Գերտրուդ Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերտրուդ Բելլ
անգլ.՝ Gertrude Bell
BellK 218 Gertrude Bell in Iraq in 1909 age 41.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Gertrude Margaret Lowthian Bell
Ծնվել էհուլիսի 14, 1868(1868-07-14)[1][2][3][4][5]
ԾննդավայրԴարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 12, 1926(1926-07-12)[1][2][3][6][4][5] (57 տարեկանում)
Վախճանի վայրԲաղդադ, Mandatory Iraq
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, գրող, լեռնագնաց, դիվանագետ, լուսանկարիչ, հետախույզ, assyriologist և քաղաքական գործիչ
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼեդի Մարգարետ Հոլլ և Քուինի քոլեջ, Լոնդոն[7]
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Հիմնադրի մեդալ[8]
Gertrude Bell Վիքիպահեստում

Գերտրուդ Բելլ (անգլ.՝ Gertrude Margaret Lowthian Bell, հուլիսի 14, 1868(1868-07-14)[1][2][3][4][5], Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1926(1926-07-12)[1][2][3][6][4][5], Բաղդադ, Mandatory Iraq), բրիտանացի գրող, ճանապարհորդ, հետախույզ, քաղաքական հարցերով աշխատակից, ադմինիստրատոր և հնագետ։ Մերձավոր Արևելքում ականատես է եղել Հայոց ցեղասպանության իրադարձություններին, Եղեռնի թեմային անդրադարձել է իր հուշերում:

Պատմություն ուսումնասիրել է Օքսֆորդում: Զբաղվել է մերձավորարևելյան ուսումնասիրություններով և քարտեզագրմամբ, ինչի շնորհիվ Բրիտանական կայսրության քաղաքականության մեջ դարձել է հեղինակություն վայելող անձ։ Իրականացրել է բազմաթիվ ճանապարհորդություններ Մեծ Սիրիայում, Մեսոպոտամիայում, Փոքր Ասիայում և Արաբիայում: Իրաքի Ազգային թանգարանի հիմնադիրներից է։

Լոուրենս Արաբացու հետ միասին Բելլն օգնել է Հաշիմիթյան արքայատոհմին հաստատվելու արդի Հորդանանի, ինչպես նաև՝ Իրաքի տարածքում։ Մեծ դեր է խաղացել Իրաքի ստեղծման, սահմանների որոշակիացման գործում, օգնել է ղեկավարել երկիրը՝ օգտագործելով իր՝ ճամփորդությունների ժամանակ և ողջ Մերձավոր Արևելքի ցեղախմբերի առաջնորդների հետ ունեցած հարաբերությունների արդյունքում ձեռք բերած եզակի գիտելիքները։

2015 թվականին ռեժիսիոր Վերներ Հերցոգը Բեռլինյան փառատոնի ժամանակ ներկայացրեց Գերտրուդ Բելլի մասին պատմող «Անապատի թագուհին» էպիկական ֆիլմ-կենսագրականը։ Գլխավոր դերը ֆիլմում կատարել է Նիկոլ Քիդմանը[9]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bell, Gertrude. Gertrude Bell: From Her Personal Papers 1914—1926. London: Ernest Benn Ltd, 1961
  • Bodley, Ronald and Hearst, Lorna. «Gertrude Bell». New York, NY: The Macmillan Company. 1940.
  • Hogarth, David G. «Obituary: Gertrude Lowthian Bell.» The Geographical Journal 68.4 (1926): pp. 363—368. JSTOR Web. 28 October 2009
  • Howell, Georgina, Gertrude Bell: Queen of the Desert, Shaper of Nations (Farrar, Straus and Giroux, 2007) ISBN 0-374-16162-3; also issued as Daughter of the Desert: the remarkable life of Gertrude Bell (Macmillan, Basingstoke and Oxford, 2006) ISBN 1-4050-4587-6.
  • Lukitz, Liora, A Quest in the Middle East: Gertrude Bell and the Making of Modern Iraq (I.B. Tauris, 2006) ISBN 978-1-85043-415-3
  • Meyer, Karl E. and Shareen Blair Brysac, Kingmakers: the Invention of the Modern Middle East(W.W. Norton, 2008) ISBN 978-0-393-06199-4.
  • O’Brien, Rosemary, ed. Gertrude Bell: The Arabian Diaries, 1913—1914. USA: Syracuse University Press, 2000. Print.
  • Wallach, Janet, Desert Queen (1999). ISBN 0-385-49575-7
  • Winstone, H.V.F., Gertrude Bell (Barzan Publishing, England, 2004; ISBN 0-9547728-0-6)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 291.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]