Ալագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալագիր
Алагир
Եկեղեցի Ալագիրում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀանրապետությունՀյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
ՇրջանԱլագիրի շրջան
ՔաղաքապետՌուսլան Խադարցև
Հիմնադրված է1850 թ.
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես23 կմ²
ԲԾՄ600 մետր
Պաշտոնական լեզուՕսերեն, Ռուսերեն
Բնակչություն 19 442 մարդ (2010)
Ազգային կազմՕսեր - 91,07%,
Ռուսներ - 6,19%,
այլ - 2,74%
Կրոնական կազմՈւղղափառություն
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+7) 86731
Փոստային ինդեքս363240
Փոստային դասիչ363240
Պաշտոնական կայքalagir.ru
Ալագիր (Ռուսաստան)##
Ալագիր (Ռուսաստան)

Ալագիր (օսերեն՝ Алагир), քաղաք Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի Ալագիրի շրջանի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Արդոն գետի ափին, Վլադիկավկազից 54 կմ դեպի արևելք հեռավորությամբ։ Քաղաքն ունի 19 442 բնակիչ[1], ազգային կազմը․ օսեր՝ 91,07%, ռուսներ՝ 6,19%, այլ ազգեր՝ 2,74%։

Քաղաքի անվանումը առաջացել է օսերեն «Уæллаг Ир» (ուըլլագ իր) բառերից (уæллаг "վերին", Ир - օսեր)[2]։

Ալագիրի հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասլան Դուդիև (ծնվ. 1990) - ռուս ֆուտբոլիստ։
  • Թամերլան Չելոխսաև (1961-1993) - Աբխազ ազատամարտիկ, պատերազմի հերոս։ Վրաց-աբխազական 1992-1993 թթ. պատերազմի մասնակից։
  • Իգոր Կուպեև (ծնվ. 1974) - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1994, 2001), Աշխարհի գավաթի մրցանակակիր (1996), Ասիայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), միջազգային կարգի սպորտի վարպետ։
  • Հասան Զանգիև (1954-2000) - խորհրդային ազատ ոճի ըմբշամարտիկ, 1979 թ. Աշխարհի գավաթի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
  • Մախար Վազիև (ծնվ. 1961) - բալետի արտիստ, Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր բալետմեյստեր։ Ռուսաստանի պատվավոր արտիստ (2002)։
  • Մաքսիմ Ցագառաև (1916 - 1990) - օս գրող։
  • Սավելի Ագուզարով (ծնվ. 1946) - Ռուսաստանի պատվավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ։
  • Սաֆոն Ուռումով (1872-1922) - Առաջին աշխարհամարտի հերոս։
  • Սերգեյ Մենյայլո (ծնվ. 1960) - ՌԴ Ռազմական նավատորմի նախկին գլխավոր հրամանատար։ Փոխ-ծովակալ։
  • Սոսլան Տոմաև (ծնվ. 1979) - ուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2001)։
  • Ստանիսլավ Չերչեսով (ծնվ. 1963)  - ռուս ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ։
  • Ֆատիմա Բութաևա (1907-1992) - խորհրդային ֆիզիկոս. Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1.01.2010 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  2. Алагир

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133