«Արամ MP3»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 6902129 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.91.93 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 13. Տող 13.
=== Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ ===
=== Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ ===
{{Main|Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում}}
{{Main|Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում}}
[[2013]] թվականի [[դեկտեմբերի 31]]-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է [[Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ]]ում [[Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում|Հայաստանի]] ներկայացուցիչ<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=94303&_t=aram_mp3_to_represent_armenia_in_copenhagen|title=Aram Mp3 to represent Armenia in Copenhagen|last=Omelyanchuk|first=Olena|work=[[European Broadcasting Union]]|accessdate=հունվարի 1, 2014}}</ref>: [[Փետրվարի 21]]-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա [[մարտ]] ամսին<ref name="Panorama">{{cite web|url=http://www.panorama.am/am/society/2014/02/21/eurovision-armenia/|title=Eurovision 2014's Armenian representative's song is chosen|work=Panorama.am|accessdate=փետրվարի 21, 2014}}</ref>: Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «[[Not Alone]]» երգը<ref name="eurovision">{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=aram_mp3_to_sing_not_alone_for_armenia|title=Aram MP3 to sing "Not Alone" for Armenia|last=Brey|first=Marco|work=[[European Broadcasting Union]]|accessdate=մարտի 14, 2014}}</ref>: [[Մայիսի 6]]-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=the_ten_winners_from_tonights_show|title=The ten winners from tonight's show|last=Roxburgh|first=Gordon|work=[[European Broadcasting Union]]|accessdate= մայիսի 6, 2014}}</ref>: Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով
[[2013]] թվականի [[դեկտեմբերի 31]]-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է [[Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ]]ում [[Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում|Հայաստանի]] ներկայացուցիչ<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=94303&_t=aram_mp3_to_represent_armenia_in_copenhagen|title=Aram Mp3 to represent Armenia in Copenhagen|last=Omelyanchuk|first=Olena|work=[[European Broadcasting Union]]|accessdate=հունվարի 1, 2014}}</ref>: [[Փետրվարի 21]]-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա [[մարտ]] ամսին<ref name="Panorama">{{cite web|url=http://www.panorama.am/am/society/2014/02/21/eurovision-armenia/|title=Eurovision 2014's Armenian representative's song is chosen|work=Panorama.am|accessdate=փետրվարի 21, 2014}}</ref>: Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «[[Not Alone]]» երգը<ref name="eurovision">{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=aram_mp3_to_sing_not_alone_for_armenia|title=Aram MP3 to sing "Not Alone" for Armenia|last=Brey|first=Marco|work=[[European Broadcasting Union]]|accessdate=մարտի 14, 2014}}</ref>: [[Մայիսի 6]]-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=the_ten_winners_from_tonights_show|title=The ten winners from tonight's show|last=Roxburgh|first=Gordon|work=[[European Broadcasting Union]]|accessdate= մայիսի 6, 2014}}</ref>: Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով։


== Անձնական կյանք ==
== Անձնական կյանք ==

22:53, 1 Մայիսի 2020-ի տարբերակ

Արամ MP3
Ի ծնե անունԱրամ Ավետիքի Սարգսյան
Ծնվել էապրիլի 5, 1984(1984-04-05)[1] (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար, ստեղնահար և ՈՒՀԱ-ի խաղացող
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
 Aram Mp3 Վիքիպահեստում

Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984(1984-04-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Վաղ կյանք

Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան: Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը:

Կարիերա

Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ԿաՎեԷն» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]: 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող Հանրային հեռուստաընկերության «2 աստղ» մրցույթում։

Արամը կատարում է իր «Not Alone» երգը Եվրատեսիլ 2014-ի բեմում

Համագործակցելով Շանթ հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ Շանթ հեռուստաընկերությամբ։ Այժմ նա Հանրային հեռուստաընկերությունում Գարիկ Պապոյանի հետ վարում է "Լավ Երեկո" հաղորդումը:

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]: Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]: Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]: Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]: Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով։

Անձնական կյանք

2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7]:

Սկավառակագրություն

Սինգլներ

  • «Shine» (2013)
  • «If I Tried» (2013)
  • «Just Go On» (2013)
  • «Not Alone» (2014)
  • «Help» (2014)
  • «Magic» (2014)
  • «You're My Sunshine» (2015)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը». The Armenian Times. դեկտեմբերի 9, 2008. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  3. Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է հունվարի 1, 2014-ին.
  4. «Eurovision 2014's Armenian representative's song is chosen». Panorama.am. Վերցված է փետրվարի 21, 2014-ին.
  5. Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է մարտի 14, 2014-ին.
  6. Roxburgh, Gordon. «The ten winners from tonight's show». European Broadcasting Union. Վերցված է մայիսի 6, 2014-ին.
  7. «Արամ MP3». Bravo.am. June 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ MP3» հոդվածին։