Ստանիսլավ Չերչեսով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մականուն | Черчилль[1] | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1963[2][3] (61 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ալագիր, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 21.11.2018: |
Ստանիսլավ Չերչեսով (օսերեն՝ Черчесты Саламы фырт Станислав, ռուս.՝ Станислав Черчесов,սեպտեմբերի 2, 1963[2][3], Ալագիր, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական ֆուտբոլիստ, դարպասապահ, ռուսական ֆուտբոլային մարզիչ։ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի և Ռուսաստանի հավաքականների խաղացող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2003), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2018)։ Ալեքսանդր Նևսկու շքանշանի դափնեկիր (2018)։
Ընտանիք և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Չերչեսովը ծնվել է մեծ ընտանիքում, օսական Ալագիր քաղաքում։ Նրա հայրը աշխատել է որպես ավտոբուսի և տրամվայի վարորդ, իսկ մայրը զբաղվել է տնային տնտեսությամբ դաստիարակել է հինգ երեխաների։ Ստանիսլավը եղել է իր ընտանիքի ամենափոքր երեխան և միշտ շրջապատված եղել չորս ավագ քույրերով։ Ստանիսլավն ամուսնացել է 1990 թվականին, նրա կինը՝ Ալլան, եղել է անգլերեն լեզվի դասախոս[4]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Մադինա (1993) և մեկ որդի (1994), որը նույնպես հետագայում դարձել է ֆուտբոլային դարպասապահ։
Դպրոցում սովորելը նրան տրվել է շատ դժվարությամբ, և ոչ նստակյաց տղային ընդունել են քաղաքային ֆուտբոլային խմբակ։ Չերչեսովը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ավելի շատ ցանկանում լինել՝ դարպասապահ, թե հարձակվող։ Վերջնական ընտրությունը նա կատարել է 14 տարեկանում՝ զբաղեցնելով դարպասապահի տեղը։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին Չերչեսովը ընդունվել է Օրջոնիկիձեի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ և արդեն մեկ տարի անց տեղ է զբաղեցրել «Սպարտակի» տեղի մասնաճյուղի դարպասում։ Այդ թիմում երիտասարդ դարպասապահը խաղացել է 1981-1984 թվականներին, որից հետո հրավիրվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ։ «Սպարտակում» Ստանիսլավը դարձել է Ռինատ Դասաևին փոխարինող դարպասապահը։ Թեև Չերչեսովը առաջին մարզական խաղերում անհաջող էր հանդես գալիս և շատ գնդակներ էր բաց թողնում, սակայն «Սպարտակի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Բեսկովը նրա մեջ տաղանդ էր տեսնում և նրան թողեց թիմում։ Չերչեսովը հաճախ չէր հայտնվում «Սպարտակի» դարպասում պաշտոնական հանդիպումներում, իսկ երբ դուրս էր գալիս խաղադաշտ, միշտ չէ, որ հաջող էր գործում։ Չերչեսովն իր ամենահիշարժան հանդիպումներից մեկն էր համարում 1987 թվականին ԽՍՀՄ առաջնությունում «Ժալգիրիսի» կրած պարտությունը 2:5 հաշվով, որտեղ նա դարձել էր Մոսկվայի դարպասը խփած գրեթե բոլոր գոլերի մեղավորը։
1988 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Չերչեսովը վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սեմինը համաձայնել է դարպասապահի հետ կնքել միայն մեկ տարվա պյմանագիր՝ վախենալով, որ նա կարող է վատ հանդես գալ թիմում։ Սակայն Չերչեսովը գերազանց անցկացրեց մրցաշրջանը, ինչից հետո համաձայնության եկավ «Սպարտակի» հետ։ Դրանից մի քանի օր անց Բեսկովին հեռացրել են պաշտոնից, իսկ թիմ են հրավիրել երկու նոր դարպասապահների։ Չնայած դրան, Չերչեսովը հաղթել է մրցակցությունում և դարձել է թիմի հիմնական դարպասապահը հաջորդ մի քանի մրցաշրջաններում[5]։ «Սպարտակի» հիմնական դարպասապահի կարգավիճակում առաջին մրցաշրջանը Չերչեսովի համար