«Անտոն Քոչինյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
Հետ է շրջվում 5315186 խմբագրումը, որի հեղինակն է՝ 1.180.237.103 (քննարկում) մասնակիցը |
||
Տող 19. | Տող 19. | ||
== Հիշատակ == |
== Հիշատակ == |
||
<gallery |
<gallery mode="packed" heights="150"> |
||
Anton Kochinyan 2013 Armenian stamp.jpg|Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի նամականիշ |
|||
Anton Kochinyan Plaque, Charents Street.jpg|Անտոն Քոչինյանի հուշատախտակը Երևանի [[Չարենցի փողոց (Երևան)|Չարենցի]] 29 հասցեում |
|||
Անտոն Քոչինյանի կիսանդրին (1).JPG|[[Անտոն Քոչինյանի կիսանդրի (Երևան)]] |
|||
Անտոն Քոչինյանի կիսանդրի, Վահագնի.jpg|[[Անտոն Քոչինյանի կիսանդրի (Վահագնի)]] |
|||
</gallery> |
</gallery> |
||
15:36, 30 Հուլիսի 2017-ի տարբերակ
Անտոն Քոչինյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1913 |
Ծննդավայր | Վահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1990[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Anton Kochinyan Վիքիպահեստում |
Անտոն Երվանդի Քոչինյան (նոյեմբերի 25, 1913, Վահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական և պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ 1952-1966 թթ.։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (Երևան, 1935), ԽՄԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա, 1959)։ 1946 թվականին ընտրվել է ՀԿ (բ) կ կենտկոմի քարտուղար, 1952 թվականի հունվարին՝ ՀԿ (բ) կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար։
ԽՍՀՄ (1950-1975) և ՀԽՍՀ (1951-1975) Գերագույն խորհրդի պատգամավոր։
Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում։
Նրա պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին, որը հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։ Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը[2]։
Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղադրվել են պետական, կուսակցական գործչի կիսանդրիները Երևանում և Վահագնի գյուղում։
Հիշատակ
-
Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի նամականիշ
-
Անտոն Քոչինյանի հուշատախտակը Երևանի Չարենցի 29 հասցեում
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտոն Քոչինյան կատեգորիայում։ |
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Վահագնի գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ
- Հայաստանի վարչապետներ