«Նագուշ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = ''Նագուշ Հարությունյան'' | բնագիր ԱԱՀ = Նագուշ Խաչատուրի Հ...
 
No edit summary
Տող 18. Տող 18.
1952-1955-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1955-ին նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և տեխնիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ։ 1959-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։

1945-51-ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951-ից [[ԵՊՀ]]ում` լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-78-ին` առանձգայանության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։
1945-51-ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951-ից [[ԵՊՀ]]-ում` լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-78-ին` առանձգայանության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։

1961-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ։

06:24, 13 հունվարի 2011-ի տարբերակ

Նագուշ Հարությունյան
Նագուշ Խաչատուրի Հարությունյան
Դիմանկար
Ծնվել է1912, նոյեմբերի 23
ԾննդավայրԵրևան
Մահացել է1993, հունվարի 18
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայկական ԽՍՀ,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կոչումակադեմիկոս[1][2] և պրոֆեսոր[2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1950)
Մասնագիտությունմեքենագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1], ՀԱՊՀ, ՀՀ ԳԱԱ, ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ և Moscow State Institute of Electronics and Mathematics?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[1][2]

Նագուշ Խաչատուրի Հարությունյան (1912, նոյեմբերի 23 - 1993, հունվարի 18) — հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)։

Ծնվել է Երևանում։ 1930-ին ընդունվել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիա։ 1936-ին ավարտելով այն և ստանալով ճարտարագետ-հիդրոշինարարի որակավորում` աշխատանքի է անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ` միաժամանակ դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1937-ին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1941-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռազմաճակատ։ 1945-ին զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել գիտամանկավարժական գործունեությունը։ 1949-ին ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1950-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։

1952-1955-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1955-ին նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և տեխնիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ։ 1959-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։

1945-51-ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951-ից ԵՊՀ-ում` լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-78-ին` առանձգայանության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։

1961-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ։

Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և ութ հիմնարար մենագրության։ Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մոսկվա, 1952) հիմնարար մենագրությունը թարգմանվել և հրատարակվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, իսկ առանձին գլուխներ` նաև Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում։

1962-75-ին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։

1975-ին տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմային ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը` զուգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը։

Ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ստեղծել ուրույն գիտական դպրոց։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր։, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Վախճանվել է Մոսկվայում։[3][4]

Երկեր

  • Некоторые бопросы теории ползучести, М.-Л., 1952.
  • Кручения упругых тел, М., 1963 (համահեղինակ).
  • Теория ползучести неоднородых тел, М., 1983 (համահեղինակ).
  • Механика растущих вязкоупроугопластических тел, М., 1987 (համահեղինակ).[5]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ն. Հարությունյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
  4. Կենսագրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 34-35։
  5. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Ե., ՀՀՀ, 2005, էջ 637։