ավարտվեց հաղթանակով՝ թիմը հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում՝ բաց թողնելով ամենաքիչը գոլերը, ընդ որում, Ստանիսլավի 17 հանդիպումներում հաջողվեց անառիկ պահել դարպասը։ Այդ տարի Չերչեսովը իր կարիերայում առաջին անգամ ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն դարպասապահ, իսկ մեկ տարի անց կրկնեց հաջողությունը (երրորդ անգամ լավագույն ռուս դարպասապահ Չերչեսովը ճանաչվեց 1992 թվականին)։ ԽՍՀՄ փլուզումից հետո Չերչեսովը դարձավ «Սպարտակի» ավագը։ Նրա վստահ խաղն օգնել է թիմին հաջողությամբ հանդես գալ Եվրագավաթային երկու առաջնություններում, որտեղ ակումբը հասել է մինչև կիսաեզրափակիչի (1990/1991 Չեմպիոնների գավաթ և 1992/1993 գավաթի դափնեկիրների գավաթ), ինչպես նաև նվաճել է ևս երկու չեմպիոնական տիտղոսներ։
1993 թվականի հուլիսի 13-ին Չերչեսովը պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի «Դինամո» (Դրեզդեն) ակումբի հետ։ Նրա նորամուտը տեղի ունեցավ Շվեյցարական «Աարայի» դեմ Ինտերտոտոյի գավաթի խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով։ Օգոստոսի 7-ին դարպասապահն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի խաղում՝ «Լայպցիգի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 3:3 հաշվով[6]։ Ամբողջ օգոստոսի ընթացքում Չերչեսովը մշտապես խաղադաշտ էր դուրս գալիս, բայց արդեն սեպտեմբերից, երբ Չերչեսովը դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի խաղին, կորցրեց տեղը հիմնական կազմում։ Նրա բացակայության ժամանակ վատ չի դրսևորել իրեն՝ պահեստայինների շարքում գտնվող դարպասապահ Ռենե Մյուլերը, որը մինչև 1993 թվականի նոյեմբերի սկիզբը եղել է թիմի հիմնական դարպասապահը։ Դրեզդենցիների գլխավոր մարզիչ Զիգֆրիդ Հիլդի անվստահությունը միայն զայրացրել էր Չերչեսովին, ով մարզումների ժամանակ անընդհատ աշխատանքով ապացուցել է, որ ինքը թիմին պետք է[7]։ Արդյունքում, 1993 թվականի նոյեմբերի 6-ին Չերչեսովը կրկին խաղադաշտ է դուրս եկել Լևերկուզենի «Բայերի» դեմ տնային խաղում, որից հետո այլևս չի հեռացել ակումբի հիմնական կազմից։ Ինչպես խոստովանել է Չերչեսովը, Բունդեսլիգայում հանդես եկող ակումբում խաղալը, որը պայքարում է գոյատևման համար, օգնել է նրան պրոֆեսիոնալ դարպասապահի ձեռագիր կերտելու՝ ակնթարթային որոշում կայացնելու և սխալների մինիմալիզացման հարցում[8]։ 1994/1995 մրցաշրջանում Չերչեսովը «Դինամոյում» դարձել է հայտնի, երբ փոխարինել է ավստրալիացի դարպասապահ՝ Մարկ Շվարցերի։
Այն բանից հետո, երբ «Դինամոն» դուրս էր մնացել բարձրագույն դիվիզիոնից, Չերչեսովը վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ» մինչև 1995 թվականի խաղերը՝ Չեմպիոնների լիգայի 1995/1996 թվականի առաջնությանը դարպասապահի հետագա գնման նպատակով։ Ստանիսլավը հաջողությամբ խաղացել է եվրագավաթում, որտեղ օգնել է ակումբին դուրս գալ մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ անցկացրած 6 խաղրից 6-ում դարձել է հաղթող (Չերչեսովի հաշվին կար ընդամենը չորս բաց թողնված գնդակ), և 1996 թվականի ձմռանը գնվել է Ավստրիայի Ինսբրուք քաղաքի «Տիրոլեմ» ֆուտբոլային ակումբի կողմից։ 6 տարիների ընթացքում, որը նա անց է կացրել Ավստրիայում, նա դարձել է ակումբի լեգենդը, գնել է սեփական տուն, դարձել է քաղաքի պատվավոր քաղաքացի։ 2001 թվականին թիմը հաղթել է նաև կանոնավոր առաջնությունում, և Ավստրիայի գավաթի խաղարկությունում, և սուպերգավաթում։ Սակայն արդեն հաջորդ տարում թիմը սնանկացել է և ակումբի խաղացողները ցրվել են, իսկ ղեկավարությունը կանգնել է դատարանի առաջ կոռուպցիայի մեղադրանքով։
