Հաուլի թափառող դղյակը (անիմե)
Հաուլի թափառող դղյակը ハウルの動く城 Hauru no Ugoku Shiro | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենտեզի, ռոմանտիկ, դրամա, ստիմփանկ, հեքիաթ |
Երկիր | ![]() |
Թվական | 2004 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 5, 2004 (Վենետիկ) Նոյեմբերի 20, 2004 (Ճապոնիա) |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի |
Պրոդյուսեր | Տոսիո Սուձուկի Նեդ Լոտ Ռիկ Դեմպսի |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի Դիանա Ուին Ջոնս |
Դերակատարներ | չկա |
Օպերատոր | Ացուսի Օկուի |
Երաժշտություն | Ձո Հիսաիսի |
Մոնտաժ | Տակեսի Սեամա |
Նկարիչ(ներ) | Յոձի Տակեսիգե Նոբորու Յոսիդա |
Ընկերություն | Studio Ghibli |
Տևողություն | 119 րոպե |
Բյուջե | 2.4 տրիլիոն ¥ 24 միլիոն $ |
Շահույթ | 23.2 տրիլիոն ¥ 235.184.110 $ (համաշխարհային) |
Տեղայնացնող | Toho |
MPAA վարկանիշ | ![]() |
IMDb | ID 0347149 |
Կայք | Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Հաուլի թափառող դղյակը» (ճապ.՝ ハウルの動く城 Հաուրու նո ուգոկու սիրո, բառացի՝ «Հաուլի շարժվող դղյակը»), լիամետրաժ անիմե-ֆիլմ, որը թողարկվել է «Ghibli» ստուդիայի կողմից 2004 թվականին։ Ստեղծել է ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին՝ անգլիացի գրող Դիանա Ուին Ջոնսի համանուն վեպի մոտիվներով։ Ներկայացվել է «Օսկարի» 78-րդ մրցանակաբաշխությունում (2006) «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, բայց զիջել է «Ուոլիսը և Գրոմիտը։ Ճագարի անեծքը» մուլտֆիլմին։ Միյաձակիի խոսքերով Հաուլի տան նախատիպը ռուսական թռչունի ոտքերով խրճիթն է[1]։
Բովանդակություն
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները կատարվում են 19-րդ դարի վերջի Եվրոպայի զուգահեռ աշխարհում, որտեղ կախարդությունը տեխնոլոգիաների զարգացմամբ անցնում է ձեռքից ձեռք: Գլխարկագործուհի Սոֆիի համեստ կյանքն ամբողջությամբ փոխվում է, երբ նրա քաղաքի մերձակայքում հայտնվում է խորհրդավոր Հաուլի քայլող դղյակը, որը հայտնի էր աղջիկների սրտերի «առևանգմամբ»։ Այդ կապուտաչյա տղային փրկելով երկու ռազմիկների հարձակումից՝ աղջիկը սիրահարվում է նրան։ Սակայն հետաքրքիր ճանապարհորդության ժամանակ գլխարկագործուհին զրկվում է իր գեղեցկությունից և երիտասարդությունից, այդ կախարդությունը խանդից արել էր Ամայության կախարդը։ Այս դեպքից հետո Սոֆին հեռանում է հարազատ տնից և հուսահատությամբ հեռանում է Վայրենի ամայության կախարդի մոտ, որ հանի իր անեծքը: Ճանապարհին նա հանդիպում է բանջարանոցային խրտվիլակի՝ Խրտվիլակ-Շաղգամին, որը Սոֆիին տալիս է ձեռնափայտ և օգնում է ընկնել տարօրինակ կառույցի մեջ՝ Հաուլի դղյակ: «Տատիկ» Սոֆին, առանց հարցնելու տիրոջը, ինքն իրեն սկսում է մաքրել այդ հսկա շարժական տունը, որը պողպատյա «հավի ոտքերի» վրա էր: Ի վերջո նա դղյակը ընտանիք է դարձնում, թեպետ մի քիչ տարօրինակ: Դղյակում ապրում էին կրակե դև Կալցիֆերը, Հաուլի ուսուցիչ Մարկլը, հենց ինքը՝ Հաուլը՝ ամենակարող երիտասարդ կախարդ և դղյակի տեր: Սոֆին ցանկանում էր հանել Ամայության կախարդի անեծքը, բայց նույնիսկ ինքը՝ կախարդը, չի կարողանում դա անել: Ապա պարզ է դառնում, որ անեծքը և՛ Հաուլի մեջ է, և՛ Կալցիֆերի, և՛ Խրտվիլակ-Շաղգամի, և՛ անգամ Ամայության կախարդի: Որպեսզի գտնեն անեծքի գաղտնիքը և հանեն այն, հերոսները պետք է անցնեին բազմաթիվ արկածների և փորձությունների միջով:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոֆի Հաթթեր (ճապ.