2003. ISBN 1-57003-506-7. P. 30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]