«Արցախի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.3) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Історія Нагірно-Карабаської Республіки
No edit summary
Տող 83. Տող 83.
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]


[[ca:Karabakh]]
[[en:History of Nagorno-Karabakh]]
[[en:History of Nagorno-Karabakh]]
[[fa:تاریخ قره‌باغ]]
[[fa:تاریخ قره‌باغ]]

22:41, 6 Մայիսի 2011-ի տարբերակ

Գրաբար արձանագրություն Դադիվանքում։

Լեռնային Ղարաբաղի պատմություն. գտնվելով կովկասյան և մերձավորարևելյան քաղաքակրթությունների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության ոլորտում այս երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով։ Սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ» — առասպելական մի թագավորի սիրած որսավայրը։

Ուրատական սեպագիր արձանագրություններում երկրամասը կոչվում են «Ուրտեխե» - «Ուրտեխինի»։ Ըստ էության երկրամասն նույն անունով են կոչել նաև հին հույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» (մ.թ. I դար) Քուռ գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» (Orcisthnh) անունով՝ որպես Մեծ Հայքի մարզերից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։

Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեքյան իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք», 13-րդ դարից «Խաչեն» անուններով։ 18-րդ դարում գործածական էր «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։

Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ Այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Եվ վերջապես անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорныи» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, լինելով նախ և առաջ պարսկական և ռուսական գերիշխանությունների ներքո՝ Արցախը մինչ օրս կրում է այդ դարաշրջնանների դրոշմն իր վրա, որի երկրու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։

Տարածաշրջանի լեզուները ճանաչում են այս անվանման հետևյալ տարբերակները.

Միջին դարեր

Արշակունիների հարստության անկումից հետո, երբ 387 թ. Մեծ Հայքը բաժանվեց Հռոմեական կայսրության և Պարսից տերության միջև, արևելյան նահանգներ Արցախը և Ուտիքը միառժամանակ միացան Աղվանքին, մինչև վերջինս նույնպես գրավվեց Պարսկաստանի կողմից։Ավարայրի ճակատամարտը, որտեղ Արցախի այրուձին ևս պարսիկներին ընդդեմ ելավ, այս երկու նահանգներին ավելի մեծ քաղաքական հեղինակություն բերեց տարածաշրջանում ։ 487 թ. Վաչագան Բարեպաշտն այստեղ հռչակվում է Աղվանից արքա։ Արցախի մշակութային զարգացման համար 5-րդ դարը դառնում է կարևորագույն մի շրջան, ազդարարված Հայոց գրերի գյուտով սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից, որն այնուհետ , ըստ ավանդության, Ամարասում առաջին հայկական դպրոցն է բացել։ Արքան ինքն էր հաճախ դպրոց այցելում և հրճվում աշակերտների ընթերցանությամբ[2]։ 5-րդ դարը նշանավորվում է նաև որպես քրիստոնեության ծաղկման շրջան. ամենուր երկրում եկեղեցիներ ու վանքեր են կառուցվում[2]։

Ավելի ուշ միջնադարում, մասնավորապես Արաբական տիրապետությունից (79-րդ դարեր) հետո, այստեղ կային մի քանի իշխանական տներ. Խաչենի իշխանությունը սակայն գերիշխում էր Արցախում[3][4][5]։13-րդ դարում երկրի մշակութային կյանքը իր երկրորդ բարձրակետն է նվաճում, այս անգամ Արցախի իշխան Հասան-Ջալալի օրոք[6]։ Նա կառուցում է Գանձասարի մայր տաճարը, որն այնուհետ դառնում է Արցախի հոգևոր կենտրոնը։