՝ ソフィー・ハッタ - Սոֆի․ Հաթթա), ֆիլմի գլխավոր հերոսուհին, աշխատասեր և համեստ տասնութամյա աղջիկ, գլխարկների խանութի վաճառողուհի: Նա իրեն միամիտ և տգեղ «մոխրագույն մկնիկ» էր համարում: Նրա փոքր ճարպիկ քույրը՝ Լեթթին, աշխատում էր Ցեզարում՝ քաղաքի ամենալավ հացի փուռ-սրճարանում, որտեղ գրավում էր բազմաթիվ հաճախորդների իր գրավչությամբ: Ամեն ինչ փոխվում է, երբ Սոֆյան հանդիպում է հանելուկային կախարդ Հաուլին, որից հետո Վայրենի ամայության կախարդը անիծում է նրան և վերածում զառամյալ պառավի: Նրա ճշգրիտ տարիքը վերադառնում է քնի ժամանակ, այդպես լինում է նաև, երբ աղջկա սիրտը լցվում է սիրով: Սյուժեի զարգացման ընթացքում կախարդությունը թուլանում է, և Սոֆին ժամանակ առ ժամանակ դառնում էր երիտասարդ, պատմության վերջում նորից երիտասարդ Սոֆին է՝ մազերը սպիտակած: Հաուլի այդ շարժվող դղյակում մնալը նրա համար բացահայտում է նոր կյանք և նոր արկածներ: Սոֆին՝ Միյաձակիի վաղ ֆիլմերին բնորոշ բնավորություն ունի․ ոչ փայլուն գեղեցկությամբ մի աղջկա, որն ուժեղ կամք և համառ բնավորություն ունի՝ արժանապատվությամբ հաղթահարելով դժբախտությունները և անհաջողությունները: Ձայնը հնչյունավորել է Տիյեկո Բայսյոն։
- Հաուլ (ճապ.՝ ハウル), ֆիլմի գլխավոր հերոսը, Թափառող դղյակի առեղծվածային և գրավիչ տերը: Հզոր կախարդ, մադամ Սալիմանի վերջին աշակերտը: Ըստ կարծիքների` Հաուլը գերում է բոլոր գեղեցիկ աղջիկների սրտերը, բայց իրականում նա միայնակ և ամենակարող կախարդ էր, որը դիվային կրակ Կալցիֆերի հետ հանելուկային պայման է կնքել: Երբ «տատիկ» Սոֆին հայտնվում է նրա կյանքում, առաջինը մաքրություն է մտցնում նրա դղյակում, իսկ հետո փորձում է կռվել Հաուլի՝ դևի փոխակերպվելու դեմ: Պարզվում է, որ փոքր ժամանակ Հաուլն իր սիրտը տվել է Կալցիֆերին, այդ ժամանակից Կալցիֆերը դարձել է նրա ծառան: Ժամանակի ընթացքում նա կիսվում է Սոֆիի հետ իր ամենաթանկ գաղտնիքներով և մտքերով, որը չէր վստահել ոչ մեկին: Վերջիվերջո նրանք հանում են կախարդանքը և զույգ են կազմում։ Դերը հնչյունավորել է Քիմուրա Թակույան։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմպոզիտոր՝ Ձե Հիսաիսի,
- Ռեժիսոր, սցենարիստ, կատարողական պրոդյուսեր՝ Հայաո Միյաձակի,
- Պրոդյուսեր՝ Թոսիո Սուձուկի (ճապ.՝ 鈴木 敏夫),
- Բեմադրող նկարիչներ՝
- Անիմատորներ՝
- Մոնտաժ՝ Տաքեշի Սեյամա (ճապ.՝ 瀬山 武司),
- «Սեկայ նո յակուսոկու» երգի տեքստը՝ Սյունտարո Տանիգավա (ճապ.՝ 谷川 俊太郎)։
Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004՝ Golden Osella մրցանակը Վենետիկի կինոփառատոնում։
- 2004՝ հանդիսատեսի մրցանակ լավագույն ֆիլմի համար Սիդջեսի Կատալոնական կինոփառատոնում (Հայաո Միյաձակի)։
- 2005՝ Tokyo Anime Awards մրցանակ լավագույն անիմե ֆիլմի համար։
- 2006՝ «MTV-Россия» լավագույն անիմացիոն ֆիլմի համար
- 2006՝ «Օսկարի» նոմինացիա լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Հայաո Միյաձակի)
- 2006՝ «Սատուրնի» նոմինացիա լավագույն անիմացիոն ֆիլմի համար
- 2006՝ երեք անվանակարգ «Էննի» մրցանակաբաշխությունում. լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Հայաո Միյաձակի), լավագույն սցենար (Հայաո Միյաձակի, Դոնալդ Հյուիթ, Սինդի Դևիս Հյուիթ)
- 2006՝ Իտալական ազգային կինոլրագրողների սինդիկատի «Արծաթե ժապավեն» մրցանակի նոմինացիա լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Հայաո Միյաձակի)
- 2007՝ «Նեբուլա» մրցանակը լավագույն սցենարի համար (Հայաո Միյաձակի, Դոնալդ Հյուիթ, Սինդի Դևիս Հյուիթ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հաուլի թափառող դղյակը» անիմեն ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
- «Հաուլի թափառող դղյակը» անիմեն Internet Movie Database կայքում (անգլ.)
- Դիանա Ջոնսի գրքի մասին (անգլ.)