2002 թվականի օգոստոսին Չերչեսովն արդեն երրորդ անգամ է վերադարձել «Սպարտակ» և տարեվերջին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Մոսկովյան ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է 200 հանդիպում, որոնցում բաց է թողել 160 գոլ ։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից Չերչեսովը սկսեց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Մասնակցել է Եվրո 1992 առաջնության ընտրական մրցաշարի մի քանի խաղերի, այդ թվում՝ կարողացել է Իտալիայի հավաքականի հետ առանցքային խաղում պահպանել զրո հաշիվը։ Սակայն մրցաշարի եզրափակիչ հատվածում (որտեղ հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ դրոշի ներքո) Ստանիսլավը ոչ մի հանդիպում չի անցկացրել և եղել է Դմիտրի Խարինի փոխարինողը։ Նույն կարգավիճակում նա մասնակցել է նաև ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է Կամերունի հավաքականի հետ խմբային փուլի միայն երրորդ հանդիպմանը, որն ավարտվել է ռուսների հաղթանակով՝ 6:1 հաշվով։ Երկու մրցաշարերն էլ անհաջող ավարտվեցին հավաքականի համար։
Եվրո 1996-ում Չերչեսովը եղել է հիմնական դարպասապահ (այս անգամ արդեն Հարին էր փոխարինում Չերչեսովին) և մասնակցել է Իտալիայի և Չեխիայի հավաքականների դեմ խմբային փուլի երկու հանդիպումներին, որոնցում բաց է թողել չորս գոլ։ Չերչեսովը հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականի փետրվարի 23-ին՝ չորս գոլ բաց թողնելով Իսրայելի հավաքականից։ Ընդգրկվել է Ռուսաստանի հայտացուցակում 2002 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ընդհանուր ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի ազգային հավաքականների կազմում Չերչեսովը մասնակցել է 49 խաղի և բաց է թողել 38 գնդակ՝ 21 խաղ ավարտելով չոր հաշվով։
Ալեքսանդր Կերժակովի խոսքով՝ Ռուսաստանի հավաքականի՝ Բելգիայի հետ խաղից մեկ օր առաջ կայանալիք մրցաշարում հանդես գալու նախավերջին օրը Չերչեսովը կիսվել է մարզչական կարիերա կառուցելու մտադրություններով և առաջիկայում փորձել գլխավորել Ռուսաստանի հավաքականը[9]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կուֆշտայն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունվարից մինչև նոյեմբեր մարզել է «Կուֆշտայն» ակումբը։ Հարձակման կետային ուժեղացումները և նվազագույն տակտիկական փոփոխությունները մեկ տարվա ընթացքում ակումբը դարձրել են ուժեղագույնը արևմտյան տարածաշրջանային լիգայում (երրորդը ավստրիական դիվիզիոնում)[10]։ Չերչեսովի օրոք ակումբը հասել է այդ լիգայի եզրափակիչ[11]։
«Վակկեր-Տիրոլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մայիս մարզել է «Վակկեր Տիրոլ» ակումբը, որը ստեղծվել է նախկին «Տիրոլ» ակումբի հիման վրա։ Առաջին իսկ մրցաշրջանում Չերչեսովը թիմին բարձրացրել է Ավստրիայի Բունդեսլիգայի վեցերորդ տեղը, բայց մեկ տարի անց ակումբին մեկ քայլ էր բաժանում դիվիզիոնից դուրս մնալուց, այդ պատճառով մարզիչը հեռացվել է[11]։
«Սպարտակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսին տեղափոխվել է «Սպարտակ» որպես մարզական տնօրեն։ 2007 թվականի հունիսի 19-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 14-ը՝ Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ։ Այդ պաշտոնում մարզիչը փոխարինեց Վլադիմիր Ֆեդոտովին, և նրա ղեկավարությամբ ակումբը մինչև վերջին տուրը պայքարում էր չեմպիոն դառնալու համար «Զենիթի» դեմ խաղում՝ չեմպիոն դառնալու հնարավորությունը առաջնության վերջի տուրում։ Չերչեսովը դարձել է թիմի վիճակագրորեն ամենահաջողակ մարզիչը Օլեգ Ռոմանցևից հետո այդ պաշտոնը զբաղեցնողների թվում[12], բայց թիմը լուրջ հաջողության չի հասել։ 2008 թվականի հուլիսի 12-ին «Սպարտակը» պատմական ջախջախիչ պարտություն կրեց ԲԿՄԱ-ից 1:5 հաշվով, որից հետո «Սպարտակի» առաջատար խաղացողներ Եգոր Տիտովն ու Մաքսիմ Կալինիչենկոն սկզբում ուղարկվեցին դուբլի, իսկ հետո ստիպված եղան հեռանալ թիմից։ 2008 թվականի օգոստոսի 13-ին «Սպարտակը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում 1:4 հաշվով պարտվեց Կիևի «Դինամոյին»։ Հաջորդ օրը ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել Չերչեսովին։