13-րդ դարի երկրորդ կեսերին Արցախն ընկնում է Մոնղոլների, ապա Կարա-Կոյունլու և Աղ-Կոյունլու պետությունների իշխանության տակ։ 16-րդ դարում Արցախը, Հարավային Կովկասի մեծագույն մասի հետ նվաճվում է Սևֆյան Պարսկաստանի կողմից։ Սակայն, քանի որ Պարսկաստանը հաճախ գրեթե վերահսկողություն չուներ կովկասյան երկրամասերի վրա, այստեղ իշխանությունն իրենց ձեռքն են առնում տարբեր մահմեդական խանություններ։ Չնայած այս ամենին, Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մնում է գլխավորապես հայկական, ավելին, արցախցիներին հաջողվում է պահպանել երկրի ինքնիշխանությունը[7][8], մինչև 18-րդ դարն այստեղ իշխում էին հինգ փոքր հայկական իշխանություններ. Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ, որոնք կոչվում էին նաև Ղարաբաղի կամ Խամսայի (այն է՝ Հնգյակի) մելիքություններ[9]։

Նոր դարեր

Արցախի մելիքները, որոնցից ոմանք իրենց սերված էին համարում հին հայկական թագավորներից[10], 17-րդ դարի վերջերից սկսում են օժանդակություն փնտրել Արևմուտքում, ապա և Ցարական Ռուսաստանում, նպատակ ունենալով Պարսկական լծից ազատագրումը և Հայկական պետականության վերականգնումը։ Իսրայել Օրին, որն այդ նպատակով 20 տարի դեգերել էր Եվրոպայում, խոստանում է Հովհան Վիլհելմին՝ Պալցի կայսրընտիր իշխանին, Հայաստանի թագը, եթե նա գոնե փոքր բանակով օգնության գա մելիքներին[11]։ Այնուհետև Օրին ուղևորվում է Մոսկվա, որտեղ հանդիպում է Պետրոս Մեծին։

Սակայն, ի վերջո, մելիքների քաղաքական նախաձեռնությունները արդյունքի չեն հանգում, և երբ Ռուսաստանը սկսում է նվաճել Կասպիական ափամերձ տարածքները, օսմանյան բանակը շարժվում է դեպի արևելք՝ գրավելու Կովկասի մնացյալ տարածքները իր համար։ Երևանը, Թիֆլիսը, Նախիջևանը իրար ետևից ընկնում են թուրքերի ձեռքը։ 1724-1728 թթ. Արցախը անընդհատ հարձակումների է ենթարկվում թուրքերի կողմից. մելիքների միավորված բանակը այդ շրջանում հերոսաբար պաշտպանում էր իրենց հայրենիքը։ Օսմանյան թուքերը ետ են քաշվում միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանում գահ է բարձրանում Նադիր շահը։

18-րդ դարի երկրորդ կեսին Արցախի մելիքությունները զգալիորեն թուլացել էին։ Շուրջ 1750 թ. Ղարաբաղում իշխանության գլուխ է գալիս Փանահ Ալի խանը, սա սկիզբն է դառնում Ղարաբաղի Խանության։ Այս շրջանում հայերի հոծ արտահոսք է սկսվում Արցախից[12][13]։ Ցարական Ռուստաստանը, որն այդ միջոցին ավելի ու ավելի էր ընդարձակվում դեպի հարավ, 1805-ին միակցում է Ղարաբաղը, որն հատագայում վավերացվում է Գյուլիստանի պայմանագրով 1813 թ.։

Երկրորդ Ռուս-Պարսկական պատերազմից հետո, Արցախի համար սկսվում է տևական խաղաղության մի շրջան, որը հնարավոր է դարձնում երկրի տնտեսական և մշակութային զարգացումը։ Շուշին, որ նախկինում խանության ամրոց-նստավայրն էր, դառնում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը, և որպես տարածաշրջանի կարևոր առևտրական և մշակութային կենտրոն, հայտնի էր նաև որպես Կովկասի «Փոքր Փարիզ»։ 1920 թ. Շուշին շուրջ 60.000 բնակչությամբ (որի 78 տոկոսը հայեր էին[14]), Թիֆլիսից հետո Անդրկովկասի ամենամեծ քաղաքն էր, այսինքն՝ իր բնակչության թվով գերազանցում էր թե Երևանին, թե՛ և Բաքվին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1918 թ. շուրջ 350.000 էր, որից 95 տոկոսը՝ հայեր, 3 տոկոսը՝ ադրբեջանցիներ, 2 տոկոսը՝ ռուսներ, քրդեր և այլ փոքրամասնություններ[15][16]։

