Եգոր Տիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Եգոր Տիտով
E-Titov.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1976(1976-05-29)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Պատանեկան կարիերա
1983—1992 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—2008 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 324 (87)[2]
1992—1995  Ռուսաստան Սպարտակ-դ (Մոսկվա) 91 (13)
2008 Ռուսաստան Խիմկի 12 (1)
2009 Ղազախստան Լոկոմոտիվ (Աստանա) 24 (6)
2012 Ռուսաստան Արսենալ Սիրող.
1992—2012 Ընդհանուր 451 (107)
Ազգային հավաքական
1998—2007 Ռուսաստան Ռուսաստան 41 (7)
Մարզչական կարիերա
2015—2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) մարզիչ
2017—2019 Ռուսաստան Ենիսեյ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եգոր Իլիչ Տիտով (մայիսի 29, 1976(1976-05-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ: Կարիերայի մեծ մասը անցկացրել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում: Հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում, եղել է թիմի ավագ[3]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սպորտային ընտանիքում: Եգորի հայրը եղել է չմշկասահքի սպորտի վարպետ, երազել է, որ որդին դառնա չմշկասահորդ, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերը ավելի ուժեղ է եղել, և 8 տարեկանում նա սկսել է խաղալ «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում՝ 1995 թվականից հիմնական կազմում:

2004 թվականին ենթարկվել է մեկ տարվա որակազրկման բրոմանտան արգելված դեղամիջոցի օգտագործման համար: Այդ պատճառով չի ընդգրկվել Եվրոպայի 2004 թվականի առաջնության մասնակիցների հայտացուցակում[4]: 2008 թվականին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ կոնֆլիկտի պատճառով որոշել է հեռանալ «Սպարտակից»:

«Խիմկի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակի նախկին խաղացող Սերգեյ Յուրանի հետ պայմանավորվածությամբ տեղափոխվել է «Խիմկի», առանց տրանսֆերի համար փոխհատուցմամբ: 2009 թվականի փետրվարի 12-ին Եգորը խզել է «Խիմկիի» հետ կնքած պայմանագիրը:

«Լոկոմոտիվ» (Աստանա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 15-ին Տիտովը և Անդրեյ Տիխոնովը պայմանագիր են կնքել Աստանայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ[5]:

«Արսենալ» (Տուլա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Տուլայի «Արսենալի» կազմում անցկացրել է 5 խաղ («Սևծովյան» տարածաշրջան) սիրողական լիգայում[6], որի մարզիչը Դմիտրի Ալենիչևն էր:

Կարիերայի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 19-ին հայտարարել է սպորտային կարիերան ավարտելու մասին:

2010 թվականին հանդես է եկել «Արտիստ» սիրողական ակումբում:

2012 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացել է իր հրաժեշտի խաղը՝ Կիևի «Դինամո» ակումբի դեմ խաղում, որն վարտվել է 5:3 հաշվով հօգուտ «Սպարտակի»:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպատակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 9-ին «Սպարտակի» ղեկավարությունը Տիտովին հաստատել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական: 2016 թվականի օգոստոսի 6-ին հեռացել է ակումբից Ալենիչևից հետո:

«Ենիսեյ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 5-ից մինչև 2019 թվականի մայիսը նշանակվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական[7]:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակազրկումից կարճ ժամանակ առաջ Տիտովը էպիզոտիկ դեր է կատարել 2004 թվականի «Թիմ» ռուսական հեռուստասերիալում[8][9]: 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է առաջին ալիքի մեկնաբանը[10] (Վիկտոր Գուսևի հետ միասին)[11]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Վերոնիկան, որին Եգոր Տիտովը ճանաչում է 13 տարեկանից: Ունեն երկու դուստր՝ Աննան և Ուլյանան[12]:

