Ավիդիոս Կասիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավդիոս Կասիոս
Հռոմի կայսր
կալանք
Իշխանություն175 թվական
Լրիվ անունլատ.՝ Gaius Avdius Cassius
Զինվորական կոչումlegatus
Ծնվել է՝մոտ 130 թվական
ԾննդավայրԿեսարիա, Սիրիա
Մահացել է՝175 թվական
Վախճանի վայրԵգիպտոս
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՀարստությունԱնտոնինոսների դինաստիա
ՆախորդՄարկոս Ավրելիոս
ՀաջորդողՄարկոս Ավրելիոս
զինվոր և քաղաքական գործիչ
ՀայրGaius Avidius Heliodorus

Գայոս Ավդիոս Կասիոս (լատ.՝  Gaius Avidius Cassius, մոտ. 130, Կեսարիա, Սիրիա - 175, Եգիպտոս), հռոմեական բռնապետ, 175 թվականին ոչ այնքան երկար ժամանակահատված կառավարել է Եգիպտոսում և Սիրիայում։ Կասիոսը եղել է կայսր Մարկոս Ավրելիոսի զորահրամանատարներից մեկը։ Նա ծագում էր Կեսարիական սիրիական արիստոկրատական տոհմից։ 164 թվականին Կասիոսը հաղթանակի է հասել պարթևական Վոլոգեմոզ III արքայի նկատմամբ։

Ավդիոս Կասիոսն ապստամբություն բարձրացրեց, երբ Մարկոս Ավրելիոսը ծանր հիվանդ էր, և հույս ուներ, որ նա մոտ ժամանակներս կմահանա։ Ըստ տարբեր տեսակետների՝ Կասիոսն անձամբ է ապստամբություն բարձրացրել կամ նրան դրդել է Ֆաուստինա Կրտսերը՝ Մարկոս Ավրելիոսի կինը, զգուշանալով ամուսնու մահվանից և իշխանության կորստից։ Կասիոսի գահակալությունը պաշտպանում էին Արևելքի ընդամենը մի քանի քաղաքներ, նա ձգտում էր մեծ հեղինակության, սակայն 175 թվականի հուլիսին սպանվեց իր իսկ զինվորների կողմից։ Կասիոսը կտրված գլուխը ուղարկեցին Մարկոս Ավրելիոսին, ով առողջանալով իր զորքերով մոտեցել էր Իլիրիկայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «История Августов». Вулкаций Галликан. Авидий Кассий.