«Ժեմչուժինա-Սոչի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 16-ին «Ժեմչուժինա Սոչի» ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր[13][14]։ Մեծ գովազդային արշավ է անցկացվել, ակումբ են հրավիրվել առաջին դիվիզիոնի չափանիշներով ուժեղ խաղացողներ։ Սակայն ներդրողները հիասթափվել են «Ժեմչուժինայից», և 2011 թվականի ամռանը թիմը դուրս եկավ մրցումներից և դադարեց ելույթներ ունենալ[11]։
«Թերեք»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է Վրաստանի «Թերեք» ակումբի գլխավոր մարզիչ[15], որի հովանավորները ներդրել են զգալի ֆինանսական միջոցներ։ 2012 թվականի աշնանը «Թերեքը» կարճ ժամանակով առաջին տեղն է բարձրացել մրցաշարային աղյուսակում[11]։ 2013 թվականի մայիսին, Պրեմիեր լիգայի վերջին տուրում Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ «Թերեքի» տարած հաղթանակից հետո, հայտնի դարձավ, որ Չերչեսովը լքում է պաշտոնը, նրա պայմանագիրը գործել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Մրցաշրջանից հետո գրոզնենցիները գրավել են 8-րդ տեղը՝ Ռուսաստանի առաջնությունում այդ պահին ամենաբարձրը ակումբի պատմության մեջ[16]։
«Ամկար»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ամռանը Չերչեսովը Պերմի «Ամկարիի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել առաջիկա համագործակցության վերաբերյալ[17]։ «Ամկարում» իր միակ մրցաշրջանը Չերչեսովը մինչև վերջ չի ավարտել՝ ակումբը գլխավորելով միայն մինչև 24-րդ տուր։ Այդ ընթացքում թիմը վստահ գտնվել է մրցաշարային աղյուսակի մեջտեղում։
«Դինամո» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի գարնանը Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Չերչեսովի հեռացումից հետո ակումբի ղեկավարության հետ բանակցություններ է վարել գլխավոր մարզիչի պաշտոնում վերադառնալու շուրջ։ Կողմերը մոտ էին համաձայնությանը, սակայն արդյունքում «Սպարտակը» հրաժարվեց նրա ծառայություններից։ Մի քանի օր անց նա լքել է Պերմի ակումբը Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելու համար, որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր[18]։ 2014 թվականի ապրիլի 14-ին, Չերչեսովի գլխավորությամբ առաջին իսկ խաղում «Դինամոն» վստահ հաղթանակ է տարել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ (5։ 0)[19]։ Ակումբը հայտնվել է Եվրոպայի լիգայում, որտեղ հասել է 1/8 եզրափակիչ, ընդ որում խմբային փուլում 6 հաղթանակ է տարել։ 2015 թվականի ապրիլին Չերչեսովը կոնֆլիկտ է ունեցել թիմի կիսապաշտպան Իգոր Դենիսովի հետ, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2015 թվականի հուլիսի 13-ին՝ առաջնության մեկնարկից առաջ, Չերչեսովը հեռացավ «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից՝ տեղը զիջելով Անդրեյ Կոբելևին։
«Լեգիյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է լեհական «Լեգիայի» գլխավոր մարզիչ։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը։ Մինչև Չերչեսովի գալը ակումբի առջև բարդ խնդիր է դրվել՝ հաղթել Լեհաստանի առաջնությունում[20]։ Հոկտեմբերի 18-ին «Լեգիան» Չերչեսովի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Լեհաստանի առաջնության 12-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասնելով «Կրակովիայի» նկատմամբ։ «Լեգիայում» Չերչեսովը հաղթել է մարզչական կարիերայում առաջին տիտղոսները՝ առաջին իսկ մրցաշրջանում դառնալով ոսկե դուբլի հեղինակ (հաղթել է Լեհաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում)։ Մրցաշրջանի ավարտից հետո Չերչեսովը խնդրել է ակումբի ղեկավարությանը ուժեղացնել կազմը Չեմպիոնների լիգայի համար, սակայն մերժում է ստացել[11]։ 2016 թվականի հունիսի 1-ին «Լեգիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ մարզիչը փոխադարձ համաձայնությամբ հեռացել է ակումբից զարգացման առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով[21]։
Ռուսաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 10-ին Չերչեսովը գլխավորել է Ռուսաստանի ազգային հավաքականը։ Նրա պայմանագիրը հավաքականի հետ գործում էր մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության ավարտը[22]։ Չերչեսովի գլխավորությամբ առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը օգոստոսի 31-ին Թուրքիայի հավաքականի հետ խաղաց ոչ-ոքի 0:0։ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Գանայի հավաքականին, հոկտեմբերի 9-ին 3:4 հաշվով պարտվեց Կոստա Ռիկային, իսկ նոյեմբերի 10-ին՝ Քաթարի հավաքականին 1:2 հաշվով[23]։ Նոյեմբերի 15-ին Ռումինիայի հավաքականի դեմ խաղում միայն վերջին ավելացված րոպեին խփվեց հաղթական գոլը, որն այդ խաղի միակ գնդակն էր[24]։ Այս արդյունքների շնորհիվ և շնորհիվ այն բանի, որ հավաքականը չի մասնակցել 2016 թվականի հոկտեմբերին կայանալիք տնային աշխարհի առաջնության ընտրական խաղերին, հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է ռեկորդային ցածր հորիզոնականով, իսկ հետո թարմացրել է իր հակառեկորդ՝ նոյեմբերին նահանջելով 55-րդ հորիզոնական[25], իսկ դեկտեմբերին՝ 56-րդ հորիզոնական[26]։
2017 թվականին Ռուսաստանի հավաքականը նույնպես կայուն խաղ չէր ցուցադրում՝ հիմնականում ընկերական հանդիպումներ անցկացնելով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի միջին թիմերի հետ։ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը հավաքականը մեկնարկեց Նոր Զելանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակով (2։ 0), սակայն այնուհետև պարտություն կրեց Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականներից և ավարտեց մրցելույթները։
2018 թվականին Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնության բացման խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի հավաքականին, իսկ Եգիպտոսի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո ապահովեց պատմական ելքը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Այնուհետև պարտություն կրեց Ուրուգվայի հավաքականից՝ 0: 3: Հուլիսի 1-ին Ռուսաստանը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային 4:3 հաշվով՝ 1:1 հաշվի ժամանակ, բառացիորեն պոկելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Հուլիսի 7-ին Ռուսաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Խորվաթիայի հավաքականի հետ, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց 3:4 հաշվով։ Մրցաշարից հետո Չերչեսովը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ[27]։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է Չերչեսովի հետ պայմանագիր կնքելու մասին «2+2» սխեմայով[28]։
2020 թվականի մարտի 12-ին ՌՖՄ-ն համաձայնեցրել է պայմանագրի երկարաձգումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Պայմանագիրը կարող է երկարացվել մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը, եթե նա հաջող ելույթ ունենա՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի դուրս գալը խմբից[29]։