Փաստեր և թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի նոյեմբերի 18-ին Դոնի Ռոստովում խփել է 2 գոլ «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասը, դարձել է Գրիգորի Ֆեդոտովի ռմբարկուների ակումբի և ռուս ռմբարկուների «Ակումբ 100»-ի անդա:
  • 2007 թվականի փետրվարին Հոլանիայի դեմ ընկերական խաղից հետո հայտնել, որ հեռանում է երկրի հավաքականից:
  • 2007 թվականի ապրիլի 4-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում անցկացրել է իր 400-րդ խաղը: Ռուսաստանի գավաթ 2006/2007: 1/4 եզրափակիչ (I): («Զենիթ» Սանկտ Պետերբուրգ — «Ապարտակ» Մոսկվա (1:2):
  • 2007 թվականի մայիսի 6-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում խփել է 100-րդ խաղը: (8-րդ տուր. «Սպարտակ» — «Ռուբին» (2:1):
  • 2007 թվականի հուլիսի 1-ին անցկացրել է իր 300-րդ խաղը Ռուսաստանի առաջնությունում (15-րդ տուր. «Ռոստով» — «Սպարտակ» (1:3):
  • Որակազրկման ընթացքում իր ընկերոջ՝ փոփ կատարող Նիկոլայ Տրուբաչի հետ միասին ձայնագրել է «Какие мы люди» երգը[13]:
  • Սպարտակի՝ ԲԿՄԱ-յի դեմ խաղում պարտվելուց հետո (1:5) 2008 թվականի հուլիսի 12-ին «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի կողմից ուղարկվել է երկրորդ կազմ՝ իբր համարվելով թիմի ցածր բարոյական ոգու պատասխանատու պարտված խաղում: Արդյունքում այդ կնֆլիկտը հանգեցրել է խաղացողին տրանսֆերի ներակայցնելուն:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) 1995 12 1 2 0 1 0 15 1
1996 31 5 2 0 6 0 39 5
1997 31 8 4 0 8 2 43 10
1998 29 6 5 0 11 4 45 10
1999 29 11 1 0 10 1 40 12
2000 24 13 5 1 8 4 37 18
2001 30 11 2 0 10 0 42 11
2002 20 4 1 0 21 4
2003 29 6 6 1 4 0 39 7
2004 0 0 0 0 0 0 0 0
2005 28 4 1 0 29 4
2006 25 8 9 1 8 0 42 9
2007 27 7 6 1 9 4 42 12
2008 9 0 0 0 2 0 11 0
Ընդհանուր 324 87 44 4 77 15 445 106
Խիմկի 2008 12 1 0 0 12 1
Ընդհանուր 12 1 0 0  —  — 12 2
Լոկոմոտիվ (Աստանա) 2009 24 6 ? ? 24 6
Ընդհանուր 24 6 ? ?  —  — 24 6
Արսենալ (Տուլա) 2011/12 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0  —  — 5 0
Ընդհանուր կարիերայում 365 94 44 4 77 15 486 113

Խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 41 խաղ / 7 գոլ; 21 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 10 պարտություն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Մոսկվա)

«Լոկոմոտիվ» (Աստանա)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի միջազգային դասի սպորտի վարպետ (2002)[14]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (9) - № 1 (1998—2001); № 2 (1997, 2006, 2007); № 3 (2002, 2003)
  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ-Էքսպրեսսի» վարկածով - 1998, 2000
  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով - 1998, 2000
  • «Ոսկե վարազ» մրցանակի դափնեկիր «Սպարտակ» ակումբի երկրպագուների վարկածով - 2003, 2007
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը 20 տարեկան է» մրցույթի ժյուրիի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների Ռուսաստանի առաջնությունների հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան[15]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Հաշվի առնելով առաջնությունում խփած գոլը, որը գրանցվել է Տիտովի հաշվին ըստ արձանագրության. 2006 թվականի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուր: «Սպարտակ» — «Մոսկվա» (3:3): Այդ գոլը իրենց դարպասին խել է Մոսկվայի պաշտպան Կուզմինը:
  3. Титов: нет открытости — значит сборная не станет популярнее в народе
  4. EURO-2004. ОСТАЛОСЬ 2 ДНЯ: САМЫЕ БОЛЬШИЕ ПОТЕРИ — У РОССИИ
  5. Титов и Тихонов подписали контракты с «Локомотивом» — Мяч за мячом — Наш спорт | Sport.Gazeta.kz
  6. Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
  7. ФНЛ | Титов будет помогать Аленичеву в «Енисее»
  8. «Егор Титов снялся в сериале. В фильме «Футбол» полузащитник «Спартака» играет самого себя»։ Комсомольская правда։ 2004-01-20 
  9. «Титов перешел в «Торпедо» из города Болотного. Капитан «Спартака» дебютировал в кино, сыграв самого себя в телесериале «Команда»»։ Советский спорт։ 2004-01-20 
  10. «Капитан "Спартака" Егор Титов поедет на Евро-2004»։ Lenta.ru։ 2004-06-03 
  11. «Было дело. Как показывали Евро-2004»։ Sports.ru։ 2019-06-14 
  12. Егор Титов: Ульяна — моя копия! «Московский комсомолец», 18 сентября 2007 г.
  13. «Капитан "Спартака" спел дуэтом с Николаем Трубачом»։ Lenta.ru։ 2004-03-30 
  14. Егор Титов. «Спартак» — наше всё. Откровения кумира красно-белых
  15. «Тихонов — лучший футболист России за 20 лет!» // Sportbox.ru, 20.03.2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]