20-րդ դարասկիզբ

Շուշի բերդաքաղաքի «Ամենափրկիչ» Մայր տաճարը, կառուցված 1868-1888 թթ., այնտեղ, ուր մի ժամանակ քաղաքի կենտրոնն էր։

Երբ 1918 թ. Հայաստանը և Ադրբեջանը որպես դեմոկրատական հանրապետություններ իրենց անկախ են հայտարարում , Ղարաբաղի տարածքը դառնում է վեճի առարկա երկու պետությունների միջև, ուղեկցվելով է մի քանի կարճ ռազմական բախումներով։

1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն[15][17]։ Երկու օր անց «Ղարաբաղի ժողովրդական կառավարության դեկլարացիայով» հրապարակվում են իշխանության առաջիկա կարևորագույն խնդիրները[18]։ Մինչև 1920 թ. Արցախն ուներ ինքնիշխան պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, այդ թվում՝ օրինավոր իշխանություն և զինված ուժեր[15]։ Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել ոչ որպես Ադրբեջանի տարածք[15][17]։

Չնայած այդ ամենին, Ադրբեջանական իշխանությունները Արցախը հայտարարում են Ադրբեջանի մաս և Խոսրով Սուլթանովին նշանակում Ղարաբաղի և Զանգազուրի գեներալ-նահանգապետ։ Խոսրով Սուլթանովին աջակցում էին օսմանյան գեներալ Խալիլ փաշան և Նուրի փաշան՝ Ադրբեջանում օսմանյան կայազորի հրամանատարը, որն իր եղբայր Էնվեր փաշայից հրահանգ էր ստացել այդ տարածքը «մաքրել» հայերից[19]։

1919 թ. օգոստոսի 22-ին 7-րդ ԱՀՀ-ն թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ հաշտության պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես կգտնվեր Ադրբեջանի իրավասության տակ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության Համագումարում, այն պայմանով, որ Ադրբեջանական զինված ուժերը Արցախ մուտք չեն գործի։ Սակայն այս պայմանագրի պայմանները շարունակաբար ոտնահարվում են Ադրբեջանական կողմից. ի վերջո Թուրք-Ադրբեջանական ներխուժումը Արցախցիներին արժենում է երկրի մայրաքաղաք Շուշին, որը մեծ մասամբ ավերվում է և հրդեհվում. և որտեղ 1920 թ. մարտի 22-ի գիշերը սարսափելի կոտորածներ են լինում[15][20]։ Այնպես որ ադրբեջանցի սպա Ի. Ալիմանդարբեկովը նամակում գրում է Բաքվում իր եղբորը.

«Տեսածդ հայկական Շուշան ամբողջովին հրդեհված է։ Միայն 5-10 տուն թողեցին անվնաս։ Ավելի քան 1.000 հայեր են գերի վերցված։ Բոլոր տղամարդկանց կոտորել են, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց, նույնիսկ խալիֆին (Վահան Տեր-Գրիգորյանին՝ Արցախի եպիսկոպոսին)։ Մուսուլմանները անհաշիվ հարստություն են կողոպտել հայերից...»
- Իսմաիլ Ալիմանդարբեկով (7 ապրիլի, 1920 թ.)[21]

Ապրիլի 22-ին Թաղվարդ գյուղում 9-րդ ԱՀՀ-ն չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը[17][22]։ Նույն ամսում, երբ Ադրբեջանական զինված ուժերը դեռ փորձում էր արյան մեջ խեղդել արցախահայերի դիմադրությունը, Կարմիր բանակը մուտք է գործում Բաքու[7]։

Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո

Ներկայիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Ստալինի և Կավբյուրոյի (Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն) կողմից կայացված մի որոշում։ Շարունակելով իրենց առաջխաղացումը Կովկասում բոլշեվիկները խոստանում են, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը և Զանգեզուրը, կթողներն հայերին։ Սակայն Մոսկվան հեռուն գնացող պլաններ ուներ ինչ վերաբերվում է Թուրքիային, հուսալով որ սա նույնպես, մի քիչ Ռուսաստանի կողմից սիրաշահվելով, կհայտնիվի կոմունիստական գծերի վրա[7][23]։ Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921 թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում.