Վիճակագրությունը որպես գլխավոր մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի ավարտը | Արդյունքներ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % | ||||||
«Կուֆշտայն» | 2004 թվականի նոյեմբերի 1 | 2004 թվականի նոյեմբերի 8 | 30 | 16 | 6 | 8 | 53,33 | |||
«Վակկեր» | 2004 թվականի նոյեմբերի 9 | 2006 թվականի մայիսի 31 | 61 | 16 | 21 | 24 | 26,23 | |||
«Սպարտակ» (Մ) | 2007 թվականի հունիսի 19 | 2008 թվականի օգոստոսի 14 | 47 | 25 | 14 | 8 | 53,19 | |||
«Ժեմչուժինա» | 2010 թվականի դեկտեմբերի 16 | 2011 թվականի օգոստոսի 6 | 21 | 9 | 2 | 10 | 42,86 | |||
«Թերեք» | 2011 թվականի սեպտեմբերի 27 | 2013 թվականի մայիսի 26 | 54 | 25 | 11 | 18 | 46,30 | |||
«Ամկար» | 2013 հունիսի 17 | 2014 ապրիլի 8 | 25 | 9 | 8 | 8 | 36,00 | |||
«Դինամո» (Մ) | 2014 թվականի ապրիլի 10 | 2015 թվականի հուլիսի 13 | 51 | 26 | 12 | 13 | 50,98 | |||
«Լեգիա» | 2015 թվականի հոկտեմբերի 6 | 2016 թվականի հունիսի 1 | 34 | 18 | 10 | 6 | 52,94 | |||
Ռուսաստանի հավաքական | 2016 թվականի օգոստոսի 11 | մ.հ. | 41 | 18 | 9 | 14 | 43,91 | |||
Ընդհանուր | 364 | 162 | 93 | 109 | 44,78 |
2019 թվականի նոյեմբերի 21-ի տվյալներով
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թինային
Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ երկրորդ լիգայի հաղթող - 1983
- ԽՍՀՄ առաջնության հաղթող (2) - 1987, 1989
- Ռուսաստանի առաջնության հաղթող (2) - 1992, 1993
- ԽՍՀՄ գավաթի դափնեկիր - 1991/92
- Համագործակցության գավաթի դափնեկիր - 1993
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր (3) - 1984, 1985, 1991
- ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր - 1986
- Ռուսաստանի առաջնության բրնզե մեդալակիր (2) - 1995, 2002
- Ավստրիայի առաջնության հաղթող (3) - 1999/00, 2000/01, 2001/02
- Ավստրիայի գավաթի եզրափակչի մասնակից - 2000/01
- Ավստրիայի սուպերգավաթի եզրափակչի մասնակից - 2000, 2001
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2007
- Լեհաստանի առաջնության հաղթող - 2015/16
- Լեհաստանի գավաթի դափնեկիր - 2015/16
Անձնական
- Տարվա դարպասապահ մրցանակի դափնեկիր («Օգոնյոկ» ամսագրի մրցանակ) - 1989, 1990, 1992
- Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահը «Սպորտ Էքսպրեսի» գնահատամամբ - 1992 (միջ. գնահատական — 6,42)
- 1989 թվականի ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով
- 1994 և 2002 համաշխարհային առաջնություններիմասնակից, 1992 և 1996 եվրոպական առաջնությունների մասնակից
- Երկու խաղ է անցկացրել Եվրոպայի հավաքականում՝ մասնակցելով 1995 թվականին Ամերիկայի հավաքականի և 1997 թվականին Աֆրիկայի հավաքականի դեմ խաղերին
- 2018 թվականին «Տարվա մարզիչ» ազգային մարզական մրցանակի է արժանացել «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում (Ռուսաստանի սպորտի նախարարության վարկածով)։
- 2018 թվականի «Արծաթե լան»՝ Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի մրցանակի դափնեկիր, լավագույն մարզիչ։
Պետական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլավա Օսեթիայի շքանշան (2018 թվականի նոյեմբերի 26)[30]
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (2018 թվականի հուլիսի 24)[31]
- Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2018)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rsport.ria.ru/20190312/1551702883.html
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ Боевые подруги: какие женщины стоят за игроками сборной России по футболу Արխիվացված 2019-09-18 Wayback Machine // Woman.ru 10.07.2018.
