Սուտակ
Սուտակ | |
---|---|
Սուտակի բնական բյուրեղները, Տանզանիա | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Հանքանյութերի ամբողջություն |
Բանաձև (կրկնվող միավորը) | ալյումինի օքսիդ և քրոմ, Al2O3:Cr |
Բյուրեղի սիմետրիա | (վեցանիստ սկալենոեդրալ, H-M սիմվոլ։ (3 2/մ), տարածական խումբ՝ R3c[1] |
Նույնականացում | |
Գույն | Համարյա անգույնից մինչև վարդագույնի, կարմիրի երանգներ, ալ կարմիր |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Սահմանափակ շերտավոր վեցանիստ պրիզմաներ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային |
Թերթականություն | Չունի |
Բեկում | Կոնքոիդալ, փխրուն |
Դիմադրողականություն | Փխրուն |
Մոոսի կարծրություն | 9.0 |
Փայլ | Ենթադամանտին, ապակենման, մարգարտային |
Շերտեր | սպիտակ |
Թափանցիկություն | թափանցիկ, կիսաթափանցիկ |
Ձգողականություն | 3.97 – 4.05 |
Օպտիկական հատկություններ | միառանցք - |
Բեկման ցուցանիշ | nω=1.768–1.772 nε=1.760–1.763 |
Երկճառագայթաբեկում | 0.008 |
Պլեոքրոիզմ | Ուժեղ՝ մանուշակակարմիր - նարնջակարմիր |
Դիսպերսիա | 0.018 |
Ուլտրամանուշակագույն ճառագայթում | կարմիր՝ երկար ալիքների տակ |
Ծանոթագրություններ | [2] |
Ենթակատեգորիա | Կորունդ[3], թանկարժեք քար և շափյուղա |
Սուտակ (լատին․՝ rubens, rubinus — կարմիր, կարմրավուն), թանկարժեք քար, միներալ, կորունդի տարատեսակ, դասվում է օքսիդների դասին, եռանկյուն համակարգ է։ Կարծրությունը Մոոսի սանդղակով 9 է, խտությունը՝ 3,97 - 4,05 գ/սմ³: Ունի անիզոտրոպական հատկություն[4]։ Կարմիր շպինելից տարբերվում է բյուրեղների ձևով, այլ դեպքերում՝ մեծ դժվարությամբ, օրինակ՝ մանրադիտակով։ Կարմիր գունավորումը ստանում է քրոմի խառնուրդի շնորհիվ[5]։ Կարմիր կորունդները կոչվում են սուտակ, կապույտները՝ շափյուղա։ Բաց գունավորում ունեցող շափյուղաները կամ ոսկերչական որակի անգույն կորունդը կրում է «լեյկոշափյուղա» անվանումը։ Սուտակի և շափյուղայի աստղաձև տարատեսակները վառ արտահայտված աստերիզմով մշակվում են կաբոշոնի տեսքով։
Արհեստական սուտակները առաջին անգամ սինթեզվել են 1904 թվականին ֆրանսիացի քիմիկոս Օգյուստ Վերնեյլի կողմից[5]։
Կիրառվում է ոսկերչական և ժամագործական արդյունաբերության մեջ, ինչպես նաև քվանտային էլեկտրոնիկայում[6]։
Հայրենիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Անտարկտիդայից, հանդիպում է բոլոր մայրցամաքներում։ Մեծ արժեք է ներկայացնում հատկապես ասիական սուտակը։ Սուտակի գլխավոր արտահանող երկրներն են համարվում Մյանման, Թայլանդը և Շրի Լանկան։ Մեծ պահանջարկ ունեն նաև Արևելյան Աֆրիկայի այնպիսի երկրների սուտակները, ինչպիսիք են Քենիան և Տանզանիան։ Հին ժամանակներից այն արդյունահանվում է Պամիրում։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինթետիկ սուտակը օգտագործվում էր 1960 թվականին Թեոդոր Մայմանի կողմից հայտնագործած առաջին լազերում, որպես ակտիվ միջավայր, որը լույս էր ճառաքում։ Սինթետիկ սուտակների վրա լազերները շարունակում են արտադրվել և կիրառվել մինչ օրս։
- Առաջին կարգի թանկարժեք քարը օգտագործվում է թանկարժեք ոսկերչական իրեր պատրաստելու համար։
- «Սուտակ» անվամբ սինթետիկ կորունդներն օգտագործվում են ոսկերչական արդյունաբերության մեջ ոչ թանկ զարդերի վրա ներդիր անելու համար, ինչպես նաև տեղադրվում են ժամացույցների մեխանիզմներում[7]։
Ռեկորդային քարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 13-ին Sotheby's աճուրդի ժամանակ վաճառվել է Բիրմայի «աղավնու արյան» գույնի սուտակը։ 25,59 կարատ ունեցող քարը վաճառվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով[8]։ Գործարքի օրվա դրությամբ դա ռեկորդային գին էր ինչպես առանձին սուտակի, այնպես էլ այն քարերի կարատի համար, որոնք ադամանդ չեն համարվում[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Corundum data on Webmineral
- ↑ Ruby on Gemdat.org
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2022/11/15/robijn/
- ↑ Физический энциклопедический словарь / Гл. ред. А. М. Прохоров. Ред. кол. Д. М. Алексеев, А. М. Бонч-Бруевич, А. С. Боровик и др. — М.: Сов. энциклопедия, 1983. — 982 с. — 100 000 экз.
- ↑ 5,0 5,1 Рубин — статья из энциклопедии «Кругосвет»
- ↑ Рубин (минерал) / А. С. Марфунин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Что такое "камни" и для чего они нужны в часах?» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «World’s most expensive coloured gem sells for $30m»
- ↑ «'Pigeon’s blood' ruby fetches world record price of £19m»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուտակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 10)։ |
|