«...ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից, և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն և վարչական կենտրոն Շուշայում...» [24]

Եվ այսպես 1923 թ. հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա[15][25] հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Սկզբնապես ԼՂԻՄ-ը սահմանակցում Հայկական ԽՍՀ-ին սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում Քարվաճառի և Լաչինի անջատումը[15]) 20-ական թվականների ավարտին այն դարձրեցին էնկլավ[7][16]։ 1923 թ. ԼՂԻՄ-ի բնակչություն կազմում էր 157.800[16].

ԼՂԻՄ-ի գոյության 60 տարիների ընթացքում Արցախցիները Ադրբեջանական կողմից ենթարկվում էին տարբեր սահմանափակումների։ Արդյունքում հայաթափ են լինում 85 գյուղեր (ընդհանուր առմամբ ԼՂԻՄ-ի գյուղեր 1/3-ը)[26]։ Նվազում է նաև հայերի տեսակարար թիվը (1926 թ.՝ 93,5% հայ, 1989 թ.՝ 77% հայ)։

Պատերազմ և անկախություն

80-ական թվականների վերջին Արցախում սկիզբ է առնում համազգային շարժում՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու համար։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի իշխանությունները պաշտոնապես հատարարում են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկում Երևան և Բաքու։ Սակայն ինչպես Բաքուն, այնպես էլ Մոսկվան, հայտարարում են, որ նման բան անհնար է։ 1991 թ. ԼՂԻՄ-ի և հարևան Շահումյանի շրջանի իշխանությունները հռչակում են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (ԼՂՀ)։ Իսկ դեկտեմբերի 20-ին բնակչության մեջ հանրաքվե է անցկացվում, որի ժամանակ Արցախցիները քվեարկում են անկախության օգտին։ Հունվարի 6-ին ԼՂՀ-ն պաշտոնապես իրեն անկախ է հռչակում Ադրբեջանական ԽՍՀ-ից անկախ։ 1991-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանական իշխանությունների միջև լայնամաշտաբ պատերազմ է բռնկվում[27]։ Այդ ընթացքում Արցախին աջակցում է Հայաստանի Հանրապետությունը.

«Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր, Հայաստանը մատակարարել է օգնություն, զենք և կամավորներ։ Հայաստանի ներգրավվածությունը Ղարաբաղում ավելի է մեծացել 1993 թ. Ադրբեջանական մի հարձակումից հետո։»
- Human Rights Watch[28]

Արցախցիներին պատերազմի ժամանակ հաջողվում է պահպանել նախկին ԼՂԻՄ-ի մեծ մասը, ինչպես նաև ազատագրել շրջակա մի շարք տարածքներ։ Մինչդեռ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու արևելյան հատվածները ընկնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 1994 թ. մայիսին Լեռնային Ղարբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադար կնքվեց, որը մինչև այժմ ուժի մեջ է։ Չնայած շփման գիծը անփոփոխ է մնացել, հազվադեպ չեն փոխհրաձգությունները, որոնց ժամանակ հաճախ զոհեր են լինում։

Մատենագրություն

  • Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից Պատմություն»
  • Բագրատ Ուլուբաբյան, «Արցախի պատմությունը (սկզբից մինչև մեր օրերը)», Երևան 1994, ISBN 5-8079-0960-7
  • Բագրատ Ուլուբաբյան, «Դրվագներ հայոց արևելից կողմանց պատմությունից (V-VII դդ.)», Երևան 1981
  • Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան 1975
  • Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները»
  • Լեո, Երկերի ժողովածու, հատոր 2, «Հայոց Պատմություն», Երևան 1973