- ↑ Трахтенберг, Леонид (2017 թ․ հունվարի 20). «Я разбудил Черчесова и спросил: «Стас, хочешь в Лиге чемпионов поиграть?»». Спорт-экспресс. sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Stanislav Cherchesov
- ↑ Трахтенберг Л. Станислав Черчесов: Игра как война // Спорт-экспресс. — 1993. — № 276—277 (24 ноября). — С. 4.
- ↑ Баташев А. Станислав Черчесов: Я выхожу не на корриду, а на игру // Футбол от «СЭ». — № 15. — 1995. — С. 3
- ↑ Александр Кержаков: "В 2002 году Черчесов сказал мне, что будет тренером сборной России" (ռուս.)
- ↑ Все тактические идеи Черчесова — «Life.ru» — информационный портал
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Вехи тренера Черчесова. От Австрии и «Спартака» до «Легии» и сборной России. Футбол — Сборная России Спорт-Экспресс
- ↑ Титеев А. (15 августа 2008). «Черчесов – лучший после Романцева». Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Станислав Черчесов — главный тренер «Жемчужины-Сочи»!». Официальный сайт ФК «Жемчужина-Сочи». 16.12.2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Черчесов подписал с «Жемчужиной» контракт сроком на 3,5 года». Чемпионат.ру. 16.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Черчесов назначен главным тренером «Терека»». Чемпионат.com. 27 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Черчесов уходит из «Терека»
- ↑ Президент «Амкара» Шилов: договорённость с Черчесовым уже достигнута
- ↑ «Контракт Станислава Черчесова с ФК «Динамо» рассчитан на два года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ ««Динамо» в первом матче Черчесова разгромило «Волгу» в рамках премьер-лиги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Stanisław Czerczesow trenerem Legii Warszawa» (լեհերեն). legia.com. 2015 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ ««Легия» объявила о расставании с Черчесовым». www.championat.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Станислав Черчесов возглавил сборную России по футболу». Российская газета. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Сборная России по футболу проиграла Катару: Футбол: Спорт: Lenta.ru
- ↑ Сборная России по футболу обыграла Румынию в Грозном: Футбол: Спорт: Lenta.ru
- ↑ В новом рейтинге ФИФА Россия опустится на 55-е место, установив новый антирекорд — Чемпионат
- ↑ Сборная России по футболу упала на 56 место в рейтинге ФИФА :: Новости :: ТВ Центр — Официальный сайт телекомпании
- ↑ «Who will be The Best Men's Coach 2018?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Черчесов подписал новый контракт с РФС по схеме «2+2»
- ↑ Продление как формальность. Черчесов подписал контракт с РФС до конца 2022 года
- ↑ «лавный тренер сборной России по футболу Станислав Черчесов удостоен высшей награды Северной Осетии». 15-й регион. 26.11.2018.
- ↑ Указ Президента Российской Федерации от 24 июля 2018 года № 449 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Չերչեսով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