Քամին ուժգնանում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամին ուժգնանում է
風立ちぬ
Ժանր դրամա, պատմական, կենսագրական
Երկիր Ճապոնիա
Ռեժիսոր Հայաո Միյաձակի
IMDb ID 2013293
Կայք http://kazetachinu.jp/
description

Քամին ուժգնանում է (ճապ.՝ 風立ちぬ Քազե թաչինու) 2013 թվականին լույս տեսած ճապոնական երևակայակապատմական ֆիլմ է։ Այն գրվել ու բեմադրվել է ռեժիսոր Հայաո Միյաձակիի կողմից։ Հիմքը 20-րդ դարի ճապոնացի գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Թացուո Հորիի համանուն գրքի հիման վրա ստեղծված մանգան է։ Քազե Թաչինուն Ջիրո Հորիքոշիի Միցուբիշի A5M-ի ձևավորողի կենսագրությունն է։

Միյաձակին ասել է, որ սա նրա վերջին աշխատանքն է լինելու։ Ճապոնական պրեմիերան իրականացրել է Թոհոն 2013 թվականի հուլիսի 20-ին, իսկ Հյուսիսային Ամերիկայում անիմեն կհայտնվի 2014 թվականի փետրվարի 14-ին։

Սյուժե[խմբագրել]

Ջիրո Հիրոքոշին գավառական քաղաքում ապրող երիտասարդ է։ Նա երազանք ունի՝ թռչել ինքնաթիռով՝ օդաչուական ակնոցներ քթին դրած։ Որոշ ժամանակ անց ամպերից հսկայական չափերով օդանավ է հայտնվում ու Ջիրոյի վրա անտրոպոմորֆիկ ռումբ նետում։ Ինքնաթիռը վթարվում է, ինքը՝ օդաչուն, ընկնում է ու արթնանում։ Ավիացիայի մասին անգլերեն ամսագիր ու բառարան ձեռք բերելով՝ Ջիրոն սկսում է ինքնուրույն սովորել լեզուն։ Հաջորդ երազում նա հանդիպում է Կապրոնիին՝ իտալացի ավիադիզայների։ Կապրոնին հասկանում է, որ ինքն ու ճապոնացի տղան ընդհանուր երազանք ունեն՝ օդանավեր։ Արթնանալով՝ Ջիրոն որոշում է, որ ինքնաթիռ կպատրաստի։

Տարիներ անց Ջիրոն համալսարանում սովորելիս կլինի ու Տոկիոյից վերադառանալիս կհանդիպի Նահոքոյին՝ սպասուհու հետ ճամփորդող աղջկան։ Նրանց հանդիպումը համընկնում է 1923 թվականի Կանտոի երկրաշարժի հետ, որի ժամանակ Նահոքոյի սպասուհին ոտքն է կոտրում։ Ջիրոն նրանց տուն է ճանապարհում ու, առանց անունն ասելու, հեռանում է։

Տապալելով իր պրոեկտը, Ջիրոն մեկնում է Գերմանիա՝ գործարանում աշխատելու, ճանապարհին կրկին տեսնում է Կապրոնիին, ով հարցնում է նրան. «Ի՞նչն ես նախընտրում. բուրգերով, թե՞ առանց աշխարհը»։

Տարիներ անց, կրկին անհաջողությունից հետո, հիասթաջված ավիադիզայները մեկնում է Քարույձավա՝ ամառային հանգստի, ուր կրկին Նահոքոյին է հանդիպում։ Նահոքոն հիվանդ է տուբերկուլյոզով ու հրաժարվում է ամուսնանալ, քանի դեռ չի ապաքինվել։

Այդուամենայնիվ, ամիսներ անց, թողնելով սանատորիան, Նահոքոն որոշում է, որ չի կարող ապրել առանց Ջիրոյի ու թռչում է նրա մոտ։ Ջիրոյի ղեկավարը ավանդական հարսանիք է կազմակերպում, բայց քույրը, ով մասնագիտությամբ բժիշկ է, լուսավորում է եղբորը տոբերկուլյոզի անբուժելիության մասին։ Եղբայրը պատասխանում է, որ Նահոքոյի յուրաքանչյուր օրը կարող է վերջինը լինել ու հիմա ամենը, ինչ նա անում է, անում է Նահոքոյի համար։

Չնայած աղջկա հիվանդությունը բուռն զարգացում է ապրում, երիտասարդ ամուսինները վայելում են միմյանց ընկերակցությունը։ Այսպես շարունակվում էր մինչև Mitsubishi A5M-ի նախատիպի փորձարկման օրը։ Ջիրոն գործարան է մեկնում, Նահոքոն դուրս է գալիս զբոսնելու, բայց Ջիրոյի քույրը, հասկանալով, որ Նահոքոն պատրաստվում է մահանալ, թույլ չտալով ամուսնուն տեսնել իր տանջանքները, միանում է նրան։

Թռիչքի ժամանակ ուժգնացող քամու անսպասելի պոռթկումը հասկացնում է Հիրոքոշիին, որ կինը մահացել է։

Անիմեն ավարտվում է երևակայական տեսարանով. Ջիրոն, հայտնվելով պատերազմի կրակի միջից, զղջում է իր հայտնագործությունների ու դրանց առաջացրած մահերի համար։ Կապրոնին ասում է, որ նրա երազանքներն, այսպես, թե այնպես, իրականացել են։ Ամենավերջում հայտնվում է Նահոքոն։ Նա ուղղակի խնդրում է Ջիրոյին ապրել։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Արտադրություն[խմբագրել]

Անիմեն, ինչպես արդեն գլխիեք ընկնում, նկարվել է Հայաո Միյաձակիի կողմից։ Սա առաջին ու դեռևս միակ անիմեն է, որի վրա Միյաձակին հինգ տարի անընդմեջ աշխատել է։ Այն հիմնված է Միյաձակիի մանգայի վրա, որն էլ իր հերթին հիմնված է Թացուո Հորիի 1936–1937 «Քամին ուժգնանում է» գրքի վրա։ Չնայած ֆիլմը հետևում է ավիացիայի իրական թվագրությունը, Հորիքոշիի անձնական կյանքի բոլոր իրադարձությունները հորինված են։

Անիմեն ստեղծելուն Միյաձակիին դրդել է Հորիքոշիի հետևյալ արտահայտությունը. «Ամենն, ինչ ուզել եմ անել, ինչ որ սիրուն բան ստեղծելն է»։

Անիմեում օգտագործվել է երգիչ-երգահան Յումի Մացույոթայի 1973 թվականին գրված «Hikōki-gumo(ひこうき雲)» երգը, իսկ գլխավոր հերոսին հնչունավորում է Հիդեքի Աննոն։

Իրացումը[խմբագրել]

Նախատեսվում էր, որ անիմեն լույս կտեսնի Իսաո Տաքահատայի «Քագույա-հիմե նո Մոնոգաթարի» անիմեի հետ 2013 թվականների կեսերին։ Սա երկրորդ դեպքը կլիներ, որ երկու ռեժիսորներ իրենց աշխատանաքները միաժամանակ էին ներկայացնում հանրությանը։ Առաջինը 1988 թվականին էր՝ Հայաո Միյաձակիի «Իմ հարևան Տոտորոն» ու Իսաո Թաքահատայի «Լուսատիտիկների գերեզմանոցը»։ Այս անգամ չստացվեց. Քագույա-հիմեի լույս աշխարհ գալը հետաձգվեց մինչև նոյեմբերի 23-ը, իսկ «Քամին ուժնանում է»-ի ճապոնական պրեմիերան եղավ հուլիսի 20-ին։