Ծանոթագրություններ

  1. Ստրաբոն, Աշխարհագրություն, 11,14,1։ [1]
  2. 2,0 2,1 Մովսես Կաղանկատվացի (7-րդ դար), Աղվանքի Պատմություն, 1.18, 3.22։
  3. (անգլերեն) The New Encyclopedia Britannica by Robert MacHenry (1993), p.761.
  4. Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան - 1975, էջ 30։
  5. (ռուսերեն) Վ. Շնիրելման, Ալբանական առասպել։ («Խաչենը միջնադարյան հայկական ավատատիրական իշխանություն է ներկայիս Ղարաբաղի տարածքում, որը 10-16րդ դդ. կարևոր դեր է խաղացել Հայաստանի և ողջ տարածաշրջանի քաղաքական պատմության մեջ։»)
  6. Հասան Ջալալի ամբողջ տիտղոսն էր. «բնակաւոր ինքնակալ բարձր ու մեծ արցախական աշխարհի թագաւոր յոգնասահման նահագիւ» (Տե՛ս Գանձասարի գլխավոր արձանագրություն)։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Svante E. Cornell, The Nagorno-Karabakh Conflict, Uppsala University: Report no. 46, Department of East European Studies.
  8. Andrew Andersen, Atlas of Conflicts: Armenia and Karabakh. Lost home: Armenian live in Turkey, Iran & other lands (1600-1801)
  9. Andrew Andersen, Atlas of Conflicts: Armenia and Karabakh, Armenian Lands (1236-1600).
  10. Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 257։
  11. Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
  12. Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները XXXVI. («Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։ 60 հազար տուն հայ բնակչություն ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։») (ռուս. թարգմ. [2]).
  13. Լեո, «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 371։(«Ժամանակակից պաշտոնական տեղեկությունները վկայում են, որ Ռուսաստանին կցվելու տարում (1805) Ղարաբաղն ուներ 10 հազար ընտանիք, իսկ այժմ 5-6 տարուց հետո, այդ քանակությունից հազիվ մնացել էին 4 հազար ընտանիք։ Այս ցույց է տալիս, թե ժողովուրդն ինչքան մեծ ալիքներով էր դուրս փախչում այդ երկրից. փրկություն որոնելով առաջ ու առաջ կեղեքումներից, ավազակություններից, խանական կամայականություններից և վերջին հաշվով նաև սովից ու ժանտախտից։»)
  14. ԼՂՀ Արտգործ նախարարություն. Արցախի պատմություն, Շուշի
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 The Nagorno Karabagh Crisis: A Blueprint for Resolution, A Memorandum Prepared by the Public International Law and Policy Group, June 2000.
  16. 16,0 16,1 16,2 Office of the NKR in Washington, DC, Refugees and Displaced Persons in Nagorno Karabakh
  17. 17,0 17,1 17,2 ԼՂՀ Արտգործ նախարարություն. Արցախի պատմություն, 1918 թ.
  18. (ռուսերեն) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Լեռնային Ղարքաբաղ 1918-1923, AN Armenia, Jerevan, 1992, p 18, փաստաթուղթ № 8.
  19. Թաներ Ակչամ, (հոլանդերեն) De Armeense Genocide («Հայոց Ցեղասպանություն»), Nieuw Amsterdam Uitgevers 2007, p 124, ISBN 978 90 468 0225 0։ Բնօրինակ (անգլերեն) - Taner Akçam, A Shameful Act, The Armenian Genocide and the Question of Turkish Responsability, New York, Metropolitan Books, 2006.
  20. (անգլերեն) Lords Hansard text for 1 Jul 1997 (170701-19)
  21. (ГИКМ НКР, ф.11, л.107)
  22. ԼՂՀ Արտգործ նախարարություն. Արցախի պատմություն, Վերամիավորում
  23. Service, Robert. Stalin: A Biography. Cambridge: Harvard University Press, 2006 p. 204, ISBN 0-674-02258-0
  24. ԼՂՀ Արտգործ նախարարություն. Արցախի պատմություն, Շուշի
  25. Andrew Andersen, Atlas of Conflicts: Armenia and Karabakh. The Treaty of Kars
  26. (Russisch) ПОЛИТИКА: Нагорный Карабах готов к диалогу
  27. Human Rights Watch ("By early 1992 full-scale fighting broke out between Nagorno-Karabakh Armenians and Azerbaijani authorities.")
  28. (անգլերեն) Human Rights Watch World Report 1995