«Դորիանս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
| current_members = [[Գոռ Սուջյան]]
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան
| current_members = [[Գոռ Սուջյան]]
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան

'''Դորիանս''', [[հայկական ռոք|հայկական ռոք]] խումբ, որը ներկայացնելու է [[Հայաստան]]ը [[Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ]]ում:
'''Դորիանս''', [[հայկական ռոք|հայկական ռոք]] խումբ, որը ներկայացրել է [[Հայաստան]]ը [[Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ]]ում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը:

== Պատմություն ==
== Պատմություն ==

04:23, 19 Մայիսի 2013-ի տարբերակ

Դորիանս
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՌոք
Գործունեություն2008 - ներկա
ԼեյբլDorians Production
Անդամներ
Գոռ Սուջյան
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան
Dorians (band) Վիքիպահեստում

Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը:

Պատմություն

Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին: Խմբի անդամներեն են` Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ):

2009թապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Տարվա Բացահայտում” մրցանակին: Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում: [1]

Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին:

2010թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում: Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011թ-ին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները: [2]

2011թապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios),իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio):

2011թօգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը: [3]

2011թդեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին: [4]

Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թդեկտեմբերի 22-ին: [5]

2012թսեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ: Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը:[6][7]

2013թմայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով:[8]

Խմբի անդամներ

Ներկայիս անդամներ

• Գոռ Սուջյան - վոկալ (2008թ–ներկա)
• Գագիկ Խոդավիրդի - կիթառ (2008թ–ներկա)
• Արման Փահլևանյան - ստեղնաշարային գործիքներ (2008թ–ներկա)
• Էդգար Սահակյան - բասս կիթառ (2008թ–ներկա)
• Արման Ջալալյան - հարվածային գործիքներ (2008թ–ներկա)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