Ձյո Հիսաիսի (դեկտեմբերի 6, 1950(1950-12-06), Նականո, Նագանո (պրեֆեկտուրա), Ճապոնիա): Ճապոնացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը։ Իրական անունը Մամարու Ֆուձիսավա(ճապ.՝ 藤澤 守): «Ձյո Հիսաիսի» (Hisaishi Joe) կեղծանուն է, որը ֆոնետիկորեն նմանակում է ամերիկացի կոմպոզիտորի՝ Ջոնս Քուինսի անունը[1]։
Հիսաիսին երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից՝ հաճախելով ջութակի դասերին։ Երաժշտական մինիմալիզմը, որը բնութագրուն է նրա երաժշտությանը բնորոշ հնչողությունը՝ Հիսաիսին հետաքրքրվել է երաժշտական քոլեջում ուսանելու ժամանակ, որտեղ նա ընդունվել է1969 թվականին՝ կոմպոզիտորի մասնագիտությանը սովորելու համար։ Իր առաջին ալբոմը՝ «Information», նա թողարկեց 1982 թվականին։ 1983 թվականինԻսաո ՏաքահատանՀայաո Միյաձակիին խորհուրդ տվեց Հիսաիսինին՝ «Նավշիքան հողմերի հովտից» մանգային ուղեկցող ալբոմ գրելու համար։ Միյաձակին այնքան է դուր եկել երիտասարդ երաժշտի աշխատանքը, որ առաջարկել էր նրան երաժշտություն գրել Նավշիքան հողմերի հովտից ֆիլմի համար։ Այս աշխատանքը Հիսաիսիին հանրաճանաչ դարձրեց։ Ի նշան երախտագիտության նա աշխատել է Միյաձակիի բոլոր հետագա ֆիլմերի վրա։
Բացի լիամետրաժ գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի համար երաժշտություն ստեղծելուց, Հիսաիսին աշխատում է հեռուստատեսության համար և մասնակցում է գովազդի ստեղծմանը։ Նա նաև ստեղծել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։
Հիսաիսին թողարկել է ավելի քան 15 սոլո ալբոմ։ Նա բազմիցս հանդես է եկել և ձայնագրվել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբի և Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ։ Հատկապես սերտ հարաբերությունները են կապում Հիսաիսիին Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 2004թվականին նա գլխավորում է Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ նվագախմբի ներսում, այսպես կոչված, Համաշխարհային երազանքի նվագախմբի կազմավորումը(անգլ.՝ world Dream Orchestra), նրանք կատարում են դասական և ժամանակակից երաժշտությունը, որը հեշտ է ընկալվում՝ հիմնականում ամառային ամիսներին[2]։
↑Кандзи фамилии «Хисаиси» могут читаться как «Куиси». См. Иванов Б. А. VII.2. Студия «Мэдхаус» // Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2002. — 336 с. — ISBN 5-901631-01-3