Ավդիոս Կասիոսն ապստամբություն բարձրացրեց, երբ Մարկոս Ավրելիոսը ծանր հիվանդ էր, և հույս ուներ, որ նա մոտ ժամանակներս կմահանա։ Ըստ տարբեր տեսակետների՝ Կասիոսն անձամբ է ապստամբություն բարձրացրել կամ նրան դրդել է Ֆաուստինա Կրտսերը՝ Մարկոս Ավրելիոսի կինը, զգուշանալով ամուսնու մահվանից և իշխանության կորստից։ Կասիոսի գահակալությունը պաշտպանում էին Արևելքի ընդամենը մի քանի քաղաքներ, նա ձգտում էր մեծ հեղինակության, սակայն 175 թվականի հուլիսին սպանվեց իր իսկ զինվորների կողմից։ Կասիոսը կտրված գլուխը ուղարկեցին Մարկոս Ավրելիոսին, ով առողջանալով իր զորքերով մոտեցել էր Իլիրիկայում։